7 부 - Part 7

370 13 0
                                    


——————————————————————————————————————————

  Լարված իրավիճակ է տիրում։ Բոլորն ասես շունչները պահած լինեն։
- Ի՞նչ բալկոն, ի՞նչ ասած ու ինչի՞ ես Չոնի գիրկը, չնայած արդեն դիվանին ես, - մեկ նայում է քրոջը, մեկ՝ ընկերոջը։
- Լիլիան ոտը վնասել էր պռոստը, - մի շնչով։
- Ոչ մի բան Թեհյոն։ Իսկ գիրկն էի, որովհետև պարելուց ընկել էի ոտս վնասել, բերեց տուն, էդքան բան։ Էդ էլ քո շնորհակալությունը։
- Ես հեսա ամեն ինչ կբացատրեմ։ Լիլիա սուս մնա, ես 2 տարի առաջ էլ ասել էի, որ ասելու եմ ախպորդ։
- Չասես Չոն․․․
- Թեհյոն մինչև վերջ ես լսելու․․․ - անտեսեց Լիլիային ՉոնԳուկը։
- Գնա մոտիկ կանգնի, որ չտա սպանի, - Վիկան մոտեցավ Յունգիին ու ականջին շշնջաց։
- Փորձանք ես դու աղջի՞։ Ասա ախպերս, համ էլ ապրես, որ բերել տուն ես հասցրել։
- Դուք էլ գնացեք Լիլիկի կողքը, 3րդ համաշխարհայիննա սկսվում, - վեր կացավ ու գնաց կանգնեց մյուս տղաներին մոտիկ, - չէ Լիլ, թող ասի։ Ճիշտը ասելնա։
Լիլիան ոչինչ չասեց ու ոտքերը գրկեց։ Աղջիկներն էլ գնացին ընկերուհու մոտ ու գրկեցին նրան։
- Ինչա՞ էղե։ Կարողա՞ նորմալ խոսաք բան հասկանամ։
- Թեհյոն ոշմ դու գիտես, - «ախպերս» բառից խիղճը սկսեց «մղկտալ», - թե խի եմ գռազով փող աշխատել։ Գռազի աղջկեքից մեկը Լիլիանա էղել։ Ինքը իմ դուրը էկել էր։ Ես կարայի չթողեի, որ են լակոտները պալիտ անեին գռազի պահը, բայց չարեցի, որտև փողս քիչ էր նրա համար, ինչի համար «աշխատում» էի։ Ես ու Լիլիան կարելիա ասել բարիշել ենք։ Ես չէի մտածի, որ կարողա Լիլիայի տուն մտնեմ ու իրա ախպորը ախպորս պես սիրեմ, մամային էլ՝ մորս, հորն էլ հարգեմ, - մի շնչով։
- Ձե՞ռ ես առնում արա դու ինձ։ Ապե հեչ խնդալու չի թարգի։
- Մորս գերեզման․․․ բայց գիտես, որ փոշմանել եմ ու քեզնից էլ եմ ներողություն ուզում խնդրեմ։ Միանգամից չէի կարա ասեի, ես մոտիկությունն աստիճանաբար էղավ, մենք էլ չջոգինք ոնց։

  ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է․

- Թեհյոն հանգիստ, չհարձակվես, - Յունգին վերահսկում է իրավիճակը։
- Վա՞տ ես արա դու, - մոտեցավ, - դու սրբություն ունե՞ս արա վափշե։ Ում քվոր անվան հաշվին ես փող աշխատել արա։ Էդքանից հետո ինձ «ախպեր» ես ասե արա՞։ Էկել ես մեր տուն։ Ստե սաղդ իմացել եք ու ինձ էշի տեղ եք դրե արա՞, - ՉոնԳուկին ոչ շատ ուժեղ հարվածեց ու նրա ներքևի շրթունքը վնասվեց։
- Ես չգիդեի, որ սաղ սենցա ըլնելու -․- , - ձեռքով շրթունքն է մաքրում։
- Թեհյո՛ն, - արագ բռնեց ընկերոջը Յունգին։
- Ապուշ ես դու Թեհյո՞ն, - գոռաց քույրը։
- Լիլիա՛, հանգիստ նստի տեղդ, հասնումա ինչ-որ տեղ, - հրամայեց ՉոնԳուկը։
- Թո հլը Յունգի։ Դու վափշե ձենդ կդրի աղջի, մոռթելու եմ 2իդ էլ համբերեք հլը։
- Թեհյոն անցած-գնացած բանա դե լաաաաաաաավ էլի վայ, - Ռոքսին երեսը փակած գոռաց։
- Երդվի, որ չես հարձակվի, նորմալ կխոսաս ու չես խփի, կթողեմ։
- Խի՞ ես մոռթելու։ Որ սիրել եմ դրա համար ես մոռթելո՞ւ, - գոռաց Լիլիան ու սկսեց լացել։
- Գոնե դուսը խոսանք, կամ կռվենք ոչ թե աղջկեքի դեմը, - առաջարկեց ՉոնԳուկը։
- Հանգիստ, մի լացի։ Ռոքսի արի Լիլիային տանենք սենյակ, - առաջարկեց Վիկան։
- Յունգի են յան, - հրեց Յունգիին ու ՉոնԳուկին նորից հարվածեց, այս անգամ ամենայն լրջությամբ, - ոչ մի տե չեք տանում, - քրոջ դեմքը ճմռթելով բռնեց, - սիրե՞լ ես։ Վրեդ ղժժացել են, դու ասում ես «սիրել եմ», պատվիս հետ եք խաղացե, դու ջոգո՞ւմ ես, - քրոջ դեմքը վայրենու նման թողեց։
- Ասինք հասնումա մի  հատ խփելը, չասինք ցլացի։ Մարդավարի չե՞ս կարում խոսաս դու, - նյարդայնացավ ՉոնԳուկն ու հարվածեց ի պատասխան։
- Հա, ես չեմ ամաչում ասեմ, որ սիրել եմ ու, եթե էդ քո համար անընդունելիա ես բան չեմ կարա անեմ, - կյանքում այսպես չէր լացել Լիլիան։
- Հելանք Վիկ, - Ռոքսին ու Վիկան Լիլիային տարան սենյակ։

Secrets of Seoul || Սեուլի Գաղտնիքները || 서울의 비밀 Место, где живут истории. Откройте их для себя