- Ջոյ՞.- ես իսկույն կանգ առա, հետո դանդաղ շրջվեցի՝Սիումինն էր. ես շատ զգացված էի, որ իմ սիրելի բիասը տարիներ անց հիշում է ինձ։
- Ողջույն.- նա ժպտալով մոտեցավ ինձ.-վաղուց չէինք հանդիպել. ինչպես՞ ես, այս ու՞ր էիր կորել այսքան տարի.
- Ողջույն՛. դե գիտես՝ ուսում, աշխատանք... իսկ դուք ինչպես՞ եք , ձեր վերելքներին ես հետևում եմ . դուք իրոք ուժեղ եք.- Սիումինը սկսեց ծիծաղել իր վարակիչ ու միառժամանակ գեղեցիկ ծիծաղով, այնպես որ ես նույնպես վարակվեցի .
- Իսկ Չանի հետ արդեն հանդիպել՞ ես.
-Դեռ ոչ՛. կարծում եմ առիթ կունենամ.
- Դեե՜, կտեսնվենք.
Քանի-որ Սիումինին կանչեցին դիմահարդարման՝ մեր զրույցը երկար չտևեց։
Սիումինի հետ խոսելուց հետո մի քիչ ուժ հավաքեցի որպեսզի գնամ ողջունեմ տղաներին... եթե Սիումինը ինձ հիշում է՝ ապա հավանական է, որ մյուսներն էլ կհիշեն ու քանի-որ նրանք աստղեր են , ուստի առաջի քայլերը պետք է ես անեմ։ Մոտեցա հանդերձարանի դռանը, խորը շունչ քաշեցի, և արդեն պատրաստվում էի մտնել , երբ հեռախոսս զանգեց... Տնօրեն Հյուկն էր. կազմակերպությունում շտապ ժողով էր։ Ես մի քանի հանձնարարական տվեցի մեր աշխատակազմի անդամներին ու շուտ դուրս եկա։ Ժողովը պետք է տեղի կունենար նույն շենքի 13-րդ հարկում ՝ ուստի 5 րոպե անց ես արդեն տեղում էի։
Արտահերթ ժողովի թեման մեր նորընտիր գլխավոր տնօրեն էր , բայց դա ինձ ավելի քիչ էր հետաքրքրում , ես հիմա ավելի շատ մտածում էի երբ՞ է վերջանալու որ իջնեմ՝ հանդիպելու տղաներին։
Կես ժամ անց ժողովն ավարտվեց. ես շուտ դուրս վազեցի դահլիճից . վերելակները զբաղվծ էին, չուզեցի սպասել ու աստիճաններով սլացա դեպի 3-րդ հարկ. շատ բան էի ուզում հարցնել Չանից. ուզում էի անձամբ նր աչքերի մեջ նայել ու հասկանալ ՝ նա արդյոք՞ փոխվել է թե՞ էլի այն Չանն էր ում ես ճանաչում էի ։
Շնչակտուր հասա տեղ , արագ բացեցի դոռը և ներս մտա ու շուրջս ոչ ոքի չտեսա ։Քայլեցի դեպի հանդերձարան, այնտեղ մի քանի մարդիկ էին, ովքեր հավաքում էին տարացքը ։ Նրանցից մեկին հարցրեցի թե որտեղ են բոլորը, իսկ նա պատասխանեց , որ տղաներին հարմար չէր երկար մնալ, ուստի ՝ հարցազրույցը տեղափոխել են հաջորդ շաբաթ ՝ այսօր սահմանափակվելով միայն նկարահանումով։ Ինձ ուրիշ բան չէր մնում քան՝ վերադառնալ իմ աշխատասենյակ։ Նստելով բազմոցին սկսեցի խորասուզվել մտքերիս մեջ. փորձում էի հասկանալ թե՝ինչ եմ զգում Չանի հանդեպ , հետաքրքրությու՞ն, կարոտ՞, թե՞ սեր՛։Այս 5 տարիների ընթացքում իմ մեջ ինչն՞ է փոխվել Չանի հանդեպ։ Ուզում էի զգալ ես իրոք՞ սիրահարված եմ եղել Չանին , թե՞ այդ ամենը պատանեկան թռթուռ սրտի առաջին կրակն էր, որը մարել էր իմ անհոգության ու անուշադրության պատճառով ։ Արժեր արդյոք նորից վերհիշել նախկին հուշերն ու զգացմունքները ՝որոնք այդպես էլ դուրս չէին եկել սրտիցս ու չէին հասել իրենց հասցեատիրոջը։
Երկար բարակ մտածելուց հետո որոշեցի չհիշել ՛ հաշվի չառնել պատանեկան զգացմունքներս ու ապրել ներկայով , որի մեջ չկար ոչ ոքի։ Որոշեցի պահպանել տղաների ու Չանի հետ ուղակի ընկերական հարաբերություն։ Ես դրան էլ եմ համաձայն. մնում էր միայն նրանք դեմ չլինեն ։
Արդեն մթնել էր, հավաքվեցի ու պատրաստվում էի գնալ տուն երբ նկատեցի, որ վզնոցը ՝ որը կրում էի 5 տարի՝ վզիս չէ։ Ես քարացա. դա ինձ համար շատ թանկ էր, այն նվերն էր Չանից, որը երբեք չէի հանել և հիմա այն չկա ։ Ես սկսեցի ջանասիրաբար փնտրել այն , բայց չկար ու չկար։ Նայեցի այն բոլոր տողերը , որտեղ եղել եմ ՝ ժողովի դահլիճում, միջանցքներում, վերելակում, ճաշարանում, և այլ տեղեր շ: Արդեն ուզում էի մաքրուհիներին հարցնել թե արդյոք չեն ՞ տեսել այն ՝ երբ հիշեցի , որ ես եղել եմ նաև ֆոտոսեսիայի դահլիճում, շտապ վազեցի այնտեղ, ներս մտնելուն պես սկսեցի այն փնտրել հատակին։ Նախասրահում չգտնելով՝ մտա գլխավոր դահլիճ։ Ես այնքան էի տարված իմ փնտրտուքով , որ անգամ չնկատեցի այդ ուշ ժամին՝, երբ արդեն բոլորը տուն էին գնացել՝ դահլիճի վառվող լույսերը։ Ես գլուխս կախ փնտրելով առաջ էի գնում՝ երբ առջևս նկատեցի սև կոշիկներ. զարմացա թե ով ՞ պետք է այս ժամին այստեղ լինի . գլուխս բարձրացրեցի և ինչ՞ .
- Դու միգուցե սա՞ ես փնտրում..........
ВЫ ЧИТАЕТЕ
ՍԵՐ , ԹԵ՞ ԱՆՑՈՂԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔ
FanfictionԱռաջին զգացմունքներ, Առաջին սեր, Կյանքի անսպասելի շրջադարձ, երկրորդ հանդիպում ու երկրորդ հնարավորություն