Մաս 3

61 8 3
                                    

- Վաղը ես կապացուցեմ, որ ամեն ինչ առաջվա նման չէ և, որ դու սխալ ես մտածում: Ես փոխվել եմ Մինա։
-Մարդիկ չեն փոխվում, այլ փոխվում է նրանց վերաբերմունքը մյուսների հանդեպ։ Կցանկանաս իմանալ իմ վերաբերմունքը քո հանդեպ։ Ըմմմ․ միգուցե առհամարանք, ատելություն, ավելի ճիշտ ոչինչ։ Ժամանակին քո արած արարքը ես երբեք չեմ մոռանա։
——————————————————
Առավոտյան արթնանում եմ ուռած աչքերով՝ սովորական անքնությանն արդյունք, որի հետ ես լավ ծանոթ եմ։ Երեկվա Ջեհյոնի և Ջիյոնը խոսքերը ինձ իսկապես մտածելու տեղիք էին տալիս ինչի պատճառով էլ չկարողացա քնել։ Իսկ ի՞նչու եմ ես այսպես անում իմ կյանքի հետ։ Այս հարցը ինձ տալիս են գրեթե բոլոր մարդիկ ովքեր ինձ հանդիպում են։ Դեե․․ Ինչ կարող եմ ասել, մարդիկ տարբերվում են միմյանցից։ Ոմանք կենսուրախ են, ոմանք ընդհակառակը, իսկ ես, ըմմ․․ ինձ թվում է իմ զգացմունքները նույնիսկ ես ի զորու չեմ հասկանալու։ Քանի անգամ եմ փորձել իմ այստեղ գտնվելու և ապրելու բացատրությունը փնտրել, բայց ավաղ ինքս չեմ հասկանում։ Ես պարզապես սովոր եմ մարդկանց բացատրել այս ամենը նրանով, որ սիրում եմ ծովը և միայնակ լինելը։ Այո, ես սիրում եմ ծովը և միայնակ լինելը, բայց ժամանակ առ ժամանակ կարոտում եմ այն օրերը, որոնք անցկացնում էի քաղաքում։ Նույնիսկ սկսել եմ մտածել, որ այս ամենը սկսել է ինձ հոգնեցնել․․․․․ հոգնել եմ ապրել անորոշության մեջ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ես հաստատ հետ վերադարձողը չեմ։
- Ի՞նչ ես անում քո կյանքի հետ, Մինա՛։ Դու ասում ես, որ ուրիշները քեզ չեն հասկանում, բայց ինքդ սկսել ես քեզ չհասկանալ, - ինքս ինձ ասացի ես՝ նայելով կլոր հայելուն, որը կախված էր դիմացիցս։ Հայելուս արտացոլանքը ինձ ասում է, որ ես միանշանակ անհաջողակ եմ։ Ինչու չեմ կարողանում թողնել անցյալը և ապրել ներկայով։ Ինձ համար դա դժվար է, որովհետև իմ անցյալը Ջեհյոն անունն է կրում։
Քայլերս ինձ տանում են դեպի լոգարան։ Միացնում եմ ջուրը և հագուստս հագիս կանգնում եմ դրա տակ։ Սառը ջրի կաթիլնեը հոսում են մաշկիս վրայով այսպիով կարծես մաքրում տանում են մտքերս։ Ակամայից հիշում եմ այն անհոգ օրերը, որոնք անցկացրել եմ Ջեհյոնի հետ։ Ես իսկապես երջանիկ օրեր եմ անցկացրել նրա հետ։ Ես նրան տվել էի իմ սիրտը առանց մնացորդ, բայց ինչ արեց նա՝ պարզապես կորավ իմ կյանքից։
Դուրս եմ գալիս լոգարանից, հագնվում եմ, վերցնում եմ վերջերս ավարտած կտավներս և դուրս եմ գալիս տնից։ Բարձրանում եմ ինձ պետք եկող ավտոբուսը։ Նստում եմ ամենավերջում, դնում եմ ականջակալներս և փորձում եմ մի փոքր քնել։ Նույնիսկ ավտոբուսն է հիշացնում ինձ նրա մասին։ Ես չեմ կարող փախչել իմ զգացմունքներից՝ այն դեպքում երբ նա այսքան մոտիկ է ինձ։
—————————————————
- Այս անգամ ավելի գեղեցիկ կտավներ ես բերել, - ասաց կինը հիացմունքով զննելով կտավները։
Ես այս կնոջը արդեն երկար ժամանակ է ճանաչում եմ։ Նա իմ նկարները գնահատողն ու վաճառքի հանձնողն է։ Եվ, որ ամենակարևորը նա այն միակ մարդն է ով գնահատում է իմ աշխատանքը։
- Մինա աղջիկս, լսիր հիմա ինչ կասեմ։ Քո նկարները գնալով ավելի քիչ են վաճառվում, դու հասկանում ես չէ՞ ինչ է դա նշանակում։ Ինչու չես ուզում ինձ լսել և․․․, - չհասցրեց ավարտել իր խոսքը Տիկին Լին՝ երբ ես նրանից առաջ ընկա։
- Ոչ, ես ամեն անգամ ձեզ ասում եմ, որ չեմ պատրասվում վաճառել իմ ծովանկարները։
- Բայց աղջիկս, կա մի մարդ ով արդեն մեկ տարի է փորձում է գնել քո ծովանկարներից մեկը, բայց դու ամեն անգամ կտրականապես ինձ մերժում ես։ Լսիր ես սա քեզ համար եմ ասում, այդ տղամարդը պատրաստ է շա՜տ մեծ գումար տալ։ Ի՞նչ կասես։
- Ոչ, ես չեմ պատրաստվում դրանք վաճառել, ես արդեն դա ասել եմ ձեզ և շատ անգամ։ Մյուս նկարները կլինեն մոտավորապես երեք շաբաթ հետո, անպայման կզանգահարեք ինձ եթե հարց ծագի, - հստակ տոնով ասացի ես և շտապեցի դուրս գալ խանութից։ Դուրս եմ գալիս և պատրաստվում եմ գնալ տուն, բայց ինձ կանգնացնում են մեքենայի և գոռոցների ձայներ:
Ավտոմեքենայի պատուհանը իջավ և այնտեղից երևաց Սույոնի գլուխը։

- Մինա՛ փորձում էիր մեզանից փախչե՞լ, - գոռալով ասաց Սույոնը։
Հենց սրանից էլ ես վախենում էի։ Ես երեկ Սույոնին խոսք տվեցի, որ կգնամ նրանց հետ հանգստանալու, բայց համոզված չեմ, որ կկարողանամ պահել խոստումս։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Aug 11, 2018 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Mysterious like the sea🌊Место, где живут истории. Откройте их для себя