Թե-օպպա

238 17 10
                                    

Գիշերը Դամին, անկողինը մտնելով, վերցրեց հեռախոսն ու ականջակալները: Պարզապես քնելուց առաջ երաժշտություն լսելը դարձել էր սովորություն: Բայց չէր հասցրել անգամ մեկ երգ լսել, երբ նրան հաղորդագրություն եկավ: Ու ո՞վ էր. Թե-օպպա: Մեկ վայրկայնում աչքերը զարմանքից մեծացան:Քիչ էր մնում բղավեր, բայց կարողացավ իրել զսպել: Իսկ նամակի բովանդակությունը սա էր.

Բարի գիշեր, լուսանկարչուհի։

- Մայրիկին էիր զանգում, հա՞: Մարտկոցն էր նստել, հա՞, - մի պահ ցանկացավ զայրանալ: Այո, ցանկացավ, բայց չստացվեց: Փոխարենը հիմարիկի պես ժպտաց, - Փաբու։

***

- Թեհյոն, դու խելագարվել ես:

- Ինչու՞: Ուղղակի ուզում եմ փորձել:

- Ընդհանրապես, որտեղի՞ց ես հայթայթել:

- Տանից: Մի քիչ դժվարությամբ, որովհետև հիշում էի, որ կա, բայց թե որտեղ՝ չէի հիշում:

- Խելագար: Ուզու՞մ ես, մեր նկուղում հին հեռուստացույց կա, կարող ես այն էլ փորձարկել:

- Յա՛, ի՞նչ կապ ունի սրա հետ:

- Նույն թվի են:

- Սա ավելի հին է:

- Որ ասում եմ խելագար...

- Յա՛, հերիք է: Երեք անգամ ասացիր:

- Ու դեռ ասելու եմ...

Թեհյոնն ու Ջիմինն էին զրուցում: Շաբաթ կամ կիրակի չէր: Նրանք սովորականի նման եկել էին դպրոց: Դե... Ինչպե՞ս սովորական: Թեհյոնը հետը բերել էր հի՜ն (ինչքան հնարավոր է երկարացրեք այդ բառը) լուսանկարչական ապարատ: Այնքան հիացած էր նայում, կարծես կյանքում այդպիսի բան չէր տեսել.

- Այդ այն աղջի՞կն է վրադ այսպես ազդում, - Ու Թեհյոնը սկսեց ժպտալ ու դանդաղ լայնացնել այդ ժպիտը՝ ասես ամեն ինչ պարզ է: Թեհյոնն էլ չէր փորձում դա թաքցնել:

- Ասես Մարին քո վրա չի աղդում:

Միայն նրա անունը լսելուն պես Ջիմինի շուրթերին ժպիտ է ծաղկում.

- Ու ինչպե՞ս:

- Դու էլ գիտես: Կարծեմ դու չէի՞ր սիրում, ցիտում եմ. «Այդ հիմար փոխկապը»:

- Յա՛, դա ուրիշ է:

- Նույն բանն է:

***

Դասերը ավարտվել էին: Ճիշտ է՝ Թեհյոնի համար դրանք վաղուց էին ավարտվել ու նա մեկ ժամ շուտ կանգնած է օտար դպրոցի առջև ու փնտրում է ծանոթ դեմքը: Ու դեռ չի նշանակում, որ այդ ծանոթ դեմքը Ջոնգուկինն է.

- Հյոն, խոստանում եմ՝ ես էլ քեզ էդպես արհամարհեմ:

- Ջոնգուկա՜, - տեսնում է կրտսերին ու պայծառ ժպտում՝ խառնելով նրա մազերը:

ԼուսանկարչուհիWhere stories live. Discover now