Ես փորձեցի հնարավորինս արագ նստել Թեի կողքին, չնայած նոր ապաքինվող ոտքերով դա այդքան էլ հեշտ չէր։
Ինձ էին ցույց տալու հեռուստացույցով, դա ինձ համար իրոք ոգևորիչ էր։
Ուզեցա իմանալ, թե ինչ են ասելու իմ մասին։֊֊֊֊
21 ամյա Չոն Չոնգուկը պատմում է կյանքի փորձությունները, կուրությունն ու դժվարությունները հաղթահարելու մասին։
Երիտասարդը մանկության ավտովթարի հետքերը կրելով իր վրա վերջապես կարողացել է հաղթահարել կուրությունը։
Ըստ բազմաթիվ հետազոտությունների տղայի մոտ ակտիվորեն սկսել է գործել Հեմեսի սինդրոմը, ըստ որի հոգեկան ծանր ապրումները առաջացնում են կծկումններ, որոնք անդրադառնում են մարդու ամենաթույլ գործող կամ չգործող օրգանների վրա։ Տղան այլևս կայուն վիճակում է, և մի քանի բուժման կուրսերը թույլ կտան երիտասարդին լիովին ապաքինվել։Իսկ այժմ լուրեր ոստիկանությունից։
Ինքնասպանություն գործած երիտասարդի դին բազմաթիվ հետազոտությունների ենթարկելուց, և նրա մասին ինֆորմացիաներ պրպտելուց հետո մեր անձնակազմին հաջողվել է տեղեկություններ պարզել մահացածի մասին։
Մահացածը 35 ամյա Փաք Չիմինն է։ Ըստ նախնական տվյալների մահացածը ստացել է հանգստացնող հաբերի չարաշահված չափաբաժին։
Ամենինչ պարզ էր.Ես չէի ուզում մտածել այն ամենի մասին, ինչ կատարվել էր նրանց երկուսի հարաբերություններում, չէի ուզում անգամ իմանալ, թե ինչու էին նրանք արել դա ինձ հետ։
Ես պարզապես ուզում էի վայելել աշխարհը, չէի ուզում կյանքից պահանջել շատ հարցերի պատասխաններ, քանի որ ամենամեծ հարցի պատասխանն արդեն ունեի.
"Աշխարհն ի՞նչ ձև ունի"։
Ես այլևս ուզում էի վայելել ինձ բաժին հասած կյանքը, չզգալ ոչ մի դառնություն, շնչել բերկրանքի բույրը։
Թեհյոնը գեղեցիկ էր, և ոչ այն ձև, ինչպես պատկերացրել եմ մարդկանց դեմքերը։ Մինչև հիմա մարդկային դեմքեր տեսնելիս ինձ պատում է միաժամանակ հրճվանքն ու զարմանքը, անհագ ցանկությունը մարդկանց մատս պարզելու ու մանկական ժպիտով նայելու նրանց։
Թեհյոն ծառը, Թեհյոն նայի'ր։
Հանկարծ հիշեցի ուլիկին, մի՞թե նա դեռ գոյություն ունի, ուտու՞մ է ինչ որ մեկի տված թփերը, թե արժանացել է տիրոջ ճակատագրին։ Ուլիկների արդեն շատ էի տեսել, նրանք իրոք հրաշք արարածներ են։Կյանքը կարճ է կասկածելու, երկմտելու, տրտմելու, հազար կիլոգրամանոց երջանկության մեջ մեկ գրամ վիշտ փնտրելու համար։
Կյանքը կարճ է թերությունների պատճառով տխրելու համար։ Զգա այն, ինչ ցանկանում ես զգալ։ Զգա ու բաց թող։ Զգա բոլոր այն համերը, որ կարող են լինել մարդկային բերանում, ու թքիր դրանք՝ հագենալուց հետո։
Հաճախ կյանքը քեզ կարող է տանել այնտեղ, որտեղ դու ամենաքիչն էիր ուզում լինել։ Բայց անգամ ամենամառախլապատ անտառում արևը ծագում է։
Կյանքը հավերժ չէ, բայց մահն՝ այո։
Պրպտիր ապրելուդ իմաստն ու զգա ինքնակերտման բարձր նոտաները։
Կյանքը կարճ է ենթագիտակցությունդ մասերի բաժանելու համար։
Հավատա քո ցանկությանը, քանզի կույր մանուկն էլ տեսավ աշխարհը։Դե, իհարկե էստեղ իմ գրած պատմությունը կանգ կառնի, և ցանկության դեպքում կշարունակվի ձեր մտքերում։ Շնորհակալ եմ, որ հասել եք էստեղ։ Իրականում ես վաղուց ցանկանում էի ֆիզիկական հաշմանդամությունից խոսել, և չնայած այն բանին, որ հոգու հաշմանդամությունն ավելի վատ է, բայց ֆիզիկականը հաստատ ավելի լավ չէ։
Իրականում Չոնին ընտրեցի որպես ամենաանմեղ կերպար։ Իմ շրջապատում ցավոք սրտի կան ԿԱՊԿՈւ մարդիկ, որոնց հետ շփվելով ես ուղղակի հասկանում եմ, որ իրենք ամենաուժեղ մարդիկ են։ Որքան սովոր ենք մենք ամեն մի թեթև ցավից տրտմել, այն ինչ շատ ավելի անդառնալի դժվարություններով ապրող մարդիկ իրականում ավելի դրական են տրամադրված կյանքի հանդեպ, և ասեմ որ, գիտակցում են իրենց վիճակը։
Պատմվածքն իրականում շատ թանկ է ինձ համար, քանի որ իմ փոշոտված թերթերում երևի հենց այն մեկն է, որի մասերը գրելու վրա հավասարապես եռանդ եմ ներդրել։
Պատմվածքում այն բոլոր էմոցիաներն են, որոնք ես զգացել եմ, երբ ինձ նեղացրել են, նեղացրել եմ։ Առհասարակ բոլոր այն զգացողությունների ու մտքերի միախառնումը, որը եղել է ինձ ու իմ շրջապատի մոտ։
Բոլոր խոսքերը, մտքերը, ամեն ամենինչ իրական են, ես զգացել եմ այդ ամենը։
Ես հափշտակել եմ ինձ թանկ բոլոր մարդկանց մտքերն ու իրենց՝ ինձ տված էմոցիաները(չնայած դրանք իմն էին), ու ստացել եմ սա։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են, չեն ջանում իրենց ժամանակից տրամադրել և այս պատմությունը ներառում են իրենց գրքացանկում, հավանություն են տալիս, հաճախ նաև կարծիք հայտնում։
Սա նոր բան էր ինձ համար, քանի որ առաջին անգամ սովորեցի խստադատորեն նայել իմ աշխատանքներին, և եթե նախկինների հետ համեմատեք, սա ավելի որակյալ է։
Շնորհակալ եմ, որ կարդում էիք մինչև այս պահը։ Դեռ կհանդիպենք...💫