Գլուխ 16❤️

344 20 14
                                    

Սիրելի ընթերցողներ ողջունում եմ բոլորիդ, քանի որ շատ էիք գրել որ շարունակեմ որոշեցի հենց այդպես էլ անել❤️։ Սակայն ձեզ մեկ խնդրանք ունեմ, եթե պատմությունը իսկապես դուր է գալիս դրեք աստղիկները🙏🤗

Ոչ! Այսպիսի բան չէր կարող պատահել։ Ախր  ինչպես կարող էի սիրահարվել նրան! Աստված իմ ինչ հիմարն եմ։ Ուղղակի ես նրա մեջ տեսա ավելի շատ լավ բնավորության գծեր քան պետք էր։ Բացի դրանից նա կարծես ընկերուհի ունի։ Մարի էր անունը ինչքան հիշում եմ։ Աղջկա անունը մտաբերելուց մեջս չգիտեմ ինչ սկսեց արթնանալ, Օ ո՛չ մի՞թե հիմա էլ խանդում եմ նրան միայն սա էր պակաս։

Ես չգիտեի, թե ինչքան է շարունակվելու մեր այս տարօրինակ հարաբերությունները, բայց ամեն կերպ այնպես էի անում որպեսզի այս հարաբերություններից վերցնեմ ամենալավը ՝նրա հետ շփումը։ Լինում էին պահեր, որ նա ուղղակի փակվում էր իր մեջ և իրենից խոսք պոկելը ուղղակի տանջալից աշխատանք էր դառնում, երբեմ էլ ուղղակի անթարթ նայում էր ինձ ու ժպտում։ Ես նկատել էի, որ նրան դուր էր գալիս իմ զայրույթը։ Հետագայում նա ինձ բացատրեց, որ երբ ջղայնանում եմ նմանվում եմ փոքրիկ կատվի։ Իհարկե ես նրան ասեցի, որ այդպիսի բան չկա, բայց նրա հետ կռվելը ուղղակի անօգուտ գործ էր.... Դե իհարկե դա էլ խելագարվում էի նրա այդ հազվադեպ երևացող ժպիտի համար։
Քանի որ իմ բոլոր պայմանները կատարված էին, ես դրեցի նորը՝ նա ինձ պետք է սովորեցներ մեքենա վարել։ Խոստովանում եմ դա այդքան էլ հեշտ չէր որքան ես էի կարծում։ Ավտոմեքենան և ես այնպես չէ որ խոսում էինք տարբեր լեզուներով, մենք ընդհանրապես չէինք կարողանում լեզու գտնել։ Բայց Ադրիանը ոչ մի անգամ հունից դուրս չէր եկել։ Կարելի էր  ասել  որ իրեն վերահսկելը նրա ամենալավ հատկություններից մեկն էր։ Նա հարյուր քսանհինգ անգամ ինձ բացատրում էր նույն բանը ամենամանրամասնություններով, սակայն անօգուտ։ Ամեն անգամ ես մոռանում էի։

Մի այդպիսի օր, մենք քաղաքից դուրս էինք գնացել, որպեսզի ավտոմեքենա վարեմ։ և ինձ վերջապես հաջողվեց մեքենան տեղից շարժել։ Ադրիանը շոկի մեջ էր։ Ես ինքս էլ զարմանքից ապուշ էի կտրել։ Ավտոմեքենան հանգիստ առաջ էր գնում։ Սակայն ժամանակի հետ չգիտես ինչու սկսեց արագություն հավաքել։

-Միա ոտքդ հանիր գազի վրայից!, - ասաց Ադրիանը։

-Իսկ գազը աջ կողմում էր, թե ձախ, - շփոթված ասացի ես։ Զգում էի, որ մեջս տագնապը սկսում էր աճել։

Նա մի կերպ իրեն չկորցնելով ցույց տվեց։ Ես հետևելով նրա հայացքին շեղվեցի ճանպարհից։ Իսկ այս ամենին հաջողվեց հարվածը։ Մեքենան հարվածել էինք ինչ-որ մեկի մեքենային։

-Ուպս, - ասացի ես։ Հարվածը այնքան էլ ուժեղ չէր, քանի որ արագության սեղմակը փնտրելով ես հասցրել էի ճիշտ պահին արգելակել։ Դե լավ այդքան էլ ճիշտ պահ չէր, բայց ի վերջո երկուսիս ոչ մի բան չէր պատահել։ Մենք ուղղակի թեթև վնասել էինք  մեքենան, բայց ես գիտեի որ տղամարդիկ սկսում են խելագարվել երբ գործը հասնում է իրենց երկաթի կտորին։ Սակայն Ադրիանը ոչինչ չասեց ուղղակի խորը շունչ քաշեց և դուրս եկավ մեքենայից։ Նրա վրա էին գալիս 3 ամբողջովին սև հագնված տղաներ։ Ուժերը այդքան էլ հավասար չէին, բայց ես որոշեցի դուրս գալ մեքենայից որպեսզի նրա կողքին Լինեմ։

-Կներեք տղերք։ Ընկերուհուս վարել եմ սովորեցնում։

-ԻՆՉՉՉ!!?.…...........,-հաջորդիվ սկսեցին ամենաբազմազան հայհոյանքները։

-ԵՒ ինչու եք այսքան կոպիտ, ինքը ձեզ հետ նոռմալ է խոսում, - մեջ մտավ իմ լեզուն։

-Միա նստիր ավտոմեքենան, - մի փոքր ջղայնացած ասաց Ադրիանը, - տղերք ասեցի որ չէի ուզում, մենք ընդունել ենք մեր սխալը ինչքա՞ն պիտի տանք։

Բայց տղամարդիկ չէին ցանկանում ամեն ինչ խաղաղությամբ ավարտել։ Նրանցից ամենապարապածը սկսեց գոռալ։

-Ինչ է ուռոդ։ Ոչ մեկ վրադ չի նայում, որոշել ես հիմարի  հետ հարաբերություններ սկսել, - սկսեց ծիծաղալ նա։

-Ո՞վ է այստեղ ուռոդը, դու գոնե քեզ տեսել ես հայելու մեջ, կամ ճանաչում ես նրան։ Դու անգամ նրա թարթիչները չես տեսել, - բորբոքված և  զայրացած սկսեցի խոսել ես։

-Ո՞վ է այստեղ հիմարը։Նա ավելի շատ ուղեղ ունի քան ձեր երեքինը իրար հետ վերցրած։

Երեք ապուշներից մեկը հարմար դիրք ընդունելով պատրաստվիւմ էր հարվածել Ադրիանին։ Սակայն նա շատ արագ կողմնորոշվեց և հարվածեց նրա դեմքին, դրանից հետո այդ մեկը ընկավ և մյուս երկուսը հարձակվեցին Ադրիանի վրա։ Մեկը բռնել էր նրան իսկ մյուսը հարվածներ էր հասցնում որովայնի շրջանում։ Ադրիանը գլխով հարվածեց իրեն բռնողին իսկ մյուսին սկսեց ոտքերով հարվածներ հասցնել։ Հիմա բոլոր երեքը ընկած էին ձյան մեջ։ Ես վախեցած նայում էի նրանց։
Ադրիանը նստեց վարորդի տեղում իսկ ես արագ կերպով տեղափոխվեցի կողքի նստարանը։

-ԵՒ այսպես ինչպիսին են իմ թարթիչները, - հարցրեց նա։ Նրա տրամադրությունը կարծես թե հիանալի էր։ Ես սկսեցի կարմրել։

-Սև!

Այլևս ոչինչ նա չհարցրեց։ Ուղղակի ամբողջ ճանապարհին քմծիծաղ էր տալիս։ Ես անգամ մի պահ ցանկացա հարվածել նրան, որպեսզի դադարի։ Նա ինձ իջեցրեց տանից մի փոքր այն կողմ, իսկ ես մտքերի մեջ խոդասուզված սկսեցի քայլել դեպի տուն։
Ուրեմն նա մտածում է, որ ես խելացի եմ! Դա շատ չափազանցված կլինի ավելի ճիշտ է ասել կարծում է որ հիմարից մի փոքր բարձր  տիտղոսի վրա եմ։ ԵՒ այս ամենը այն պատմություններից հետո ինչի մեջ ես ընկել եմ…

Հիշիր Ինձ! Место, где живут истории. Откройте их для себя