Դու տարօրինակ ես

391 17 3
                                    

*Ուսուցիչը  ներս մտավ.

-Նոր աշակերտ ունենք...

Սկսվեց գոռոցներ ու սուլոցներ

-Ներս արի Քիմ Նամջուն,- ուսուցչի խոսքից հետո ներս մտավ բարձրահասակ տղա,-ներկայացիր:

-Բարև ձեզ, ես Քիմ Նամջունն եմ հուսով եմ կընկերանանք:

-Կարող ես նստել Չոն Սոնիի կողքին,- ձեռքով ցույց տալով աղջկան:

Բոլորի ուշադրության կենտրոնում միայն Նամջունն էր: <<Ինչքան գեղեցիկ է>> լսվում էր չորս կողմից:

Նա մոտեցավ աղջկան. նայեց անունին ու նստեց կողքին:Սոնին նրան անգամ ուշադրություն չդարձրեց, ուշադիր դասին էր հետևում:
Դասն ավարտվեց և սկսվեց դասամիջոցը.

-Տեսնում եմ քեզ միայն դասերն են հետաքրքրում, դու բացի դրանից ուրիշ բանով հետաքրքրվում ես?

-Իսկ ես պարտավոր եմ քեզ պատասխանել? -սառը տոնով պատասխանեց ու գնաց:

-Դու տարօրինակ ես...

Վերջին ժամն էր, ուսուցչուհին դասն էր բացատրում.

-Ինչքան ձանձրալի է,- Նամջունը հորանջում է:

-Ձայնդ կտրիր, դու ինձ խանգարում ես...

-Լավ, լավ, էլ ձայն չեմ հանի, - <<նա իրոք տարօրինակ է>> մտածում էր Նամջունը:

Դասերը վերջացան.

-Սոնի դեմ չես այսօր գյուղ' ծնողների մոտ գնանք,-կանգնելով աղջկա դիմաց ասաց Չոնը:


-Դեմ չեմ, հենց այսօր էլ կգնանք:

Հասնելով տուն, միանգամից պատրաստվեցին և դուս եկան:Եվս 1 ժամ և նրանք արդեն տանն են:

-Պատմեք տեսնեմ, ինչպես է անցնում օրը դպրոցում, -հետաքրքրվում էր մայրը:

-Առանձնապես ոչինչ չկա, մեր դասարան նոր տղա է եկել, -սկսեց Սոնին

-Նա շատ  գեղեցիկ է...

-Բոլորը աչքը չեն կտրում նրանից, թե ինչ են գտել նրա մեջ?

-Դու ոչինչ չես հասկանում գեղեցկությունից, -մեջ մտավ Չոնը

-🙄😑...

-Լավ, հերիք է երեխայի նման վիճեք,  եկեք հաց ուտելու։

-Մեկ շաբաթից քննություներն են և պետք է լավ պատրաստվեմ: Դու նույնպես Չոն։

-Այո այո, իհարկե:

*Հաջորդ օրը...

-Մամ մենք հիմա պետք է գնանք: Քննություններից հետո նորից կգանք:

Նրանք նստեցին ավտոբուս և քաղաք վերադարձան:
Գիշեր  էր. Սոնին սենյակում պարապում էր, իսկ Չոնը սարսափ ֆիլմ էր նայում.
   Հանկարծ աստիճանների մոտից ձայներ եկան: Չոնը մոտեցավ աստիճաններին.

-Սոնի դու այդտեղ ես?
Ձայն չկար*
-Սոնի եթե դու այդտեղ ես ձայն հանիր, ես սկսում եմ վախենալ:
Նորից ձայն չկար*
-Ինչու պետք է վախենամ, ես կբարձրանամ ու կտեսնեմ:
  Այդ պահին Սոնին դուրս եկավ նրա դիմաց.

-Աաաաաաաաա!!!!
-Քեզ ինչ եղավ, ինչ է, ուրվական ես տեսել?
-Դու ինձ վախեցրիր
-Գնա քնելու...

Ես եկել եմ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя