Այդ օրը նման չէր մնացածին, նույնիսկ լուսաբացն ու մայրամուտն էր տարբերվում։ Օրը սկսվեց մռայլ, ամեն բան սևին էր տալիս։ Արև, արև կար բայց այն չէր շողում իր ողջ էությամբ։ Կարծես ինչ որ բան խանգարում էր նրան, բայց ինչ, ինչը կարող էր խանգարել , ինչը կարող էր ստիպել արևին որ կորցնի իր ուժը , միգուցե զգում էր որ այդ օրը պայքարը կդադարի, ամեն ինչ կկորցնի իր իմաստը, հիասթափությունը կպատի աշխարհը, իսկ հիշողությունները, հիշողությունները երբեք չեն մեռնի , դրանք միշտ կմնան, կապրեն մեր սրտերում։
Սովորականի պես տղան սպասում էր նրա զանգին, չէ որ առանց նրա ( բարի լույսի) օրը կիսատ կլիներ։ Բայց նա չկար, ինչն էր պատճառը, միթե ասածի նման վիճել էր ծնողների հետ և հեռացել տնից։ Չէ անհնար էառանց զգուշացնելու նման քայլի դիմեր։ Անհանգստությունը էլ ավելի է սրվում, ոչ մի տեղեկություն, բայց արդեն կեսօրն անց էր։ Գորշ ամպերը ծածկել էին արևը, բայց արևը չեր հանձնվում, ամեն կերպ փորձում էր դուրս գալ այդ մթությունից ։ Երանի նա էլ արևի նման համարձակություն ունենար պայքարելու։ Բայց պայքարելու համար ուժ այլևս չեր մնացել ։ Ծնողների հետ վիճել էր և նրանք տվել էին իրենց վերջնական պատասխանը ։ Հուսահատությունը սրվել էր, բայց միթե կարիք կար նման քայլի դիմելու, չէ որ տղան խոստացել էր սպասել որքան պետք է։
Ով էր մեղավոր այդ ամենի համար, աղջկա ծնողները , թե պարզապես ճակատագիրն էր այդքան դաժան, միթե այդ աղջկա ճակատագիրն էր վշտացնել նրանց ում պարտավոր էր երջանկացնել։ Ոչ դժվար թե, քանի որ յուրաքանչյուր ոք ինքն էլ որոշում ում ուրախացնի և ում ստիպի տառապել։ Բայց ծնողներն էլ մեղավոր չեին, չէ որ նրա ք մտածում էին իրենց միակ աղջկա ապագայի համար, չէ որ այդ տարիքում սխալներ գործել շատ հեշտ էր, տարիք , որը լի է երազներով և կյանքի նկատմամբ մեծ վստահությամբ։ Այդ դեպքում ով էր մեղավոր, տղան որ խենթի նման սիրում էր աղջկան և չեր դադարում պայքարել, ամեն կերպ փորձում էր հանգստացնել աղջկան, հավատացնել որ պարտադիր չէ լուսաբացին արևը այդքան վառ շողա, չէ որ օրը դեռ առջևում է, և ամեն ինչ կփոխվի , ծնողները կվստահեն, կհավատամ որ իրենց աղջկա երջանկությունը հենց իրենց որոշումներից է կախված։ Բայց աղջիկը կորցրել էր հավատը, ավելի ճիշտ չեր ուզում հավատալ, քանի որ ծնողները կոտրել էին այն անիվը , որը տանում էր երազների աշխարհ։ Նպատակներին հասնելու ճանապարհը խորդուբորդ էր, իսկ կոտրված անիվով այդ ճանապարհը անցնելը անհնար էր թվում։ Բայց հնարավոր կլիներ, եթե չլիներ աղջկա կողմից այդ ճակատագրական սխալը։
17 ամյա աղջկա համար (և ոչ միայն)այդ սխալը ճակատագրական եղավ։ Նա վերջ դրեց իր կյանքին, քանի որ հոգնել էր պայքարելուց, հոգնել էր կյանքից որը նրան միայն տառապանք էր բերում։ Հոգնել էր ծնողների բացատրություններից, անվերջ խրատներից։
Արդեն երեկո էր, արևին փոխարինելու էր եկել լուսինը։ Բայց լուսինն էլ չեր լուսավորում երկիրը իր ողջ ունակություններով։ Չկար և ոչ մի աստղ, միգուցե նրանք էլ էին դադարել պայքարել։ Անձրևն էլ ավելի էր ուժեղանում, նույնիսկ արևն էր լալիս« նրա »համար։
Ամեն բան ավելի է բարդանում , աղջկա ծնողները զայրացած բացում են դուռը, կարծելով տղայի տանը կգտնեն իրենց աղջկան, բայց չէ նա այնտեղ չէր։ Տղայի անհանգստությունը էլ ավելի է սրվում։ Չէ որ չեր ցանկանում հավ ատալ որ աղջիկը փախել է, նա մտածում էր որ տանն է, պարզապես ծնողները վերցրել են հեռախոսը և արգելել տանից դուրս գալ։ Տղան վախեցած դուրս է գալիս փողոց, անցնում բոլոր այն վայրերով, որտեղ սիրում էին միասին նստել։Բայց չէ աղջիկը ոչ մի տեղ չկար։ Հանկարծ մտաբերում է այն վայրը, որտեղ աղջիկը սիրում էր միայնակ նստել, երազել աստղերին նայելով ։ Դա մի վայր էր որտեղ գրեթե մարդ չէր լինում, մի նստարան կար որի ներկը խամրել էր տարիների հնությունից։ Շուրջը ծառեր կաին, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր օր առաջ հասնել արևին, կլանել նրա ջերմությունը։ Տղան գրեթե վստահ էր որ աղջկան այնտեղ կգտնի, շտապով մոտենում է նստարանին , բայց աղջիկն այնտեղ չէր, փոխարենը խամրած նստարանի վրա դրված էր մի թուղթ մի քանի տակ ծալված։տղայի սիրտը արագ էր աշխատում, ինչ էր դա, միթե իրեն էր պատկանում։ Վերցրեց թուղթը, բայց վախենում էր բաց անել, ամեն ինչ անցնում էր մտքով։ Վերջապես համարձակություն է հավաքում և խնամքով բացում թուղթը։
«Ներիր ինձ խնդրում եմ,- մեծատառերով գրված էր առաջին տողին,- ասում են կյանքում ճակատագրական հանդիպումները պատահական են լինում, ես չեի հավատում բայց մենք հանդիպեցինք պատահական, մի օրվա ծանոթ էինք , մեր հայացքները խաչվեցին, թեև իրար չեին ճանաչում, դու ինձ հեռվից էիր նայում պայմանավորվածի համաձայն ։ Չէ որ ես ինձ վատ կզգաի երբ դու մոտենաիր, ինչ կմտածեին ընկերներս, նրանց ծնողները։ Մի պահ մի ակնթարթ աշխարհը կանգ առավ, շուրջս աղմուկ էր, բայց իմ սրտում լռություն էր։ Անծանոթ մի զգացում, սիրտս արագ էր աշխատում, անհանգիստ էի, գուցե և վախեցած, մի քիչ շփոթված։ Բայց այդ պահը շուտ անցավ, լսվեց դասղեկի ձայնը' ( Շտապեք երեխաներ)։ Չեմ մոռանա այս բառերը, 2 բառ բայց այս բառերը ստիպեցին ինձ լսել աղմուկը։հետագայում հանդիպումներ շատ եղան, բայց առաջինը երբեք չի մոռացվի։ Երանի , երանի դա լի որ մեր առաջին և վերջին հանդիպումը։ Կամ թեկուզ լսեի քեզ և ամեն բան չպատմեի ծնողներիս, այդ դեպքում գուցե հնարավոր կլիներ մեր
շփումը,գաղտնի, բայց մենք երջանիկ կլինեինք։ Բայց գուցե այդպես էր ճիշտ, գուցե դա էր իմ ճակատագիրը, գուցե դու ավելի լավին էս արժանի, այն մեկին ով ի զորու կլինիեր պայքարել հանուն սիրո, չէ որ ես թույլ եմ, ես մեր պայքարը անավարտ եմ թողնում, այն մեծ հույսով որ մի օր դու կմոռանաս ինձ և երջանիկ կլինես։ ՆԵՐԻՐ ԻՆՁ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ։ Ես ուզում եմ քեզ ասել խոսքեր, որոնք երբեք չես լսել և չես լսի իմ շուրթերից։
ԵՍ ՍԻՐՈԻՄ ԵՄ ՔԵԶ
Տղայի ձեռքերը դողում էին, սիրտը մի պահ կանգ առավ, անձրևի հետ արցունք թափվեց, թուղթը քամու մեղմ շարժումներով ցած ընկավ։ Նա բղավում էր, բղավում էր ամբողջ ուժով, կարծես տարիների վիշտը դուր էր անում իր հոգուց։ Բայց նա չէր էլ պատկերացնում որ այդ վիշտը նոր է սկսվելու։ Վիշտ որը սկսվեց սկսվեծ աղջկան կորցնելուց, վիշտ որը փոխեց բոլորի ճակատագիրը և վիշտ որը ստիպեց ամեն առավոտ արթնանալ կարմրած աչքերով։ Բայց այդ վիշտը չսպանեց նրան, տղան ապրեց թեև չգտավ նամակում ասված այդ աղջկան, որ ի զորու կլիներ պայքարելու, բայց նա ապրեց, ապրեց նաև աղջկա չապրած տարիները, ապրեց այնպես ինչպես աղջիկն էր ապրում։ Հիմա արդեն ինքն էլ հաճախ էր գնում աղջկա սիրած այգին, նստում էր խամրած նստարանին և երազում աստղերին նայելով։
ВЫ ЧИТАЕТЕ
Անիմաստ Պայքար
ContoՍա մի կարճ պատմություն է սիրող զույգերի մասին, նրանք սիրում էին միմյանց, բայց ծնողները դեմ էին այդ հարաբերություններին, քանի որ աղջիկը դեռ 17 տարեկան էր։ Տղան խոստացել էր սպասել մինչ աղջիկը կմեծանա, բայց ծնողների հետ վերջնական վիճելուց հետո ինքնասպա...