֊ Ամբողջ մեկ ժամ փնտրում էի նրան, նա այգուց է փախել։
֊ Կարող եք տանել նրան։
<< Ինչի՞ մասին են խոսում Թեն ու այս մարդը>>,֊ մտածում եմ ես։
֊ Դե՜, Չո՛նի, տուր ուլիկին
֊ Չեմ ուզում տալ, խնդրում եմ, թող մնա ինձ մոտ։
֊Չոնի, ես քեզ ասել եմ, չէ՞, չի կարելի ուրիշի իրերը, նաև ուրիշի կենդանիներին վերցնել, խաղացինք, հիմա տալիս ենք տիրոջը։
֊ Լավ, տալիս ենք տիրոջը, բայց հիշիր, որ ինձ ուլիկ սարքես։
֊ Լավ, լավ։
֊ Ի՞նչ է Ձեր անունը։Թեն ինձ սովորեցրել է <<Դուք>>֊ ով խոսել, այսպես մարդիկ ավելի քաղաքավարի են։
֊ Չիմին,Փաք Չիմին։
֊Փա'ք Չիմին, ես Չոնգուկն եմ, իմացեք, որ Ձեր ուլիկը շատ լավն է, ես էլ շուտով կունենամ, շատ երջանիկ մարդ եք, որ ուլիկ ունեք։
֊ Լավ, դու էլ ես ուլիկիս պես լավը։
֊Շնորհակալություն։
֊ Լավ, մենք գնում ենք արդեն,ես քեզ ուլիկ կգտնեմ, հիմա կմրսես։
֊Որտե՞ղ եք ապրում։
֊Այգուց ձախ
֊Չոնգուկի, ես խոստանում եմ իմ ուլիկին բերել ձեր տուն, կխաղաք միասին, տեսնում եմ, հավանել ես։
֊Իսկապե՞ս։
֊Իսկապես։
֊Փաք Չիմին, Դուք շատ լավ մարդ եք, ճիշտ է, չեմ կարողանում Ձեզ տեսնել, բայց մտածում եմ,որ իրոք բարի ու լավն եք։
֊Դու էլ ես լավը, կհանդիպենք։
֊Ցտեսություն։֊Թեհյո'ն։
֊Ասա Չոն։
֊Բոլո՞ր մարդիկ են այսքան բարի։
֊Հա,դու սիրիր բոլորին։
֊Լավ։Երբ Թեն Հեռուստացույց է միացնում,այնտեղ շատ եմ լսում,որ մարդիկ վատ բաներ են իրար ասում, բայց չեմ հասկանում ինչու, ախր իրականում մարդիկ լավն են։Բոլորը օգնում են ինձ։ Ես սիրում եմ մարդկանց։
Առավոտ է, սիրում եմ առավոտները։Այսօր Չիմինն ինձ խոստացել էր անպայման գալ ու իր ուլիկին բերել։
Ես սպասում եմ։ Շխկշխկոցներ եմ լսում մեր տնից, երևի Թեհյոնն ինձնից շուտ է արթնացել։ Արթնանալուց հետո մարդկանց միշտ ասում են <<բարի լույս>> ։ Ես էլ եմ ուզում ասել իրեն։
֊Բարի լույս։
֊Արթնացա՞ր։
֊Հա, էսօր ուլիկի հետ կխաղամ, չէ՞։
֊Մի շտապիր, լավ քնեցի՞ր։
֊Հա։ Ուլիկի հետ ե՞րբ եմ խաղալու։
֊Բավական է։
֊Բավակա՞ն է, դա ի՞նչ է նշանակում։Թեհյոնը դա մի քիչ ուրիշ ձայնով ասաց, ու մի քիչ էլ տարօրինակ, չեմ հասկանում, ի՞նչ ասացի ։ Նեղացա՞վ, թե տխրեց։ Ես ի՞նչ եմ արել։
Ես ոչ մի բան չեմ խոսի, երևի հիմա Թեն էլի բան կասի։Ես արդեն 3 րոպե է սպասում եմ, ոչ մի բառ Թեն չի ասել, չեմ ձանձրանում, ես համբերել գիտեմ, բայց ինչու՞ բան չի խոսում։ Զգում եմ, որ կողքիս է։
Էլ չեմ դիմանում։
֊Թեհյո՞ն։
Կներես Գուկի, չէի ուզում այդպես խոսել։
֊Ես չէի նեղացել նրանից, բայց ներողություն է խնդրում, հիմա ոտքերս գրկել է, նստած եմ աթոռին, չգիտեմ ինչ է կատարվում, Թեն լա՞ց է լինում։
֊Խնդրում եմ, լաց մի եղիր, ինձ հետ ամենինչ կարգին է։
Չեմ հասկանում ինչու, բայց չեմ սիրում Թեին տխուր, կամ լուռ տեսնել, նա միշտ խոսում է ինձ հետ, հիմա չեմ հասկանում ինչու չի խոսում, ուզում եմ խոսի, բայց զգում եմ,որ շալվարիս ծնկները թրջվում են, ուզում եմ լաց չլինի, թե չէ ես էլ լաց կլինեմ։
Ես մոտավոր բռնել էի Թեի գլուխն ու ուզում էի հանգստացնել նրան։ Զգույշ ու կամաց էի շոյում մազերը, որ հանկարծ սխալ շարժումներ չանեմ, ու չցավեցնեմ իրեն։
Ես մի քիչ էլ սպասեցի, ու նա գլուխը մի կողմ տարավ ոտքերիս վրայից։ Ինձ թվաց ուզում է գնալ, բայց գրկեց։
Ես սիրում եմ, երբ նա գրկում է ինձ։ Այդ ժամանակ իրեն ինձ շատ մոտ եմ զգում, ուզում եմ միշտ ինձ հետ մնա, չթողնի ինձ։ Նրա վրայից ելակի ու կաթի հոտ է գալիս։ Միշտ էդ երկու մթերքները խառնում,ու տալիս է,որ խմեմ։ Ես եմ խմողը, բայց հոտն իր վրայից եմ առնում։ Միշտ ուզում եմ գրկել իրեն, ինքը անուշ հոտ ունի։
Ես իր շապիկից հոտ էի քաշում, բայց նա որոշեց խանգարել ինձ։
֊Գուկի, ես քեզ շատ եմ սիրում, դու իմ փոքրիկ գառնուկն ես, դու իմ ուլիկն ես, ինձ համար թանկ ես այնքան, որքան Չիմի ուլիկը քեզ համար։ Հասկանու՞մ ես։
Չիմի ուլիկին ես շատ էի սիրում, ու մի պահ կարմրեցի, մտածելով,որ Թեն էլ ինձ է այդչափ շատ սիրում։ Չոն, դու գիտես, որ շատ մարդկանցից տարբեր ես, և հաճախ մարդիկ հենց դրա համար կարող են օգնել քեզ։
֊Եթե տարբեր չլինեի, չէ՞ին օգնի։
֊Մարդիկ բարի են, բայց ոչ միշտ, ու եթե դու այսպիսին չլինեիր, հնարավոր է, որ շատ հաճախ քեզ հետ այլ կերպ վարվեին։ Բայց իմացիր, որ եթե մարդիկ ուզենան օգնել քեզ, նրանց վստահել պետք չէ, դու միշտ իմ կողքին եղիր, և իմացիր, որ ոչ մի ուլիկ չի կարող փոխարինվել իմ սիրո հետ։ Դու իմ Չոնին ես, դու պետք է միշտ ինձ հետ լինես։Չեմ հասկանում, նա երբեք ինձ հետ այսքան վարժ չի խոսել։ Միշտ բացատրականներով է խոսում, բայց ես ուզում եմ իր հետ նույն լուրջ ու մեծական ձևով խոսել, չնայած որ սա տխուր է թվում։
֊Ինձ այսպես լինելը դուր է գալիս, միևնույն է ամենինչ գեղեցիկ է, բայց միշտ իմացիր, որ ես ոչ մի ուլիկի քեզնից շատ չեմ սիրի, լա՞վ։
Ինձ թվում է, թե ես ապուշ բան ասացի, չնայած ձայնս մի քիչ խզել էի, որ լուրջ մարդու տպավորություն թողնեմ։
Թեն ինձ նորից գրկեց, ես ուզում էի էլի քիթս իր շապիկի մեջ խճճել ու երկար էդպես մնալ, բայց ինձ թվում է, մեկը եկավ մեր տուն, որովհետև Թեն մի կողմ գնաց։
֊Ողջույն։
Դա Չիմն էր։