-Արիաննա՜, Արիաննա՜, Արիաննա՜,-առանց շունչ քաշելու ասում էր մայրս։
-Մամ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այս վիճակում։
-Արիաննա՜,-դողալով ու վախեցած հայացքով գրկել էլ ինձ։
-Վե՛րջ մամ, ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացիր,-առանց իմանալու, թե ինչ է եղել՝ հանգստացնում էի մորս։Ողջույն բոլորին։ Ես Արիաննան եմ, 18 տարեկան, ծնվել և ապրում եմ Արցախում։ Շատ եմ սիրում իմ հայրենիքը: Միջին խավի ընտանիքից եմ։ Ապրում եմ եղբորս ու մայրիկիս հետ, ունեմ ընկեր ում աշխարհից շատ եմ սիրում:
Սեպտեմբերի 27-ն էր։ Դեռ քնած էի, երբ ժամը 07:15 սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը, իսկ ինչ տեղի ունեցավ հետո՝ արդեն բոլորդ գիտեք...
-Մամ խմիր այս ջուրն ու ասա ինչ է եղել,-ասեցի ես փորձելով հասկանալ եղածը։
-Արիաննա ես չե՛մ հասկանում, դու ոչինչ չե՞ս լսել,-ասեց մայրս զարմացած նայելով ինձ։
-Ո՛չ մայրիկ, ոչինչ չեմ լսել։ Ի՞նչ է եղել,-նույն զարմացած դեմքով նայեցի մորս։
-Արի՛ն, Ստեփանակերտին սկսել են ռմբակոծել։
-Ի՞նչ, չի՛ կարող պատահել։ Ինչքա՞ն խորն եմ քնում, որ չեմ էլ լսել։
Մեր բնակարանը գտնվում է Ստեփանակերտի ծայրամասում, իսկ ազդանշանը մի կերպ է լսվում։
-Արին արագացրո՛ւ, պետք է իջնենք ապաստարան,-խուճապահար ասաց մայրս։
Մենք արագ վազեցինք շենքի ապաստարանը, որը նախատեսված էր հենց այսպիսի պահի համար: Այնտեղ էին հավաքվել ողջ շենքի կանայք ու երեխաները, իսկ տղամարդիկ գնացել էին որպեսզի կամավորական ջոկատների հետ արագ հասնեին դիրքեր։ Բայց մեկ րոպե, որտե՞ղ է Արենը (եղբայրս)։
-Մամ, մամ ո՞ւր է Արենը,-ասացի ես վախենալով լսել պատասխանը։
-Բալես եղբայրդ արդեն 22 տարեկան է, ու իր պարտքն է գնացել կատարելու,-խոսեց մայրս թաց աչքերով։
-Մամ իմ Արենը հետ կգա չէ՞,- գլուխս մորս ծնկներին դնելով ասեցի ես։
-Իհարկե աղջիկս,-կասկածելով իր խոսքերի վրա, խոսեց մայրս։
Ես այդ պահին հիշեցի նաև Նիկի (ընկերոջս) մասին ու այդ պահին զանգ ստացա նրանից։
-Ալո՞, Նի՞կ, Նիկ որտե՞ղ ես։
-Ես լավ եմ սիրելիս, դու լա՞վ ես։ Քեզ ոչինչ չի՛ եղել, չէ՞։ Շա՞տ ես վախեցել,-առանց բառերին հերթ տալու խոսում էր Նիկը։
-Նիկ ես լավ եմ, որտե՞ղ ես, կգա՞ս ապաստարան, խնդրում եմ։ Եղբայրս գնացել է դիրքեր, ես վախենո՜ւմ եմ,-լացելով խոսում էի ես։
-Մի՛ վախեցիր անուշիկս։ Ես քեզ հետ եմ, քո սրտում, բայց հիմա չե՛մ կարող գալ։ Ես էլ եմ գնում...,-մի կերպ արտասանեց Նիկը։
-Նիկ խնդրում եմ սկզբից Արենը հիմա էլ դու, եթե ձեզ հետ մի բան պատահի ես չե՛մ դիմանա,-լացելով խոսում էի ես։
-Մի՛ ասա այդպես։ Մենք հետ ենք գալու, գալու ենք հաղթանակով, որ դուք մեզնով հպարտանաք։ Լավ անուշս երկար չեմ կարող խոսալ պետք է գնամ։ Հիշի՛ր, ես քեզ շատ եմ սիրում, կյանքիցս շատ։
-Ալո Նի՞կ, Նիկ խոսի՛ր։ Նի՜կ,-հասկանալով, որ անջատվել է՝ ընկա ծնկներիս վրա ու սկսեցի աղոթել։ Մայրս ասում էր "Աղոթի՛ր։ Մի՛շտ աղոթիր։ Աղոթիր, երբ երջանիկ ես։ Աղոթիր, երբ ցավից մեռնել ես ուզում։ Աղոթիր, երբ խնդրելու բան ունես։ Աղոթիր, երբ արդեն ունես այն, ինչ խնդրել էիր, ու շնորհակալ եղիր։ Մի՛շտ շնորհակալ եղիր"։
Ու ես աղոթում էի...
Աղոթում էի, որովհետև խնդրելու բան ունեի։ Վախենում էի...Հ.գ. Սա իմ առաջին գիրքն է։ Հուսով եմ ձեզ դուր կգա😇
#հաղթելուենք։ Ուժեղ եղեք։
ВЫ ЧИТАЕТЕ
Պատերազմ սիրո ավարտով
RandomՊատմությունը պատերազմի մասին է որը իր մեջ ներառում է նաև սեր իսկ մնացածը կհասկանաք կարդալու ընթացքում