Մաս 1

113 7 0
                                    


Գնացքը գրեթե անձայն կանգ առավ, ես բացեցի դուռը և երեսիս փչեց աշնանային հաճելի սառը քամին: Այն մահացած ծառերի հոտ ուներ: Այն ծառերի, որոնց տերևները աշնան գալու հետ վաղուց թափվել են սառը հատակին: Քայլերս ինձ տանում են դեպի անտառ։ Անտառի կենտրոնում լամպ կար, որը շատ թույլ լուսավորում էր մի փոքրիկ խրճիթ: Խրճիթը հին էր և այնպես էր մամռակալած, որ կարծես բնության մի մասնիկ լիներ: Հենվելով մի ծառի տխուր հայացքով նայում եմ այդ խրճիթին։ Այո՛ հենց տխուր հայածքով, որովհետև նայելով այս գեղեցկությանը ափսոսում եմ, որ այտեղ ոչ ոք չի ապրում: Եվ կարծես մի պահ խրճիթի պատուհանից այն կողմ լույս նկատեցի, բայց հաջորդ վարկյանին հասկացա, որ դա ուղղակի գնացքի լամպերի լույսն է: Ինչ որ պահ այս վայրը նույնիսկ սկսեց ինձ սարսափելի թվալ:

Ես այնքան էի խորացել իմ մտքերի մեջ, որ չնկատեցի թե ինչպես կողքիս հայտնվեց մի աղջիկ և այս վայրը ինձ համար դադարեց ամայի թվալ: Աղջիկը շատ գեղեցիկ էր ուներ շեկ մազեր և երևի մոտ տաս տարեկան էր: Նա ուներ գեղեցիկ աչքեր, որոնք լամպի լույսի տակ փայլում էին և ծակում աչքերս:

- Բարև, - ասաց անծանոթ աղջիկը, առանց վախենալու նայելով աչքերիս մեջ:
- Ողջույն, - մեղմ ձայնով ասացի ես՝ փորձելով չվախեցնել նրան:

Նա ոչինչ չասելով շարունակեց ծանր հայածքով նայել վրաս: Նրա հայացքից իմ մոտ ավելի շատ սկսեց վախ և խուճապ առաջանալ, ցանկանում էի արագ հետ վազել դեպի գնացք և փակվել սենյակում: Մարդիկ միշտ էլ իրենց վատ են զգում երբ ուրիշները նայում են իրենց աչքերին, կարծես նրանք ցանկանում են մտնել քո ներս և վերձնել այնտեղից մի բան ինչը դու վախենում ես ցույց տալ:
- Ես Ջոյն եմ, - ժպտալով ասաց աղջնակը։
- Ես Մինան եմ, - ցածր ձայնով ասացի ես։
- Կխոսե՞ս ինձ հետ, - հանգիստ հարցրեց Ջոյը, բայց ինձ համար դա կարծես հրամայական տոն լիներ, - Ես ձանձրանում եմ։
- Այսքան ուշ ի՞նչ ես անում դրսում, - ասացի ես փորձելով հայածքս ուրիշ կողմ ուղղել:
- Գիշերը դրսում գեղեցիկ է, իսկ առավոտյան՝ ո՛չ: Ես տանից դուրս եմ գալիս միայն գիշերը, - մտածկոտ ասաց Ջոյը։
- Իսկ դու սիրո՞ւմ ես գիշերը զբոսնել, - հարցրեց Ջոյը։
- Չգիտեմ, ես երբեք ուշ ժամի դրսում չեմ եղել։
- Մեծ բան ես կորցրել, - ժպտալով և փակելով աչքերը ասաց Ջոյը։

Նորից նրա հայացքի կենտրոնում եմ, բայց չեմ կարողանում հեռանալ: Կարծես ինչ - որ բան ինձ հետ է պահում և ստիպում շարունակել գիշերային խոսակցությունը:
- Իսկ դու բլիթներ սիրո՞ւմ ես, - հետաքրքրվեց Ջոյը։
Այդ հարցից հետո կարծես թեթևություն զգացի և հեռու փախչելու միտքը հանեցի գլխիցս, դրա տեղը ես ցանկանում էի էլ ավելի լավ իմանալ այս յուրօրինակ աղջնակին: Այդ հարցից հետո ես հասկացա թե ինչքան մաքուր և ազնիվ երեխա է նա:
Մենք զրուցում էինք գրեթե նշանակություն չունեցող բաներից: Ջոյը հետ այնքան հեշտ է շփվել։ Նա այնքան հանգիստ է կարծես հիմա չի գտնվում մութ անտառում անծանոթ մեկի հետ: Մեր հաճելի զրույցը ավարտվեց այն ժամանակ երբ ես նկատեցի նրա մանկական, փոքրիկ, կլորիկ դեմքին թախիծ:
- Ինչ արագ է ժամանակը թռնում, ես չեմ ուզում, որ դու գնաս, - ասաց փոքրիկ Ջոյը և ես նկատեցի նրա աչքերում այն զգացմունքը որը դեռ չեմ կարողանում հասկանալ:
Նրա խոսքերից ես տխրեցի և այն զգացողությունը, որ շուտով ես կլացեմ գնալով ուժեղանում է: Ես չեմ ցանկանում նրան թողնել, այս կարճ ժամանակահատվածում Ջոյը ինձ համար դարձավ ավելին քան ուղղակի աղջիկ ով եկել էր ինձ հետ խոսելու, որովհետև ձանձրացել էր:
- Էլ այդպես չանես, արագ գնա և նստիր գնացքը: Չեմ ուզում որպեսզի քեզ հետ ինչ - որ բան պատահի, - ասաց Ջոյը թախծոտ հայածքով:
Ջոյը շարունակում էր լռել' փակել էր աչքերը և լռում էր: Նրա դեմքին ոչ մի զգացմունքներ չկային, կարծես նա մահացած լիներ: Ահա թե ինչպես ես քեզ զգում երբ պետք է հաջողություն ասես այն մարդուն ում հետ հասցրեցիր կապնվել: Ջոյը մոտեցավ' ցանկացավ բռնեց ձեռքս որպեսզի հաջողություն մաղթի, բայց հենց դիպչեց ձեռքիս նրա դեմքի արտահայտությունը փոխվեց; Նա դողացող ձեռքերով մոտեցրեց իմ ձեռքերը նրա նուրբ թշին և սկսեց շոյել այն: Նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Նրա աչքերի մեջ ես նկատեցի ցավ, որը այնքան գեղեցիկ աչքերը վերածում էր սև հետքի: Այդ պահին նա իսկապես նման էր իր տարիքի երեխաներին, նա բռնել էր իմ ձեռքը այնպես կարծես վախենում էր այն վնասել կամ կորցնել, իսկ ինձ համար գնալով ավելի դժվար է դառնում զգալ նրա արցունքները ափիս վրա:
- Քո ձեռքը այնքան տաք է և փափուկ: Իմ մայրիկը նույնպես այդպիսի ձեռքեր ուներ: Նա շատ հաճախ էր իր ձեռքը դնում թշիս և երգում ինձ համար: Իմ ձեռքերը չգիտես ինչու միշտ սառն են:
Այդ պահին ես նույպես լաց եղա, բայց արձունքներս սառեցին այն ժամանակ երբ ես զգացի թե ինչպես են ձեռքերիս վրայով Ջոյի արյունը հոսում: Ես գլուխս իջացրեցի ներգև և նկատեցի Ջոյի որովայնում սուր, փայլուն մետաղ, խուճապը գլուխ էր բարձրացել և ես չէի հասկանում ինչ է կատարվում: Աղջկա ուժասպառ եղած մարմինը ընկավ իմ վրա ինչի արդյունքում երկուսս ընկանք գետնին:
- Ջոյ, խնդրում եմ արթնացիր, հմմ դե արթնացիր, - լացելով շշնջում էի ես արյունոտ ձեռքերով շոյելով նրա երեսը:
- Գ..գնա այստեղից քանի կարող ես, - խռպոտ և կտրտվող ձայնով ասաց Ջոյը։
Շուտով Ջոյի արյունը առվի նման հոսում էր թարմ' դեռ նոր աճած խոտի վրայով, իսկ նրա անշունչ մարմինը իմ ձեռքերում էր: Ես նույնիսկ ուժ չունեի լացելու կամ բղավելու ուղղակի ցանկանում էի արթնանալ և ցանկանում էի, որ այս ամեն ինչը ուղղակի երազ լիներ: Զգում եմ սուր առարկա կոկորդիս և ինչ որ մեկի ձայնը հետևից <<Ի՜նչ գեղեցիկ է նրա արյունը հոսում չէ՞, հաջորդը դու ես>>:
Մղձավանջ…. Նորից նույն մղձավանջը որը ինձ հանգիստ չի տալիս: Ամբողջ մարմինս պատված է սառը քրտինքով: Նորից ինքս իմ գոռոցներից արթնանում եմ: Նորից լաց եմ լինում հիշելով արյունը, որը հոսում էր Ջոյի մարմնից: Այո, դա իրականություն էր, ծիծաղալի է, չէ՞։ Իրականություն, որը ամեն օր քեզ հետապնդում է երազի տեսքով: Ակամայից հիշում եմ Ջոյի փայլուն աչքերը, որոնք նորից տեսնելու համար ամեն ինչ կտամ: Դէէ ինձ թվում է ժամանակն է պատմելու իմ մասին։ Ես Մինան եմ' անհաջողակ Մինան, 23 տարեկան եմ: Ես նկարչուհի եմ, նկարում եմ նկարներ հաճույքի և վաճառքի համար: Վաճառում եմ մարդկանց իմ միջի եղածը, որը ուղղակի փոխանցված է թղթին' գնալով դատարկելով ներսս: Ապրում եմ քաղաքից և մարդկանցից հեռու ծովին մոտիկ մի հարմարավետ տնակում: Փոքր ժամանակվանից երազել եմ ծովին մոտիկ ապրել' բոլորից հեռու: Իմ տեղափոխվելուն ծնողներս իհարկե դեմ էին, բայց երբ հասկացան, որ դա ինձ օգուտ կտա համաձայնվեցին: Ես այստեղ ինձ հանգիստ և կարևորը պաշտպանված եմ զգում: Միայն առավոտյան ծովի ալիքների ճողփյունը լսելուց գիտակցում եմ, որ ողջ եմ, և դեռ երկար եմ վայելելու դա:

Բոլոր օրերի նման սովորական առավոտ: Բացում եմ աչքերս զգալով բաց պատուհանից եկող ծովի թարմացնող հոտը: Ուժեղ քամին այս կողմ և այն կողմ է տանում վարագույրը, ինչը ինձ ստիպում է վեր կենալ, մոտենում եմ պատուհանին և նայում ծովին' այն կարծես ինձ հանգստացնում է և պարգևում էսթետիկական հաճույք: Ինչպես միշտ հագնում եմ իմ ամենասիրելի շապիկը, որը ողողված է ներկերով' ինձ դուր է գալիս կարծես գույների փոթորիկ լինի ուղիղ հագուստիդ վրա: Վերցնում եմ ներկերով լի տուփը, մեծ դատարկ կտավ ու դուրս եմ գալիս տնից ուղղվելով դեպի ծովը: Հարմար տեղ գտնելով դնում եմ կտավը մոլբերտի վրա, դասավորում եմ ներկերը և անցնում եմ գործի: Ծովը նկարելը ինձ միշտ էլ հաճույք է պատճառել, չգիտես ինչու ծովային նկարներս ոչ հաճախ եմ վաճառքի հանձնում: Ուղղակի չեմ սիրում երբ տան պատից ծովանկար է կախված լինում, քիչ է մնում գնաս և ասես․ «Հեյ, բացիր աչքերդ և տես, որ ծովը իրականում ավելի գեղեցիկ է քան նկարկերում»: Ինչո՞ւ տանը պատից ծովանկար կախել, եթե կարող ես ամեն օր հաճույքով այն իրականում տեսնել: Ծովը նկարելու համար ինձ նույնիսկ էսքիզ պետք չէ, ուղղակի վեձնում եմ վրձինը' թաթախում եմ ներկի մեջ և այնուհետև դանդաղ հպում եմ դատարկ կտավին: Զգում եմ թե ինչպես է վրձնի ամեն հպումից մարմինս հաճելի փշաքաղվում' ահա թե ինչ եմ ամեն անգամ զգում ծովը նկարելուց: Ծովի ալիքները ուժգնորնեն հարվածում են իրար, բայց դա չի խանգարում ինձ նկարել քանի, որ ես կարողանում եմ ծովի ամեն մի անկանոն շարժումը պահել հիշողություններումս: Ամեն նոր գույն ավելացնելուց զգում եմ թե ինչպես է նկարը վերածվում կատարյալ խառանշփոթի' լավ իմաստով: Նկարում ալեկոծված ծով է, և ամպրոպ, բայց այդ ամեն ինչը յուրահատուկ են դարձնում վառ գույները: Վառ գույները իսկապես այնքան գեղեցիկ խառնաշփոթ են ստեղծում: Ներկերի կաթիլները իրար հերթ չտալով թափվում են ավազի վրա, որին առավոտյան արևը արդեն հասցրել է հաճելի ջերմություն պարգևել: Արդեն պատրաստվում էի ավարտել նկարը անելով վերջին նշումները, բայց վրձինս մնում է օդում երբ զգում եմ ինչ որ մեկի տաք ձեռքը ուսիս բաց հատվածի վրա: Վախը չգիտես ինչու պատում է հոգիս, որովհետև այստեղ ոչ ոք բացի ինձանից չի ապրում: Նա երկար սպասեցնել չտվեց և վերջապես խոսաց.
- Վաղուց չէինք տեսնվել, այդպես չէ՞, Մինա։
Ա..այս ձայնը ես այն կարող եմ միլիոնների միջից ճանաչել: Նրա խռպոտ, բայց միևնույն ժամանակ ջերմացնող ձայնը, որը ամեն անգամ ներսս իրար է խառնում: Վրձինը դեռ շարունակում է օդում կախված մնալ այդպես էլ չհպվելով կտավին: Իմ մոտ կարծես կանգնած կադր լինի։ Դեռ չեմ կարողանում ուշքի գալ: «Ինչո՞ւ է նա այստեղ, և ինչպե՞ս է ինձ գտել», - ահա թե ինչ էր անընդհատ պտտվում իմ գլխում:
- Չե՞ս պատրաստվում պտտվել: Դու ինձ չե՞ս կարոտել, - ասաց նա, իսկ ես զգում եմ թե ինչպես է ներսս լցվում զայրությամբ:
Արագ պտտվում եմ' նայելով ուղիղ նրա աչքերի մեջ, իսկ նա քմծիծաղ է տալիս: Հաջորդ քայլս լինում է ուժեղ ապտակը, որը մեծ ցանկությամբ հասցնում եմ նրան:
Շարունակելի....

Հույս ունեմ ձեզ դուր եկավ այս մասը💖 չմոռանաք կարծիքի և աստղիկի մասին 😊💖

Mysterious like the sea🌊Место, где живут истории. Откройте их для себя