Մաս 30(վերջինը)

308 12 32
                                    

2016 թվականի հուլիսի տաս...
Ժամը ութն անց զրո զրո...
Ամերիկայի Միացյալ Նահանգեր...

***

-Ջենի, Ջենի շուտ արթնացիր արդեն ուշանում ես։
Հենց այս բառերով էլ սկսվեց իմ օրը, որը գրեթե ամեն օր նույն ձևով է սկսվում։ Ես Ջենին եմ՝ Ջենի Ուայլդը։ Ապրում եմ Ամերիկայի Միացիալ Նահանգներում: Արտաքինս սովորական է, ունեմ շականակագույն աչքեր և մազեր: Իմ մասին շատ բան չունեմ ասելու, սովորական աղջիկ եմ, սիրում եմ իմ կյանքը, չնայած, որ այն երբեմն տխուր ու նողկալի է դառնում, բայց շատ ուրախ օրեր էլ են լինում:

***

Լրանում է քսան ամյակս։ Քսան տարիներ, չզգացի ինչպես անցավ այս քսան տարիները։ Ես արդեն հասուն մարդ եմ, որը իր ամբողջ կյանքում սիրեց մեկին, այդպես էլ անպատասխան մնալով իր սիրած անձնավորության կողմից։ Եթե միայն իմանայիք, թե որքա՜ն բան կտայի, միայն թե Ջեքը սիրեր ինձ։ Ափսոս, բայց նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Հիմա նա Բոստոնում է։ Գնացել է աշխատանքի համար փորձաշրջան անցնելու։ Երևի վերադառնալուց հետո միանգամից կամուսնանան։
Ինչ վերաբերվում է Գոռին, ապա ասոմ, որ մենք միասին չենք։ Մենք լավ ընկերներ ենք, ավել ոչինչ։
Հեռախոսիս զանգ ստացա։ Վերցրի ու հասկացա, որ Քայլն է։
-Ալո՞,-ուրախ ձայնով ասացի ես։
-Ջենի՜։
-Սիրելի՜ս, ծնունդդ շնորհավոր։
-Ապրես փոքրիկս, քոնն էլ։
-Քայլ մենք քսան տարեկան մեծ աղջիկներ ենք, էլ առաջվա երեխաները չենք։
-Այո մենք արդեն մեծ ենք, բայց միևնույն է մնում ենք երեխաներ։
-Դե՜, եթե մենք միասին ենք, ուրեմն երեխա ենք։
-Եվս մեկ ծնունդ իրար հետ։
-Ու ինչքան ապրենք այդքան ծնունդներ ենք ունենալու միասին։
-Այո՜, պատրաստվե՞լ ես։
-Դեռ ոչ, դո՞ւ։
-Մինչև վերջ չեմ հասցրել։
-Լավ դե պատրաստվիր, գեղեցկության սրահից ուշանում ենք։
-Լա՜վ, առայժմ։
-Առայժմ։
Ես անջատեցի հեռախոսն ու սկսեցի հագնվել։
Սենյակիս դուռը թակեցին։ Բացեցի։ Ընտանիքիս անդամներն են։ Նրանք միասին սկսեցին երգել "Happy birthday" երգը։ Ժպտում եմ, այնքա՜ն երջանիկ եմ։ Մորս ձեռքին տորթ կա, որի վրա պատկերված եմ ես։ Շուրջը գույնզգույն մոմեր են։ Շատ գեղեցիկ է։ Դենիի ձեռքին պաստառ է, վրան գրված "Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի քույրիկ։ Ես քեզ շատ եմ սիրում"։ Դենը լիքը նկարներ է նկարել իր փոքրիկ թաթիկներով։ Հայրիկի ձեռքին մի մեծ փաթեթավորած արկղ է, իսկ տատիկի ձեռքին լիքը փուչիկներ ու մի գեղեցիկ պայուսակ։
-Ընտանի՜ք, շնորհակալ եմ, դուք անփոխարինելի եք, սիրում եմ ձեզ։
Գրկեցի բոլորին։ Մայրս տորթը դրեց սեղանին, ես երազանք պահեցի ու փչեցի։ Բոլորը ծափ տվեցին։
-Հայրիկ ի՞նչ է արկղիկի մեջ։
-Բացիր կտեսնես։
Հայրս ինձ տվեց տուփը։ Արձակեցի վրայի կապը, բացեցի տուփն ու տուփից դուրս թռչեց փոքրիկ շնիկ։
-Պա՜պ, ինչ լա՜վն է։ Ձագո՜ւկ, ինչ լավն ես դո՜ւ։ Պապ շնորհակալ եմ։ Այս ի՞նչ բանալիներ են վզին։
-Պատուհանից դուրս նայիր։
Ես կամաց մոտեցա պատուհանին ու դրսում տեսա...
-Ա՜,-բղավեցի,-Մեքենա՜։
Պատուհանիս մոտ մի սպիտակ մեքենա է կանգնած, վրան կարմիր, մեծ ժապավեն։
-Պա՜պ, մեքենա՜, չեմ հավատում, ես մեքենա ունեմ։ Շնորհակալ եմ։
Ես ամուր գրկեցի հորս։
-Խնդրեմ աղջիկս, դու վաստակել ես դա։
-Հավատս չի գալիս։
-Կարող ես հավատալ։
-Լավ սիրելիս դու պատրաստվիր, մենք էլ գնանք պատրաստվենք։
-Լավ մամ ջան։
Ընտանիքիս անդամները դուրս եկան սենյակից, ես մնացի մենակ։ Տրամադրությունս կտրուկ փոխվեց, երբ հիշեցի, որ Ջեքը անգամ չի զանգել, որ շնորհավորի ծնունդս։ Դե հա, նա երևի չի էլ հիշում ինձ, չէ՞, որ նրա կողքին Լոռա կա, իսկ ես պարզապես ոչ ոք եմ։
Զանգեցի Քայլիին։
-Քա՞յլ։
-Հա՞ սիրելիս։
-Գիտե՞ս, ի՞նչ նվեր եմ ստացել։
-Ի՞նչ։
-Քայլ շնիկ, ու՜։
-Ու ի՞նչ։
-Մեքենա՜։
-Ա՜,-բղավեց Քայլը։
-Ես էլ քեզ պես արձագանքեցի։
-Ջե՜ն շնորհավոր։
-Ապրես սիրելիս։ Իսկ ձերոնք քեզ ի՞նչ նվիրեցին։
-Չգիտեմ, ասացին անակնկալ է։
-Օ՜, եթե անկեղծ հուսով եմ դու էլ մի գեղեցիկ մեքենա կստանաս, որ միասին վարենք։
-Ջեն դու գիտես, որ ես մեքենա վարել չեմ սիրում, այլ սիրում եմ նստել ու վայելել ընթացքը, այնպես, որ դու կվարես, իսկ ես կնստեմ կողքիդ։ Իսկ, եթե երբևիցէ մի օր ցանկանամ վարել, սիրելի ընկերուհուս կխնդրեմ, և հուսով եմ նա ինձ չի մերժի։
-Երբ ցանկանաս, իմացիր, որ այդ մեքենան քոնն է։
-Շնորհակա՜լ եմ։ Դուրս գա՞նք արդեն։
-Այո, երկու րոպեից դրսում կլինեմ,-անջատեցի զանգն ու դուրս եկա սենյակից,-Մա՞մ, պա՞պ,-թակեցի ծնողներիս սենյակի դուռը։
-Հա՞ սիրելիս։
-Ը՜, կարո՞ղ եմ այսօր իմ նվերը վարել։
-Դու ուզում ես շնիկդ ծանրությունից սատկի՞։
Սկսեցինք ծիծաղել։
-Է՜յ պապ, կարելի՞ է։
-Իհարկե աղջիկս, այն քոնն է, այնպես ո՜ր...
-Շնորհակալ եմ,-ես ներս գնացի համբուրեցի ծնողներիս ու սլացա ներքև։
-Զգույշ կլինե՜ս,-ձայն տվեց մայրս իմ հետևից։
Իջա ներքև։ Դենին Քայլիի հետ ուսումնասիրում է մեքենաս։
-Այս ի՞նչ եք անում։
-Ջե՜ն, արի գրկեմ։
-Քայլ էլի շնորհավոր։
Իրար գրկած թռվռում ենք։
-Ջեն խոսք տուր, որ մեկ մեկ ես էլ եմ քշելու,-ասաց տաս տարեկան Դենին։
-Խոստանում եմ իմ մեծ տղա։
Գրկեցի եղբորս։ Այնքան անսովոր է Դենիին տեսնել այսքան մեծ, այսքան բարձրահասակ։ Նա առաջվա երեխան չէ, որը ցատկում էր ինձ վրա, ու ի տարբերություն ներկայիս՝ չէր ջարդում կողոսկրերս։
Ես սեղմեցի բանալիս, ու դռները բացվեցին։ Ես ու Քայլը նստեցինք մեքենան, շրջեցի բանալին ու մեքենան հաճելի աղմուկ բարձրացրեց։
-Գնացի՞նք Քայլ։
-Ըհն։
-Դե ուրեմն կխնդրեմ կապել ամրագոտիները, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։
Ես ոտքս սեղմեցի գազին, և մենք շարժվեցինք։ Այնքան հաճելի զգացում է, որ ես ի՛մ մեքենայում եմ։ Միացրել եմ իմ ամենասիրելի երգերից։ Մենք վայելում ենք պահը։

Hai finito le parti pubblicate.

⏰ Ultimo aggiornamento: Jan 22, 2020 ⏰

Aggiungi questa storia alla tua Biblioteca per ricevere una notifica quando verrà pubblicata la prossima parte!

Սեր Ամբողջ Կյանքի ՀամարDove le storie prendono vita. Scoprilo ora