Մաս 2

51 8 0
                                    

- Չե՞ս պատրաստվում պտտվել: Դու ինձ չե՞ս կարոտել, - ասաց նա, իսկ ես զգում եմ թե ինչպես է ներսս լցվում ջղայնությամբ:
Արագ պտտվում եմ' նայելով ուղիղ նրա աչքերի մեջ, իսկ նա քմծիծաղ է տալիս: Հաջորդ քայլս լինում է ուժեղ ապտակը, որը մեծ ցանկությամբ հասցնում եմ նրան:
- Ոչ, չեմ կարոտել: Ինչու ես որոշել 14 տարի հետո նորից հայտնվել, - ասացի ես դեռ ջղայնացած հայացքով ուտելով նրան:
Նա իրար խառնված հայացքով ինձ է նայում' կարծես չհասկանալով թե ինչու ապտակեցի նրան: Նա ձեռքը դանդաղ դնում է այտին՝ որտեղ դեռ ապտակիս կարմիր հետքն է մնացել: Իսկ հետո կարծես հասկանալով արարքիս իմաստը' քմծիծաղ տվեց: Նա ընդամենը մի քանի վայրկյանում հայտնվեց ինձ շատ մոտիկ' այնպես, որ ես զգում էի նրա անկանոն շնչառությունը: Մի պահ մի կողմ եմ դնում ջղայնությունս, հիասթափությունս, հպարտությունս և նայում եմ ուղիղ նրա դեմքին: Նրա դիմագծերը համարյա նույնն են' ոչինչ չի փոխվել: Նույն քիթը, նույն շրթունքները, նույն մաշկի գույնը: Նա նույնպես նայում է ինձ' նկատելով, թե ինչպես եմ նրան ուսումնասիրում և նա սկսում է ժպտալ:
- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ չես կարոտել ինձ: Չես կարող ինձ խաբել, համենայն դեպս աչքերդ քեզ մատնում են, - ասաց  Ջիյոնը մի փոքր հեռվանալով:
- Գնա գրողի ծոցը, - ասում եմ ես ինչից հետո լսում եմ թե ինչպես է նա քթի տակ թեթև քմծիծաղ տալիս:
- Ահհ, իսկ դու չես փոխվել: Նույնիսկ նույն արտաքինն ունես, ուղղակի մազերիդ գույնը էլ ավելի շատ Է բացացել, իսկ աչքերդ ինչպես տեսնում եմ շարունակում են իրենց գույնը փոխել, - առանց դեմքիս նայելու ասաց Ջիյոնը։
- Դու ինձ այսքան տարի չես տեսել և հիմա նույնիսկ չնայեցիր վրաս, որտեղից իմացար ինչ է արտաքնումս փոխվել, - ասացի ես ուղղելով մազերս, որոնք ուժեղ քամու պատճառով դիպչում էին երեսիս:
- Քո արտաքինը նկարագրելու համար ինձ պետք չէ նայել քեզ: Ինձ բավական է ուղղակի փակել աչքերս և դիմացս դու կհայտնվես: Ինչքան քեզ հիշում եմ քո աչքերը օր - օրի միշտ փոխում են իրենց գույնը՝ դա ես երբեք չեմ մոռանա:
Ջիյոնը զգումշությամբ մոտենում է մոլբերտին, որի վրա դեռ դրված էր անավարտ նկարը: Մոտենում է և մատներով տանում է նկարի ալիքների վրայով կարծես ցանկանում է զգալ դրանք: Խառնում է ալիքի գույները, բայց ես չեմ ջղայնանում, որովհետև խառնված ալիքները շատ գեղեցիկ են երևում: Կանգնած եմ անկյունում և փորձում եմ ձայն չհանել հետևելով Ջիյոնին։
- Դու մինչև հիմա ծով ես սիրում նկարել: Զարմանում եմ ինչպես չես հոգնում ամեն օր նույն բանը նկարելուց, - հանկարծակի հարցրեց Ջիյոնը արդեն դիպչելով ներկերին որոնցով աշխատում էի:
- Դա նույն է ինչ քեզ հարցնեն ինչո՞ւ ես այդքան ինքդ քեզ սիրում, - ասացի ես մոտենալով մոլբերտին:
Մոտենում եմ և սկսում եմ հավաքել ներկերը, որից հետո նաև կտավը ու մոլբերտը: Վերցնում եմ դրանք և ցանկանում եմ գնալ, բայց լսում եմ ինչ - որ աղջկա գոռոցներ' Սույոնն է: Նա վազելով մոտենում է Ջիյոնին' գրկում է նրան: Ջիյոնը մի պահ զարմացած  քարանում է, բայց հաջորդ վարկյանին ի պատասխան գրկում է նրան, բայց նայում է ինձ:
- Հեյ օպպա, ես կարոտել էի քեզ, ինչո՞ւ չէիր ասել, որ եկել ես: Ես ախր կարող եմ նույնիսկ նեղանալ, - նեղացած դեմք ընդունելով ասաց Սույոնը։
Ջիյոնը ժպտում է, իսկ ես զգալով ինձ ավելորդ փորձում եմ գնալ, բայց Սույոնի նուրբ ձեռքը ինձ չի թողնում դա անել:
- Հեյ, ի՞նչ է, դու էլ չես ուզում ինձ գրկել: Ոնց հասկանում եմ երկուսդ այսօր որոշել եք ինձ առհամարել հա, - ասաց Սույոնը նայելով իմ և Ջիյոնի վրա:
- Կներես, ես պարզապես ցանկանում էի շուտ տուն մտնել և տեղավորել իրերս ու չէի ցանկանու ձեզ խանգարել:
- Լավ Սույոն ես գնամ հետո քեզ կզանգահարեմ: Կտեսնվենք, - ասացի ես գրկելով ընկերուհուս և իհարկե աչքիցս չվրիպեց Ջիյոնի ոչինչ չասող հայածքը:
Մտնում եմ տուն և զգում եմ, որ կարող եմ արդեն ազատ շնչել նետում եմ շորերս ու իրերս այս ու այն կողմ և պառկում եմ անկողնում: Չկարողանալով դեռ ուշքի գալ վեր եմ կենում և մոտենում եմ անկյունում դրված մոլբերտին: Դիպչում եմ կտավի այն հատվածին որտեղ դեռ նրա մատների հետքերն են: Կարծես այդպես ցանկանում եմ նրան դիպչել և զգալ տաքությունը, որը գալիս է նրա ձեռքերից։ Չեմ կարողանում հասկանալ թե ինչ է վերջերս կատարվում ինձ հետ, միգուցե մենակությունից եմ հոգնել։
________________________
Արթնանում եմ գիշերը'հեռախոսիս ձայնից: Ալարկոտ շարժումներով վեր եմ կենում անկողնուց և վերջապես պատասխանում եմ զանգին:
- Այո, լսում եմ, - քնկոտ ձայնով ասում եմ ես։
- Հեյ ես եմ' Սույոնը: Լսիր այսօր ես ու Ջիյոնը որոշել ենք գնալ մի ինչ-որ տեղ հանգստանալու: Դու մեզ հետ անպայման գալու ես ու ոչ մի առարկություններ չեն ընդունվում:
- Լավ, ես կգամ: Գիտեմ, որ մեկ է չեմ կարող քեզ հակաճառել։
Արդեն պատրաստվում էի անջատել հեռախոսը, բայց Սույոնը կանգնեցրեց ինձ:
- Հա մոռացա ասել Ջեհյոնը նույնպես այնտեղ է լինելու: Ու դա չպետք է քո չգալու պատճառը դառնա, պետք է վերջ տալ այս ամենին:
Սառում եմ տեղումս, այնքան հարազատ անուն, բայց հիմա ամենինչ փոխվել է: Մենք հիմա կարծես հակառակ բևեռներ լինենք, որոնք երբեք իրար չեն հանդիպի: Գիտեք.... ինչ- որկողմից դա նույնիսկ լավ է:
- Հեյ Մինա, լսո՞ւմ ես ինձ։
- Ա..այո ե...ես կգամ, եթե գործեր չունենամ, - մի շնչով ասում եմ ես և արագ անջատում եմ հեռախոսը' չթողնելով Սույոնին շարունակել խոսակցությունը:

Դուրս եմ գալիս տանից, որպեսզի մի քիչ հանգստանամ և ուշքի գամ: Քթիս միանգամից դիպում է սառը ծովային քամու հոտը: Ամբողջ մարմինս փշաքաղվում է և ես սկսում եմ փոշմանել, որ տաք չեմ հագնվել: Ալիքները քնքշորեն շոյում են ավազը և դանդաղ դուրս են հանում ծովից փրփուրը: Քամին քնքշորեն խաղում է մազերիս հետ: Մոտենում եմ ծովին մոտիկ և նստում եմ ավազի վրա: Զգում եմ թե ինչպես է հոգիս նորից խախանդվում: Ծովը մեծ դեր ունի իմ կյանքում, այն ամեն վարկյան կողքիս է և պատրաստ է ինձ հանգստացնել: Ես նույնիսկ հաճախ մտածում եմ «Ի՞նչ կլիներ, եթե ծովը չլիներ»: Եվ պատասխանը ակնհայտ է' ես ուղղակի կգժվեի' այս անարդար և կեղտոտ աշխարհում: Ծովը լցված է մաքրությամբ, որով նա քեզ էլ է վարակում: Ինչ գեղեցիկ են փայլում աստղերը' իրենց լույսով ողողելով ծովի ալիքները: Այս ամենից ինձ կտրում է տհաճ ծխախոտի հոտ, որը տհաճորեն մռմռացնում է աչքերս: Նայում եմ կողքս և տեսնում եմ այն մարդուն ում ամենաքիչն էի ակնկալում տեսնել: Չեմ հասկանում կյանքը որոշել է իմ հին ծանոթներին հիշացնել գոյությանս մասին: Ծովի արտացոլանքը այնքան գեղեցիկ է նրա աչքերում, ես պատրաստ եմ ժամերով նայել նրա աչքերին: Երկու բան, որը ես սիրում եմ նրա աչքերը և ծովը:
- Վաղուց ես այստեղ կանգնած, - ուժերս հավաքելով ասում եմ ես։
- Բավականին, որպեսզի հասկանամ, որ ծովին մարդկանցից առավել ես դասում, - մի փոքր հեգնական տոնով ասաց նա:
Նա դանդաղ մոտեցավ' նստեց կողքից և սկսեց ինձ նման նայել ծովին: Երկուսս լուռ ենք և մեզանից ոչ ոք չի ցանկանում խոսել: Բայց օդը սկսում է ծանրանալ նրա ներկայությունից և նույնիսկ ծովը ունակ չէ այս իրավիճակում ինձ օգնել:
- Ինչքան էլ նայեմ մեկ է չեմ հասկանա ինչու ես ծովը պաշտում և ինչու ամեն ինչ թողեցիր դրա համար: Քեզ նույնիսկ հնարավորություն էր տրվել հայրիկիդ ընկերությունը ժառանգել, բայց դու ընտրեցիր գալ այստեղ և չճանաչված նկարչուհի դառնալ, - ասաց նա նայելով դեպի հեռուն և դեռ ծխելով ծխախոտը:
- Դու և Ջիյոնը երբեք էլ չեք հասկացել ինձ, դրա համար մեր ճանապարհները կիսվեցին: Իսկ ինչ վերաբերվում է նկարչությանը' դա իմ մասնագիտությունն է և ես այն շատ եմ սիրում եմ, - վստահ տոնով ասեցի ես։
- Նկարչությունը մաստանգիտություն չէ, դա կարող է հոբբի լինել, բայց ոչ մասնագիտություն: Մինա հիմա 21 - րդ դարն է, քո կտավներին փոխարինող եկել են համակարգիչները և քո նկարները ոչ ոքի պետք չեն:
Ծնողներս միշտ դեմ են եղել իմ մասնագիտության ընտրությանը: Բոլորը միշտ ինձ պնդում էին, որ ես դրանով եկամուտ չեմ ստանա և չեմ կարողանա ինձ ապահովել: Դա այնքան նյարդայնացնում է,  ինչպես մարդիք չեն կարողանում հասկանալ, որ դա իմ որոշումն է, ես ինձ լավ եմ զգում նկարելուց: Իմ մասնագիտությունը ես չեմ ընտրել հենց այնպես: Միգուցե շատ եկամուտ չստանամ, բայց երջանիկ կլինեմ, որովհետև անում եմ այն ինչ ինձ հաճույք է պատճառում: Նկարելը ինձ համար մի ուրիշ աշխարհ է ինչպես ծովը: Նկարելը ինձ միշտ հանգստացրել է և ես չեմ պատրաստվում հրաժարվել դրանից:
- Ինչու երբեք չես փորձել ինձ հասկանալ: Մեր վեճերի մշտական պատճառը հենց նա է եղել, որ դու կտրականապես չէիր ցանկանում հասկանալ ինձ և իմ զգացմունքները: Չես կարծում, որ դու չպետք է քննարկես իմ մասնագիտությունը և խորհուրդներ տաս, ես արդեն երեխա չեմ և հասկանում եմ ինչն է ինձ համար լավ: Հերիք է ինձ քննադատես և մի փորձիր հասկանալ այն ինչ չես կարող:
Վեր կացա և գնացի դեպի տուն: Բացեցի դուռը և ցանկացա մտնել ներս, բայց Ջեհյոնը ուժեղ փակեց այն և ինձ շրջեց դեպի իրեն:
- Վաղը ես կապացուցեմ, որ ամեն ինչ առաջվա նման չէ և, որ դու սխալ ես մտածում:
Շարունակելի......

Խնդրում եմ չմոռանաք կարծիքի և աստղիկի մասին😊💗💗💗

Mysterious like the sea🌊Место, где живут истории. Откройте их для себя