🩹 8 🩹

126 7 4
                                    

Ջունը ամբողջ գիշեր խնամեց նրան ու այդպես էլ քնեց. ձեռքը բռնած:
Առավոտյան Սոնին արթնացավ ու տեսավ որ Ջունը կողքին է քնել. գետնին նստած.
Նա փորձեց ձեռքը հանել Ջունի ձեռքից, որից Ջունը արթնացավ

-Ահ... արթնացրի քեզ, կներես

-Ոչինչ, դու լավ ես?

-Հա, -նայեց իրենց ձեռքերին

-Ահ, -Ջունը ձեռքը հետ տարավ, -կներես... կուզես զանգեմ Չոնին գա տանի քեզ

-Ըհմ

Զանգեց, խոսեց.

-Ասաց որ չի կարող գործեր ունի

-Նա միշտ գործեր ունի, -ծալեց ձեռքերը, կիտեց հոնքերն ու ներքևի շուրթը առաջ բերեց

Ջունը  անկախ իրեն ժպտաց, առաջին անգամ է Սոնիին այսպես տեսնում, կարծես երեխա լինի

-Լավ ես քեզ կտանեմ

-Վարել գիտես?

-Իհարկե

-Լավ,🤨 դե ուրեմն գնանք

-Այդ ուր? (Չոնյոն)

-Սոնիին եմ տուն տանում, Չոնը չի կարող գալ

-Զգույշ կվարես վթարի չենթարկվեք😆

-Ինչ😨

-Ոչինչ գնացինք, -բռնեց ձեռքից ու տարավ դեպի մեքենան

-Զգույշ կլինեք, -նրանց հետևից գոռաց Չոնյոնը

Նստեցին մեքենան: Ջունը մոտեցավ նրան.
Սոնիի սիրտը սկսեց արագ աշխատել, Ջունը ամրագոտին  կապեց: Սոնին հանգիստ շունչ քաշեց:

-Սոնի հիշում ես,  ես քեզ ասել էի եթե լավ տղայի գտնեմ ասեմ քեզ

-Հիշում եմ, և?

-Դե... գտել եմ,  նա գեղեցիկ է, բարի ու հոգատար է: Նա մեր դպրոցից է,  ասեմ ավելին, նա մեր դասարանից է

-Այո, - կարծես այնքան էլ ուրախ չեր սա լսելով: Նա էլ չհասկացավ թե ինչու տխրեց, - իսկ ով է նա?

-Հետո կասեմ.... լավ արդեն հասանք

-Շնորհակալ եմ

Ջունը վերադարձավ տուն, դուռը բացելուն պես Չոնյոնը <<թռավ դեմքին>>

-Աստված իմ, յա! դու ինձ վախեցրիր

-Ես քեզնից բան պետք է հարցնեմ

-Գոնե թող նստեմ նոր հարցրու, -մոտենալով բազմոցին նստեց, - այ նոր հարցրու

-Սոնին քեզ դուր է գալիս ճիշտ եմ?

-Դե... հա դու ճիշտ ես, նա ինձ դուր է գալիս

-Եվ երբվանից?

-Դե...  հենց առաջին օրվանից նա ինձ հետաքրքրել է, իսկ երեկ հասկացա որ առանց իրա չեմ կարող

-Օօ... իսկ չես պատրաստվում ասել նրան

-Ուզում եմ, բայց չգիտեմ ոնց ասեմ...

-Իսկ ես գիտեմ, կօգնեմ քեզ, մի երկու օրից նրա ծնունդն է, այդ ժամանակ էլ կասես

-Այո?... բայց վստահ չեմ կընդունի թե կմերժի

-Հույսդ կարող ես ինձ վրա դնել: Լավ ես գնամ

Նա գնաց սենյակ ու զանգեց Գուկին

-Ալո, բարև Գուկ

-Բարև

-Քեզ մի բան ունեմ հարցնելու

-Ասա, լսում եմ

-Ինչ ես ղսւ մտածում Ջունի մասին

-Այսինքն

-Ուզում եմ ասել նա ինչպիսի տղա է քո կարծիքով

-Ըը... նա լավ տղա է, բարի է, հոգատար է, խելացի է: Իսկ ինչու ես հարցնում

-Ավելի կոնկրետ, դեմ կլինեիր եթե Սոնին հանդիպեր Ջունի հետ

-Եթե չի նեղացնի ու կսիրի... դեմ չեմ լինի

-Իսկ եթե ասեմ որ նա իրոք սիրում է Սոնիին

-Հեհե լավ կատակ էր😂

-Ես չեմ կատակում, Ջունը սիրում է նրան,
և ես քո օգնության կարիքն ունեմ

-Լավ ես մի միտք ունեմ

-Շուտ ասա, ինչ ես մտածել

-Ուրեմն լսիր, մենք Սոնիի ծննդյան օրը......

Ես եկել եմ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя