7

169 7 0
                                    

- Կներես որ ուշացա.
Այդ պահին սիրտս արագ-արագ զարկեց, կարծում էի, որ հիմա տեղից կպոկվի և եթե երջանկությանս տեղ տայ ՝ ժպիտս կհասներ մինչև ականջներս և նույնիսկ սեղան ատամներս կերևաին ։ Բայց հազիվ ինձ զսպելով՝ բերանիցս հնչեց Չանի անունը.
- Չաաան՜.
Չանը մեկնեց ձեռքը, օգնեց ինձ բարձրանալ փոշոտ գետնից, հետո թափ տվեց փոշոտ ծնկներս ու բռնելով ձեռքիցս տարավ դեպի դպրոցի տանիք։
Սկիզբ շփոթվեցի , չգիտեի ինչ ասել,  չգիտեի ինչպես շնորհակալություն հայտնել. իսկ Չանը սպասում էր մինչև ուշքի կգայ այդ իրավիճակից .
- Շնորհակալություն Չան. ես չէի պատկերացնում, որ  կհայտնվես այդ պահին այդ տեղ ու կազատես ինձ դրանցից ուու ու , Կներես, որ քեզ վատ իրավիճակի մեջ գցեցի-.
Չանը լուռ ժպտում էր, մի քանի վարկյան Չանի աչքերի մեջ նայելուց հետո հիշեցի, որ ինձ ևս մի բան էր հետաքրքրում
-Հա իմիջայլոց ինչու ՞ էիր եկել.
- Ըըը՜ , դե ուղակի ուզում էի իմանալ լավ՞ ես ։ Եվ երբ եկա , քեզ տեսա այդ իրավիճակի մեջ և լսվեց իմ անունը.
-  Ես ՜ ուղակի այդ աղջիկներին էի ուզում վախեցնել ... Շատ շնորհակալություն ամեն ինչի համար.
- Ես էլ եմ քեզանից շնորհակալ.
- Ինձանից ՞… ինչի՞ համար.
- Որ դու կաս …
- Ա՞.
- Ուուուղակի, որ դու չլինեիր ես էլ չէի լինի..
- Ես էլ եմ շնորհակալ , որ դու կաս.
- Ըը՜ , դու քեզ վատ՞ ես զգում.
- Ա՞, չէ ես լավ էմ .
- Բա ինչու ՞ են այտերդ կարմրել .
- Ը՜ դե երևի շոգից է.- տակից դուրս գալու համար ասեցի ես. - Օ՛ զանգը հնչեց, ես գնամ, թե չէ ուսուցիչը կբարկանա . շնորհակալություն կրկին.
- Ես կուղեկցեմ քեզ մինչև դասարան.
- Լավ.
Միջանցքներում կանգնած աղջիկներից ոմանք  նախանձով էին նայում իմ ու  Չանի կողմը։ Այդ ժամանակ այնքան երջանիկ էի, որ ուղղակի չէի ուզում հասնել դասարան ։ Բայց շատ եմ ափսոսում, որ մեր դասարանը 3-րդ հարկում է և տանիքից մինչև մեր դասարան՝ ընդամենը 2 հարկ էր։
Հասնելեվ դասարան Չանը ասաց.
- Եթե ինչ-որ խնդիր ունենաս կամ ինչ-որ բան պետք լինի անպայման ինձ կասես , չամաչես.
- Շնորհակալ եմ.- ժպտալով ասացի ես և շրջվեցի, որ գնայ .
- Ջոյ՛.- ես շրջվեցի Չանի կողմ և հարցական հայացք ուղղեցի.
- Քեզ ինչ-որ բան՞ պետք.
- Չէ ՛ ուղղակի ուզում եմ ասել ՜… ուշադիր եղիր դասերիդ և մի մտածիր ոչ մի բանի մասին.
- Հա՛ իհարկե, դու էլ զգույշ եղիր ճանապարհին.
-  անպայման.
- Դե ուրեմն ես գնացի.
- Մինչ նոր հանդիպում։

Ամբողջ դասի ժամանակ ուղեղիս մեջ միայն Չանն էր՝ հիշում էի թե ինչպես ինձ ազատեց այդ  վայրենիների ձեռքից, ինչպես ինձ օգնեց բարձրանալ գետնից , ինչպես թափ տվեց չոքերիս փոշին։ Նրա հոգատար ու սիրալիր հայացքը, ուղղակի մխրճվել էի մտքիս մեջ, արդեն մոռացել էի, որ գտնվում եմ դասարանում երբ սեղանիս թակոց լսեցի։ Ես դանդաղ բարձրացրի գլուխս, Սուլլին աչքով հասկացնում էր, որ ուսուցիչն ինձ է նայում։
- ԿԻ ՆԱՄ ՋՈՅ՝.լսվեց ուսուցչի ձայնը։
- Այո՞.- պատասխանեցի ոտքի կանգնելով.
- Դու եկել ես դպրոց քնելու՞ թե սովորելու-.
Դեե՜ ... ինչպես բացատրեցի, որ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ, ինչպես ասեի , որ անկարող եմ կառավարել թափառող մտքերս, որոնք չեն ուզում վերադառնալ հոգնեցնող դասերին։ Նույնիսկ տուն վերադառնալու ճանապարհին մտքերս ինձ հանգիստ չէին թողնում։ Ես վերջապես որոշել էի այլևս չամաչել ՝ Չանին պատմել իմ զգացմունքների մասին։ Սակայն տուն հասնելուն պես բոլոր որոշումներս ու երազանքներս՝ հոդս ցնցեցին։ Պարզվեց, որ հայրիկիս աշխատանքի բերումով, պետք է ընտանիքով շտապ տեղափոխենք մի երկիր ուր ես երբեք չէի եղել և որը բավականին հեռու է իմ ծննդավայրից։
Այդ լուրն իմանալուն պես փակվեցի սենյակումս , չէի ուզում լսել ծնողներիս բացատրությունը, չէի ուզում տեսնել ոչ մեկին։ Ես չէի կարող համակերպվել այն մտքի հետ, որ թողնելու եմ իմ տունը, իմ ընկերներին, դեռ չսկսված հարաբերություններս Չանի հետ։ Ես ուղղակի չէի ուզում ոչինչ փոխել իմ կյանքում, ուզում էի շարունակել առաջ գնալ այս հունով ։ Բայց ամեն ինչ չէ, որ լինում է այնպես ինչպես մենք ենք ուզում։
  Եկավ մեկնելու օրը։ Ես չհասցրեցի նույնիսկ տղաներին հրաժեշտ տալ , միակ բանը, որ արեցի ՝ գրեցի մի նամակ և խնդրեցի Ջեննիին, որ այն փոխանցի Չանին՝,  ով Սուլլիի հետ եկել էր ինձ ճանապարհելու ։ Մենք երեքով գրկախառնվել էինք և չէինք ուզում բաժանվել իրարից, սակայն ժամանակը կարճ էր, մենք հրաժեշտ տվեցինք միմիանց , խոստանալով ինչ էլ լինի երբեք իրար չմոռանալ և ապագայում նորից հանդիպել ……

ՍԵՐ , ԹԵ՞ ԱՆՑՈՂԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔМесто, где живут истории. Откройте их для себя