part 1

441 17 3
                                    

Թեհյոնը դուս չեկավ մաֆիայից ։ Նա հասկանում էր որ Լիլիի վերջին ցանկությունը դա էր բայց նրան խեղդում էր վրեժի ծարավը։ Նա դրա համար անում էր ամեն ինչ։ Իմացել էր որոշ տեղեկություններ օրինակ դրանից ամենահետաքրքիրը՝ այդ մարդը որ սպանեց Լիլին նա իսպանացի էր,  փակ համարը իսպանիայի քաղաքացու համար էր։
ԻՍՊԱՆԻԱ ԿԵՍԳԻՇԵՐ 00։00
Թեհյոնը գնացել էր Իսպանիայի մաֆիաների հավաքատեղին։ Փորձեց լեզու գտնել մի քանի մաֆիոզների հետ։ Բայց միակ լավ խորհուրդը որ ստացավ դա այն էր որ հեռանա Իսպանիայից քանի որ նրան փնտրում են գրեթե բոլորը։ Թեհյոնը ոչինչ չասաց ու դուրս եկավ այդտեղից։ Դուրս գալով լսեց ինչ որ ձայներ։
֊Տիկին երդվում եմ ես դա նկատի չունեի խնդրում եմ ներեք ինձ։
֊Ահյ չհամոզեցիր
Մի տղամարդ չոքել էր կնոջ առաջ ու ներում էր խնդրում։Կնոջ ձեռքին զենք կար։ Կնոջ "այհ չհամոզեցիր "խոսքերից հետո կինջ զենք կոթով հարվածեց տղամարդուն հետո ոտքով դեմքին հարվածեց և վերջնական տապալեց գետնին։ Դասական հագուստով կինը մոտեցավ և ոտքը դրեց տղամարդու կոկորդին։
֊Այ դու լրփի մեկը ...դու դեռ քո պատիժը կստանաս։
֊Դու համարձակվեցիր ինձ լիրփ անվանել? Դու թանկ կվճարես դրա համար,֊ասաց կինը և կրակեց տղամարդու գլխին։ Դա ինչ որ տարօրինակ զենք էր կրակելուց հետո նրա գլխից ընդամենը պատառիկներ մնացին։ Այդ ողջ ընթացքում կնոջ կողքին կանգնած էր իմ հաղթանդամ տղամարդ որը ոչինչ չէր անում։ Երբ կինը սպանեց տղամարդուն նրա հագուստը ու ձեռքերը կեղտոտվեցին։
֊Մարկ մի բան տուր ձեռքերս մաքրեմ։
Տղան տվեց իր թաշկինակը։ Կինը մաքրելուց հետո նայեց թաշկինակին և կարծես վախեցավ հետո նորից ուշքի եկավ թաշկինակը գցեց դիակի վրա և սկսեց թարմացնել դիմահարդարումը։
֊Մարկ գիտես մենք ինչ որ հետաքրքիր հանդիսատես  ունենք չէ պարոն?
Ասաց ու թեքվեց դեպի Թեհյոնը ում համար ուղղակի հետաքրքիր տեսարան էր։ Թեքվելուց հետո Թեհյոնը վախեցավ այդ կինը նման էր Լիլին։ Նա ոչինչ չկարողացավ ասել քանի որ զարմանքից քարացել էր։
֊Մարկ
֊Այո սենյորիտա
Տղան մոտեցավ և մի հարվածով Թեհյոնին տապալեց գետնին։ Թեհյոն ուշագնաց եղավ։
Թեհյոնը արթնացավ ինչ որ մեծ  պատշգամբում կապված աթոռին։ Իր դիմաց փոքրիկ կլոր սեղան էր վրան դրված գինի իսկ իր դիմաց կարծես Լիլին էր նստած։
֊Օհ արթնացավ..Ինչպես ես Կիմ Թեհյոն չեմ սխալվում չէ? Դու Կիմ Թեհյոն ես?
֊Դու ինձ չես ճանաչում?
֊Մի քանի բան լսել եմ քո մասին.լավ արի ծանոթանանք ես Լունա Ալվարեսն եմ։
֊Լունա?
֊Այո իսկ ինչու լսել ես իմ մասին?
Թեհյոնը ոչինչ չասաց քանի որ չէր հասկանում թե ով է իր դիմացի կինը իր Լիլին թե ուրիշ կին էր որին պարզապես շփոթում էր Լիլիի հետ քանի որ շատ էր կարոտում նրան։
֊Լավ եթե չես ուզում մի պատասխանիր։Մա՛րկ այս ինչ պահվածք է քաղաքավարի չէ հյուրին կապելը։Արձակի՛ր։
֊Բայց Սենյորիտա
֊Մարկ?,֊ասաց կինը ու հարցական հայացքով նայեց տղային։Տղան շտապ արձակեց Թեհյոնի կապերը։
֊Ինչու եք ինձ բերել այստեղ?
֊Ամենահետաքրքիրն էլ հենց դա է։ Դու շատ թանկարժեք խաղալիք ես։
Թեհյոնը տարօրինակ հայացքով նայեց Լունային ու քմծիծաղ տվեց։
֊Թանկարժեք խաղալիք?
֊Այո...աշխարհում շատ մաֆիոզներ կան որոնք քո մահն են ուզում և դրա դիմաց մեծ գումարներ են խոստանում իսկ մեկ ուրիշը ավելի շատ է խոստանում և այդպես շարունակ քո գլխի գինը աճուրդային կարգով աճում է Թեհյոն,֊ժպտաց Թեհյոնին։
Բայց այդ ժպիտը ինչքան նման իր գեղեցկուհու ժպիտին։
֊Եվ ինչ ես ուզում ասել Լիլի։
֊Լիլի? Արդեն մոռացար անունս? Ես Լունան եմ։ Այո ուզում եմ ասել որ դու այս վայրկյանից իմն ես։
֊Ինչ,֊քմծիծաղ։
֊Դու երևի սխալ հասկացար։ Ես սա նկատի ունեի։
Ցույց տվեց Թեհյոնի անձնագիրը։Եվ բացի դա ես տեսնում եմ որ ամուսնացած ես։ Ես այդ աղջիկներից չեմ որ կապվում են ամուսնացած տղամարդու հետ։
Լունան նայեց դեպի Թեհյոնի ձեռքի ամուսնական մատանուն։Իսկ Թեհյոն սեղմեց այդ ձեռքը հիշելով իր  անձնական կյանքի մասին։
֊Ով ես դու? Դու Լիլին ես չէ? Այս ինչ նոր խաղ ես սկսել,֊Թեհյոնին չէր հետաքրքրում ոչինչ բացի մի բանից նա զգում էր որ իր դիմաց Լիլին էր նստած։
֊Կարծում ես խաղ եմ անում։ Չփորձես չափել համբերությունս։ Ասացի որ ես Լունա Ալվարեսն եմ։
Թեհյոնը մի պահ լռեց։
֊Լունա չեք վախենում որ կապանեմ ձեզ։ Դուք գիտեք ես սերիական մարդասպան եմ։ Մաֆիայի պարագլուխ։
֊Թեհյոն իսկ չեք վախենում որ կսպանեմ ձեզ։ Ես սերիական մարդասպան եմ։ Իսպանական մաֆիայի պարագլուխներից մեկը։
Նրանք երկուսն էլ լռեցին մի պահ։
֊Լավ գնանք ներս,֊ասաց Լունան ու քայլեց դեպի շենք իսկ Թեհյոնը ոչինչ չարեց։ Լունան պտտվեց նայեց Թեհյոնին
֊Պարոն Թեհյոն ձեզ օգնություն պետք է որ քայելեք դեպի տուն?
Թեհյոնը վեր կացավ և գնաց Լունայի հետևից։Ներս մտնելուն պես Լունան հանեց բարձրակրունկները նույնիսկ չուղղեց ամեն մեկը մի կողմ շպրտելով գնաց նստեց բազմոցին։ Կարծես մոռացել էր որ իր հետևից 2 տղամարդ է գալիս,  բայց դա իր տունն էր իրեն կպահեր այնպես ինչպես ուզում էր։ Մարկն ու Թեհյոնը կանգնեցին բազմոցի կողքին։
֊Մարկ դու ուզում էիր որ քեզ շուտ թողնեմ տուն?
֊Ոչ օրիորդ ես նման բաներ չեմ ասել։
֊Ինձ չես ասել բայց ես լսել եմ թե ինչպես էիր ընկերներիդ հետ խոսում։
֊Դե այո ես ուզում էի շուտ գնալ բայց հիմա չեմ կարող ձեզ մենակ թողնել։
֊Ես մենակ չեմ Թեհյոն այստեղ է։
֊Սենյորիտա
֊Կարող ես հանգիստ գնալ ես կզսպեմ ինձ և ոչ մեկին չեմ սպանի մանավանդ իմ այսօրվա ընկերակցին,֊նայեց Թեհյոնին։
֊Լավ սենյորիտա շնորհակալություն։
֊Հաջողություն, ուրախ ժամանց քեզ։Ես գնամ փոխվեմ գամ իսկ դու քեզ ազատ զգա քո վերջի օրերը կաշկանդված մի անցկացրու,֊ասաց Թեհյոնին ու գնաց։
Թեհյոնը նստեց բազմոցին ու մտածում էր այս կնոջ հետ մի պահ մոռանում էր իր ցավ։Երևի այն պատճառով որ նման է Լիլիին։Բայց արդյոք հնարավոր է նման բան 2 կին իրար շատ նման։ Լունան եկավ ձեռքին ուտելիքի մի մեծ ափսե։ Իսկ ինքը լրիվ սովորական հագուստով այդպես ավելի շատ էր նման Լիլիին։
-Հյուրասիրվիր,-ասաց Լունան և ափսեն դրեց սեղանին,իսկ ինքը վերցրեց մի միրգ և ուտելով գնաց դեպի խոհանոց։ Բերեց գինի և 2բաժակ։
-Ես այսօր ինքս ինձ արձակուրդ եմ նշանակել իսկ քեզ հնարավորություն եմ տալիս զգալ կյանքի համը մինչև մեռնելդ,-ասաց Լունան և լցրեց գինու բաժակները։
Նա նստել էր հատակին սեղանի շուրջը և խմում էր գինին հետո նայում բաժակին։
-Իսկ դու չես վախենում,  դու անծանոթ տղամարդու հետ մենակ ես տանը և այդքանից հետո էլ կարծես արդեն արբած ես։
-Ոչ չեմ վախենում։ Եթե անկեղծ այնպիսի զգացողություն ունեմ որ դու անծանոթ չես և դրա համար էլ այսքան ազատ եմ ինձ պահում։
Թեհյոնը մտածմունքների մեջ ընկավ իսկ Լունան դատարկեց հերթական բաժակը։
-Եվ բացի դա դու ամուսնացած ես։Դու չես դավաճանի կնոջդ։ Այո ես գիտեմ հաստատ չես դավաճանի քանի որ անկախ քո վիճակից դու ամեն ինչ մի կողմ ես դրել ու ընտանիք ես կազմել դա նշանակում է որ շատ ես սիրում նրան։Բայց նա գիտի թե ով ես դու, այսինքն նա գիտի որ դու մարդասպան ես?
-Այո գիտի
-Օհօ իսկ ինչպես է համաձայնվել ամուսնանալ քո հետ ես լինեի նրա փոխարեն չէի համաձայնի կյանքս կապել մարդասպանի հետ։ Կամ հնարավոր է որ նա էլ էր մեր աշխարհի մարդ է այսինքն մարդասպան։
-Ոչ նա ջութակահար էր։
֊Այհ Թեհյոն ես նախանձում եմ քեզ ուրեմն նա ինչքան շատ է քեզ սիրել որ իր "ջութակը փոխարինել է զենքով"։ Դու երեխաներ ունես?
-Այո նա ինձ շատ էր սիրում։Նա հղի էր։
-Ինչու ես անցյալով խոսում ինչ որ բան այն չէ?
-Նրան սպանել են։
-Շատ գեղեցիկ կյանք ես ունեցել երևի գեղեցիկ է եղել կինդ չէ? Ասում են արվեստի մարդիկ գեղեցիկ են լինում։
-Այո նա շատ գեղեցիկ էր։ Նա շատ նման է քեզ արտաքնապես այդ պատճառով քեզ Լիլի ասացի այն ժամանակ։
-Ինձ է նման ? Նրա անունը Լիլի էր?
-Այո
-Գեղեցիկ անուն է ։ Ինչու ոչինչ չես ուտում դիետա ես պահում?,-Լունան ծիծաղեց։
Թեհյոնը նայեց Լունային դեմքին փորձեց հայացքով հասկացնել "Ես նման եմ դիետա պահող մարդու"
֊Լավ եթե չես ուտում իսկ ինչու չես խմում? Սա քո վերջին օրն է թուլացիր մի քիչ։
Թեհյոնը սկսեց խմել ։
֊Դու կին ես..
֊Օհ շնորհակալ եմ որ նկատեցիր։
֊Լսիր մինչև վերջ ինչպես դարձել մաֆիոզ?
֊Չգիտեմ չեմ հիշում,֊նրանք երկուսն էլ արդեն արբած էին։
֊Հայրս լուրջ դեմք էր այս աշխարհում։ Նրա մահից հետո ես և եղբայրս ստանձնեցինք նրա տեղը։ Կարճ ասած ես ծնվել եմ այս ամենի մեջ։
Թեհյոնը սրտի խորքում մի փոքր հույս ուներ որ նա Լիլին է  բայց արդեն այդ հույսն էլ մարեց, քանի որ Լիլի ծնողները սովորական մարդիկ էին ոչ թե մաֆիոզ և Լիլին եղբայր չուներ։
֊Կյանքումս առաջին անգամ եմ խմում զոհիս հետ։
֊Կյանքումս առաջին անգամ եմ զոհ դարձել և խմում դահիճիս հետ։
֊Այհ վերջ ես էլ չեմ կարող բավական էր այսքանը,֊ասաց ու փռվեց հատակին։
Թեհյոնը մի պահ հանկարծ հիշեց որ Լիլին ուսի հատվածում սպի ուներ։ Թեհյոնը մոտեցավ Լունային կռացավ նրա վրա և ձեռքով մի կողմ տանելով մազերը ուզում էր նայել հագուստ տակ սպի կա թե ոչ։ Լունան միանգամից գլորեց նրան և վզից ամուր բռնեց։
֊Ինչ ես անում, ինձ թվում է շատ ես խմել։
֊Թող, ֊խողդվելով ասաց Թեհյոնը։
֊Լավ ,֊միանգամից բաց թողեց ու վեր կացավ։ Գնաց պարկեց բազմոցին ,Թեհյոնի կոստյումի վրա։ Հետո հասկացավ որ անհարմար է վեր կացավ վերցրեց կոստյումը ու ասաց
֊Օօօ ինչ գեղեցիկ կոստյում։ Շատ լավ ճաշակ ունես։,֊կոստյումը շպրտեց Թեհյոնի վրա ու ասաց
֊Ես գնում եմ քնելու իսկ դու որտեղ ուզում ես քնիր բացի մի սենյակից։
Լունան գնաց քնելու իսկ Թեհյոնը պառկեց բազմոցին։ Նա սկսեց մտածել իր կյանքի մասին "Միթե նա ճիշտ էր ասում? Ինձ վաղը կսպանեն? Թող սպանեն ես կորցնելու ոչինչ չունեմ բայց....Լունան նա իրոք ուրիշ մարդ է? Բայց ինչու այսքան նման ...դեմքը ,խոսելաձևը, պահվածքը։ Հնարավոր է նման բան? " դեռ երկար Թեհյոնի գլխում այսպիսի մտքեր էին։ Առավոտյան Լունան արթնացավ եկավ հյուրասենյակ և տեսավ որ Թեհյոնը դեռ քնած է։
֊Թեհյոն ..հեյյ արթնացիր։
Թեհյոնը աչքերը կիսաբաց անելով ասաց
֊Դեռ շուտ է Լիլի թող մի քիչ էլ քնեմ։
֊Թեհյոն վեր կա՛ց և ես Լիլին չեմ։
Թեհյոնը արթնացավ տեսավ Լունային սեղանի վրայի դրված բաժակները ու դատարկ շշերը փորձեց հիշել։ Դա նկատել Լունան։
֊Ինչ է դու ոչինչ չես հիշում,֊թեթևակի ժպիտով հարցրեց Լունան։
Թեհյոնը հիշեց այն օրը երբ Լիլին իրեն տվեց այդ հարցը։ Հետո հասկանալով որ նա Լիլին չէ ասաց
֊Մի խոսի՛ր այդպես։
֊Իսկ ինչպես եմ խոսում որ Ձեզ դուր չեկավ պարոն Թեհյոն,֊հեգնանքով ասաց Լունան։
Թեհյոնը ոչինչ չասաց։ Սպասուհին եկավ հյուրասենյակ
֊Սենյորիտա ես բերել եմ Ձեր դեղերը։
֊Այո լրիվ մոռացել էի բեր խմեմ։
Լունան ինչ որ դեղեր խմեց և այդ ընթացքում սպասուհին ուշադիր նայում էր Թեհյոնին։
֊Մարիա ինչ որ հետաքրքիր բան ես գտել հյուրիս մեջ?
֊Ոչ
֊Իսկ ինչ ես մտածում հիմա։
Սպասուհին գլուխը կախել էր և ձեռքերի մեջ սեղմում սկուտեղը նեռվայն վիճակից։
֊Ազատ խոսիր Մարիա
֊Դե սենյորա ...ես
֊Սպասիր օգնեմ դու մտածում ես որ այս տղան իմ նովիոն* է
Սպասուհին գլուխը կախեց և ոչինչ չասաց։ Լունան մոտեցավ բռնեց սպասուհու դնչից հայացքը բարձրացրեց վերև և սպանիչ հայացքով նայեց ����� նրան ու ասաց
֊Մյուս անգամ ազատություն չտաս մտքերիդ ամիգա*
֊Լավ սենյորիտա... կներեք ինձ խնդրում եմ։
Պտտվեց Թեհյոնը ՝ով ողջ ընթացքում հետաքրքիր նայում էր։
֊Կներեք ինձ սենյոր։
֊Կարող ես գնալ Մարիա,֊ասաց Լունան։
֊Թեհյոն քեզ կարգի բեր մենք գնում ենք։
֊Ուր ենք գնում?
֊Մի մարդ կա ուզում է քեզ սպանել նա քո գլխի համար շատ շատ կվճարի։
Թեհյոնը թեթև ժպիտով ասաց
֊Գնում ենք որ ինձ սպանես և գլուխս ուղարկես այդ մարդուն?
֊Ոչ ...եթե ես քեզ սպանեմ չեմ կարողանա քո ինքնությունը հաստատել դեռ մի քանի օր պետք կգա մինչև ԴՆԹ֊ի միջոցով հաստատեն քո անձը իսկ ես չեմ ուզում այդքան երկար սպասել դրա համար քեզ ողջ կտանեմ այդ մարդու մոտ և նա քեզ կսպանի իր իսկ ձեռքերով և ես տեղում կվարձատրվեմ։
֊Պարզ է ամեն ինչ...ուրեմն գնացինք։
Նրանք գնացին դուրս մեքենայի կողքին կանգնած էր Մարկը ու սպասում էր նրանց։ Լունան մոտեցավ ձեռքից վերցրեց մեքենայի բանալիներ ու ասաց
֊Այսօր ես ինքս Մարկ
֊Լավ սենյորիտա
֊Ուշադիր կլւնես հեռախոսիդ հնարավոր է զանգեմ կանչեմ։
֊լավ
Նրանք նստեցին և գնացին։ Ճանապարհին Թեհյոնը մտածում էր իր կյանքի մասին իր Լիլիի իրենց ապագա փոքրիկի և այն կոշիկները որ Լիլին շատ էր հավանում։ Հանկարծ իրեն վատ զգաց և ամուր բռնեց կրծքավանդակը։
֊Թեհյոն քեզ լավ ես զգում։
֊Այո լավ եմ ...շուտով կանցնի։
֊Դիմացիր մի մեռիր մինև տեղ հասնենք։
Թեհյոնը տարօրինակ հայացքով նայեց Լունային ու ոչինչ չասաց։ Նրանք տեղ հասան դա ինչ որ գարեջրատուն էր։ Մի մարդ ընդառաջ եկավ Լունային ու Թեհյոնին։
֊Օհ սենյորիտաաաա՜ դուք իսկապես ճիշտ էիք սա Կիմ Թեհյոնն է։
֊Իհարկե ճիշտ եմ։
֊Եկեք կարող եք այստեղ նստել ինչ որ բան կուզեք խմելու։
֊Ոչ ես միային գինի եմ նախընտրում գարեջուրն այնքան էլ սրտովս չէ։
֊Ես կհիշեմ դա և մյուս անգամ գինետուն կկանչեմ Ձեզ։
֊Օհ շնորհակալ եմ։
֊Դու իսկապես որ Կիմ Թեհյոնն ես։
֊Այո ես եմ և հետո։
֊Հետո...Ոնց էր կարողանում այդքան մաքուր աշխատել գիտես արդեն 5տարի քո հետքի վրա եմ ուզում դուրս գալ բայց չի ստացվում։
Լունան չթողեց որ Թեհյոնը ինչ որ բան խոսեր միանգամից ասաց
֊Դե քանի որ 5տարի հետո վերջապես իմ օգնությամբ գտաքն նրան կարող եք ինձ պարգևատրել։
֊Այո իհարկե սենյորիտա
Սեղանին դրեց գումարի տուփը։ Լունան բացեց և ուրախությունից ժպտաց։
֊Սենյորիտա մենք գիտենք որ դուք նաև զարդեր եք սիրում դրա համար էլ ձեզ մի փոքրիկ նվեր։
Այնտեղ գումարից բացի կար ադամանդե և մարգարտե վզնոց։Լունան կլանված նայում էր իր նվերներին իսկ այդ տղան սկսեց Թեհյոնին ծեծել։ Լունային նույնիսկ չէր հետաքրքրում այդ ամենը ։ Թեհյոնը չէր դիմադրում որովհետև գիտեր թե ինչ է լինելու։ Բայց մի քանի հարվածից հետո չկարողացավ վեր կենալ....Սիրտը ուժեղ սկսեց ծակել։ Նա ձեռքը դրեց կրծքավանդակին և սկսեց արագ շնչել։ Դա չհետաքրքրեց այդ տղային նա նորից հարվածեց բայց Լունան նկատեց դա։ Նա վեր կացավ և մոտեցավ։ Թեհյոնը գրեթե կորցրել էր գիտակցությունը բայց լսում էր իրեն մոտեցող բարձրակրունկների ձայնը։ Լունան եկավ և կանգնես նրանց միջև։
֊Ինչ եք անում Լունա մի կողմ քաշվեք թողեք գործս ավարտեմ։
֊Գործդ? Քո գործը նրան սպանելն էր ոչ թե տանջամահ անելը։
֊Ինչու եք խառնվում ես ինքս կորոշեմ թե ինչպես սպանեմ նրան։
Լունան հոգոց հանեց
֊Ինչպես ես խոսում ինձ հետ։ Արդեն համարձակությունդ հերիքում է իմ ներկայությամբ կարծիք արտահայտել։
Լունան կպավ նրա թույլ տեղին։ Նա ատում էր երբ իրեն փորձում են կառավարել և այն էլ կին։
֊Ինձ լսիր լեզուդ ատամներիդ տակ պահիր թե չէ երկուսւդ լեշը կփռեմ։
Վերջ Լունայի համբերություն սպառվեց։ Նա հանեց իր ատրճանակը ու կրակեց այդ տղայի ոտքին։ Դա իր տարօրինակ ատրճանակն էր այնպես որ կրակելուց հետո ոտքի կեսը արդեն չկար։ Լունան մոտեցավ կռացավ
֊Ինչպիսի զգացողություններ ունես քեզ դուր է գալիս տանջամահ լինելը?
Այդ տղան չպատասխանեց միային ցավից գոռում էր։
֊Ինչպես ասում են եթե չես խոսում ուրեմն համաձայն ես արի մյուս հատվածների վրա էլ փորձենք ։
֊Ոչ Ոչ խնդրում եմ սենյորիտա ներեք ինձ։
֊Ներեմ? Իսկ հիշում ես թե ինչ հրամայեցիր ինձ այն ժամանակ?
֊Ես շփոթված էի խնդրում եմ նրեք ինձ ես կյանքում էլ մարդ չեմ սպանին ներեք ինձ խնդրում եմ։
֊Ես կներեի քեզ բայց քո ասած այն խոսքերը կպնում են իմ արժանապատվությանը։ Դու չես կարող ողջ մնալ։
Ասաց ու ուղղիղ գլխից կրակեց։ Նրա դեմքը արյուն եղավ։ Նա մոտեցավ Թեհյոնին
֊Դու ինչ որ առողջական խնդիրներ ունես?
֊Ոչ,֊ծանր շնչելով ասաց Թեհյոն։
֊Վերցրու սա ...դեմքիդ արյունը կա,֊ասաց Թեհյոնը ու գրպանից հանեց սպիտակ թաշկինակն։ Լունան վերցրեց մաքրեց դեմքի արյունը հետո երբ նայեց արյունոտ սպիտակ թաշկինակիմ դեմքը մռայլվեց կարծես վախեցավ միանգամից դեն նետեց դա։
֊Լավ գնանք տուն,֊ասաց Լունան մոտեցավ սեղանին վերցրեց վզնոցը ու գնաց առաջ իսկ Թեհյոնը դեռ նստած էր։
֊Ես այդքան բարի չեմ...ինձ չի հետաքրքրում ինչպես ուզում ես վեր կաց և արի կամ էլ մնա այդտեղ։
Թեհյոնը պատերից բռնվելով վեր կացավ։ Նա հիշեց թե ինչպես այդ նույն բանը ասաց Լիլին երբ նա իրն վատ էր զգում։Լունան Թեհյոնին տարավ տուն ներս մտնելուց ամբողջ տնով գոռաց
֊Մարկ.....Մարիա որտեղ եք?
֊Այո Սենյորիտա,֊նրանք երկուսն էլ վազելով մոտեցան Լունային։
֊Մարկ գնա Թեհյոնին օգնիր։
Թեհյոնը հասել էր դռան մոտ և կանգնել էլ չէր կարողանում քայլել։
֊Մարիա զանգիր բժիշկ Լեոնարդին։
֊Լավ սենյորիտա։
Թեհյոնին Մարկը տարավ սենյակներից մեկում պարկացրեց։ Շուտով եկավ բժիշկ։ Նա տեսնելով Թեհյոնի վիճակը միանգամից դեղեր նրարկեց։ Մոտ մեկ ժամ հետո նա հանգստացավ կարծես անցավ ցավը։ Լունան ողջ ընթացքում կանգնած դռան մոտ մտամոլոր դեմքով նայում էր։ Բժիշկը ավարտելուց հետո մոտեցավ Լունային։
֊Լավ է որ շուտ տեղ հասա թե չէ նա արդեն մահացած կլիներ։
֊Ինչ խնդիրներ կան պարոն Լեոնարդ։
֊Սա սրտի խոռոչային հիվանդության նախանշաններ են, բայց հիվանդությունը դեռ լրիվ չի ձևավորվել։ Դա հիմնականում առաջանում է երկար ժամանակ լարված ապրելակերպից ,մեծ ստրեսներից։ Նա ունեցել է նման բաներ աղջիկս?
֊Այո նրա հղի կնոջը սպանել են։
֊Դա ամենավատ բան է ցավում եմ նրա համար։ Բայց ով է նա քեզ համար աղջիկս?
֊Նա իմ ընկերներից է ։
֊Լավ վերցրու այս թուղթը այստեղ գրել եմ բոլոր դեղերի անուները ու ընդունման ժամանակը և աղջիկս ընկերոջդ կողքին եղիր օգնիր նրան շուտ դուրս գալ այդ վիճակից։
֊Լավ շնորհակալ եմ պարոն Լեոնարդ։
Բժիշկը գնաց իսկ Լունան մոտեցավ և նստեց Թեհյոնի անկողնու դիմաց։ Նա քնած էր։ Լունան ուշադիր նայում էր Թեհյոնին և նրա ներսում կարծես ինչ որ բան այն չէր նրա սիրտը հիմա կպոկվեր տեղից։ Հանկարծ Թեհյոնը արթնացավ։
֊Լի....Լունան ինչու չթողեցիր որ սպանի ինձ այդպես վերջ կդրվեր տանջաքիս։
֊Դու ապուշ ես Թեհյոն, կյանքը մարդու ամենալավ նվերն է քանի կարող ես ապրիր։
֊Ապրեմ? Ինչպես ապրեմ եթե իմ սիրելի մարդիկ մահանում են ...և այն էլ իմ պատճառով։ Կինս իր վերջին օրը ինձ էր մեղադրում իր դժբախտ կհանքի համար,֊Թեհյոնը գրեթե լաց էր լինում և չկարողացավ խոսքը շարունակել սիրտը նորից ծակեց։
֊Գիտես ինչ Թեհյոն մի տեսակ չեմ հավատում նա քեզ մեղադրեց և այդպես էլ նրան սպանեցին? Նա ուրիշ ոչինչ չասաց քեզ?
֊Նա ասաց ես ատում եմ քեզ բայց ես սիրում եմ քեզ ու կսիրեմ մինչև վերջին շունչց։ Նա ասաց որ շատ էր սիրում այն կոշիկները որ մենք գնեցինք երեխայի համար,֊Թեհյոնը չկարողացավ այլևս զսպել իրեն։Լունան ազդվեց դրանից իսկապես ահավոր կյանք է ունեցել նա ուզեց ինչ որ կերպ օգնել նրան։
֊Թեհյոն ես նման եմ նրան?
֊Այո բայց միայն արտաքնապես։ Նա նուրբ էր վախկոտ ամաչկոտ։
֊Թեհյոն ....
Թեհյոնը պտտվեց և ուշադիր նայեց Լունային։
֊Թեհյոն ես ~ես չէի ուզում քեզ մեղադրել չէի ուզում քեզ ցավ պատճառել։ Թեհյոն ես քեզ սիրել եմ ու կսիրեմ մինչև վերջին շունչս։ Մի մտածիր ոչինիչ մասին Թեհյոն մենք երկուսով կհաղթենք ամեն ինչ,֊ասաց Լունան ու գրեց Թեհյոնին։
Թեհյոնին թվաց թե դա Լիլին էր նա ամուր իրեն սեղմեց Լունաային։
֊Լիլի կներես ինձ ես չէի ուզում որ մեր երեխան մահանար ,ես չէի ուզում որ Չոնը մահանար։
֊Գիտեմ Թեհյոն գիտեմ
Եվս մի քանի րոպե և Լունան հանգստացրեց Թեհյոնին ու բաց թողեց։
֊Ես լավ դերասանուհի կլինեմ չէ?
Թեհյոնը  տխուր աչքերով նայեց Լունային ու հասկացավ որ դա խաղ էր ընդհամենը որ իրեն հանգստացնի։
֊Թեհյոն ուժեղ եղիր։ Կյանքում դեռ լավ օրեր կլինեն և այո վերցրու սա գնա այստեղից ու շարունակիր ապել,֊ասաց Լունան ու սեղանին դրեց Թեհյոնի անձնագիրը։Դուրս եկավ սենյակից և ձայն տալով Մարիաին տվեց բժիշկի տված թուղթը ու ասաց որ ժամանակին դեղերը տա Թեհյոնին։ Արդեն մի քանի ժամ անցել էր Թեհյոնը իրեն արդեն բավակ�� լավ էր զգում։ Ներս մտավ Մարիան ձեռքին սկուտեղ ու վրան ջուր ու դեղերը։
֊Սենյոր ես ձեր դեղերն եմ բերել։
֊Այո բեր
Մարիան դեղերը տվեց Թեհյոնին։Մինչ Թեհյոնը խմում էր նա լարված կանգնած էր նրա կողքին հայացքը լրիվ ուրիշ կողմ։
֊Մարիա չէ? Քո անունը Մարիա է?
֊Այո սենյոր
֊Մարիա ինչու ես ինձ այդպես նայում?
Մարիան խառնվեց իրար նա ընհանրապես չէր նայել Թեհյոնին։
֊Բ~այց ես Ձեզ չեմ նայել,֊կակազելով ասաց ու ավելի կախեց գլուխը։
֊Գիտեմ ...ես նկատի ունեի ինչու ինձ չես նայում?
֊Դե~..ես~
֊Լավ իսկ ինչ ես մտածում հիմա?,֊Թեհյոնը ինչ որ բան էր հասկացել։
֊Ես~...ոչինչ սենյոր։
֊Թույլ տուր օգնեմ քեզ..դու հիմա...
֊Մարկկկկ,֊լսվեց Լունայի ձայնը։ Մարիան ավելի լարվեց։
֊Դու հիմա ինչ որ ձև ուզում ես հեռանալ այստեղից չէ?
֊Ոչ~ սենյոր ես կ~մնամ որքան  ...,֊չէր հասցրել ավարտել խոսքը երբ Լունան մտավ ներս։ Մարիան ավելի լարվեց էլի ձեռքերի մեջ սեղմում էր սկուտեղը։Թեհյոնը ուշադիր նայում էր նրան։
֊Մարիա չես տեսել Մարկին? Արդեն ամբողջ տունը ոտքի տակ տվեցի,֊շատ հանգիստ ձևով հարցեր Լունան։
֊Նա ավտոտնակում է սենյորիտա։
֊Լավ,֊Լունան գնաց։
Մարիան վերջապես արտաշնչեց։Թեհյոնը քմծիծաղով նայեց նրան ու ասաց
֊Դու վախենում ես նրանից? Ոչ ավելի ճիշտ դու վախեցար նրանից որովհետև դու ինձ հետ ես չէ?
֊....
Թեհյոնը ժպտաց
֊Դու ճիշտ ես անում որ վախենում ես եթե ինչ որ բան սխալ անես....նա վերջ կդնի քո կյանքին իսկ հիմա կարող ես գնալ։
Մարիան վեջապես գնաց բայց Թեհյոնը նրա հետևից ասաց
֊Եվ այո դու ինձ հետ կարող ես ազատ խոսել ու նայել ինձ նա չի խանդում ինձ։
Թեհյոնին կասկածելի էր թվում սպասուհո պահվածքը։ Նա իսկապես շատ վախեցած էր բայց մինչ դա նա իր հետախույզի հայացքով զննում էր ամեն ինչ Թեհյոնի վրա։ Որոշեց այդ թեմայով խոսել Լունայի հետ։ Արդեն ուշ երեկո էր։ Թեհյոնը ցայվելուց հետո հագավ Մարկի շորերը դրանք մի քիչ լայն էին իր վրա բայց հարմարավետ էր։Թեհյոնը դժվար էր քայլում։Նա դանդաղ քայլերով մոտեցավ Լունայի սենյակին, սենյակի դռեները բաց էր։ Լունան ինչ որ մեկի հետ էր խոսում։
֊Լսիր ինձ Լեո ես ճիշտ եմ ասում, խնդրում եմ թույլ տուր սպանեմ նրան և վերջ։
֊Այդ ինչ գիտի նա որ այդպես դողում ես նրա համար....Լեո եղբայրս հասկացիր այսպես թողելով ավելի շատ բան կիմանա։
Թեհյոնը իրեն թույլ չտվեց լսել խոսակցությունը։ Նա առաջ եկավ..սենյակի դուռը բաց էր։ Նա թակեց դռանը։ Լունան պտտվեց ու ասաց
֊Ներս արի
֊Լեո ես քեզ այդպես էլ չհասկացա բայց եթե դու այդքան պնդում ես...
Լունան խոսում էր Թեհյոնի ներկայությամբ։
֊Ես կանեմ այնպես ինչպես դու ես ցանկանում.....լավ բարի գիշեր։
Նա ավարտեց զրույցը ու նայեց Թեհյոնին։ նա նստել էր Լունայի անկողնուն։
֊Թեհյոն դու այսպիսին ես տանը...այսինքն ոչ պաշտոնական առանց կոստյումի,֊Լունան ժպտալով մոտեցավ Թեհյոնին ու ձեռքով սկսեց մազերի հետ խաղալ
֊Քո մազերը բնական վիճակում այսպիտին են...կիսախոպոպներ ինչ լավն են,֊Լունան կարծես երեխայի հետ խաղար։
֊Այյյ թող,֊ասաց Թեհյոնը ու մի քիչ հետ քաշվեց չէր սիրում որ խաղում էին մազերի հետո։
Լունան թեթև ծիծիաղեց և գնաց պտտեց իր գրասեղանի աթոռը ու նստեց վրան։
֊Սրանք Մարկի շորերն են?
֊Այո
֊Մեծ են քեզ համար։Բայց սազում են քեզ։
֊Այո գիտեմ....Լունա ես քեզ հետ ուզում եմ Մարիայի մասին խոսել։
Լունան միանգամից լրջացավ։
֊Ինչ պետեք խոսենք նրա մասին..նա ինչ որ սխալ բան է արել?
֊Նա ինչ որ մեկի լրտեսն է։ Նա տեղեկություններ է հավաքում քո մասին։
Լունան թեթև ժպտաց ու ասաց
֊Որտեղից գիտես?
֊Գլխի եմ ընկել նրա պահվածքից
֊Ճիշտ ես հասկացել...ես չեմ կարող նրան ազատել աշխատանքից կամ սպանել։ Նրան եղբայս է ուղարկել իմ տուն։ Ես եղբորս ասել եմ որ նա ինչ որ մեկի մարդն է և ես պատրաստվում եմ սպանել նրան բայց եղբայրս թույլ չտվեց։ Նա ասաց որ Մարիան շատ արժեքավոր տեղեկություններ ունի։ Քիչ առաջ ես նորից խոսեցի եղբորս հետ բայց նա էլի նույն կարծիքին է։
֊Նա արդեն ինձնով է հետաքրքրվում փորձում է իմանալ թե ինչ կապ ունեմ քո հետ և ինչու եմ այստեղ մնում....բայց կա նաև մի բայց նա վախենում է քեզնից։ Քո խոսքերից հետո նա նույնիսկ դեմքիս չէր նայում։ Երբ դու մտար իմ սենյակ նա վախից ձեռքերի մեջ սեղմում էր սկուտեղը մտածում էր թե կբարկանաս վրան որ այդքան երկար խոսում է իմ հետ։
֊Ես կբարկանայ բայց չարեցի...
֊Նա մտածում է որ ես քո սիրեկանն եմ կամ դրա նման մի բան...լսիր իսկ ինչու չբարկացար?
֊Ես չեմ ուզում որ դու մտքերիդ ազատություն տաս։
Թեհյոնը թեթև ծիծաղեց
֊Ազատություն տամ մտքերիս...ըմմմ... կնոջ լոգիկա։
֊Միայն չասես որ սխալ եմ եթե ես բարկանայի նրա վրա արդեն երկրորդ անգամ քո ներկայությամբ և քո պատճառով դու կմտածես որ ես քո նկատմամբ անտարբեր չեմ և քեզ փորձում եմ հեռու փահել ուրիշ կանանցից։
֊Դեեե ոչ սխալ չես ցանկացած տղամարդ էլ առաջինը դա կմտածեր։
֊Տեսնում ես իսկ հիմա Մարիան փարձենք մի քանի բան իմանալ նրա մասին։
Լունան գնաց դռան մոտ և բարձր գոռաց
֊Մարիա՜ դեղերս բեր։
Շուտով Մարիան եկավ դեղերի հետ։Լունան խմեց դեղերը և երբ Մարիան ուզում էր գնալ Լունան կանգնեց նրան
֊Սպասիր Մարիա ես քեզ համար առաջադրան ունեմ։
֊Լավ սենյորիտա
֊Արդեն քեզ լավ ես զգում Մարիա,֊ասաց Թեհյոնը։
Մարիան վախեցավ պատասխանել Թեհյոնին Լունայի ներկայությամբ
֊Ա~այո լավ եմ,֊կարճ պատասխանեց նա։
֊Ինչու նա իրեն վատ է զգացել?,֊հարցեր Լունան Թեհյոնին
֊Այո երբ ինձ դեղերն էր բերել նա վախեցել էր...
֊Ես արդեն լավ եմ սենյորիտա
Չթողեց որ Թեհյոնը ավարտի խոսքը և միանգամից պատասխանեց Լունային։
֊Դե լավ է թե չէ ով էր ինձ օգնելու,֊ասաց Լունան ու գրապահարանի մոտից գնաց դեպի գրասեղանը։Այնտեղ դրված ականջողներից մեկը վերցրեց իսկ մյուսը պտտույտի հետ համընթաց գցեց գետնին։
Թեհյոնը դա շատ լավ նկատեց։
֊Մարիա ես կորցրել եմ այս ականջողի զույգը կարող ես գտնել?
֊Այո իհարկե սենյորիտա ես կգտնեմ։
֊Լավ շնորհակալ եմ ...ահա վերցրու այս մեկը ինձ զույգը կվերադարձնես։Գիտես ինչ եմ մտածում հնարավոր է որ դրսում ընկած լինի ես այսօր ավտոտնակի մոտ եմ գնացել։
֊Լավ սենյորիտա ես կգտնեմ,֊ասաց Մարիան ու գնաց։
Լունան գնաց դեպի ականջողի մյուս զգույզը որը գցել էր գետնին։
֊Ինչ ես մտածել?,֊հարցրեց Թեհյոնը։
Լունան ցույց տվեց ականջողի զույգը ու ասաց
֊Այս ականջողը շատ թանկ իր է և դրա մասին Մարիան գիտի,֊Լունան խոսելով մոտեցավ պատուհանին, բացեց այն ու դուրս շպրտեց։
֊Ինչ ես անում ասացիր որ շատ թանկ է,֊ասաց Թեհյոնը զարմացած։
֊Այո թանկ է ու շատ այնքան շատ որ կարող ես Մալդիվներում բնակարան գնել։
֊Դու գիժ ես? Ինչու գցեցիր?,֊ասաց Թեհյոնը ծիծիաղով։
֊Մարիան շատ լավ գիտի դրա գինը եթե նա գումարի համար է աշխատում ապա նա կգտնի երկրորդը և կհեռանա երկրից թքած ունենալով ամեն ինչի վրա իսկ եթե նրան սպառնում են նա չի կարող հեռանալ և վտանգել իրեն կամ հարազատներին։
֊Ամեն ինչ պարզ է ...պետք է սպասել։
֊Այո դու կարող ես քո սենյակում էլ սպասել։
֊Այո հիմա կգնամ բայց Լունա...ես ուզում եմ քեզ մի բան խնդրել։
֊Ինչ?
Թեհյոնը վեր կացավ և մոտեցավ Լունային։
֊Ինչ ես անում?,֊Լունան խառնվեց իրար։
֊Կարող ես ....կարող ես գրկել ինձ,֊ասաց Թեհյոնը բայց նա ուրիշ բան էր ուզում ասել։
֊Գրկեմ? Դու կարծես առիթավորվում ես։
֊Ես չեմ ուզում ուրիշ տպավորություն թողնել քո վրա բայց ես ամեն վայրկյան երբ տեսնում եմ քեզ ...
Լունան գրկեց Թեհյոնին։ Այնպես ամուր սեղմեց իրեն Թեհյոնին։Թեհյոնի հոգին կարծես խաղաղվեց նա էլ ոչ մի ցավ չէր զգում։
֊Վերջ Թեհյոն թող։
֊Խնդրում եմ թող մի քիչ էլ ։
Լունան արդեն բաց էր թողել նրան բայց Թեհյոնը դեռ ամուր գրկել էր։Լունան ինչ որ ձայներ լսեց։
֊Թեհյոն թող կարծես ինչ որ մեկը գալիս է։
Թեհյոնը թողեց։
֊Հիմար իսկ եթե մեկը տեսներ,֊ասաց ու հրեց Թեհյոնին։
֊Ախխ,֊Լունան Թեհյոնի կրծքավանդակից հեց և ցավեցրեց նրան։
֊Այյ կներես մոռացել էի, լավ ես?
Թեհյոնը արագ էր շնչում
֊Լավ եմ հիմա կանցնի։
֊Նստիր այստեղ,֊ասաց Լունան։
Թեհյոնը նստեց անկողնուն մեջքը հետ տարավ և հենվեց բարձերին։
֊Սենյորիտա, ֊դուռը թակեց Մարիան։
֊Այո Մարիա
֊Ես գտել եմ Ձեր ականջողը..ահա վերցրեք։
֊Շնորհակալ եմ ...Մարիա կարող ես ջուր բերել Թեհյոնը իրեն վատ է զգում
֊Այո հիմա
Լունան եկավ նստեց Թեհյոնի կողքին ձեռքը դրեց ուսին ու ասաց
֊Ուզում ես բժիշկ կանչեմ?
֊Ոչ ամեն ինչ նորմալ է։
Մարիան եկավ ձեռքին ջրի բաժակը։Լունան վերցրեց ջուրը ու տվեց Թեհյոնին։
֊Խմիր մի քիչ քեզ լավ կզգաս։
Թեհյոնը ձեռքը գրեթե չէր զգում։Նա շատ թույլ էր։Ձեռքում պահել էր բաժակը և չէր կարողանում բարձրացնել որպեսզի խմի։Լունան նկատեց դա։ Նա վախեցավ չէ որ ինքն էր այդ վիճակին հասցրել։
֊Մարիա խնդրում եմ զանգիր բժիշկ Լեոնարդին,֊անհանգիստ ձայնով ասաց Լունան։
֊Ոչ պետք չէ,֊ասաց Թեհյոնը ծանր շնչելով։
֊Պետք է Թեհյոն։
Մարիան վազելով գնաց որ զանգի բժիշկին։Լունան վերցրեց Թեհյոնի ձեռքից բաժակը։
֊Դու այնքան թույլ ես որ չես կարողանում նույնիսկ ջուր խմել և ասում ես որ չզանգեմ բժշկին։

𝓜𝓪𝓯𝓲𝓪 2Where stories live. Discover now