Գլուխ 13❤️

336 26 11
                                    

Խնդրում եմ դրեք աստղիկները եթե ձեզ դուր ա գալիս պատմը։

Ես փորփրելով վերջին զանգածների
մեջ վերջապես գտա նրա համարը։ Առաջին հաղորդագրությունը «Հիմարի մեկը ! Չէիր կարող զգուշացնել! Ես քեզանից վրեժ եմ լուծելու այս ամենի համար »։

Նա ինձ մեջքով էր կանգնած, այդ պատճառով նրա դեմքը չէի տեսնում, բայց վստահ կարող եմ ասել, որ դեմքի ոչ մի միմիկա չէր շարժվում կարդալու պահին։ Նա կարդաց և դրեց գրպանի մեջ։ Ախ այդպես! 2-րդ հաղորդագրությունը«ԵՒ իմ վրեժը ամենասարսափելին է լինելու! »

Նորից ոչ մի ռեակցիա, նա նայեց էկրանին և հեռախոսը նորից դրեց գրպանը։ 3-րդ հաղորդագրությունը«Լուրջ չես ընդունում ինձ, Ուրեմն ստացիր! » ։

Երբ որ նա նայեց Էկրանին ես շարժվեցի դեպի իր կողմը չմոռանալով հետս վերձնել ուտելիքով լի ափսեն, որը պատրաստվում էի լցնել նրա դեմքին։ Ինձ 1 մետրից քիչ էր մնացել երբ նա շրջվեց։ Ես հազիվ ինձ պահեցի, որ չընկնեմ երբ սկսեց հիմարի պես ժպտալ ինձ! Այս մարդը կարողանում է ժպտալ! Անգամ իմ կատու Թոմի ժպիտից ես այսքան չէի զարմանա։

-Ես հիմա կգամ, - ասում է իր ընկերներին և ձեռքիցս վերցնելով ափսեն իսկ մյուս ձեռքով բռնելով դաստակիցս տանում է դեպի ելք։
Ճանապարհին նա աղբամանն է գցում ափսեն իսկ ես զոմբիացած նայում եմ նրա ժպիտին։
Նա շատ գեղեցիկ ժպիտ ունի… և հենց նոր է իմ ուղեղի հասնում, թե ինչո՞ւ էր այդպես ժպտում։

-Ի՞նչ ես անում, կին արարած!

-Այդ դու ի՞նչ ես անում։ Կարող էիր չէ զգուշացնել! Դու ինձ նվաստացրեցիր։

-Ես քեզ ի՞նչ արեցի, Մենք պայմանավորվել էինք!

-Մենք չէինք պայմանավորվել, որ ամբողջ համալսարանով մեկ ինձ քարշ ես տալու բղավելով, որ ընկերուհիդ եմ։ Դա էլ հերիք չէ այնպես ես սեղմում ձեռքս, որ 2 շաբաթ կարմրածությունը չի անցնում։

-Ես քեզ առավոտյան զգուշացրել էի, անգամ զանգել։ Ես մեղավոր չեմ, որ դու մոռացկոտ ես։ Դու ինքդ ես այս ամենը վաստակել!

Ես ուղղակի կորցրել էի խոսելուս ունակությունը միայն մեկ բան էր մնացել անելու։

-Մի խոսքով ես չեղյալ եմ հայտարարում մեր պայմանավորվածությունը, ես չեմ թողնի, որ ինչ-որ մեկը ինձ հետ այսպես վարվի!

Ես փորձում էի գնալ, սակայն նա հենելով ինձ պատին 2 ձեռքով փակեց ճանապարհը։ Խորը շունչ քաշեց և նայեց ինձ։ Առաջին անգամ են նկատում, թե ինչ սև և երկար թարթիչներ ունի։

-Լավ, - ասաց նա այնպիսի տոնով, որ ավելի խճճեց իրավիճակը։ Ադրիանը կարող էր հիանալի բաբնիկ լինել։ Իր այս շռամը իրեն մի տեսակ գեղեցկություն և տղամարդկություն է հաղորդում, - Սովորեցրու ինչպես ինձ պետք է պահեմ։

Ես լռում էի։ Ինձ թվում էր նա կատակ է անում, սակայն մեկ անգամ նայելով դեմքին հասկացա , որ լուրջ է։ Սակայն մեկ է տվեցի այս հիմար և նյարդայնացնող հարցը։

-Դու լուրջ ե՞ս։

-Աստված իմ, Միա! Ես քեզ ծանոթացրի ընկերներիս հետ, որպեսզի ցույց տամ մեր հարաբերությունների լրջությունը։ Այդպես պետք էր։ Ես հասկանում եմ եմ, որ մի քիչ չափն անցա, բայց ես պատրաստ եմ փոխվել։ Ուղղակի ասա, թե ինչն այն չէ։
Ես նրան հավատացի և սկսեցի խոսել.

-Նախ առաջինը ՝այլևս ինձ քարշ չտաս հետևիցդ։ Ես քեզ համար շուն չեմ։ 2-րդը մի բղավիր իմ վրա։ Գոնե ոչ աղջիկների մոտ։ և 3-րդը այդքան ուժեղ  մի բռնիր դաստակիցս։

Ես սպասում էի, թե երբ կսկսվեն առարկությունները, սարկազմիկ մեկնաբանությունները, սակայն նա ուղղակի ասաց.

-Լավ։
Այսպես ավարտվեց մեր խոսակցությունը։ Նորությունը որ ես Շռամի ընկերուհի եմ տարածվեց վայրկյանական։ Տղաները 2 կմ-ից մոտ չէին գալիս և վախենում էին ավելորդ անգամ նայել։ Իմ համակուրսեցիները ինձնից փախչում էին։ Այս ամենը ինձ և Լիային ծիծաղեցնում էր։ Աղջիկները ինձ նայում էին 2 անգամ ավել հետաքրքրությանբ, կարծես թե հայացքներով ասելով, թե ինչ է գտել իմ մեջ։ Այս իրավիճակը ինձ օգնեց շատ ընկերների նայել այլ կողմից և ձեռք բերել նոր ընկերներ։ Ավելի ճիշտ մեկին՝Ջոնին։ Ես չէի հավատում, որ հենց այնպես ընկերացա նրա հետ։ Երբ որ նա մոտեցավ ինձ ժպտալով իր Ֆիրմային ժպիտով ինձ հետ ոչինչ չպատահեց ինչը չէի ասի Լիայի մասին, ով կարծես հալվել էր։ Ջոնը շատ հասարակ էր, նա ստիպում էր ինձ ժպտալ, բայց ներսից ոչինչ չէր կատարվում ինչը չէի ասի առաջ։ Բամբասանքները, որը ես ու Շռամը հանդիպում ենք ինձ հունից սկսել էին հանել։

Հիշիր Ինձ! Место, где живут истории. Откройте их для себя