part 3

236 10 2
                                    

֊Ուրեմն վերջ? Բայց ես ուզում եմ շարունակել։{Լունա}
֊Լավ Լունա վերջ տուր նա հասկացավ իր սխալը։{Թոմաս}
Լունան լուռ եկավ նստեց բազմոցին։Թեհյոնը նստեց նրա կողքին և ուշադիր նայելով նրան շատ ցածր հարցրեց
֊Ոնց կարողացար ? Իսկ եթե մեռնեի?
֊Հետո ինչ աշխարհում այդքան մարդ է մեռնում մի օր դու էլ պիտի մեռնես...թող այդ օրը այսօր լիներ։
Թեհյոնը քմծիծաղով ուղղվեց։
֊Հիմա խոսեք տեսնեմ ձեզնից ով է սպանել Կիմ Լիլին ու Չոն Չոնգուկին? {Լունա}
֊Չոն Չոնգուկին սպանել են...ախ ափսոս նա այնքան գեղեցիկ էր։ {Մերի}
Թեհյոնը նայեց Մերիին։
֊Ինչիդ է պետք մեկե չես կարող կենդանացնել։{Պետրո}
֊Ասացի պետք է։ {Լունա}
֊Այհ մենք այնքան շատ մարդ ենք սպանել որտեղից հիշենք բոլորի անունները։Դա երբ է եղել։{Ալեքս}
֊Մոտ 2տարի առաջ ավտովթար։ Դե իհարկե դա կազմակերպված ավտովթար էր։ Չոնգուկը մահացել է տեղում իսկ աղջիկը ...նա հղի էր։{Լունա}
֊Լսիր մենք իհարկե մարդասպան ենք բայց մենք հղի կնոջ չենք սպանել երբեք։{Թոմաս}
֊Եղբայդ գիտի թե ում ես ման գալիս?{Պետրո}
֊Ես երեխա չեմ որ ամեն հարցով վազեմ եղբորս մոտ։{Լունա}
֊Պարզ է ուրեմ չգիտի։{Պետրո}
Լունան կանգնեց ապա մոտեցավ Պետրոին ու ցածրաձայն ինչ որ բան ասաց նրան
֊Եթե եղբայրս իմանա քո հետ ռուսական ռուլետկա կխաղամ։
Հետ գնալով քմծիծաղով նայեց նրան ու հետ եկավ նստեց տեղը։
֊Ձեր ոչինչ չասող հայացքները ասում են որ այդ մարդը մեր մեջ չէ .....ուրեմն պիտի գտնենք նրան և որքան շուտ այդքան լավ։{Լունա}
֊Լունա մի ամբողջ Իսպանիան մեծ է մեզ համար .... մենք քիչ ենք բացի դա էլ ոչինչ չգիտենք։{Թոմաս}
֊Ես ձեզ կտամ տեղեկություններ։{Թեհյոն}
֊Պարոն Թեհյոն միգուցե ձեր բանդան էլ միանա մեզ?{Ալեսք}
֊Ճիշտ որ քո խմբի մեջ այնպիսի մարդասպաններ կան որ մեզնից հազար անգամ լավն են և Կիմ Նամջունը ամենալավ հաքերը աշխարհում։{Դանիել}
֊Աստված իմ իսկ Մին Յունգին .... այհ որքան գեղեցիկ։{Մերի}
֊Լավ նրանք նույնպես կօգնեն։{Թեհյոն}
֊Վերջ այսօր բավական է ես գնում եմ տուն...գալիս ես Թեհյոն?
֊Այո գալիս եմ։
Լունան գնաց նրա հետևից կանգնեց Թեհյոնը ու քայլից դեպի ելքը։ Բայց հանկարծ  Թոմասը մոտեցավ ձեռքը գցեց Թեհյոնի ուսերին ու ասաց
֊Թեհյոն եղբայրս դու հանդիպում ես նրա հետ?
֊Ոչ և հետո ես քո եղբայրը չեմ ու ձեռքերդ էլ հետ քաշիր,֊ասաց Թեհյոն ու ձեռքը գցեց ուսերից։
֊Լավ լավ եթե չես ուզում մի արտահայտվիր բայց....կարծես ինչ որ բան կան այդպես է չէ?
֊Ասացի ոչ ոչինչ էլ չկա ։
֊Լավվվվվ .............բայց ասա որ լավիկն է։
Նրանք քայլում էին Լունայի հետևից բայց Լունան հանկարծ կանգնեց պտտվեց դեպի տղաները։
֊Դե Թեհյոն պատասխանիր Թոմասին ես լավիկն եմ?
Թեհյոնը չգիտեր ինչ ասեր և այս ու այն կողմ էր նայում իսկԹոմասը նկատեց դա ու պտտվեց Թեհյոնի մեջքի հետև և սկսեց ծիծիաղել։
֊Այհ Թեհյոն արի գնացինք տուն,֊թեթև ծիծաղելով ասաց Լունան ու գնաց նստեց մեքենան։
֊Բավական է ծիծաղես,֊ասաց Թեհյոն ու թեթև հրեց Թոմասին
֊Չէ բայց դու տեսար թե ինչպես էր ծիծաղում քո պահվածքի վրա։ Լուրջ եմ ասում ես նրան առաջին անգամ եմ այդպես բարի ժպիտով։
֊Այշշշ
֊Լավ էլ ոչինչ չեմ ասում գնա սիրածդ աղջիկը մեքենայում քեզ է սպասում։
Թեհյոնը ոչինչ չասաց ու գնաց նստեց մեքենան։
֊Եվ ինչպես ավարտվեց քնարկումը ես լավիկն եմ թե ոչ?
Թեհյոնը պտտվեց դեպի Լունան ու ասաց
֊Իսկապես ուզում ես իմանալ? ։
֊Այո հետաքրքիր է։
Թեհյոնը հանկարծ համբուրեց Լունային։Բայց Լունան դիմադրում էր ևս մի քանի վարկյան ու Լունան հետ գնաց։
֊Գժվել ես? Ինչ ես անում?
֊Քո հարցին եմ պատասխանում ... քեզ դուր չեկավ իմ պատասխանը?
֊Լսիր դու հոգեբանի մոտ գնացել ես? Ինձ թվում է դու դրա կարիքը ունես։
Թեհյոնը թեթև ծիծաղեց ու ոչինչ չասաց։Նրանք գնացին տուն։Ներս մտնելուց Լունան հարցրեց
֊Լսիր քո "խումբը" իսկապես այդքան փայլուն է?
֊Դե այո
֊Ես նրանց էլ կհյուրընկալեմ իմ տանը,֊ասաց ու նստեց բազմոցին։
֊Քո տունը հյուրատուն չէ նրանք կարող են ուրիշ տեղ մնալ։
֊Ես եմ տան տերը և ես եմ որոշում կարող են մնալ թե չէ։
֊Այշշ ինչ երկար լեզու ունես։
֊Ավելի լավ է գնա զանգիր նրանց ոչ թե իմ լեզվի երկարությունը չափիր։
Թեհյոնը վեր կացավ։
֊Ինձ թվում է պետք է կարճացնեմ,֊ասաց ու թեքվեց որ գնա իր սենյակ բայց հանկարծ
Լունան միանգամից կանգնեց ու հետ գնաց։
֊Մի սրան տեսեք վախենում ես ինձնից?,֊թեթև ծիծաղելով ասաց Թեհյոնը։
֊Ես ոչ մեկից չեմ վախենում, բայց երբ այդպես ես խոսում ես ....այհ չգիտեմ։
Թեհյոնը սկսեց բարձր ծիծաղել։ Լունան բարկացավ վերցրեց բազմոցի վրա դրված բարձերից մեկը ու շպրտեց Թեհյոնի վրա։
֊Հեյ ուզում ես էլի բարկանամ,֊ասաց Թեհյոն։
֊Բարկանում ես բարկացարի և բավական է ինձ հետ այդպես խոսես...,֊չէր հասցրել ավարտել խոսքը երբ Թեհյոնը այդ նույն բարձով հարվածեց։
֊Այյյյյ~յյյ,֊Լունան չկարողացավ իրեն պահել և ընկավ։Թեհյոնը վազելով մոտեցավ։ Նա ծիծիաղում էր և ուզում էր օգնել։
֊Բավական է ծիծաղես
֊Լավ (ծիծիաղում էր) լավ լավ վերջ...տուր ձեռքդ։
֊Ինձ պետք չէ քո օգնությունը ...մի կողմ գնա,֊ասաց Լունան և փորձեց ինքնուրույն կանգնել, բայց սուր ցավ զգաց և չկարողացավ կանգնել։
֊Ինչ եղավ ինչ որ բան այն չէ?
֊Ոտքս ցավում է
֊Թող օգնեմ ,֊ասաց Թեհյոնը ու գրկեց Լունային։
֊Ոչ մի կողմ գնա ...թող ինձ։
֊Հանգիստ պահի՛ր քեզ,֊կանգնեց ասաց Թեհյոնը։
Լունան լռեց։Թեհյոնը Լունային տարավ սենյակ պարկեցրեց անկողնուն գնաց դռան մոտ և ձայն տվեց
֊Մարիաաաա
֊Նա տանը չէ ձայն մի տուր։{Լունան}
֊Լավ ուրեմն ես կզանգեմ բժշկին։
֊Ոչ ոչինչ հարկավոր չէ ....միայն հեռախոսս տուր զանգեմ Մարկին։
֊Ես այստեղ եմ էլ Մարկի գալը պետք չէ։
֊Պե՛տք է ։Ասացի տու՛ր։
֊Ասացի նրա գալը պետք չէ՛։ Բավական է խոսես լռի՛ր։
֊Այյյյ ,֊Լունան բարկացած էր,նեռվայնացած նա ոչինչ չէր կարողանում անել և դրա հետ մեկտեղ ոտքը ցավում էր։Նա բարձը դրեց երեսին ու բարձր հոգոց հանեց։ Հետո բարձը վերցրեց։ նրա աչքերը արցունքոտվեցին։ Նա կարծես փոքրիկ երեխաներից լիներ ովքեր լաց էին լինում երբ չեն կարողանում  իրենց ուզածը անել։Այդ ընթացքում Թեհյոնը խորասուզված էր հեռախոսի մեջ և բժշկի համարն էր փնտրում։Հանկարծ նա զգաց որ Լունայի նվնվոցը կտրվեց պտտվեց և տեսավ որ Լունան արցունքոտված աչքերով "մռութներ կախ" լուռ պարկած էր։Թեհյոնը մոտեցավ նրան նստեց անկողնուն
֊Թող տեսնեմ շատ է ցավում?
Լունան ոչինչ չասաց։
Թեհյոնը շատ նուրբ կպավ ոտքին։
֊Ախխխ՜
֊Կներես ...հիմա կզանգեմ բժշկին,֊ասաց ու դուրս եկավ սենյակից։Մի քանի րոպեից հետ վերադարձավ։
֊Բժիշկը շուտով այստեղ կլինի...մի քիչ էլ դիմացիր։
Լունան լուռ էր։Բայց դա ազդում էր Թեհյոնի վրա։
֊Ինչու չես խոսում հիմա դու պետք է գոռաիր որ քեզ պետք չի իմ օգնությունը որ Մարկին կանչեմ որ գնամ քո սենյակից։
Լունան էլի չպատասխանեց։
֊Ուրեմն իսկապես ցավում է ,բայց ասեմ որ այսպես ավելի լավն ես,֊թեթև ժպտաց հետո մոտեցավ համբուրեց ճակատը
֊Եթե ինչ որ բան պետք լինի ձայն տուր,֊ասաց ու դուրս եկավ սենյակից։Մոտ կես ժամ Լունան սենյակում մենակ տանջվում էր ոտքի ցավից ու անկարողությունից։ Վերջապես ներս եկան Թեհյոնը ու բժիշկը։ Բժիշկը արագ մոտեցավ, անկողնու դրեց պայուսակը ու սկսեց միջից անհրաժեշտ իրերը հանել։ Լունան լարվեց դա նկատեց Թեհյոնը մոտեցավ Լունային։
֊Ինչ որ բան այն չէ? Դու կարծես թե լարված ես։
֊Թեհյոն խնդրում եմ Մարկին կանչիր։
֊Լսիր եթե ինչ որ բան է պետք ասա ինձ ես կօգնեմ քեզ։
Բժիշկը արդեն պատրաստ էր և ուզում էր ստուգել Լունայի ոտքը բայց Լունան հանկարծ բարձր ասաց
֊Ո՛չ խնդրում իմ արեք ոչինչ։
֊Լունա ինչ է կատարվում թող բժիշկը իր գործը անի։
֊Ոչ ոչ խնդրում եմ ոչ հիմա,֊ասաց Լունան լաց լինելով։
֊Սենյոր ես կարող եմ դուրս գալ դուք խոսեք սենյորիտայի հետ հանգստացրեք նրան, վնասվածքը այդքան էլ լուրջ բան չի երևում կարող է մի քիչ էլ սպասել։
֊Լավ խնդրում եմ դուրս եկեք։{Թ}
֊Լունա ինչ է եղել ինչու չես թողնում որ բժիշկը իր գործ անի։
Լունան լաց էր լինում
֊Ես ուզում եմ որ Մարկը գա։
֊Ինչու լսիր կարող ես ինձ վստահել ինչ որ խնդիր կա?
֊Ես ...ես չեմ ուզում որ դու իմանաս,֊լաց լինելով ու հեկեկալով ասաց Լունան։
֊Լունա հանգստացիր ամեն ինչ կարգին է դու կարող ես ինձ վստահել ամեն ինչ ես քեզ կհասկանամ,֊ասաց ու ամուր գրկեց Լունային։Ի զարմանս Թեհյոնի Լունան էլ գրկեց իրեն
֊Թեհյոն ես տանել չեմ կարողանում բժիշկներին։ Եվ ահավոր վախենում եմ նրանցից։
Թեհյոնը դա լրիվ լրջությամբ ընդունեց։ Բաց թողեց Լունային ձեռքի մեջ առավ նրա թաց թուշիկներ ու ասաց
֊Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ կօգնեմ դուրս գալ այս վիճակից։
Լունա այդ խոսքերից հետո իրեն ավելի լավ զգաց։ Նրան թվում էր Թեհյոնը կծիծաղի դրա վրա չէ որ ինքը մաֆիոզ էր բայց վախենու՞մ է բժիշկներց նույնիսկ իր համար է այդ փաստը ծիծաղելի թվում բայց նա այդպիսին և վերջ։
֊Լսիր բժիշկը պետք է օգնի քեզ հասկանում ես?
֊Այո գիտեմ
֊Ոչինիչ չի պատահի ես քո կողքին կլինեմ ողջ ընթացքում։ Մի մտածիր ոչինիչ մասին։
֊Այո...լավ
֊Բժիշկ կարող եք գալ
Բժիշկը ներս եկավ բռնեց Լունայի ոտքը և սկսեց տարբեր տեղերից սեղմել հասկանալու համսր թե ինչ վնասված է ստացել։ Ամեն մի հպումը մեծ ցավ էր պատճառում Լունային։Նա գլուխը դրել էր Թեհյոնի ուսին ու ցավից լաց էր լինում։ Թեհյոնը զգում էր թե ինչքան է տանջվում և ամուր սեղմում էր իրեն։
֊Սենյորիտա պետք է դիմանաք հիմա ավեի ուժեղ է ցավելու։
Լունան նույնիսկ չնայեց բժիշկին բայց գլխով համաձայնության նշան տվեց։Բժիշկը ինչ որ բան արեց որից ժամանակ խրթոց լսվեց և անտանելի ցավ զգաց Լունան։
֊Վերջ ամեն ինչ ավարտվեց սենյորիտա հիմա էլ այդքան շատ ցավ չեք զգս,֊ասաց բժիշկը ու սկսեց վիրակապել ոտքը։ Լունան վերջապես հանգստացավ բաց թողեց Թեհյոնի վերնաշապիկը մարմինը կարծես թուլացավ ու հանգիստ հենվեց Թեհյոնի վրա
֊Տեսար ամեն ինչ ավարտվեց,֊կամաց շշուկով ասաց Թեհյոնը։
֊Վերջ ես ավարտեցի։
֊Ես ձեզ կճանապարհեմ,֊ասաց Թեհյոնը Լունային պառկեցրեց ու բժիշկի հետ դուրս եկան։ Քիչ հետո Թեհյոնը եկավ
֊Հիմա լավ ես?
֊Այո
Մի քանի րոպե լուռ մնալուց հետո Լունան հարցրեց
֊Թեհյոն ինչու չծաղրեցիր ինձ  երբ ասացի որ վախենում եմ բժիշկներից? Ես գիտեմ դու այն "լավ",տղաներից չես։
֊Իմ Լիլին էլ էր վախենում բժիշկներից այնպես որ դա ինձ համար սովորական է։ Նա նույնիսկ մենակ չէր գնում բժիշկի իր հերթական ստուգումների համար։ Նա ինձ ասում էր որքան էլ առողջ լինեմ հիվանդանոցի դռներից ներս ես ինձ վատ են զգում։
֊Նա շատ ճիշտ է ասել յուրաքանչյուր առողջ մարդ հիվանդանոցի դռներից ներս իրեն հիվանդ է զգում։
֊Միգուցե ...
Լունան ձգվեց որ վերցնի սեղանին դրված ջուրը։ Թեհյոնը տեսավ դա վեր կացավ, մոտեցավ վերցրեց բաժակն ու մոտեցրեց Լունայի բերանին։
֊Ես ինքս էլ կարող եմ,֊ասաց Լունան ու վերցրեց Թեհյոնի ձեռքից ջուրը։Թեհյոնը ոչինչ չասաց եկավ ու պառկեց Լունայի կողքին։
֊Հեյ ինչ ես անում գնա քո սենյակում պառկիր։
֊Եթե գնամ քեզ էլ հետս պիտի տանեմ,֊ասաց Թեհյոնը ու մոտեցավ Լունային գրկեց նրա գոտկատեղից, գլուխը դրեց ուսին ու աչքերը փակեց։
֊Մի սրան տես արդեն տեղավորվեց և ուզում է քնի...գնա մի կողմ ես քո համար բարձ չեմ ։
֊Լռիր,֊աչքերը փակ ու ցածր ձայնով ասաց Թեհյոնը ։
Թեհյոնը իսկապես շատ էր հոգնել։ Ծանր օր էր երկուսի համար էլ։Լունան երեսը հենեց Թեհյոնի գլխին ու քնեց։Գիշերը հանկարծ արթնացավ Թեհյոնի հազից։Նա էլի նույն դիրքով քնած էր Լունային գրկում։Բայց քնի մեջ հազում էր։
֊Թեհյոն, ֊ցածր ձայնով ասաց Լունան։ Թեհյոնը ոչինչ չասաց ։Լունան ձեքը դրեց Թեհյոնի ճակատին։ Ջերմություն չուներ բայց բարձր հազում էր։Լունան փոքր ինչ վախեցավ։ Մյուս ձեռքը դրեց Թեհյոնի երեսին
֊Թեհյոն լավ ես քեզ զգում?
֊Այո լավ եմ,֊վերջապես ցածր ձայնով պատասխանեց Թեհյոնը։
Լունան ձգվեց և սեղանի վրայից վերցրեց ջուրը ու մոտեցրեց Թեհյոնին
֊Խմիր ավելի լավ կզգաս քեզ։
Թեհյոնը շուրթերը մոտեցրեց բաժակին և Լունան օգնեց որ խմի։ Բայց հազը չանցավ։Հանկարծ Լունան նկատեց որ Թեհյոնը ձեռքը դրել էր սրտի հատվածում։ Լունան չգիտեր թե ինչու արեց դա բայց ձեռքը դրեց Թեհյոնի ձեռքի վրա ու ասաց
֊Թեհյոն ցավում է ?
֊Ոչ.....հիմա կանցնի ոչինչ։
Լունան իրեն վատ զգաց քանի որ չէր կարող գոնե քայլել որ հեռախոսը վերցնի ու օգնություն կանչի։
֊Թեհյոն ոչ մի բանի մասին մի մտածիր հիմա կանցնի։
Լունան ձեռքը դեռ չէր վերցրել Թեհյոնի ձեռքից ու հանկարծ համբուրեց Թեհյոնի այտը։ Թեհյոնը ժպտալով ասաց
֊Սրանից հետո հաստատ կանցնի։
֊Լսիր եթե ուղիղ անկողնու վրա պառկես ավելի լավ կլինի։
֊Ոչ ես ուզում եմ այստեղ քո գրկում (հազում էր) ես այսօր դեղեր չեմ խմել ինձ թվում է դրանից է։
֊Ինչու չես խմել։
֊Երբ խմեի ? (Հազում էր)Երբ իմ հաշվին ռուսական ռուլետկա էրի խաղում?
֊Այհ Թեհյոն....
֊Լունա (հազում էր) կարող ես նորից համբուրել։
֊Ոչ...ուղղակի փորձիր կարգավորել շնչառությունդ և ամեն ինչ կանցնի։
֊Այո ես կփորձեմ ...բայց խնդրում եմ գոնե ևս մեկը։
֊Ասացի ոչ Թեհյոնը ...հիմա դու այն վիճակում չես որ մտածես դրա մասին։
Թեհյոնը ոչինչ չասաց մի քանի րոպե հետո կարծես հազը անցավ ։
֊Լունա խնդրում եմ,֊ասաց Թեհյոնը շատ ցածր ձայնով ։
֊Այհ Թեհյոն, ֊ասաց Լունան ու գրկի մեջ ամուր իրեն սեղմելով համբուրեց Թեհյոնին։Թեհյոնը քթի տակ սկսեց ծիծաղել։
֊Թեհյոն հերիք է ծիծաղես ...և հետո պառկիր անկողնուն ուսս ցավում է ։
֊Ինձ չի հետաքրքրում ...ինձ այսպես դուր է գալիս ..լռիր ու թող որ քնեմ։
֊Այյյ Թեհյոն ինչու չեմ կարող քեզ պարզապես խեղդել։
֊Որովհետև ես շատ գեղեցիկ եմ,֊ասաց Թեհյոնը ու թեթև ծիծաղեց։
֊Գեղեցիկ? Որտեղից քեզ այդ ինքնավստահությունը?
֊Առավոտյան կասեմ...քնիր։
Առավոտյան Թեհյոնը արթնացավ։ Նա ամբողջ գիշեր այդ նուն դիրքով քնել էր։ Լունան դեռ քնած էր։ Նա այնքան գեղեցիկ էր որ աչքը չէր կարողանում կտրել նրանից Թեհյոնը։ Մի քանի րոպե նայելուց հետո սթափվեց ու գնաց դուրս։ Գնաց խոհանոց ու ուզում էր մի բան պատրաստել։ Մոտ մեկ ժամ անց լսեց Լունայի լացակումած ձայնը
֊Թեհյո՜՜՜՜ն
Նա արագ վազեց դեպի նրա սենյակ։ Ներս մտնելով տեսավ Լունային հատակին ընկած։
֊Լունա ինչ է եղել?,֊արագ մոտեցավ գրկեց տարավ նստեցրեց անկողնուն։Լունան կարծես վախեցել էր։
֊Ես փորձեցի կանգնել բայց չկարողաց ու ընկա,֊դողացող ձայնով ասաց Լունան։
֊Դու պետք է սկզբից ինձ կանչեիր ինչու մենակ փորձեցիր ոտքի կանգնել։
֊Ես չեմ ուզում ինչ որ մեկից կախում ունենալ ցանկացած առումով։
Թեհյոնը քմծիծաղ տվեց
֊Դու չես հասկացել որ արդեն կախում ունես ինձնից։
Լունան իրեն վատ զգաց քանի որ դա այդպես էր։ Նա ձեռքի մեջ սեղմեց անկողնու սպիտակեղենը, սառած հայացքով մի կետի նայելով։
֊Լավ արի գնանք նախաճաշելու,֊ասաց Թեհյոնը ու միանգամից ձեռքերի վրա առավ Լունային ։
֊Թող ինձ ես չեմ ուզում նախաճաշել։
Թեհյոնը չպատասխանեց։ Տարավ նստեցրեց խոհանոցի սեղանի շուրջ։
֊Ես այնքան էլ լավ չեն պատրաստելուց այնպես որ չբողոքես։
Լունան ոչինչ չասաց։
֊Կե՛ր ինչ է դա էլ ես պետք է անեմ?
֊Դու զանգեցիր ընկերներիդ?,֊միանգամից թեման փոխեց Լունան։
֊Այո նրանք ասացին որ կգան բայց ոչ բոլորը։ Մի քանիսը պետք է այնտեղ մնան։
֊Մարիան.... որտեղ է նա,֊նկատեց Լունան։
֊Չգիտեմ նա այսօր դեռ չի եկել։
Մի քանի րոպեից Լունան ավարտեց ուտելը։ Մի քիչ հետ հրեց աթոռը սեղանից և նայեց ոտքին։
֊Ինչ է էլի ցավում է?{Թ}
֊Ոչ ուղղակի վիրակապը արձակվել է։
Թեհյոն վեր կացավ Լունային աթոռով շրջեց իր կողմ, կռացավ ու սկսեց հանել վիրակապը։
֊Հարկավոր չէ ես ինքս էլ կանեմ։{Լ}
֊Դու չես կարողանա։{Թ}
Նորից դեղ քսեց ու ամուր վիրակապեց։Ավարտելուց հետո ուշադիր նայեց Լունային ու ասաց
֊Գոնե կարող ես շնորհակալություն հայտնել։
֊Շնորհակալ եմ, ֊ասաց Լունան առանց դեմքին նայելու։ Լսվեց դռան ձայնը։
֊Կարծես Մարիան եկավ։{Թ}
Լունան ոչինչ չասաց լուռ նստել էր սեղանի շուրջ, արմունկները սեղանին դրած։ Մարիան շնչակտուր մտավ խոհանոց։
֊Ուշացել ես Մարիա։{Լ}
֊Այո կներեք սենյորիտա{Մ}
Լունան հայացքը բարձրացրեց ու նայեց Մարիային և հարցրեց
֊Ուր էիր?
Տարօրինակ հարց էր թե Մարիայի թե Թեհյոնի համար։ Սովորաբար Լունային չի հետաքրքրում նման բաները։
֊Դեե երեկ քրոջս ծնունդն էր մենք ողջ գիշեր նշել ենք։{Մ}
֊Աաաա պարզ է։Անցիր աշխատանքի։{Լ}
Լունան ոտքի կանգնեց հենվելով սեղանին։
֊Ձեզ ինչ որ բան է պատահել?{Մ}
֊Այո ես երեկ ընկել եմ և ոտքս դուր էր ընկել։{Լ}
Այդ ընթացքում Թեհյոնը մոտեցավ Լունային։Լունան բռնեց նրա ձեռքից փորձեց քայլել։ Թեհյոնը ամուր բռնել էր նրա գոտկատեղից որպեսզի հանկարծ չընկնի։ Ոտքը գետնին դնելիս Լունան զգաց որ ցավը բավականին մեղմացել է դա դեղի և ամուր վիրակապի արդյունքն էր։Սակայն նա ցույց չտվեց որ կարող է քայլել
֊Ախխ,֊ասաց Լունան ու հենվեց Թեհյոնի վրա։Թեհյոնը դա տեսնելով չթողեց որ երկար կանգնած մնա գրկեց և տարավ իր սենյակ։Այս ամենին ուշադիր հետևում էր Մարիան։ Թեհյոնը նրան տարավ սենյակ պառկեցրեց։ Լունան մտամոլոր էր։ նրա միտքը այլ տեղ էր։
֊Լունա ինչ որ բան այն չէ?{Թ}
֊Ոչ ամեն ինչ նորմալ է.....ինչու ես այդպես նայում գնա դեղերդ խմիր քանի դեռ նորից չես վատացել,֊ողջ ընթացքում Թեհյոնը հազում էր։ Թեհյոնը լրիվ մոռացել էր դրա մասին։ Նա գնացիր սենյակ։ Հիմա Լունան մենակ էր իր մետքեի հետ։Ակնհայտ երևում էր որ Մարիան ստում էր նրա քույրը նախորդ տարի գնացել էր Ֆրանսիա ամուսնու և երկու երեխաների հետ։ Բացի դա Մարիայի աչքերը այնքան կարմրած էին երևում էր որ ողջ գիշեր չի քնել ինչպես նաև լաց է եղել։ Եվ նրա պարանոցի կապտուկները որը նա փորձել էր թաքցնել շարվի միջոցով դրանցից կաին նաև դեմքի վրա սակայն նա լավ շպարվել էր կապտուկներ փակելու համար բայց միևնույն է մաշկի այտույցը երևում էր։Ինչ որ մեկը նրան լավ սպառնացել էր շատ հնարավոր է որ դա հենց իր 《շեֆը》եղած լինի։ Այսօր պետք է  առավել շատ զգուշանալ նրանից։ Լունան դիտմամբ ցույց տվեց ոտքի վնասվածքը ինչպես նաև որ չի կարողանում քայլել հիմա Մարիան կմտածի որ նրան հաղթել հեշտ կլինի քանի որ չի կարող նույնիսկ ինքնուրույն կանգնել և նախատեսվածից ավելի մեղմի միջոցներով կփորձի հաղթել։ Իսկ երբ կիրառի իր այդ 《միջոցները》Լունան նրան շախ և մատ կանի։ Թեհյոնին չասաց այս ամենի մասին քանի որ անհանգստանում էր նրա համար առանց այն էլ վատ էր զգում իրեն։ Լունան չէր ուզում Թեհյոնին անհանգստություն պատճառել ավելի լավ է չիմանա։ Նա ինքնուրույն կլուծի այս խնդիրը։Անցավ մի քանի ժամ և Մարիան եկավ Լունայի սենյակ։ Դուռը թակեց։
֊Այո ներս արի {Լունա}
֊Ես ձեր դեղերն եմ բերել {Մարիա}
Լունան գլխով համաձայնության նշան տվեց։ Մարիան մոտեցավ և դեղերը տվեց։
֊Սենյորիտա իսկ ով էր ձեզ խնամում կարող էիք ինձ կանչել։
֊Թեհյոնը այստեղ էր։ Քո կարիքը չզգացվեց, բացի դա դու արձակուրդ էիր խնդրել այն էլ մեկ օր քո կատարած աշխատանքի դիմաց դա շատ քիչ է այնպես որ դու արժանի էիր այդ հանգստին։
֊Շնորհակալ եմ սենյորիտա։ ֊Ես կարող եմ գնալ?
֊Այո գնա
Երբ Մարիան դուրս եկավ սենյակից Լունան հանեց բերանից դեղերը
֊Ինձ սպանելու ամենալավ ձևերից մեկը։ Բայց ինձ չի թվում որ նա կբավարարվի սրանով։
Վեր կացավ անկողնուց։ Բարձրացեց անկողնու մատրասը* դրա տակ զենքերի բազա էր։ Նա վերցրեց իրեն անհրաժեշտ զենքերը ինչպես նաև դանակ և այլ սառը զենքեր։ Փակեց այն ու սկսեց լիզքավորել զենքերը։ Հանկարծ լսեց Թեհյոնի բարձր հազը։ Թեհյոնի սենյակը իր սենյակի կողքին էր և պարզ լսվում էր թե ինչպես է Թեհյոնը խեղդվելով հազում։ Լունան անհգստացավ
֊Մարիաա՜՜՜ արի այստեղ, ֊ձայն տվեց Լունան և սավանով ծածկեց զենքերը։ Քիչ հետո Մարիան եկավ
֊Չես լսում թե ինչպես է հազում Թեհյոնը,֊բարկացած ասաց Լունան։
֊Ինձ օգնիր,֊ասաց Լունան ու ոտքի կանգնեց։ Մարիան նրան օգնեց որ գնա Թեհյոնի սենյակ։ Դուռը բացեց ու տեսավ Թեհյոնի անկողինը արյունոտ իսկ ինքը բռնել էր բերանը ու հազում էր և բերանից արյունը էր գալիս։ Մարիան Լունային մոտեցրեց անկողնուն ու նստեցրեց դրա կողքի աթոռին իսկ ինքը վազեց դուրս։
֊Թեհյոն Թեհյոն ինչ է եղել Աստված իմ ինչ է սա,֊Լունան վախեցած էր։
Թեհյոնը չէր կարողանում խոսել միայն հազում էր։
֊Դիմացիր խնդրում եմ   .... Մարիա՜՜՜
Մարիան վազելով եկավ
֊Բժիշկը ասաց որ չի կարող գալ
֊Ուրեմն նրան հիվանդանոց կտանենք
֊Նա ասաց որ այս դեղը ընդունի մինչև ինչ որ բան կանեք
֊Բեր ...Թեհյոն խնդրում եմ փորձիր խմել։
Թեհյոնը մի կերպ կուլ տվեց դեղը, մի քանի րոպե հետո հազը կտրվեց Թեհյոնը կարծես հանգստացավ։
֊Մարիա նոր սպիտակեղեն բեր Թեհյոնի անկողնու համար։
֊Լավ
֊Թեհյոն լավ ես քեզ զգում?
Թեհյոնը համաձայնության նշան տվեց գլխով։ Մարիան խոնավ սրբիչներ բերեց և Լունան մաքրում էր Թեհյոնի դեմքը, ձեռքերը դրա հետ մեկտեղ նա լուռ լաց էր լինում։Մարիան փոխեց սպիտակեղենը իսկ Թեհյոնը վերջապես հանգիստ քնեց։Մարիան Լունային օգնեց և տարավ իր սենյակ նստեցրեց անկողնուն և ուզում էր գնալ բայց Լունան բռնեց նրա ձեռքը և լացելով բայց ցածր ձայնով ասաց
֊Ես չեմ ուզում որ նրան ինչ որ բան պատահի։
֊Ես ես չեմ կարող պաշտպանել նրան ես նույնիսկ ինձ չեմ կարող պաշտպանել,֊հետ քաշեց ձեռքը։ Մարիան առաջին անգամ էր Լունային տեսնում այդ վիճակով։
֊Սենյորիտա ես լրիվ հեռու եմ ձեր աշխարհից ես պաշտպանվել չգիտեմ և առավել ևս ինչ որ մեկին պաշտպանել,֊ասաց Մարիան փորձելով ծածկել սկզբի խասքերի իմաստը։ Բայց Լունան ամեն ինչ հասկացավ։ Մարիան գնաց իսկ Լունան պառկեց քնելու։ Նա իհարկե չէր կարող հանգիստ գլուխը բարձին դնել ու քնել։ Նա վերմակի տակ պառկել էր ձեռքում ամուր պահած լիցքավորված ատրճանակը և ձեռքին հագցրած էր ռուգալկան* ։Այսօր սենյակում բավական շատ էին հայելիները։ Լունան պառկած տեղից ուշադրի հետևում էր իր մեջքի հետևում գտնվող լուսամուտին հետո նաև դռանը(հայելիների միջոցով)։ Ժամը արդեն 02։37 էր։ Լունան նույնիսկ մի րոպե չէր քնել։ Հանկարծ պատուհանի փեղկը կամաց բացվեց։ Լունան սկզբում վախեցավ բայց հետո հավաքեց իրեն և ուշադիր սկսեց հետևել։ Պատուհանով ներս մտան երեք տղա։ Նրանցից մեկի մոտ կար հրացան ,մյուսի ձեռքին հաստ ու երկար շղթա էր իսկ մյուսի մոտ ոչինչ չկար։
"Այս ինչ զենքեր են։ Այնպիսի տպավորություն է կարծես եկել են արջի որսի, առաջինը հրացանովին",֊ասաց Լունան մտքում և կտրուկ վեր կացավ անկողնուց անակնկալի բերելով տղաներին և կրակեց հրացանով տղային որն էլ պատուհանից ընկավ ներքև։Բայց ......նրանք շնից էլ շատ էին անընդհատ լցվում էին իր սենյակ պատուհանով։ Լունան չէր հանձնվում կրակեց այնքան մինչև որ փամփուշտները վերջացան։ Սենյակում 3տղա էին։ Նրանք հարձակվեցին Լունայի վրա,նա վազեց դեպի դուռը, բայց դուռը դրսից կողպված էր....արդեն պարզ էր որ դա Մարիան էր արել։ Լունան ձեռքի երկաթե ռուգալկայով սկսեց հարվածել նրանց, բայց տղաներից մեկը երկաթե շղթայով հարվածեց Լունային։ Նա ընկավ գետնին
֊Ինչ էլ ուժեղ է...բայց հիմա արդեն վեջը կտանք,֊ասաց տղաներից մեկը և սկսեց ծեծել Լունային։ Նա դիմանում էր կարողացավ մի փոքր հեռանալ տղաներից։ Դիակներից մեկի վրայից գտավ զենք ու վերջապես սպանեց նրանց։ Ավարտվեց...նա ողջ էր, դրանից մեծ հաղթանակ էլ չկար։Նա կանգնեց ու հանկարծ լսեց ձայներ Թեհյոնի սենյակից։ Վազեց դեպի դուռը փորձում էր բացել բայց չէր կարողանում։ Գնաց դեպի անկողինը իր զենքերի "բազայից" փամփուշտներ......
.
.
.
.
.
.
.
. *Կներեք ռուսերեն գրված բառերի համար*

𝓜𝓪𝓯𝓲𝓪 2Where stories live. Discover now