POV Թեհյոն
Ջիմին, Ջիմին, Ջիմին: Ասես հօդս ցնդեց: Ու՞ր ես, այ հիմար: Չեմ սիրում, երբ այսպես անսպասելի անհետանում է: Զանգը զանգի վրա՝ չկա, դպրոցում չկա, սպորտզալում չկա: Ես մի օր կգժվեմ այս հիմար հյոնի ձեռքին: Մի բան է միայն ուրախացնում. Վերջապես ազատվեց այդ երկերեսանի Հիջուից: Լավ, միևնույնն է ճար չկա: Գնամ փնտրելու: Համ կզբոսնեմ, համ էլ ձեռքի հետ կփնտրեմ: Իհարկե, եթե ուշադրությունս շեղեմ այլ բանի վրա, դա արդեն չի նշանակի փնտրել "սիրելի, հարազատ ու այս կյանքում մոլորված ընկերոջը": Կոպի՞տ էր: Ոչինչ,հասնում է:
Քայլում եմ... քայլում եմ... էլի եմ քայլում... էլի եմ քայլում... Ստոփ:Ինչպես կասեր մեր ընդհանուր ընկեր Ջունը՝ Օ. Մայ. Գա՜շ: Սա Ջիմի՞նն է: Իսկ այն մեկը Մարի՞ն: Ահհհ... Ես հանճար եմ.
- Էհ, - ուղղեցի մազերս, - Ասում էի չէ՞, որ ճիշտ ուղու վրա եմ: Էհ, Կուպիդոն Թեհյոն: Լավ աշխատանք էր, - ու ինչու՞ եմ ժպտում, -Իսկ ե՞ս: Ինձ համա՞ր ով է Կուպիդոն դառնալու: Հե՜յ, սև շորերով աղջիկ, - դիմեցի կողքովս անցնող աղջկան, որ անընդհատ ինչ որ բան էր լուսանկարում: Բայց նա կանգ չառավ, քանի որ ականջակալներով էր: Այս ի՞նչ սերունդ է: Առանց ականջակալների յոլա չեն գնում, - Հե՜յ, լուսանկարչուհի՜, - այ հիմա շրջվեց՝ մի ականջից հանելով պարագան: Բավականին սիրունատես էր, - Դու ընկեր ունե՞ս: Կդառնա՞ս ընկերուհիս, - ու կրկին պայծառ ժպտացի:
Ճիշտն ասած չգիտեմ այդ ժամանակ ինչն էր ուղղորդում ինձ, քանի որ այդ հարցը առաջացավ ակամայից: Ու գոյություն ուներ մի իրողություն, որ կանգնած էր իմ առջև։ Ասելով, որ աղջիկը ապշած էր, ուրեմն կարելի է ոչինչ չասել: Նա մատը պտտեց գլխի մոտ ալյա՝ դու խելագար ես երիտասարդ, ու ոչինչ չասելով հեռացավ: Այո, ես հասկացա: Դու ինձ խելագա՛ր համարեցիր, տիկի՛ն: Այսինքն օրիորդ.
- Էհ, կանայք:
Ու ո՞վ է մեղավոր ամեն ինչում: Դու՛, Փաք Ջիմին: Ես փոխհատուցում եմ պահանջում: Սպասում եմ հարմար պահի ու մոտենում ընկերոջս... Այսինքն արդեն ընկերներիս.
- Օյ, օյ, օյ: Ինչպես էլ չեք ամաչում: Ծ, ծ, ծ, - ասում եմ ու զսպում ծիծաղս: Եթե Ջիմինը վաղուց էր ճանաչում ինձ, ապա Մարին կարմրեց: Իդեպ ասեմ, նրանք հակադրություններ են, բայց իրար համապատասխան:
- Թեհյոն-շի՜, - ասում է Ջիմինն ու ծիծաղում՝ սեղմելով ձեռքս:
- Ես միշտ էլ Թեհյոն եմ, իսկ դու՝ սրիկա՛: Անգամ չասացիր, - ասում եմ ու ծալում ձեռքերս կրծքիս, - Մարի-շի: Հիմա ասա ինձ: Դա ընկերակա՞ն է, երբ նրա կյանքում ինչ որ բան է լինում, ու ինձ հետ չի կիսվում:
- Թեհյո՜ն, - ծիծաղում ես հա՞, ընկեր:
- Չէ, դու հիմա ինձ ասա, էդպես ճի՞շտ է:
YOU ARE READING
Լուսանկարչուհի
Fiksi PenggemarԱնիվիս հաջորդ պտույտը: Իհարկե սկզբում Dear diary-ն էր՝ Ջիմինի մասնակցությամբ: Իսկ հիմա... - Հե՜յ, սև շորերով աղջիկ, - դիմեցի կողքովս անցնող աղջկան, որ անընդհատ ինչ որ բան էր լուսանկարում: Բայց նա կանգ չառավ, քանի որ ականջակալներով էր: Այս ի՞նչ սերու...