1993 թվականն էր,ես տասնութ տարեկան աղջնակ էի,ում կոտրել ու չէին հոգացել,գոնե բեկորները հավաքելու մասին։Այդ տարի ձմեռը իր երկար թևերով ամուր փաթաթվել էր Նյու Յորքին,ու կարծես երբեք էլ չէր պատրաստվում բաց թողնել։Արդեն երկու տարի էր,ինչ սովորում էի համալսարանում։Առաջին տարում ես այնտեղ էի,որովհետև ցանկանում էի կրթություն ստանալ,ինչ-որ կարևոր մարդ դառնալ։Այդ ժամանակ նախագահը Քլինթոնն էր,մտքերիս խավար անկյուններից մեկում ուզում էի մի օր նրա տեղը նստել։Հա,հա երազկոտ էի,ճիշտ եք։Ու հենց դա էլ փակել էր աչքերս,ու հենց դրա հետևանքի պատճառով էլ ես սկսեցի ստիպողաբար գնալ համալսարան,մի կերպ հանդուրժել ինձ ու շուրջս գտնվողներին։Ընկերներ չունեի,դաս էի քաղել,վախենում էի։Ունեի միայն ծանոթներ,որոնցից ևս զրկվում էի՝ ուղիղ խոսելու թերությանս պատճառով։Կամ, մի գուցե դա ունակություն էր,այլ ոչ թերություն՝ պարզապես սխալ ընկալված։Այդ տարում ամեն ինչ որոշել էր միանգամից գլխիս թափվել ու փակել բոլոր ուղղություններս։Իհարկե ես փորձում էի դուրս գալ,բայց երբ մի քար էի տեղաշարժում անմիջապես դրա տեղում մեկ ուրիշն էր հայտնվում,ավելի մեծն ու ծանրը։Ու դա ավելի էր ընկճում իմ խարխլված ու վերքակալ հոգին։Հա՜,մոռացա ներկայանալ նույնիսկ,ես Ամանդա Բրաունն եմ,այն ժամանակ ևս Ամանդա Բրաունն էի,պարզապես ավելի հիմար,ավելի փխրուն ու վերջապես ավելի երիտասարդ։
***
1993 թ. հունվաի 5
Աչքերս փակ են,մարմինս՝ անշարժացած,ուղեղս էլ կես արթուն,կես քնած։Գիտակցությունս այնքանով էր տեղում,որ ուղեղիս մեջ պտտվում էր այն փաստը,որ ես միշտ սառն եմ,իսկ հիմա ձեռքս տաք է՝ այրվելու աստիճան։Հանկարծ ուժեղ դմփդմփոց լսվեց,վեր թռա։
-Գրողի տարած,վառվում էի։
Չկորցրի ինձ,նկատեցի բաժակով ջուրը,վերցրի այն ու լցրի այրվող թղթի վրա։Քնել էի ծխախոտը ձեռքիս,հետո չգիտեմ ինչպես գցել այն թղթի վրա,ու հրդեհը պատրաստ էր։Երբ վերջացրի ինքս ինձ փրկել վառվելով ու մինչև վերջին վայրկյանս ցավից գոռալով մեռնելու հեռանկարից սկսեցի նորից լսել այդ դմփդմփոցը,սենյակիս դուռն էին թակում։Մայրս է,հաստատ գիտեմ։
-Գալիս եմ,-գոռացի ես մի ուրիշ թղթով այրված տնային աշխատանքս ծածկելով։
-Ինչո՞ւ չէիր բացում,-գոռաց մայրս,իր կլոր ու նիհարությունից չռված աչքերը հառելով վրաս։Իսկ աչքերի տակ գոյացած պարկերը,որոնք չքնելու հետևանք էին,ավելի խիստ էին դարձնում այդ հայացքը։
-Բայց բացեցի չէ՞, մա՛մ,-աչքերս շրջելով ասացի ես։
-Ի՞նչ ծուխ է սենյակում,հիմա ի՞նչ էիր անում։
Ես չէի պատրաստվում պատասխանել այդ հարցին։Հանկարծ նրա հայացքը դարձավ այնպիսին կարծես հիմա կպայթի։Նայվածքի ուղղությունից դատելով՝ նա նկատեց գետնին ընկած ծխախոտը,որն արդեն թաց էր ու հանգած։
-Դու նորից ծխել ես,ի՞նչ անեմ ես քեզ հետ,-գոռաց նա այնքան ուժեղ,որքան,որ ուժ կար կոկորդում։
-Ուղղակի հանգիստ թող ինձ, մա՛մ։
Ռեֆլեքսորեն աչքերս փակվեցին,դեմքս ծամածռվեց։Ես մեկ-երկու քայլ ետ գնացի։Նա ապտակել էր ինձ,և այնքան ուժեղ,որ զգում էի,թե ինչպես է մրմռում այտս նրա բարակ մատների ուրվագծով։
Սթափվեցի,բարձրացրի գլուխս ու նայեցի նրան,դա մարդու դեմք չէր,որը գոհ էր իր արածից,դա մի դեմք էր,որն արտահայտում էր տիրոջ այլևս չդիմանալը,ելք չունենալն ու զղջումը։
-Եթե իմանայի սա կօգնի,կխնդրեի,որ նորից խբես ինձ մամ,-արցունքներս զսպելով ասացի ես։
Նա շրջվեց ու գնաց։Զարմանում եմ,թե ինչու նրա մտքով երբեք չանցավ պարզապես նստել ու խոսել հետս,հարցնել,թե ինչու եմ ես դարձել այսպիսին։Երևի նա ավելի կարևոր խնդիրներ ունի,քան ինձ հետ խոսելը։Ինչ վերաբերում է հորս,եթե իհարկե կարելի է նրան այդպես անվանել,նա մեզ շուտ է թողել,դեմքն էլ չեմ հիշում։Հուսամ մի օր կհայտնվի ու կկարողանամ տարիների կուտակածը ասել երեսին։Այլևս չեմ կարողանում մնալ տանը,շունչս կտրվում է էստեղ։Գնացի սենյակի իմ ամենասիրելի անկյունը,այնտեղ հայելին էր,որն ինձ ցուցադրում էր ոտքից գլուխ։Սիրահարված չեմ արտաքինիս,պարզապես միայն հայելու մեջ գտնվողը գիտեր,թե ինչ է կատարվել ու կատարվում հոգումս,ու նա երբեք չէր ծիծաղում վրաս։Դիմափոշիով ծածկեցի ապտակի պատճառով առաջացաց կարմրությունը։Նայեցի պատուհանից,երևում է լավ ցուրտ է։Ինչ խոսք,սիրում եմ ցուրտը,միայն հիմա մարդ կարող է հաստ շորերի մեջ թաքնվել հիմար մարդկանցից ու կեղտոտ հայացքներից։