- Ինչպե՞ս ես, Չոն:
֊ Լավ պարո՛ն, շնորհակալություն, Դու՞ք:
֊ Կուզե՞ս գրկել ուլիկին։
Ես ձեռքերս պարզեցի նրան գրկելու համար, ուզում էի հետ քաշել, Թեին խոստացել էի իրենից շատ չսիրել ուլիկներին։ Թեն ձեռքը դրեց ուսիս, նա միշտ այդպես էր անում, ես հասկացա, որ պիտի գրկեմ ուլիկին։
Նրանք նստեցին սեղանի շուրջ,իսկ ես փորձում էր ուլիկին շոշափել։ Նա երկու պոզիկներ ուներ, աչքեր էլ, մազմզոտ էր, փափուկ , ու այս անգամ լիզում էր ձեռքս։
Ես կողքի սենյակում էի , իսկ Թեն ու Չիմը զրույցի մատնվեին: Ես ուլիկին որոշեցի <<Մակո>> անունը տալ , բայց երբ նրան ասացի Մակո, գլուխը շարժեց, երևի դուրը չեկավ։ Ես ուզում էի նոր անուն մտածել Մակոյի համար, բայց ուշադրությունս կենտրոնացավ մեկ այլ բանի՝ Թեի խորասույզ զրույի վրա:֊Ես 33 տարեկան եմ, և երբ 15 տարեկանում փախա մանկատնից, պատկերացնել անգամ չէի կարող, որ կհանդիպեմ իմ Չոնիին։
Նա երկու տարեկան էր , ես պարզապես վառվող մեքենա էի տեսնում։ Նա լաց էր լինում, ուզում էի վազել ու չէի կարողանում։Երկար ժամանակ նրան պահել եմ այս տանն ապրող հեքիմի հետ , բայց շուտով մահացավ, և ինձ այլ բան չմնաց, քան նրան պահելը։
Ես երկար ժամանակ համոզում էի , որ բուժի իմ Չոնիին, նա դա խոստանում էր իր համար աշխատելու դիմաց։ Մահվան վերջին րոպեներին ասաց, որ Չոնին կույր է մնալու ,և որ դա բուժել երբեք էլ չի լինի։
Ես միշտ ապրել եմ իր հետ, այն հույսով, որ նա կտեսնի, բայց ես երբեք չեմ ուզում նա հասկանա, որ ես երբեք չեմ կարողանա բուժել իրեն, որ խելոք մնալիս ու իմ ասածներին ենթարկվելիս նա չի տեսնի ինձ։Ես լաց էի լինում, բայց չէի հասկանում թե ինչու։Ես գիտեի, որ կույր եմ, ու չնայած Թեն ինձ միշտ ասում էր, որ կտեսնեմ, չէի հավատում դրան։ Հիմա երևի լաց եմ լինում, որովհետև անսովոր է դա լսել Թեից, կամ միգուցե ես այսքան շատ ինֆորմացիա չեմ կարողանում մարսել, միևնույն է ուզում եմ լաց լինել, չեմ հասկանում Թեհյոնը վատ բա՞ն է արել:
֊ Ես չեմ ուզում, որ դու խղճաս իմ Չոնիին, նա քո ուլիկի կարիքը չունի, ես պահել եմ իրեն ու այլևս չեմ ուզում մոտ թողնել ինչ որ մեկին։Պետք չէ խղճալ նրան։
Խղճա՞լ։ Ես գիտեմ, որ անօգնական մարդկանց են խղճում, բայց Թեն ինձ օգնում է, ինչու պետք է խղճան ինձ։
Ես ուղղակի ուզում էի գրկել Թեհյոնին, ուզում էի խաղալ իր շապիկի հետ, ուզում էի զրուցեինք, բայց չէի ուզում, որ այսքան անհասկանալի բաներ խոսեին։
Չիմն ասաց,- ցտեսություն... Ես ուզում էի գոռալ ու ասել , որ նա ուլիկին մոռացավ, բայց զգացի, որ Թեն գրկում է ինձ։
Ուզում էի խոսեր ինձ հետ, բայց նա էլի գրկեց ինձ ու սկսեց լաց լինել, ես էլ իր հետ սկսեցի լաց լինել, չէի ուզում իրեն մենակ թողել,այսպես հանգստանում եմ ։ Նա երկար ժամանակ լաց եղավ, ես մի քիչ հետո լռեցի, հասկացա,որ ինքն էլ դադարեց լաց լինել, ու ոտնաձայները նրան տարան մեր խոհանոց։ Նա երևի թեյ էր դնում ինձ ու իր համար, լսեցի որ թեյնիկի կափարիչը ու ծորակը բացվեցին։
Նա դրեց դա գազօջախին, ու նորից եկավ ինձ գրկելու։ Մենք նստած էինք մահճակալի վրա ու նա գրկել էր ինձ, հառաչում էր։ Անընդհատ ինքն իրեն հանգստացնում էր, հետո էլի ուզում էր լաց լինել, կծկվում էր գրկիս մեջ, հետո էլի հանգստանում։
֊ Թեհյո'ն , ես չեմ տխրում, որ չեմ տեսնի, կարևորը , որ դու իմ կողքին ես։
Նա սկսեց լսել ինձ, որովհետև զգացի, որ զգաստանում է։
֊ Ես շնորհակալ եմ, այդ օրն ինձ այդտեղ չթողնելու, ինձ մեծացնելու համար:
Ես քեզ շատ եմ սիրում,ուլիկից էլ շատ։
Միշտ մնա ինձ հետ։ Ես քեզ չեմ թողնի։ Չիմի հետ էլ չեմ խոսի, եթե ինքը ինձ խղճում է, ու դու տխրում ես, էլ չի խղճա։