part 5

63 4 0
                                    

-յաաա Ջիմին աաա,- գոռաց Թեն և շարունակեց,- ինչ ես անում?
-ես ուղակի համբուրեցի վիզդ,ինչի ես գոռում? մեկը կիմանա թե քեզ բռնաբարում են,-ծիծաղելով ասաց նա և ավելացրեց,-գոհ եղիր,որ մենակ այդ համբույրով բավարարվեցի
Կիմ Թեհյոնի կյանքում առաջին անգամ է այսպիսի բան կատարվում:Նրա սիրտը սկսեց արագ աշխատել:
<<Կիմ Թեհյոն հավաքիր քեզ>>

Իր մութ սենյակում Թեն պառկած նայում էր առաստաղին:Նրա հայացքը այնքան դատարկ էր թվում այդ պահին,նա կարծես մեռած լիներ: Ինչ է մտածում այսքան?
<<Գուցե երկրից  ընդմիշտ գնամ և նոր կյանք սկսեմ:
Այստեղ ես կարծես մեռած լինեմ, ոչինչ չեմ զգում,
դժվարանում եմ շնչել>>
Այդ պահին նրա դուռը ինչ-որ մեկը թակեց:
Թեն հոգնած դեմքով  գնաց դուռը բացելու:
-Կրկին Բարև ,- ասաց Ջիմինը
-դու? աաշ որտեղից ես իմացել իմ տան տեղը? ինչ ես ուզում ինձնից?-բարկացած և շատ արագ ասաց Թեն
-հանգստացիր և հրավիրի ինձ ներս,-հանգիստ ձայնով ասաց Նա
Թեն իհարկե ներս չթողեց,փորձեց դուռը փակել,բայց Ջիմը ոտքով այն պահել էր:
-Կիմ Թեհյոն ներս թող, ես քո հետ խոսելու բան ունեմ,-լուրջ դեմքով ասաց Նա
Այնպիսի լուրջ դեմք էր ընդունել այդ պահին կարծես մարդ էր սպանել,բայց իրականում նրան  առիթ է պետք,որ նա Թեի հետ լինի:
Թեն վախեցած ներս հրավիրեց նրան:
- օհ,ինչ մռայլ բնակարան ունես,լրիվ ինձ համար է
-ինչ լուրջ խոսելու բան ունեիր ինձ հետ,-ասաց Թեն
-հաաա, իրականում ոչմի խոսելու բան էլ չունեի,-ժպտալով ասաց Ջիմը և գնաց դեպի Թեհյոնի սենյակը
-իմ սենյակ չմտնես,- բարկացած ասաց նա
- ինչի? ես քո սենյակը էլի եմ մտել
-ը...ինչ? երբ?,-շփոթված ասաց Թեհյոնը
-ահ Թեհյոն ա, կատակ եմ անում հանգստացիր
<<ինչի է սենյակդ այսքան մռայլ?>>,-մտածեց Ջիմինը
Երբ Ջիմը ներս մտավ նրա սենյակ չգիտես ինչի  սկսեց ցածր ձայնով խոսել և ասաց.

-Կիմ Թեհյոն,-ասաց նա շատ ցածր ձայնով....

<< այս ձայն ինձ շատ ծանոթ է,կարծես  էլի եմ լսել:
Օ ոչ այդ նա է եղել>>,-մատածեց Թեն և ասաց.

-անցած գիշեր այդ դու ես եղել
Ջիմինը իհարկե հասկացավ թե ինչ նկատի ունի անցած գիշեր ասելով:

-արագ գլխի ընկար,անհետաքրքիր է,-նեղացած երեխայի ձայնով
ասաց և պառկեց նրա անկողնու վրա:
-աահ, ինչ ես ուզում ինձնից,-հոգնած ձայնով ասաց Թեն
-ես?ոչինչ,-ասաց նա և ավելացրեց,-ցանկանում ես երկրից գնալ?
-դու ինչ է իմ մտքերն ես կարդում,- ասաց Թեն նստելով իր անկողնու վրա
-հմմ մի քիչ
- ես քեզ չեմ հասկանում
- ոչինչ,ինձ ոչ մեկ չի հասկանում,-ասաց Ջիմը
Թեհյոնը մի քանի րոպե ուշադիր նայում էր Ջիմինին:Կարծես թե չէր հագենում այդքան նրան նայելով,բայց մի քանի րոպեից հետո ասաց.
-Արի տեսնվենք մենակ ակադեմիայում և պարի դասերի ժամանակ:

Ջիմինը բռնեց  նրա թևից  և այնպես ուժեղ քաշեց,որ Թեն պառկեց  իր կողքը:  Մեջքից գրկեց Թեհյոնին և նրա ականջին շշնջաց.
-ես ուզում եմ ամեն րոպեն քեզ հետ լինեմ






We All LieWhere stories live. Discover now