Մաս 2

25 0 0
                                    

Դուրս եկա փողոց։Բոլորն ինչ-որ բան էին փսփսում։
-Հեյ,լսե՞լ ես Ռոչեսթեր թաղամասում կատարվածի մասին։
            ...
-Ասում են իռլանդացիներն են։
            ...
-Կողոպուտ էր։
            ...
-Հաստատ սևամորթները կլինեն։
           ...
Շուրջ բոլորս այս ամենն էր,գլխիս մեջ այս ձայները։Դա ինձ հունից հանեց։
-Գրողի ծոցը Ռոչեսթերը,գրողի ծոցը կողոպուտը ու գրողի ծոցը դուք բոլորդ,-չդիմանալով գոռացի ես։
Հանկարծ զգացի այդ բոլոր մարդկանց հայացքների ծանրությունը ինձ վրա։
-Խելագար է,-ականջիս հասավ նրանցից մեկի խոսքերը։
Չեմ ժխտում դա։Կյանքիս ընթացքը ինձ հասցրեց խելագարության։
Փոխեցի ճանապարհս, ակումբ կգնամ մի ճանապարհով որտեղ մարդաշատ չի լինի։Երբ անցնում էի,նկատեցի,որ երեք տղաներ փողոցի անկյունում ծեծում են ինչ-որ մեկին։Ես իհարկե թքած ունեմ բոլորի վրա,բայց ատում եմ,երբ անպաշտպան մեկին են գտնում ու հալածում։
-Հե՜յ,հե՜յ,վերջ տվե՛ք,-գոռացի ես, նրանցից մեկին ետ քաշելով։
-Դու ո՞վ ես,-գոռաց նա։
Եվ ի՞նչ պատասխանեմ, ո՞վ եմ ես։
-Ես նրա ընկերն եմ,-կմկմալով,բայց հնարավորինս հաստատակամ ասացի ես։
-Ա՜խ ընկերը,-նրա հայացքում մի չարագուշակ ծիծաղ հայտնվեց։
Հաջորդ վայրկյանին ես արդեն գետնին էի ու ինձ էլ էին բավականին ուժեղ հարվածներ բաժին հասնում։Ես ձեռքերով բռնել էի գլուխս,եթե ապրելու էի,չէի ցանկանում ուղեղի ցնցում ստանալ։ Միաժամանակ լսում էի այդ սրիկաներից մեկի խոսքերը.
«Եթե պաշտպանեց սրան,ուրեմն ինքն էլ է էդպիսին»
Հետո նրանք թողեցին մեզ ընկած ու գնացին,իսկ ես հույս ունեի,որ գոնե ինձ կսպանեն։
Ես մի կերպ նստեցի,մաքրեցի քթիս արյունը,տղան ևս նստեց։
-Ինչո՞ւ խառնվեցիր,-ասաց նա հազալով։
-Կարծում էի սկզբում շնորհակալություն կասես,-ես ծիծաղեցի,-ինչո՞ւ էին ծեծում քեզ։
-Ես չգիտեմ,առանց պատճառի,-հայացքը թեքելով ու բռունցքները սեղմած ակնհայտ լարվածությամբ ասաց նա։
Սա պարզապես սուտ էր,գլխիս եկածներից հետո արդեն կարողանում եմ տարբերել ճիշտը կեղծիքից,մանավանդ այս դեպքում,երբ դիմացինս ստել չգիտի։
-Հե՜յ,դեմքիս նայիր,էստեղ հիմա՞ր ես տեսնում։
Նա ավելի լարվեց հասկանալով,որ չհամոզեց։
-Ճիշտը պատմիր,քեզ հետ ծեծվելուց հետո գոնե արժանի եմ իմանալ,թե ինչու։
-Եթե ասեմ կզղջաս,որ փորձել ես օգնել։
-Զղջամ,թե ոչ,մեկ է,եղածը եղած է,ուղղակի ասա։
-Իմացել էին,որ ես...ես միասեռական եմ։
-Նրանք ուղղակի կենդանիներ էին։
-Ուրեմն չե՞ս մեղադրում ինձ,-զարմացած հայացքով ասաց նա։
Այդ համակրելի դեմքն այնքան զարմացած էր,կարծես սովորել էր,որ իր անձը նորմալ ընդունողներ չկան,ու երբ հայտնվել է ինչ-որ մեկը,ով իրեն սրբի տեղ դրած չի քարկոծում նրան,դա անհավատալի է,չափազանց անռեալ իրական լինելու համար։
Ես քմծիծաղ տվեցի,-ինչի՞ համար,որ սեփական կողմնորոշում ունե՞ս։
-Շնորհակալ եմ,-նա թեթև ժպտաց,-շա՞տ ես վնասվել։
-Եթե ձմեռ չլիներ ու հաստ հագնված չլինեի,արդեն ոսկորներս փշրված կլինեին,-մազերս ձեռքերով կարգի բերելով ասացի ես։
-Ներիր,-նրա կոպերը թացացան,-ախր ես ոչ մի վատ բան չեմ արել,միակ ուզածս բոլորի նման սիրած էակի հետ երջանիկ լինելն է։Նույնիսկ սեփական ծնողներս ինձ չեն ընդունում այնպիսին,ինչպիսին,որ կամ։
-Ա՜հ,ծանոթ իրավիճակ է,-տաբատիս փոշին թափ տալով ասացի ես։
-Դու է՞լ,-նրա շագանակագույն աչքերը կլորացան վրաս։
Ես մի պահ հանկարծակիի եկա,հետո հասկացա,-չէ չէ,մորս խորին համոզմամբ, ես պարզապես մի երեխա եմ,ով լաց է լինում,որովհետև կյանքից ինչ-որ բան չի ստացել։Ցավոք հակառակն է,ես չափազանց շատ եմ ստացել,այնքան,որ տանել չկարողացա ու երազներով լի աղջնակից դարձա օրը մի կերպ սպանող մեկը,ով ամեն օրվա հետ իրենից մի կտոր ևս սպանում է։
-Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ հազիվ տասնութ տարեկան ու այսքան համակրելի աղջիկը,-ասաց տղան,դեմքի հետաքրքրված արտահայտությամբ,-դու կարող ես պատմել ինձ։
Ես քմծիծաղ տվեցի,-էստեղ չեմ,որ գլուխս դնեմ ուսիդ ու լաց լինեմ։
-Կարող ես և չասել,ուղղակի ուզում էի,որ ընկերներ լինենք։
-Ինձ պետք չեն ընկերներ,չեմ ուզում նորից ինձ հիմարի տեղ դնեն ու խաբեն։
-Ես քեզ երբեք չեմ խաբի,-նա ժպտաց։
-Օ՜հ,ինչ զուգադիպություն,-սա ասացի այնպես,կարծես թատրոնում եմ՝ բեմի վրա,-հետաքրքիր է,վերջին անգամ ինձ խաբելուց առաջ հենց էդպես էլ ասացին, գիտե՞ս։
-Չգիտեմ ովքեր են քեզ խաբել,բայց ես էդպիսին չեմ։
-Ակումբ գնալու տրամադրություն էլ չունեմ,տուն կգնամ,իմիջայլոց քեզ էլ խորհուրդ կտամ գնալ,քեզ համար վտանգավոր է փողոցում,մանավանդ,երբ մութ է։
Նա բացեց բերանը խոսելու համար,իսկ ես անմիջապես հասկացա,թե ինչ է ուզում ասել ու կտրեցի խոսքը։
-Ո՛չ,սխալ ես,ես չեմ անհանգստանում քեզ համար,պարզապես չեմ ուզում ճանապարհին դիակ տեսնել։
Նա չպատասխանեց։Ասացի սա ու վեր կացա,որպեսզի գնամ։Մի քանի քայլ էի հեռացել,երբ գլուխս ուժեղ պտտվեց,բռնվեցի պատից։Հանկարծ զգացի,որ մեկը բռնեց թևիցս։
-Դու չես անհանգստանում ինձ համար,բայց ես անհանգստանում եմ ընկերներիս համար։
-Իսկ մենք ընկերնե՞ր ենք,-նրանից բռնվելով ու հարցական հայացքով ասացի ես։
-Կարծես թե,-նա ժպտաց,-ես Ջոշուան եմ,պարզապես Ջոշ։
-Ես Ամանդան եմ,պարզապես Ամանդա։

Ամանդա...Место, где живут истории. Откройте их для себя