part 2

232 12 0
                                    

Թեհյոնը ոչինչ չասաց քանի որ իրոք իրեն վատ էր զգում։
֊Թող օգնեմ ...խմիր,֊ասաց Լունան և բաժակով ջուրը մոտեցրեց Թեհյոնի շուրթերին։
Թեհյոնը խմեց ջուրը։ Քիչ հետո շնչառությունը կարծես կարգավորվում էր։ Մարիան վազելով եկավ ու ասաց
֊Սենյորիտա բժիկ Լեոնարդը ասաց որ չի կարող գալ քանի որ քիչ հետո կարևոր վիրահատություն ունի անելու, ասաց որ այս դեղը խմի և պարկի այդպես պետք է որ կարգավորվի վիճակը։
֊Լավ բեր դեղը,֊վերցրեց Մարիայի ձեռքից դեղը ու էլի նույն ձևով օգնեց որ խմի։
Անցավ մոտ 10րոպե
֊Ինչպես ես քեզ զգում ...արդեն լավ ես?
֊Այո հիմա արդեն լավ եմ ,֊ասաց Թեհյոնը ու փորձեց վեր կենալ անկողնուց որ գնա իր սենյակ։
֊Ինչ ես անում ! Պառկի՛ր
֊Ես կգնամ իմ սենյակում կպառկեմ։
֊Ոչ ինչպես ես հասնելու քո սենյակ? Մարկը այստեղ չէ որ քեզ օգնի։ Ես էլ չեմ անի քանի որ շատ ծանր ես ինձ համար։ Այնպես որ պառկի՛ր։
֊Դու ինձ չես օգնի?
֊Ոչ
֊Դու վատն ես ...բայց շատ լավն ես։
֊Նույնիսկ դու քո ասածից ոչինչ չհասկացար,֊ասաց Լունան ու գնաց նստեց գրասեղանի դիմաց սկսեց աշխատել։Թեհյոնը շատ էր հոգնել և շուտ քնեց։Առավոտյան հենց ինքնել առաջինը արթնացավ տեսավ Լունային սեղանին հենված քնած։ Արդեն լավ էր զգում իրեն վեր կացավ և մոտեցավ Լունային
֊Լունա...հեյ Լունա արթնացիր։
Լունան աչքերը կիսաբաց արեց։
֊Գնա անկողնուն քնիր։
֊Պետք չէ ես արդեն քնել եմ,֊ասաց Լունան ու բարձրացրեց գլուխը։
֊Ինչպես ես?
֊Արդեն լավ եմ այնքան լավ որ արդեն տոմս եմ պատվիրել որ հետ վերադառնամ Կորեա։
֊Դո ոչ մի տեղ չես գնալու,֊ասաց Լունան առանց Թեհյոնին նայելու և հավաքելով սեղանի թղթերը։
֊Ինչ? Ինչու? Դու չէիր ասում որ պետք է հեռանամ քանի շուտ է։
֊Այո ասում էի,բայց հիմա չես գնա։
֊Բայց ինչու գոնե մեկ պատճառ ասա
֊Ասացի ոչ մի տեղ էլ չես գնալու
֊Այշ...,֊Թեհյոնը քմծիծաղով նայեց Լունային իսկ Լունան լրիվ լուրջ էր այսօր։
֊Եթե մեկ անգամ էլ նման բան մտածես կզրկվես գլխիցդ,֊Լունան հասկացավ թե ինչ մտածեց այդ պահին Թեհյոնը։Թեհյոնը մտածեց որ Լունան սիրահարված է իրեն և փորձում էր իրեն մոտ պահել։
֊Ինչպես ես խոսում ինձ հետ? Ես քո երեխան չեմ։
Լունան այսօր ահավոր վատ տրամադրություն ուներ փարձեց չվիճել և վեր կացավ որ գնա,բայց Թեհյոնը չթողեց։
֊Ես գնում եմ շնորհակալ եմ ամեն ինչի համար որ արեցիր ինձ համար։
֊Չես հասկանում ասացի ոչ մի տեղ չես գնալու,֊ասաց Լունան բարձր ու անհանգիստ տոնով։
֊Ինչ է եղել? Ինչու չես թողնում որ հեռանամ?
֊Դու դեռ չես առոջացել,֊փորձեց ստել թաքցնելով ճշմարտությունը։
֊Դա չէ պատճառը, քեզ չի հետաքրքրում իմ առողջությունը։ Կխոսես թե նորից հարցնեմ?
֊Թեհյոն ինչու չես հասկանում եթե գնաս քեզ մի վատ բան կլինի ես վստահ եմ,֊ասաց Լունան բարձր տոնով։
֊Բայց ինչու պետք է վատ բան լինի? Չեմ հասկանում։
֊Լսիր հնարավոր է քեզ ծիծիաղելի թվա բայց ես մղձավանջներ եմ տեսնում որոնք իրականանում են։
֊Մղձավանջներ? Գիտես չեմ ուզում քեզ վիրավորել բայց ես չեմ հավատում նման բաներին։
֊Գիտեմ ոչ ոք չի հավատում ես քեզ տեսել էի իմ երազում մինչև մեր հանդիպելը ....այդ սպիտակ թաշկինակը....դու ...ամեն ինչ հենց այդպես էլ եղավ,֊ասաց Լունան լաց լինելով։ Նա փորձում էր հետ պահել Թեհյոնին այդ քայլից քանի որ իսկապես վախենում էր։
֊Լունա...հանգստացիր եթե ուզում ես, ես չեմ գնա,֊Թեհյոնը երբ տեսավ Լունային լաց լինելիս հիշեց Լիլիին վերջի օրը նա էլ էր լաց լինում։Թեհյոնը մոտեցավ Լունայի որ գրկի բայց Լունան չթողեց։
֊Չփորձես խղճալ ինձ,֊ասաց հաստատուն ձայնով և մաքրեց արցունքները։
֊Լավ լավ....իսկ ինչ ես տեսել երազիտ?
֊Քեզ սպանում էին...դա Կորեայում էր ցուցանակներին կորեերեն բաներ կաին գրված ...ես նորմալ չեմ հիշում բայց դա սովորական սպանություն չէր մարդասպանի ձեռքում զենք չէր դա փայտ էր կամ դրա նման մի բան։
֊Այ դաժան բան է եղել։
Թեհյոնը լրջացավ ու հարցեր
֊Իսկ մարդասպանը կորեացի էր թե իսպանացի?
֊Ոչ իսպանացի չէր նա ասիացի էր։
Թեհյոնը մտածեց որ հնարավոր է դա Լիլիին սպանողը լինի բայց ոչ։
֊Կարող ես գնալ իմ սենյակից դու արդեն բավականին լավ ես։
Այդ ժամանակ Մարիան եկավ ձեռքին դեղեր։
֊Լավ հիմա կգնամ,֊ասաց Թեհյոնը և պտտվեց դեպի Մարիան։
֊Սրանք իմ դեղերն են?{Թեհյոն}
֊Ոչ սա սենյորիտային է։{Մարիա}
֊Լավ {Թեհյոն}
֊Մարիա Մարկը եկել է? Գնա կանչիր նրան։{Լունա}
֊Բայց Ձեր դեղերը..
֊Տուր ես կխմեմ իսկ հիմա գնա կանչիր։
֊Լավ
Լունան միայն Մարկին էր վստահում և իր մղձավանջների մասին միայն Մարկը գիտեր նույնիսկ մայրն ու եղբայրը չգիտեին։Լունան պատմեց երազը բավական երկար խոսում էին։ Այդ ընթացքում Թեհյոնը գնաց հյուրասենյակ մի քիչ նստելուց հետո գնաց խոհանոց որ տեսնի թե ինչ կա ուտելու։ Մարիան այնտեղ ինչ որ բան էր մանրացնում։
֊Մարիա
Մարիան միանգամից խառնվեց և շփոթված պտտվեց դեպի ձայնը։
֊Այդ ինչ ես պատրաստում?{Թեհյոն}
֊Դե...Սենյորիտայի համար մրգային խմիչք եմ պատրաստում։
֊Մրգային խմիչք,֊կրկնեց Թեհյոնը ու մոտեցավ սեղանին։Մարիան այնպես էր կանգնել որ փակել էր սեղանին դրված մթերքների  դիմացը։Թեհյոնը եկավ թեթև հրեց մի կողմ և նայեց սեղանին։Այնտեղ մրգրեր էր դրված արդեն պարաստի հյութը և սպիտակ մանրացված ինչ որ փոշիանման բան։
֊Իսկ սա ինչ է?{Թեհյոն}
֊Դա համեմունք է ...դա քաղցր համ է տալիս խմիչքին իսկ սենյորիտան քաղցր սիրում է։{Մարիա}
֊Իսկ դու?{Թեհյոն}
֊Ես?...Դե ես էլ եմ սիրում...{Մարիա}
֊Հիանալ է,֊ ասաց Թեհյոնը ու սպիտակ փոշին շուռ տվեց բաժակով հյութի մեջ ու բաժակը մեկնեց Մարիային։
֊Խմի՛ր{Թեհյոն}
֊Ոչ սենյոր ես չեմ կարող դա սենյորիտայի հյութն է։{Մարիա}
֊Ոչինչ նրա համար նորը կպատրաստես...իսկ սա դու խմիր չէ որ դու էլ ես սիրում քաղցր խմիչքներ։
Մարիան դողացող ձեռքով վերցրեց ու խմեց հյութը։
֊Ինչպես էր համը? Քեզ դուր եկավ?{Թեհյոն}
֊Այո{Մարիա}
֊Լավ հիմա ավելի լավ ուժերով ինձ համար մի բան պատրաստիր։{Թեհյոն}
֊Լավ հիմա կպատրաստեմ։{Մարիա}
֊Ես այստեղ կսպասեմ և կտեսնեմ թե ինչպես ես պատրաստում։{Թեհյոն}
Թեհյոնը աչքը չէր կտրում Մարիայից նա մտածում էր որ այդ սպիտակ փոշին համեմունք չէր այլ ինչ որ դեղ։Մարիան ավարտեց պատրաստելը ,ուտելիքները շարեց սեղանին և ուզում էր գնալ բայց Թեհյոնը բռնեց ձեռքից։
֊Հեյ ես չեմ սիրում մենակ ճաշել։Նստիր իրար հետ ճաշենք
֊Ոչ չեմ կարող սենյոր։
֊Կարող ես նստի՛ր,֊ասաց Թեհյոնը ու Մարիային հրեց նստեցրեց աթոռին։
֊Կե՛ր այդպես մի նայիր։
Մարիան լուռ էր փորձում էր ուտելիքը կոկորդով կուլ տալ։ Լունան ու Մարկը եկան խոհանոց։Մարիան միանգամից ոտքի կանգնեց։Թեհյոնը դադարեց ուտելը ու նայեց Մարիային։
֊Ճաշում ե՞ք,֊ասաց Լունան հանգիստ տոնով։
֊Մարիա դու ինձ հյութ չբերեցիր։
֊Հյութ? Այյ ...կներեք մոռացել էի։
֊Լավ ոչինչ ինձ ու Մարկի համար էլ ափսեները դիր։
Մարիան արագ բերեց ափսեները շարեց սեղանին, ու կանգնեց սեղանի կողքին։
֊Ինչու ես կանգնել նստիր, շարունակիր ճաշելը։
֊Ոչ սենյորիտա ես արդեն ավարտել եմ։
֊Ուզում ես Թեհյոնի հետ մենակ ճաշես? Այսքան ժամանակ իմ տան ես աշխատում բայց ինձ հետ դեռ ճաշի սեղանի շուրջ նստած չկաս։
֊Ոչ ոչ ես չէի ուզում նրա հետ ճաշել։
֊Իսկապես? Իսկ ինձ թվաց որ ուզում ես։{Թեհյոն}
֊Լավ բավական է խոսեք,֊փակեց թեման Լունան։
Ճաշելուց հետո Թեհյոնը ամբողջ օրը աչքը չէր կտրում Մարիայից ,փորձում էր հասկանալ դեղի ազդեցությունը նրա վրա,բայց Մարիան սովորական էր ոչ մի արտասովոր բան չկար։ Դա տարօրինակ հիասթափություն էր առաջացնում Թեհյոնի մոտ։ Նա նստած էր հյուրասենյակում ու մտածում էր դրա մասին։ Լունան եկավ նստեց նրա մոտ։
֊Ինչ ես մտածում?
֊Ոչ մի կարևոր բան։
֊Ինձ թվում է լավ էլ կարևոր է ուղղակի չես ուզում ինձ ասել այդպես է?
֊Դե...այո
֊Եթե չես ասում մի ասա ես չեմ ուզում խորանալ։ Լսիր կգաս ինձ հետ։
֊Ուր?
֊Լիցքաթափվելու
Թեհյոնը գլուխը կախեց ու թեթև ծիծաղեց։
֊Ամեն մարդ տարբեր բան է հասկանում լիցքաթափվել ասելով։
֊Դա այն չէ ինչ դու մտածեցին։ Եթե չես ուզում Մարկի հետ կգնամ։
֊Բայց ես չասացի որ չեմ ուզում ,֊ասաց Թեհյոնը ու գնաց Լունայի հետևից։
Նրանք գնացին գինետուն։Մատուցողը մոտեցավ լցրեց բաժակները իսկ Լունան Թեհյոնի բաժակը քաշեց իր դիմաց
֊Դու չես խմում
֊Եթե չեմ խմելու ինչպես եմ լիցքաթափվելու?
֊Բայց քեզ լիցքաթափվել պետք չէ ես լիցքաթափվեմ հերիք է։
Թեհյոնը ժպտաց հասկանալով որ դա կատակ էր։ Լունան սկսեց խմել և զրուցել Թեհյոնի հետ։ Այդ ընթացքում կողքի սեղանի նստած տղաները ինչ որ բան էին փսփսում ու բարձր ծիծիաղում։ Լունան ու Թեհյոնը հասկացել էին որ իրենց հետ է կապված տղաների ծիծիաղը սակայն Թեհյոնը իրեն զսպում էր։ Իսկ Լունան արդեն գինովցած էր և չկարողացավ զսպել իրեն վեր կացավ վերցրեց գինով լի բաժակը և մոտեցավ տղաներին։
֊Բարի երեկո տղաներ։
֊Ողջույն գեղեցկուհի։
Լունան շատ հանգիստ գինով լի բաժակը շուռ տվեց այդ տղայի գլխին։
֊Ինչ ես անում?
֊Կարող լավ չես այ լիրփ, գիտես թե քո նման փչացածներին ինչ եմ անում,֊ասաց մյուսը ընկերը և բռնելով Լունային ձեռքից սկսեց քաշքշել։ Թեհյոնը համբերությունը ավարտվեց նա վեր կացավ տեղից եկավ ու միանգամից հարվածեց Լունայի ձեռքից բռնած տղային։ Մյուս տղան առիթը բաց չթողեց և հարձակվեց Լունայի վրա։ Բայց Լունան...նա սովորական փողոցում հայտնված աղջնակ չէր նա իսպանական մաֆիայի պարագլուխներից էր։Լունան կասեցրեց տղայի հարվածները և ձեռքը ոլորեց այնքան մինչև լսեց խրթոց հետո բաց թողեց։ Տղան գոռալով ու գալարվելով ընկավ գետնին։ Լունան մոտեցավ ոտքը դրեց տղայի կոկորդին ու ասաց
֊Ես քեզ ներում եմ.....գնա ապրիր...ու մի բան էլ հիշիր Լունա Ալվարես։
֊Ալվարես?,֊խեղդվելով կրկնեց տղան։
Լունան ոտքը հանեց ու մի քիչ հեռու գնաց։ Տղան խոնարհվելով ասաց
֊Ներեք ինձ սենյորիտա ես Ձեզ չճանաչեցի
֊Գնա այստեղւց քանի չեմ փոշմանել։
Տղան վազելով դուրս գնաց և նույնիսկ չհիշեց ընկերոջը։ Մինչ այդ Թեհյոնը նստել էր մյուս տղայի վրա և այնքան էր հարվածել որ տղայի դեմքից գրեթե ոչինչ չէր մնացել։Լունան մի քանի րոպե նայեց թե ինչպես է Թեհյոնը ծեծում տղային հետո նայեց տղայի դեմքին
֊Թեհյոն հերիք է,֊ցածր ձայնով ասաց նա։
Թեհյոնը ուշադրություն չդարձրեց ու շարունակեց ծեծել ասելով
֊Այդ նրան էիր այդպես դիմում ստացիր հիմար ստացիր դու դեռ թանկ ես վճարելու։
Լունա սարսափած դեմքով նայում էր տղայի 《ավիրված》 դեմքին։
֊Թեհյոն հերիք է, ֊ասաց նա վախեցած ձայնով ։
֊Թեհյոն թող բավական է,֊ասաց ու մոտեցավ բռնեց Թեհյոնի ձեռքից։
Թեհյոնը կարծես սթափվեց ու բաց թողեց։Լունան Թեհյոնի ձեռքից բռնած տարավ դեպի մեքենան ու գնացին տուն։ Լունան բերեց դեղատուփն դրեց բազմոցին և ինքը չոքելով Թեհյոնի դիմաց սկսեց մշակել ձեռքի վերքերը։ Թեհյոնը արագ էր շնչում Լունան վախեցավ հնարավոր է որ նորից վատանար։
֊Թեհյոն լավ ես?
֊Այո
֊Ինչու էիր կռվի մեջ ընկնում,֊ասաց Լունան փորձելով հասկանալ նրա խառնվելու պատճառը։
֊Իսկ ինչ անեի նստեի տեսեի թե ոնց են քեզ վիրավորում ու քաշքշում։
֊Դե այո այդպես է աշխարհի կարգը քեզ չպետք է հետաքրքրեր իմ խնդիրները։
֊Բավական է խոսես,֊ասաց Թեհյոնը փորձելով փակել թեման։
Լունան թեթև ծիծիաղեց և գլուխը հենեց Թեհյոնի ծնկին։
֊Անկեղծ ասած ես տարօրինակ զգացում ունեմ ինձ համար ոչ ոք կռվի մեջ չի ընկել։ Բոլոր գիտեն թե ես ում աղջիկն եմ և չեն համարձակվում նույնիսկ նայել ինձ։
Լունան մի քիչ բարձրացավ հավասարվեց Թեհյոնին ու ուշադիր աչքերի մեջ նայելով ասաց
֊Ես...ես շնորհակալ եմ քեզնից։
Թեհյոնը ոչինչ չասաց։Լունան կարծես մագնիս լիներ իր համար նա չկարողացավ զսպել իրեն և համբուրեց Լունային։ Լունան՝ նա այդ պահին հենց դա էլ ուզում էր։Եվս մի քանի րոպե և Լունան հետ գնաց։ Նա ոչինչ չասաց կախեց գլուխը ու շարունակեց վիրակապել Թեհյոնի ձեռքը։ Մի քանի րոպե էլ լուռ մնալուց հետո Լունան ասաց
֊Թեհյոն
֊Ինչ?
֊Դու գիտես չէ? Թե ես ինչքան խմած եմ։
Թեհյոնը քթի տակ ծիծաղելով ասաց
֊Այո գիտեմ...դու լավ արբած ես։
֊Այդ լավ արբածության արդյունք էր մի քանի րոպե առաջ կատարվածը։
֊Հա? Ասում են մարդիկ խմած ժամանակ ավելի անկեղծ են խոսում և գործում քան սթափ ժամանակ։
֊Ոչ սխալ են ասում։ Դա պահի ազդեցության տակ արած քայլ էր։ Դու ինքդ էլ չհասկացար թե ինչու արեցիր դա քեզ այդ պահին թվաց որ քո դիմաց կինդ է չէ?
Թեհյոնը լռեց քանի որ իսկապես այդպես էր։
֊Տեսնում ես ,ես ճիշտ եմ ....դրա համար կարելի էր մի քիչ քիչ գեղեցիկ լինել, այդպես գոնե աղջիկների մագնիս չէիր լինի։
֊Դու ինձ կոմպլիմենտ ես անում,-ասաց Թեհյոնը թեթև ծիծաղելով։
֊Թեհյոն ...նորից եմ հարցնում դու գիտես թե ես ինչքան խմած եմ?,֊ասաց Լունան տարօրինակ լրջությամբ։
֊Այո գիտեմ, ֊ասաց Թեհյոնը ծիծաղելով ։
֊Դու շատ լավն ես երբ խմած ես։ Պետք է ավելի հաճախ կազմակել նման երեկոներ,֊ասաց Թեհյոնը ծիծաղելով։
֊Լսիր դու հաստատ չես խմել չէ?....և բավական է ծիծաղես դու այդպես ավելի գեղեցիկ ես դառնում։
֊Լավ ...լավ
֊Վերջ իսկ հիմա գնացի քնելու քանի ավել բաներ չեմ ասել,֊ասաց Լունան ու գնաց իր սենյակի ուղղությամբ։
֊Սպասիր ես էլ եմ գալիս,֊ասաց Թեհյոնը ու գնաց Լունայի հետևից։
Լունան հասնելով սենյակի դռան դիմաց պտտվեց և ձեռքերը դնելով դռան կողքերին փակեց ճանապարհը
֊Քո սենյակը մյուս կողմում է Թեհյոն։
֊Բայց ես չեմ ուզում իմ սենյակում քնել,֊Թեհյոնը բացահայտ օգտվում էր առրթից։ Որքան մոտ էր Լունային անյքան Լիլիի կարոտն էր առնում։
֊Ուրեմն բազմոցին կքնես կամ էլ դրսում շների հետ։Չմտածես անգամ իմ սենյակում քնելու մասին։
֊Ինչքան անվախ ես...ինչպես ես խոսում ինձ հետ։Կարծում ես դու ինձնից ավելի վտանգավոր ես?...սխալվում ես։
֊Լսիր ես ինչպես կուզեմ այնպես էլ կխոսեմ ու կգործեմ։Չփորձես չարաշահել բարությունս, թե չէ կհայտվես ոտքերիս տակ։
Թեհյոնը քմծիծաղով ասաց
֊Այդպես խոսելուդ համար դու պատժված ես,֊ասաց ու գրկելով Լունայի գոտկատեղից գցեց մեջքին ու տարավ սենյակ։
֊Լրիվ ես գժվել թող։
֊Մի վախեցիր ես ոչինչ չեմ անի և քո պատիժը կլինի այն որ պետք է տանես իմ ներկայությունը ողջ գիշեր։ Իսկ հիմա քնի,֊ասաց Թեհյոնը ու ամուր գրկելով Լունային պառկեց քնելու։
֊Թեհյոն հենց հիմա գնա քո սենյակ ..,֊Լունան չէր կարողանում ազատվել Թեհյոնից։
֊Տեսնում ես դու ոչինչ էլ չես կարող անել։Առաջին հայացքից դու ահասարսուռ մարդ ես բայց իրականում նուրբիկ մի աղջնակ ես։
֊Ես քեզ կսպանեմ,֊ասաց Լունան ու հանգիստ պառկեց քանի որ ինքն էլ հոգնեց։
֊Ես կսպասեմ...
Եվս մի քանի րոպե և Լունան քնեց նա շատ էր հոգնել։ Իսկ Թեհյոնը ուղղակի վայելում էր Լունային ներկայությունը։ Առավոտյան առաջինը Լունան արթնացավ և զգալով Թեհյոնի ներկայությունը բարձր ճչաց ու իրեն հետ հրելով գնաց և ընկավ անկողնուց։ Թեհյոնը միանգամից վեր թռավ Լունայի ճչոցից։
֊Ինչու ես գոռում առավոտ շուտ!!!
֊Աստված իմ ինչպես կարող էի...դու ես մեղավոր հիմար,֊ասաց Լունան ու նորից բարձրացավ անկողնուն ու եկավ Թեհյոնի մոտ ու սկսեց իր փոքրիկ ձեռքերով թեթև հարվածել Թեհյոնին։
֊Հեյ ինչ ես անում
֊Կիմ Թեհյոն ատում եմ քեզ ինչու ես դու այդքան հմայիչ։Դրա պատճառով եղավ այս ամենը։
֊Դու դեռ խմած ես?? Ինչեր ես խոսում??
֊Գնա իմ սենյակից ես պետք է հիշեմ երեկվա դեպերք ու սրա պատճառը։
֊Աա դու ուզում ես հիշել թե ինչու եք մենք իրար հետ քնել? Մի տանջվիր ես կասեմ դու շատ խմած էիր գինետանը կռիվ սարքելուց հետո եկար տուն մի քիչ զրուցեցիք իրա հետ հետո ինձ համբուրեցիր և դրանից էլ ամեն ինչ սկսվեց,֊Թեհյոնը փորձում էր մի քիչ խաղալ Լունայի նեռվերի հետ,բայց Լունան իսկապես ոչինչ չհիշեց ու Թեհյոնի խոսքերը լուրջ ընդունեց։
֊Աստված իմ ինչ եմ արել,֊ասաց Լունան անհանգիստ ձայնով։Մոտեցավ Թեհյոնին ու նորից նույն ձևով սկսցեց հարվածնել տալ։
֊Հիմար հիմար հիմար ,֊նրա ձայնը աստիճանաբար փոխվեց։ Նա դադարեց խփելը ու կուչ գալով սկսեց լաց լինել։ Թեհյոնը չգիտեր որ նա ոչինչ չի հիշի ու կհավատա իր ասածին։
֊Լունա լսիր,֊փոքր ինչ մոտեցավ որ գրկի։
֊Հեռու գնա,֊լացելով ասաց Լունան։
֊Լունա լսիր դա կատակ էր ոչինչ էլ չի եղել մենք ուղղակի մի անկողնու վրա ենք քնել այդքանը։
Լունա դադարեց լաց լինելը, գլուխը բարձրացրեց, արցունքոտված ու կարմրած աչքերով նայեց Թեհյոնին
֊Դա կատակ էր?
֊Այո կատակ էր։
֊Հիմար ինչու սկզբից չասացիր ես վախեցա։
֊Ինձ թվում է եթե մենք մեկ ժամ էլ ավել մնայինք գինետանը դա կատակ չէր լինի։
֊Լսիր Թեհյոն քո ամբողջ պատմածը կատակ էր չէ?
֊Ոչ միայն վերջին մասը։
֊Ինչ այսինքն ես գինետանը կռիվ եմ սարքել?
֊Այո և վերջ ասելով նկատի ունեի համբույրից հետոն։
֊Մի րոպե....ասա որ դա էլ է կատակ խնդրում եմ ։
֊Ինչը համբույրը? Դա կատակ չէր։ Դու երեկ իսկապես շատ էիր խմել և ես չգիտեի որ խմած ժամանակ ինչ առաջինը գալիս է մտքաիդ ասում ես։ Դու երեկ այնքան ես ինձ ասել գեղեցիկ, հմայիչ ու նման բաներ որ արդեն ականջներս հոգնել են այդ բառերից։
֊Աստված իմ ես չեմ ուզում մանրամասները իմանալ,֊ամաչելով ասաց Լունան ու եկավ բռնելով Թեհյոնի ձեռքից տարավ դեպի դուռը։
֊Ինձ մենակ թող ես ուզում ես մենակ ամաչեմ արածներիս ու ասածներիս համար,֊ասաց ու փակեց դուռը Թեհյոնի դեմքին։
Թեհյոնը հիշելով կատարվածը ծիծաղելով ու ժպտալով գնաց սենյակ։
"Ես Իսպանիայում եմ ,արժե այս ժամանակահատվածում պարզել Լիլիին սպանողին"։ Սենյակում մոտ մեկ ժամ Թեհյոնը սրա մասին էր մտածում թեև արդեն հրաժարվել էր վրեժի մտքից ուզում էր հետ վերադառնալ ու ապրել...իհարկե նրա կյանքը մի տեսակ  անիմաստ կլիներ, բայց....միշտ էլ կա այդ բայցը...բայց նա իր կողքին ունի լավ ընկերներ, ովքեր միշտ կաջակցեն իրեն։Երբ տեսնում է Լունային նրան թվում է թե դա Լիլին է,բայց երբ արդեն հաջորդ վարկյանին հասկանում է որ դա Լիլին չէ, որ Լիլին մահացել է նրան նորից խեղդում է վերժի ծարավը։Թեհյոնը խճճվեց մտքերի մեջ։
"Ավելի լավ է առաջին հերթին զանգեմ տղաներին։ Նրանք երևի փնտրում են ինձ։" Վերձրեց հեռախոսը ու անցնելով համարների վրայով որոշեց առաջինը Չիմինին զանգել։
-Ալո {Չիմին}
Լսվեց տանջված մի տղայի ձայն։ Դա նման չէ առաջվա Չիմինի ձայնին որ ուրախ տոնով պետք է հարցներ թե երեկոյան ում տան ենք հանդիպելու։
֊Չիմին,֊ցածր ու դողացող ձայնով ասաց Թեհյոնը։
֊Դուք գիտեք ինձ? Խնդրեմ եմ բարձր խոսեք ես ձեր ձայնը կարծես ճանաչում եմ։
֊Չիմին այդ ես եմ Թեհյոնը։
֊Թեհյոն? Իսկապես դու ես? Որտեղ ես? Մենք մտածում էինք թե քեզ էլ են սպանել։,֊հուզված ու անհանգիստ ձայնով ասաց Չիմինը։
֊Ես լավ եմ....ուղղակի իմացիր որ ողջ եմ։Ես շուտով կգամ, չգիտեմ երբ,բայց կգամ։
֊Թեհյոն եղբայրս ...(լսվում էր լացի ձայն)...ես այնքան ուրախ եմ որ ողջ ես։
֊Հանգստացիր Չիմին...չեմ կարող ասել որ ամեն ինչ լավ կլինի, բայց....,֊Թեհյոնի վրա ազդում էր Չիմինի այդ վիճակը։ Նա շատ լարվեց։Նորից վատ զգաց իրեն։
֊Թեհյոն ..Թեհյոն մի բան ասա ինչու չես խոսում։
֊Ես չեմ կարող երկար խոսել ...հաջողություն Չիմին Ես էլի կփորձեմ կապնվել քեզ հետ։
֊Լավ Թեհյոն ես կսպասեմ։
Թեհյոնը հիմա իրեն և ավելի լավ էր զգում և ավելի վատ։ Նա ուրախ էր որ խոսեց ընկերոջ հետ, բայց այդ ֆիզիկական ցավը...։Արդեն մի քանի րոպ էր որ լուռ նստած էր...արդեն բավականին կարգավորվեց շնչառությունը։ Վերձրեց նոթբուքը ու սկսեց ինչ որ տեղեկություններ ման գալ։ Սենյակի դռները բաց էին։ Լունան եկավ կանգնեց դռան մոտ և թակեց այն։
֊Ներս արի
Լունան մոտեցավ Թեհյոնին և աչքի ծայրով նայեց նոթբուքին ու հասկացավ թե ինչով է զբաղված Թեհյոնը։ Թեհյոնը փակեց նոթբուքը։
֊Ինչով ես զբաղված?,֊թեև հասկացել էր բայց հարցրեց։
֊Ոչ մի կարևոր բանով։
֊Ուզում ես գտնեմ նրան?
Թեհյոնը նայեց Լունային։
֊Դու գիտես ես ինչով եմ զբաղված?
֊Այո իհարկե դժվար չէր կռահելը։ Դու կնոջդ սպանողին ես փնտրում։ Այդպես չէ?
֊Դու ճիշտ ես։
֊Ես կարող եմ քեզ օգնել։
֊Ոչ...ես չեմ ուզում վրեժ լուծել, բայց...
֊Դու ուզում ես քեզ խեղդում է այդ ցանկությունը ուղղակի վախենում ես ավելի խորը սուզվել այս ամենի մեջ։ Դու ճիշտ ես մտածում,
բայց ես քեզ չեմ թողի այդքան խորանալ։ Ես կօգնեմ քեզ։
֊Չգիտեմ ...
֊Վեր կաց գնում ենք։
֊Ուր?
֊Այդ հիմարին գտնելու։
Թեհյոնը ու Լունան գնացին այն նույն տեղը որտեղ առաջն անգամ հանդիպել էին։ Այդտեղ իսպանական մաֆիայի հավաքատեղին էր։Ներս մտան։ Լունային ընդառաջ եկավ մի տղա։
֊Ողջույն ամիգա։ Ուր ես կորել որքան ժամանակ է չես եկել այստեղ։ {Թոմաս}
֊Ես քեզ համար ամիգա եմ?{Լունա}
֊Իհարկե ոչ....օհ սա Կիմ Թեհյոնն է։ Նա դեռ ողջ է?{Թոմաս}
֊Ոչ սա նրա խրթվիլակն է....հիմար ողջ է։{Լունա}
Լունան գնաց նստեց բազմոցին Թեհյոնը նույնպես թարս նայելով այդ տղային։Թեհյոնի մյուս կողքին մի աղջիկ նստեց։
֊Դու Կիմ Թեհյոնն ես? {Mèry}
֊Այո իսկ ինչու ես հարցնում։{Թեհյոն}
֊Ուղղակի ուզում էի համոզվել։ Ես Մերին եմ։
֊Մերի բավական է խոսես նրա հետ։ Լունա ինչու է նա մինչև հիմա ողջ..ահ երևբերել ես այստեղ որ ես նրան սպանեմ։{Դանիել}
֊Լեզուդ մի երկարացրու քանի դեռ չեմ սատկացրել{Թեհյոն}
֊Ինչպես ես խոսում,֊ասաց Դանիելն ու եկավ բռնեց Թեհյոնի վերնաշապիկից։Լունան կանգնեց ու հետ հրեց Դանիելին
֊Դու ինչ որ բան ունես նրա դեմ?{Լունա}
֊Լունա նա է սպանել իմ ընկերոջ ամիգային։{Դանիել}
֊Ուզում ես վրեժ լուծել? {Լունա}
֊Ոչ նա ոչ մի բան էլ չի ուզում Լունա,֊խառնվեց Լուկասը փորձելով հանգստացնել իրավիճակը։
֊Այո վրեժ եմ ուզում նա իրավունք չուներ սպանել նրան։{Դանիլ}
֊Հեյ բավական է։{Մերի}
֊Նա ճիշտ է այս տղան պետք է մեռնի նրա ձեռքերին մեր ամիգոսների արյունը կա։{Պետրո}
֊Վերձրու՛,֊Լունան սեղանին դրված զենք տվեց Դանիելին ։
֊Լսիր դու հիշում ես մեր հայրեին նրանք թշնամիներն էին, քո հայրը սպանել էր հորս սիրելի մարդկանցից մեկին։Հայրս չհասցրեց լուծել իր վրեժը նրա փոխարեն ես կլուծեմ։{Լունա}
֊Ինչ ինչու ես հիշել դա, դա վաղուց մոռացված պատմություն է։{Դանիել}
֊Օօօօ կարծես թեժանում է{Ալեքս}
֊Ծնկի՛ր։ {Լունա}
֊Լունա խնդրում եմ հանգստացեք։{Լուկաս}
֊Ոչ Լուկաս ես շատ հանգիստ եմ նա վրեժ է ուզում ես էլ։
Լունան հարվածեց Դանիելի ոտքին և նա ծնկեց։
֊Արի իմ սիրելի խաղը խաղանք։{Լունա}
֊Օհ ոչ միայն ոչ դա{Լուկաս}
Լունա վերձրեց Դանիելի ձեռքի ատրճանակը դատարկեց միջի լրիվ փամփուշտները իր ձեռքի ատրճանակինը նույնպես, բոլորին թվաց թե նա սովորականի պես մեկ փամփուշտ թողեց մեջը։
֊Ահա վերձրու սրա մեջ կա մեկ փամփուշտ իմինի մեջ նույնպես։ Կներես Թեհյոն բայց մենք պետք է խաղանք այս խաղը։{Լունա}
֊Իմ հաշվին ռուսական ռուլետկա եք խաղում? (քմծիծաղ){Թեհյոն}
Դանիելը ծնկաչոք զենքը պահել էր իր դիմաց կանգնած Թեհյոնի վրա իսկ Դանիելի հետևում կանգնած էր Լունան զենքը Դանիելի գլխին դրած։
֊Սկսեցինք{Լունա}
Բոլոր լուռ էին Լունան սկսեց երեքից հետհաշվարկը։ Դանիելի ձեռքերը դողում էին իսկ Թեհյոնը հանգիստ կանգնած էր։
֊3 2 1 (կրակոց) այ քեզ բախտ երկուսն էլ դատարկ էին։{Լունա}
Այդ պահին Լունան կրակեց Դանիելին իսկԴանիելը կրակեց Թեհյոնին։ Երկու կրակոցն էլ դատարկ էր։
֊անցնեք հաջորդին 321 (կրակոց) սա էլ էր դատարկ, հիմա քեզ արդեն ունես 7հնարավորություն։ Մեռնելու Հավանականությունը ավելի է մեծանում։{Լունա}
Դանիելի նյարդերը քայքայվում էին այդ վիճակից նա ահավոր ծանր էր շնչում ու ձեռքերը դողում էին։
֊Փուլ երրորդ 3 2 1(կրակոց) օհօ սա էլ էր դատարկ։ Փուլ չորրորդ 3 2 ....
֊Ոչ ոչ բավական է։ Ես էլ չեմ ուզում...բավական է,֊շատ հուզված ու դողացող ձայնով ասաց Դանիելը զենքը գցեց գետնին ու պառկեց հատակին։

𝓜𝓪𝓯𝓲𝓪 2Where stories live. Discover now