💮 12 💮

99 8 1
                                    

-Մամ ինչ արիր: Ջուն արթնացիր!

-Ջու՞ն

Ջունին մի կերպ տարան հյուրասենյակ և սառույց դրեցին գլխին: Բոլորը արթնացել էին և եկել էին հյուրասենյակ:Սոնին ու Ջունը ծնկել էին մոր առաջ:

-Դե հիմա բացատրեք թե ինչ էիք անում այնտեղ ինչու էր Նամջունը քեզ գրկել և ուզում համբուրել

-Ի՞նչ (Հայր)

-Մեր վերջը մոտ է (Գուկ, Չոնյոն)

-Մամ մի բարկացիր, մենք ամեն ինչ կպատմենք, - բռնեց Ջունի ձեռքը, -մենք սիրում ենք իրար, և հանդիպում ենք:

-Ի՞նչ (Մամ, պապ)

-Այո տիկին, ես  սիրում եմ ձեր աղջկան, և մենք պատրաստվում ենք ամուսնանալ, -Սոնին նայեց նրան խոշորացած ու զարմացած աչքերով, նրանք դրա մասին անգամ չէին խոսել:

-Չոն դու գիտեի՞ր

-Հա մամ

-Չոնյոն, դու նույնպես գիտեի՞ր

-Այո տիկին, ես առաջինն եմ իմացել

-Իսկ ես երկրորդը(Գուկ)

-Դու ձայնդ կտրիր, -ձեռքը դրեց սրտին, -լավ չեմ

-Սիրելիս ջուր խմիր, -ջրով բաժակը տվեց Սոնիի հայրը, - արի ներենք նրանց և թողնենք որ կյանքը վայելեն:

-Լավ, բայց ինչու մեզ շուտ չէիք ասել

-Ես հարմար պահի էի սպասում(Սոնի)

-Լավ արդեն ուշ է, գնացեք քնելու

-Սոնի դու լա՞վ ես (Ջուն)

-Այդ ես պետք է քեզ հարցնեմ, լավ ես թե ոչ

-Ես լավ եմ մի անհանգստացիր, գնա քնելու

-լավ

    Հաջորդ օրը. Նարանք միասին նախաճաշեցին, և հիմա գնալու ժամանակն է:
    Ավտոբուսում.

-Լսիր Ջուն, այն ինչ ասացիր երեկ, դու կատակ էիր անում չէ՞, - պտտվելով Ջունի կողմ ասաց Սոնին

-Ինչի մասին է խոսքը

-Դե երեկ դու ասացիր որ պատրաստվում ենք ամուսնանալ

-Ես այն ամենայն լրջությամբ եմ ասել, ինչ է չես ուզու՞մ

-Դե... ուզում եմ, բայց մենք դեռ 18 տարեկան ենք, չեմ ուզում այսքան շուտ ամուսնանալ, ուզում եմ սովորել,  աշխատել: Կամուսնանամ, միայն թե ոչ հիմա, գոնե մի 4 տարուց

-Լավ, - Սոնիի գլուխը դնում է իր ուսին, -ինչպես կուզես

Հասան քաղաք և իջան ավտոբուսից

-Եկեք այսօր զվարճանանք, առանձին, տղաներով ու աղջիկներով (Չոնյոն)

-Ես համաձայն եմ (Գուկ)

- Իսկ մենք համաձայն չենք (Ջուն, Սոնի)

-Ինչ է չեք կարող մեկ օր առանց իրար լինել:Գուկ, վերցրու Ջունին և գնացեք։

Նրանք բաժանվեցին խմբերի և գնացին տարբեր տեղեր: Սոնին ու Չոնյոնը գնացին կառաոկե, և լավ ժամանակ անցկացրեցին:Իսկ Ջունն ու Գուկը գնացին համակարգչային խաղեր խաղալու, հետո գնացին սոջու խմելու:Ջունը երկրորդ բաժակից արդեն իրեն վատ էր զգում:
Գուկը զանգեց Սոնիին և ասաց որ Ջունը իրեն վատ է զգում և նրան տուն է տարել:Սոնին ու Չոնյոնը գնացին տուն և Սոնին միանգամից բարձրացավ Ջունի սենյակ:Քնած էր: Նստեց կողքին ու սկսեց խաղալ Ջունի մազերի հետ, միաժամանակ նաև ժպտում էր:Բարձրացավ որ գնա բայց Ջունը բռնեց նրա դաստակից, քաշեց դեպի իրեն ու պառկեցրեց կողքին։

-Դու քնած չէիր?

-Շշշշ... , -ամուր գրկեց, - սիրում եմ քեզ, - ու քնեց:

Ես եկել եմ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя