-Գիտես ես հոբի ունեմ անձրևի տակ ավտոբուսին սպասել։ ԵՒ ամենազարմանալին այն է, որ ինձ դուր է գալիս, որ ավտոբուսը չի գալիս, - սարկազմով ասում էի ես։
Փողոցում իսկապես շատ ուժեղ անձրև էր գալիս, դրան էին խառնվել նաև փոթորիկն ու քամին։ ԵՒ ես ջուր եմ մինչև ոսկորներիս ծայրը իսկ այստեղ այս հիմարը…
Կարծես թե նա նոր նկատեց, որ ես լրիվ ջուր եմ։ Սկսեց ուշադիր զննել ինձ և ասաց.-Լավ։ Մի խոսքով այսօր քեզ հետ գործ ունեմ ճաշարանում։ Հանկարծ չուշանաս, դա շատ կարևոր ա իմ համար։
ԵՒ գնաց։ Հենց այնպես ինձ հանգիստ թողեց, առանց նյարդերիս վրա ազդելու, Ի՞նչ է նրա հետ պատահել։
Ես մտա լսարան։ Ի ուրախություն ինձ լսարանի կեսը չէր եկել իսկ դասախոսը ինձնից վատ վիճակում էր։ Ես լսարանի մյուս կեսի հետ քննարկում էի այս հիմար եղանակը, որտեղ անձրևի հետ արդեն միախառնվել էր ձյունը…
Այնպես պատահեց, որ ես խորանալով խոսակցության մեջ մոռացել էի Ադրիանի ասածի մասին։ Սակայն նա ինքն իր մասին հիշեցրեց։ Մինչև հիմա չեմ հասկանում որտեղի՞ց էր իմացել համարս։
Զանգ։ Անծանոթ համար։ Ես սովորությանս համաձայն չեմ պատասխանում անծանոթ համարներին։ Հեռախոսս արդեն պայթել էր այդքան զանգերից իսկ ես իմ համար հանգիստ նստած աղջիկների հետ խոսում էի ամանորյա իմ պլաններից։
Քիչ անց բոլորը միանգամից լռեցին և սևեռուն հայացքով նայում էին իմ հետևում կատարվող իրադարձությանը։ Այս իրավիճակը իմ համար չափազանց ծիծաղելի էր, քանի որ նրանց աչքերը 2 անգամ մեծացել էր սովորական վիճակից։ Ես չհասցրի անգամ շրջվել, քանի որ ինչ-որ մեկը արդեն ինձ շրջել էր իր կողմը ՝կոպիտ կերպով բռնելով դաստակիցս։ Ինչպես չէի հասկացել չէ որ միայն Ադրիանն է ունակ այսպիսի քայլերի։
։
-Ինչի՞ չես պատասխանում զանգերին, ես ասել էի չէ, որ գաս ճաշարան,-գոռում էր աղջիկների մոտ Ադրիանը։Ես շոկի մեջ եմ! Այդ նա չէր, որ ասում էր իրենից հեռու մնամ համալսարանում։ Այն ինչ-որ մտածում եմ նրա մասին ես իհարկե բարձրաձայն չասեցի հասկանալով, որ դրանից հետո վիճակս ավելի կվատանա։
Նա սովուրթյան համաձայն սկսեց ինձ քարշ տալ իր հետևից… սկսում եմ համակերպվել նրա այս պահվացքին։-Հեյ! Թող ինձ! ԵՒ շատ հետաքրքիր է ինչո՞ւ էիր բոլորի մոտ ձայնդ գլուխդ գցել, Դե թող վերջապես! Բոլորը մեզ են նայում։
Նա ի վերջո կանգնեց և շրջվեց իմ կողմը։
-Թող նայեն ինձ համար մեկ է։ Այսօրվանից բոլորը պետք է մտածեն, որ մենք սիրում ենք իրար և շուտով ամուսնանալու ենք։
-Դու ինքդ էիր ասում, որ հեռու մնամ քեզնից, որ նոռմալ աղջիկների հետ չես շփվում և ելի շատ հիմարություններ։ Ի՞նչ է փոխվել հիմա։
-Ես մտափոխվել եմ։
Աստված իմ ինչ ասեմ նրան իր այս պատասխանի հետո։ Նա ինձ տարավ իր ընկերների մոտ։ Ձեռքով ինձ ցույց տալով սկսեց խոսել.
-Ծանոթացեք նա Միան է, այսօրվանից իմ ընկերուհին իսկ որոշ ժամանակ անց նաև կինս։
Այնպիսի հանգիստ ձայնով էր խոսում, կարծես իր հարևանին նոր մեքենան է ցույց տալիս։ Ասել թե նրա ընկերները շոկի մեջ էին նշանակում է ոչինչ չասել։ Միայն Ջոնն էր ինձ ժպտում, կարծես այս ամենը նրա համար ամենևին էլ նորություն չէ։
-Արդեն կարող ես գնալ, - մոտենալով ականջիս ասաց Ադրիանը։
Ինչքան վատ բառ կա ես հենց նոր ասացի Ադրիանի հասցեին (իհարկե մտքումս)։ Հազիվ էի ինձ զսպում,որ նրան չխեղդեմ։ Լսելով նրան գնացի աղջիկների մոտ։ Պետք է, որ պատմեմ, թե ինչպիսի աչքերով էին ինձ նայում և ինչ հարցեր սկսեցին տալ։ Ես մի կերպ ազատվեցի նրանցից, բայց Լիան կարծես նեղացել էր։ Ես համարյա 2 ժամ նրան բացատրում էի, որ սա խաղ է և որ ես այդ հիմարի հետ ոչ մի կապ չունեմ։ Միայն այս ամենից հետո նա հանգստացավ։ Ես որոշեցի ամբողջ զայրույթս հեռախոսի միջոցով լուծել։ Կարծես թե ես ունեմ նրա համարը…
ВЫ ЧИТАЕТЕ
Հիշիր Ինձ!
RomanceՄիան համալսարանի գեղեցիկ աղջիկներից մեկն է, ով առանձնանում է իր արտաքինով կարելի է ասել՝ մազերի գույնով, կյանքով լեցուն մարդ և չափազանց միամիտ։ Նա(անունը ժամանակի ընթացքում) համալսարանի հայտնի տղաներից է, թեպետ բոլորը վախենում են թե՛ նրանից, թե՛ ն...