part 4

220 12 2
                                    

Գնաց դեպի անկողինը իր զենքերի "բազայից" փամփուշտներ վերցրեց լիցքավորեց զենքը ու կրակեց դռան փականին։ Դռան այդ հատվածից փայտի փոքրիկ կտորներ մնացին։ Նա վազեց դեպի Թեհյոնի սենյակը։ Կանգնեց դռան մոտ և լսվում էր հարվածների ձայներ։ Նրա դուռը նույնպես կողպված էր։Լունան կամաց բացեց կողպված փականը։ Դուռը կտրուկ բացեց ու կրակեց կագնած սև հագուստով տղային։ Հաջորդ վարկյանին տեսավ Թեհյոնին ամբողջովին արյան մեջ կորած ու գետնին ընկած։ Լունան քարացավ տեղում։ Աչքերը սառած նայում էին նրան։ Այս ինչ արեց....իր պատճառով։ Վազեց, չոքեց Թեհյոնի առաջ բնեց ձեռքը մոտեցրեց շուրթերին։ Նա լաց էր լինում ու չէր կարողանում տեսնել Թեհյոնի դեմքը։Նա լրիվ արյուն էր բայց գիտակցությունը տեղն էր, բայց չէր կարողանում խոսել։
֊Թեհյոն,֊լացելով ասաց Լունան։
֊Այս ինչ են արել,֊ձեռքը սահեցրեց Թեհյոնի արյունոտ դեմքի վրայով։
Զանգ։ Որը ուշքի կբերեր Լունայինի ու կստիպեր մտածել։ Դիակներից մեկի գրպանեց զանգի ձայն էր գալիս։ Լունան ուշադիր լսում էր։ Երբ ձայնը կտրվեց կարծես սթափվեց։ Բռնեց Թեհյոնից ու քաշեց դեպի անկողնու տակ։ Հատակից մաքրեց արյան հտքերը ու ինքն էլ մտավ անկողնու տակ գրկեց Թեհյոնին ու փորձում էր լաց չլինել։ Հիմա միակ թաքնվելու միջոցը դա էր։ Ինչ որ մեկը մտավ տուն ու բարձր գոռալով բացում էր սենյակների դռները։
֊Որտեղ են? Որտեղ են էտ գրողի տարածները։
Մտան Թեհյոնի սենյակը։ Լունան միային նրանց ոտքերն էր տեսնում մեկը տղամարդ էր իսկ մյուսը կին։
֊Խոսի՛ր որտեղ են?
֊Չգիտեմ ,֊լացակումած ասաց կինը։
Կինը Մարիան էր։ Լունան ճանաչեց նրա ձայնը։
֊Ասում էիր որ աղջիկը չի կարողանում քայլել իսկ տղայի հարցերը լուծել ես ուրեմն ոնց է եղել որ մեր բոլոր մարդիկ մեռած են իսկ իրենք չկան? ՀԸՆ?,֊ասաց տղամարդը ու հարվածեց Մարիային, նա ընկավ գետնին։
֊Ես ճիշտ եմ ասում նրանք երկուսն էլ հիվանդ էին։
֊Հիվանդ էին հա? Ուզում ես էս դիակների կողքին քո դիակն էլ փռեմ?....Վեր կաց գնում էնք շեֆի մոտ հեքիաթներդ նրան էլ կպատմես ու դրա դիմաց պատիժդ էլ կստանաս,֊ասաց ու բռնելով Մարիայի ձեռքից ոտքի կանգնեց։
֊ՈՉ ՈՉ ԵՍ ՉԵՄ ՍՏՈՒՄ։ ԲԱՑ ԹՈՂ ԻՆՁ !!!!
֊Ձայնդ կտրի՛,֊ասաց տղամարդը ու քաշքշելով առաջ տարավ Մարիային։
֊Հեյ տղա լսիր հսկողությունը սահմանիր ամբողջ տան շրջակայքում ոչ ոքի ներս չթողես եթե նույնիսկ ներկայանա ձեզնից մեկը հասկացար։
֊Այո
Քիչ հետո բոլորը դուրս եկան տնից։Լունան ամուր իրեն սեղմեց Թեհյոնին ու լաց էր լինում։
֊Ինչ պետք է անեմ,֊լաց լինելով ասաց Լունան։
֊Լունա,֊ցածր, գրեթե անլսելի ձայնով ասաց Թեհյոնը։
֊Այո Թեհյոն,֊ասաց Լունան լաց լինելով։
֊Մի լացիր,֊ասաց Թեհյոնը ու ձեռքը մոտեցրեց Լունայի դեմքին փորձեց մաքրել արցունքները։
Լունան բռնեց Թեհյոնի ձեռքը ու համբուրեց։Հաջորդ վարկյանին նա նկատեց Թեհյոնի հեռախոսը որը գրպանից գրեթե ընկել էր։ Լունան վերցրեց ու զանգեց վերջին մարդուն ում զանգել էր Թեհյոնը։
֊Ալո ....Թեհյոն?
֊Խնդրում եմ օգնենք մեզ,֊լաց լինելով ասաց Լունան։
֊Ով եք դուք? Որտեղ է Թեհյոնը?
֊Նա ծանր վիրավոր է։ Մենք չենք կարող տանից դուրս գալ։ Ես ես Լունա Ալվարեսն եմ։
֊Լունա խնդրում եմ դիմացեք մենք շուտով օգնության կգանք։
֊Լավ։
ՄՈՍԿՎԱ   05։25
֊Ով էր Չիմինին։ {Յունգի}
֊Այն աղջիկը...որ Թեհյոնին օգնել էր Իսպանիայում։ Նա ասաց որ Թեհյոնը ծանր վիրավոր է։ Նա օգնություն էր խնդրում,֊վախեցած ձայնով ասաց Չիմինը։
֊Արագ զանգիր Նամջունին թող պարզի նրանց կոնկրետ տեղը և արագ թող տոմս պատվիրեն և ուղիղ չվերթով գնան Իսպանիա։ {Յունգի}
֊Լավ .{Չիմին}
֊Ինչ է կատարվում?,֊հարցրեց Հոսոկը ով նոր արթնացավ։
֊Տոմսեր պատվրիր դեպի Մադրիդ ԱՐԱԳԱՑՐՈՒ Թեհյոնին օգնություն է պետք։ {Յունգի}
֊Նամջունը հասցեն ուղարկեց և ասաց որ նրանք 7ժամից այնտեղ կլինեն։{Չիմին}
֊Հիմա տոմսեր չկան ,դրանք մի քանի ժամից են։{Հոսոկ}
֊Գրողը տանի....Այդ աղջիկը ով է նա սովորական մեկը? Թե? Նա կարող է պաշտպանել իրեն ու Թեհյոնին մինչև մենք կգնանք? {Յունգի}
֊Լավ չեմ հիշում անունը կարծես Լունա Ալվարա կամ դրա նման մի բան։{Չիմին}
֊Ալվարես? {Յունգի}
֊Այո այո այդպես ։{Չիմին}
֊Նա Իսպանիայի մաֆիայի պարագլուխներից մեկն է։ Նա կարող է դիմանալ։ {Յունգի}
֊Լավ, հիմա հետ կզանգեմ ու կասեմ որ սպասի։{Չիմին}
֊Ոչչ գժվել ես....նրանք վտանգի մեջ են իսկ դու զանգում ես,  քո այդ զանգը կարող է ճակատագրական լինել նրանց համար։{Յունգի}
֊Ահյ՜ ես այնքան լարված եմ որ չեմ հասկանում թե ինչ եմ անում։ {Չիմին}
֊Մի անհանգստացիր նրան ոչինչ չի պատահի։{Յունգին}
Չիմինը կարծես չհավատաց Յունգիի խոսքերին բայց գլխով համաձայնության նշան տվեց։ Մի քանի րոպե լուռ մնալուց հետո Յունգին ասաց։
֊Լավ տուր հեռախոսդ ես նրանց կգրեմ։
ՄԱԴՐԻԴ   03։45
Լունան դուս հանեց Թեհյոնին անկողնու տակից։ Թեհյոնի սենյակի լոգարանից բերեց խոնավ սրբիչներ,ջուր, դեղեր ու վիրակապ։ Նա ստացել էր Յունգիի նամակը նրանք դեռ պետք է սպասեին իսկ Թեհյոնին առաջին օգնություն էր պետք։ Նա փորձում էր սառնասիրտ լինել բայց չէր կարողանում, նրա սիրտը ցավում էր Թեհյոնին այդ վիճակում տեսնելուց։ Արձակեց վերնաշապիկի կոճակները ....գրողը տանի նրա մարմինը ամբողջությամբ կապտուկներ ու վերքեր էին։ Լունա արցունքներն աչքերին մշակում էր վերքերը։ Ավարտելուց հետո Լունան փորձեց Թեհյոնին բարձրացնել անկողնուն, բակց Թեհյոնը չկարողացավ կանգնել և նստեց հատակին մեջքը հենելով անկողնուն։ Լունան ուժասպառ ընկավ նրա կողքին գլուխը դրեց ուսին ու լաց լինելով ասաց
֊Կներես, կներս ինձ Թեհյոն...այս ամենը իմ պատճառով է ....կներես։
֊Ոչ ամեն ինչ լավ կլինի,֊ասաց Թեհյոնը ցածրաձայն ու դանդաղ։ Լունան Թեհյոնի ձայնի մեջ ինչ֊որ թախծոտ բան նկատեց, գլուխը վեր բարձրացրեց ու տեսավ թե ինչպես Թեհյոնի աչքերից ընկան արցունքները վիրակապի վրա։ Ինչ էր զգում Թեհյոնը։ Այդ իրավիճակը այնքան ծանոթ էր իրեն և գիտեր թե հիմա ինչ է զգում Լունան։ Լիլին այդպես էլ չներեց իրեն...նույնիսկ մինչև հիմա ինքն իրեն չի ներել, նա չէր ուզում որ Լունան էլ զգար այս ցավը ....ներված չլինելու ցավը։
Լունան պարզապես ամուր գրկեց Թեհյոնին։ Մի քանի րոպե անց Լունան օգնեց Թեհյոնին և պարկեցրեց անկողնուն։ Նա շատ հոգնած էր և միանգամից քնեց։ Լունան սենյակից հանեց դիերը ու մաքրեց հատակի արյունը։ Դուրս եկավ Թեհյոնի սենյակից ու նայեց միջանցքում ընկած դիերին
֊Իմ տունը կարծես սպանդանոց լինի։
Գնաց իր սենյակից վերցրեց թղթեր գրիչներ նոթատեր և եկավ Թեհյոնի սենյակ որպեսզի եթե հանկարծ Թեհյոնը ինչ որ բանի կարիք ունենա նա կողքին լինի։ Նստեց գրասեղանին ինչ որ բան էր գծում? Կամ նկարում ? Ինքն էլ չգիտեր թե ինչ էր անում։ Թղթի վրա անկանոն գծեր էր։ Մի քանի ժամ այդպես նստեց։ Նա լուռ էր, իսկ լռության մեջ լսվում էր ամեն մի շարժ։ Կրակոցի ձայներ։ Լունան արագ վերցրեց ատրճանակը լիցքավորեց ու վազեց գլխավոր մուտքի դռան մոտ։ Դռները կիսաբաց էին նա տեղավորվեց դռան հետևում։ Դուռը բացվեց և ներս մտավ մի տղամարդ, փոքրամարմին, միջին հասակի։ Լունան ատրճանակը դրեց նրա գլխին
֊Եվս մեկ քայլ և մեռած ես,֊ասաց Լունան ու տղամարդը կանգնեց տեղում առանց շարժվելու։ Ինչու միանգամից չսպանեց Լունան? Որովհետև նրան պետք էր բացել այս խճճված հանելուկը, մեկ պատանդը բավական էր նրան որ պարզեր թե ով է կանգնած այս ամենի հետևում։
֊Ես Մին Յունգին եմ,֊ասաց երիտասարդը ու կանգնած տեղում պտտվեց դեպի Լունան։
Լունան առաջ անգամ էր տեսնում նրան, բայց նրա նեղ աչքերը հաստատեցին որ նա թշնամի չէ։ Լունան իջեցրեց ատրճանակը։ Ատրճանակը իջեցնելուց հետո ներս մտան ևս 2 տղա։ Նրանք ուշադիր նայում էին Լունային և ոչինչ չէի խոսում։
֊Թեհյոնը....նա ծանր վիավոր է,֊ասաց Լունան և չկարողացավ զսպել արցունքները։
Չմինի գլխում միայն մի միտք էր ՝այս աղջիկը Լիլին է։ Նա եկավ և ամուր գրկեց Լունային։ Լունան չհասկացավ ինչու արեց դա։ Եվս մի քանի վարկյան և բաց թողեց հետո Լունան մյուսներին ուղեկցում էր Թեհյոնի սենյակը։
֊Այս դու ես արել,֊ասաց Հոսոկը նայելով միջանցքի դիերին։
֊Այո,֊կարճ պատասխանեց Լունան։ Նրանք մտան Թեհյոնի սենյակ։ Չիմինը մոտեաց անկողնու ու սկսեց լաց լինել երևի մոտ 2ամիս չէր տեսել Թեհյոնին և հիմա նրան տեսնում է այս վիճակում։ Դժվար էր նրանց բոլորի համար էլ։
Մի քանի օր անց Թեհյոնը արդեն բավական լավ էր քանի որ նրան ամեն օր տրվում էր համապատասխան բուժօգնությունը։ Իսկ Լունան տղաների հետ քննարկում էր իրադրությունը և ծրագիր էին կազմում այս ամենին վերջ դնելու համար ։ Թեհյոնը առավոտյան արթնացավ արդեն լավ էր։ Վեր կացավ անկողնուց ուզում էր դուրս գար բայց նրա ուշադրությունը գրավեց Լունայի թղթերը իր գրասեղանի վրա։ Դրանց մեծ մասի վրա անկանոն գծեր էին իսկ մյուս մասի վրա սև ու սպիտակ գրեթե անհասկանալի ինչ որ պատկերներ։ Այնտեղ կար նաև մի նոթատետր որ նա դեռ շուտ նկատել էր Լունայի սենյակում։ Վերցրեց այն ուզեց բացել բայց մի պահ կանգ առավ մտածելով որ չի կարելի ուրիշի իրերը վերցնել, բայց...դա ընդամենը նոթատետր էր։ Նա բացեց այն ու...Թեհյոնի աչքերը սառում էին ամեն էջի վրա նրա մեջ դուղ մտավ։ Դրա մեջ նկարներ էին։ իրեն այնքան ծանոթ հիշողություններ օրինակ իր ու Լիլիի առաջին հանդիպումը։ Այո նոթատետրի մեջ նկդրված էր այդ տեսարանը, ինչպես նաև շատ այլ տեսարանները իր ու Լիլիի հետ կապված իսկ վերջին մի քանի էջերին ավտովթարի տեսարաններ էր։ Այնտեղ նաև Չոնի նկարը կար։ Լունան ներս էկավ։Երբ տեսավ որ Թեհյոնը ինքնուրույն կանգնել է վախեցավ
֊Թեհյոն դու լավ ես։Արդեն կարող ես ինքնուրույն կանգնել?
Թեհյոնը արցունքոտված աչքերով նայեց Լունային։
֊Ի~ինչ է եղել,֊վախից կակազելով ասաց Լունան և հաջորդ վարկյանին նկատեց Թեհյոնի ձեռքն իր նոթատետրը որտեղ նա նկարում էր սարսափելի երազները որպիսզի չմոռանա դրանք քանի որ մտածում էր որ դրանք ինչ որ կապ ունեն իրականության հետ։
֊Ինչու ես վերցրել դա,֊ասաց Լունան և մոտեցավ որ վերցնի Թեհյոնի ձեռքից։
֊Ինչու ես ինձ հետ այդպես վարվում {Թեհյոն}
֊Ինչ? {Լունա}
֊Ինչու ես այդպես քեզ պահում,֊ասաց Թեհյոնը գոռալով և շպրտեց ձեռքից նոթատետր։ Լունան վախեցած նայում էր նրան ու չէր հասկանում թե ինչի մասին է խոսում։
Թեհյոնը մոտեցավ բռնեց նրա ուսերից և գոռալով ու լաց լինելով ասաց
֊Դու հասկանում եմ թե ինչ եմ զգացել։ հասկանում ես? Այս 2տարին ես չեմ ապրել ես պարզապես գոյատևել եմ։ իսկ դու...դու Ինչու ես այդպես վարվել ինձ հետ եթե ես քեզ պետք չէի կարող էիր խաչ քաշել ինձ վրա ու գնալ բայց ոչ այսպես։ ես 2տարի ապրել եմ ամեն օր մեռնելու ցանկությամբ։Իսկ դու...
Թեհյոն հեկեկալով լաց էր լինում։
֊Ե~ես չգիտեմ...., ֊վախից կակազելով և լաց լինելով ասաց Լունան։
Չիմինը ձայներ լսելով վազելով մոտեցավ բաց դռան ուզում էր մտնել ներս բայց Յունգին բռնեց ձեռքից ու չթողեց։
֊Պետք չէ խառնվել։նրանք իրենք կլուծեն իրենց հարցերը։{Յունգի}
Չիմինը կարծես համաձայնվեց և հետ գնաց։
֊Ե~ես չգիտեմ ինչի մասին ես խոսում։{Լունա}
֊Չգիտես? Բավակա է դերիցդ դուրս արի՛։ {Թեհյոն}
Լունան էլ չէր դիմանում այս ճնշմանը։Նա ոչինչ չգիտեր բայց նա էր մեղավոր? Նա լաց լինելով  վազեց դուրս հյուրասենյակի սեղանից վերցրեց մեքենայի բանալինները ու դուրս վազեց։ Չիմինը գնաց Թեհյոնի սենյակ որպիսզի հասկանա թե ինչ է կատարվում։
֊Թեհյոն
Թեհյոնը նստել էր հատակին ու լաց էր լինում։
֊Թեհյոն ինչ է եղել,֊արագ մոտեցավ Չիմինը, նստեց կողքին ու անհանգիստ հարցրեց։
֊Նա~նա Լիլին է
֊Ինչ? Որտեղից իմացար? Ոչ դա անհնար է նա Ալվարես ընտանիքի ժառանգն է Լունա Ալվարեսը։{Չիմին}
֊Ոչ ոչ նա Լիլին է, նրա նոթատետրում այնպիսի տեսարաններ էին նկարված որ դրա մասին միայն ես ու Լիլին գիտեինք։{Թեհյոն}
Չիմին պտտվեց և տեսավ հատակին ընկած նոթատետրը։ Իրոք որ Թեհյոնը ճիշտ էր։
֊Որտեղ է նա?{Թեհյոն}
֊Չգիտեմ վերցրեց մեքենայի բանալինները ու դուրս վազեց։{Չիմին}
֊Գնա նրա հետ...խնդրում եմ։ Մենակ մի թող նրան։{Թեհյոն}
֊Այո իհարկե ես հիմա կգնամ նրան գտելու, բայց Թեհյոն քեզ լավ նայիր և մի բան հիշիր ամեն ինչ լավ կլինի։,֊ասաց Չիմինը և վազեց դուրս որպիսզի հասնի Լունայի հետևից։ Յունգին տեսավ որ Չիմինը գնաց《 ուրեմն Թեհյոնը մենակ էր միգուցե օգնությունը էր պետք》,~մտածեց Յունգին և գնաց Թեհյոնի սենյակը։Նա դեռ հատակին էր նստած և լուռ լաց էր լինում։ Յունգին մոտեցավ։
֊Հե՜յ ...ամեն ինչ լավ կլինի եղբայր,֊ասաց Յունգին ու գրկելով օգնեց որ կանգնի։ Յունգին այն մարդկանցից էր որոնց  պետք չէ բացատրությունները օգնելու համար։
֊Երբվանից է հյոնը այսքան հոգատար դարձել ֊ասաց Թեհյոնը արցունքները դեռ աչքերն բայց հոգում հավատալով հյոնի 《ամեն ինչ լավ կլինի》խոսքերին։
֊Այհ բավական է հիմարություններ ասես ուղղակի պառկիր ու հանգստիր։{Յունգի}
Չիմինը գտավ Լունայի մեքենան։ Դա ինչ որ բարձունքի վրա էր այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում և երևում էին Իսպանիայի խաղողի այգիները որոնք կարծես վերջ չունեին։ Լունան նստել էր ժայռի գրեթե եզրին ու լաց էր լինում
֊Ինչու ես այդքան մոտ նստել եզրին դու վախենում ես բարձրությունից։ {Չիմին}
Լունան պտտվեց և նայեց Չիմինին։
֊Որտեղից գիտես?։ {Լունա}
֊Պարզապես գիտեմ,֊նստեց Լունայի կողքին։
֊Ինչպես է Թեհյոնը? {Լունա}
֊Ոչ այդքան լավ։ {Չիմին}
֊Ե~ես իսկապես չգիտեմ...ես նրան ոչինչ չեմ արել,֊ասաց Լունան կակազելով ու լաց լինելով։
֊Դու ...Թեհյոնը քո նոթատետրն էր գտել,֊կարծես սկզբում ուզում էր ուրիշ բան հարցնել սակայն հետո փոշմանեց։
֊Այո դա իմն էր ես այնտեղ իմ երազներն եմ նկարում որպեսզի չմոռանամ, ես Թեհյոնին էլ եմ հաճախ տեսնում իմ երազներում այդ նոթատետրում նրա նկարներն էլ կաին։{Լունա}
֊Երազներ?{Չիմին}
֊Այո դրա մասին միայն Մարկը գիտեր քանի որ միայն նրան եմ վստահում, բայց հիմա ես չգիտեմ թե ուր է նա ,ողջ է թե ոչ, իսկ իմ երազները ավելի սարսափելի են դառնում ես գրեթե ամեն օր նույն ավտովթարն եմ տեսնում։ Այն տղան որը ղեկին էր նրան կրակում մեքենայի ընթացքի ժամանակ և մեր մեքենան վթարի է ենթարկվում։ Դա շատ սարսափելի է ես ամեն օր վախով եմ փակում աչքերս։{Լունա}
֊Ով էր այդ տղան,֊հարցրեց Չիմինը գլուխը կախ։
֊Չգիտեմ ես չեմ ճանաչում նրան։{Լունա}
֊Լունա ....դա երազ չէր։{Չիմին}
֊Ինչ? Այսինքն? Այո ես վթարի եմ ենթարկվել բայց մեքենան ես էի վարում և մենակ եմ եղել մեքենայում։ Դա 2տարի առաջ է եղել ես գլխի հարվածի պատճառով ձեռք եմ բերել հիշողության հետ կապված խնդիրներ այդ պատճառով ես ամեն օր դեղեր եմ խմում։{Լունա}
֊Դու հիշում ես դա?
֊Ոչ եղբայրս է պատմել։
֊Լունա չգիտեմ թե ինչ է կատարվում քո կյանքում բայց  մի բան հաստատ է դու Լունա Ալվարեսը չես դու Կիմ Լիլին ես Կիմ Թեհյոնի կինը քո այդ "երազները" դրանք երազներ չեն դրանք քո կյանքից հատվածներ են։ Թեհյոնը դա հասկացավ քո նոթատետրին նայելով և նա մտածում է թե դու կազմակերպել էիր այս ամենը որպեսզի հեռանայիր կավ միգուցե վրեժ լուծեիր նրանից քանի որ չէիր ներել նրան։ Բայց ես չգիտեմ ...դու իրոք խաղում ես այդ դերը? {Չիմին}
Լունան լսում էր Չիմինին և չգիտեր թե ինչ խոսեր։
֊Դու հիշում էիր ինձ? Կամ մյուսներին? {Չիմին}
֊Ոչ ես ձեզ չեմ ճանաչել։ Ես~,֊բռնեց գլուխը ու սկսեց բարձր լաց լինել։
Չիմինը մոտեցավ գրկեց նրան։
֊Ով եմ ես? {Լունա}
֊Հանգստացիր ամեն ինչ լավ կլինի։ {Չիմին}
֊Ես երբեք չեմ ուզել Թեհյոնին վնաս տալ։ Ես ոչինչ չեմ հիշում եթե ես Լիլին եմ ինչու չեմ ճանաչել Թեհյոնին կամ ձեզ։ {Լունա}
֊Խնդրում եմ հանգստացիր։
Լունան դեռ երկար լաց եղավ բայց և հասկացավ որ իր տան մեջ նա թշնամի ուներ ՝ Մարիան ու այս 2 տարիների ընթացքում նա լուռ կատարել է նրա հրամանները ամեն օր խմելով նրա տված դեղերը և նույնիսկ մի անգամ չկասկածելով։ Հետ գնալով նա հիշում է այն օրերը երբ մոռացել է խմել դեղը և այդ օրվա "երազները" ավելի շատ եմ եղել։Երբ Լունան հանգստացավ ասաց Չիմինին
֊Պատմիր իմ մասին ով եմ եղել ես?
Չիմինը նրան պատմեց մի քանի բան։ Լունան ուշադիր լսում էր և փորձում էր հիշել բայցչէր ստացվում։ Որոշ ժամանակ անց Լունան կամ ավելի ճիշտ Լիլին լուռ էր, Չիմինը նույնպես։ Հանկարծ Լիլին կանգնեց ու գնաց դեպի մեքենան։ Չիմինը վազեց նրա հետևից ու հարցրեց
֊Ուր ես գնում?
Լիլին հասկացավ որ գլուխը պտտվում է և չի կարողանում ուղիղ կանգնել, մեքենա վարել հադտատ չի կարողանա։
֊Ինձ հիվանդանոց տար։ {Լիլի}
֊Ինչ? Դու քեզ վատ ես զգում? {Չիմին}
֊Ոչ ...լավ եմ ուղղակի ուզում եմ մի բանում համոզվել։{Լիլի}
֊Լավ ...նստիր։
....Արդեն 2ժամ է ինչ Չիմինը հիվանդանոցի միջանցքում սպասում է որ Լիլին դուրս գա։ Նա ինչ որ անալիզներ էր տվել և երբ պատասխանները եկավ գնաց բժշկի սենյակ և մինչև հիմա դուրս չէր եկել։ Ինչ որմեկը զանգեց Չիմինին։ Յունն էր։
Թեհյոնը պառկած էր և տեսավ որ Յունգին զանգում է ինչ որ մեկին։
֊Ում ես զանգում հյոն?
֊Չիմինին Լունան անհասանելի է։
֊Հյոն խնդրում եմ բարձրախոսը միացրու ես էլ եմ ուզում Չիմինի հետ խոսել։{Թեհյոն}
Յունգին միացրեց բարձրախոսը բայց Չիմինը չէր պատասխանում։ Ինչու?։
֊Ալո {Չիմին}
֊Չիմին որտեղ եք ինչու չէիր պատասխանում։{Յունգին}
֊Հյոն մենք հիվանդանոցում ենք ես սպասում էի....{Չիմին}
֊Ինչչչ !!!! Ինչ է եղել քո ու Լիլիի հետ ամեն ինչ կարգին է,֊վախեցած ընդհատեց Չիմինին Թեհյոնը։
֊Թեհյոն? Դու լսում էիր? Լսիր ամեն ինչ կարգին է, մեզ ոչինչ չի պատահել ուղղակի Լունան այսինքն Լիլին ուզում էր ինչ որ բանում համոզվել դրա համար խնդրեց ինձ հիվանդանոց բերել։{Չիմին}
֊Նա իրեն վատ էր զգում? Ինչում պետք է համոզվեր?{Թեհյոն}
֊Թեհյոն հանգստացիր նա մարդ է ,յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ բժշկի կարիք է զգում և դա նորմալ է։{Յունգի}
֊Բայց հյոն հնարավոր է...{Թեհյոն}
֊Ասացի ամեն ինչ նորմալ է նրանք շուտով կգան։ Ի դեպ երբ կգաք տուն Չիմին? {Յունգի}
֊Շուտով կգանք հյոն։{Չիմին}
֊Լավվվվվվ ,֊ասաց Յունգին ու անջատեց հեռախոսը։
֊Բայց հյոն {Թեհյոն}
֊Թեհյոն քեզ երեխայի պես մի պահիր ասացի որ ամեն ինչ նորմալ է նրանք շուտով կգան իսկ դու պառկիր ու հանգստիր,֊ասաց Յունգին ու դուրս եկավ սենյակից։
☆Բժիշկի մոտ☆
֊Օրիորդ ես ուզում եմ ձեզ հետ քննարկել Ձեր առաջին անալիզի պատասխանները։ Դուք ունեք հիշողության կորուստ։
֊Այո ես դա գիտեմ իսկ այն դեղը որը ես օգտագործել եմ որ վերականգնվի հիշողությունս դա ճիշտ դեղ էր?
֊Ոչ։Լսեք ինձ։ Դուք ձեր հիշողությունը դանդաղ կորցրել եք այդ դեղի հետևանքով։ Այդ դեղը հիշողության վերականգնման համար է բայց եթե դա օգտագործում է առողջ մարդը հակառակը ազդեցությունն է ունենում և ընդհանրապես այդ դեղը շատ հազվադեպ հանդիպող և բավականին թանկ դեղ է։ Դուք այդ դեղը բժշկի խորհրդով եք ընդունել թե...
֊Իհարկե բժշկի խորհրդով
Լիլին գլուխը կախեց քիչ էր մնում լաց լիներ փաստորեն Չիմինը իրոք ճիշտ էր։
֊Օրիորդ մի հուզվեք դուք պարզապես զոհ եք։ Դուք կարող եք ցուցմունք տալ ոստիկանություն։
֊Իսկ իմ երկրորդ անալիզը?,֊միանգամից փոխեց թեման քանի որ այս հարցը չէր պատրաստվում ոստիկանության միջոցով լուծել։
֊Այհ.այո իհարկե Ձեր երկրորդ անալիզի պատասխանները դրական են դա նշանակում է որ դուք հղի եք եղել ու կորցրել եք երեխային։
Լիլին չդիմացավ և աչքերից սկսեցին հոսել արցունքները։
֊Մի հուզվեք օրիորդ,֊և մոտեցրեց անձերնոցիկի տուփը։
֊Ձեր օրգանիզմը առողջ է, դուք դեռ կարող եք երեխաներ ունենալ։Կյանքը շարունակվում է և Դուք դեռ երիտասարդ եք։
Քիչ անց Լիլին հանգստացավ։ Բժիշկը խնդրեց նրան սպասել որպեսզի բուժքույը բերի նոր բուժումենի ցուցակը։
Վերջապես Լիլին դուրս եկավ։ Չիմինը արագ մոտեցավ նրան
֊Ամեն ինչ նորմալ է? {Չիմին}
Լիլին նայեց Չիմինի աչքերին և ոչինչ չասաց։ Չիմինը տեսնելով Լիլիի աչքերը հասկացավ որ նորից լաց է եղել։ Հանկարծ Լիլին հենվեց Չիմինին, գլուխը կրծքավանդակին դնելով։ Նա բավականին հոգնած էր։
֊Լիլի ,֊Չիմինը մի փոքր վախեցավ և ձեռքը ուսերին դնելով ուզում էր հարցնել բայց Լիլին ասաց
֊Չիմին ինձ տուն տար։
֊Կարող ես քայլել?
֊Այո,֊ուղղվեց ու քայլեց առաջ, նրա հետևից Չիմինն էլ գնաց։
Թեհյոնը իր սենյակում սպասում էր նրանց գալուն։ Նորից նայում էր նոթատետրը թերթում էր էջերը կարծես իր հիշողությունների գիրքը լիներ։ Դրսում արդեն մութ էր իսկ սենյակում միայն իր անկողնու կողքի փոքրիկ լուսամփոփն էր վառվում, Թեհյոնը թեքվել էր դեպի այդ լուսամփոփը որպեսզի լավ տեսնի նկարները։ Լիլին եկավ տուն։ Ամբողջ ճանապարհին լուռ էր։ Տուն մտնելուն պես քայլերն ուղղեց դեպի Թեհյոնի սենյակը։ Սենյակի դռները բաց էին Լիլին մի պահ կանգ առավ դռների մեջտեղում ու նայում էր իրեն մեջքով նստած Թեհյոնին ով ինչ որ բան էր կարդում կամ նայում։ Նա լուռ մոտեցավ նստեց Թեհյոնի հետևում և մեջքից գրկեց նրան գլուխը դնելով մեջքին։ Թեհյոնը զգաց որ դա Լիլին է։ Նա էլ էր լուռ։ Այնքան շատ զգացմունքներ կային այնքան շատ հարցեր բայց ամեն ինչ խառնվել էր իրար նա միառժամանակ և ցավ էր զգում և բարկությունը և սեր և ուրախություն և կարոտ այս ամենը խառնվելով իրար վերածվել էր լռության։
Լռությունը խաղտվեց։ Թեհյոնը լսեց բառեր որոնք ընդունակ էին բուժելու ամեն տեսակ ցավ։ Այդ բառեևը միգուցե սովորական էին և ցանկացածն էլ գիտեին բայց այդ ձայնով այդ ինտոնացիայով դրանք յուրահատուկ էին դառնում
֊Ես սիրում եմ քեզ...
Թեհյոն գլուխը կախ ժպտաց։ Էլի խառնաշփոթ էլի չգիտի թե ինչ ասի։ Նորից լռություն։Լիլին ուզում էր ավելի ամուր իրեն սեղմել Թեհյոնին բայց հիշեց նրա վերքերի մասին։ Թեհյոնը պտտվեց ստիպելով Լիլիին բաց թողնել ու մի քիչ հեռվանալ։ Թեհյոնը նայեց Լիլիի արցունքոտված ու կարմրած աչքերին։Թեհյոնի գլխում այնքան շատ հարցեր կային Ինչու էիր հիվանդանոց գնացել? Ինչու էր եկել Իսպանիա? Ինչու այս 2տարիների ընթացքում գոնե մեկ անգամ չէր զանգել? Ինչու չէր վերադարձել?
֊Կներես...
Էլի լռությունը խաղտվեց Լիլիի կողմից։ Չի ուզում երկար բացատրություններ տալ չի ուզում արդարացումներ գտնել։Անկողնու վրայից վերցրեց թղթերը որոնք գալուց էր դրել այդտեղ ու տվեց Թեհյոնին։ Թեհյոնը վերցրեց ու կարդաց որտեղ գրված էր որ սխալ դեղեր օգտագործելու պատճառով կորցրել է հիշողությունը։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ էր Թեհյոնի համար։ Հիմա նա իրեն ավելի մեղավոր է զգում որ այդքան բարկացավ Լիլիի վրա մինչդեռ նա իրոք ոչինչ չգիտեր։ Նրա աչքով ընկավ նաև մյուս անալիզի պատասխանները։ Մի կողմ դրեց թղթերը։
֊Մոտ եկ,֊ լսվեց Թեհյոնի ցածր բասը։
Լիլին մոտեցավ գրկեց նրան գլուխը դրեց ուսին ու սկսեց լաց լինել։
Դրսում եղանկը արդեն ցրտել էր սենյակը նույնպես ցուրտ էր Թեհյոնը գրկել էր Լիլին ու քնել էր։ Քնել?։ Ոչ չէի քնել պարզապես պառկած էին։ Թեհյոնը փոքր ինչ բարձրացավ ուշադիր նայելով Լիլիի աչքերին ասաց
֊Ես կարոտել էի քեզ Լիլի։
Թեհյոնի շուրթերը կպան Լիլիի տաք շուրթերին։ Հաճելի էր այդ տաքությունը աշնան սառնության մեջ։ Այդ համբույրը տարբերվող էր իրենց մյուս համբույրներից երևի՞ եղանակն էր պատճառ։
Իսկ Լունան? Ինչ էր լինելու Լունայի կյանքին։ Ոչինչ։Առավոտ էր։ Լունան նստած էր խոհանոցում և սուրճ էր խմում։ Ներս եկավ Մարիան։Այո Մարիան։
֊Մարիա որտեղ էիր?{Լիլի}
Մարիան սառած հայացքով նայում էր կարծես կենդանացած դիակի նայեր։Նա լրիվ ուրիշ տեսարանի էր սպասում տուն մտնելուն պես։
֊Մարիաա խոսրի։ Որտեղ էիր? Ինչու էիր բացակայում աշխատանքից? Ինչ է կատարվում քո հետ?{Լիլի}
Խելագարության հասցնող դրություն էր Մարիայի համար։
֊Ե~ս.....ես ,֊կմկմաց Մարիան։
֊Լսիր հենց հիմա անցիր աշխատանքի։Իսկ քո բացակայությունների հարցը հետո կքննարկեմ։{Լիլի}
Ասաց Լունան(կամ Լիլին) ու գնաց։ Մարիան շոկի մեջ էր։ Նա պետք է մեռած լիներ կամ գոնե վիրավոր ու վատ վիճակում։ Վազեց տան մյուս մասերը միջանցքների դիերը չկայի նույնիսկ մի կաթիլ արյուն չկա։ Միանգամից վազելով գնաց Թեհյոնի սենյակ, առանց թակել մտավ ներս ու տեսավ որ Թեհյոնը հանգիստ քնած է իսկ սենյակում կատարյալ կարգ ու կանոն է։ Ինչ անել։Հարց որը պտտվում էր նրա գլխում անդադար։ Հնարավոր չէ որ թվացած լինի։ Չէ չէ հաստատ չի թվացել ամբողջ տանը արյուն էր, դիրեր իսկ Լունան ու Թեհյոնը չկային իսկ հիմա ....։
֊Ինչ որ բան ես կորցրել այսետղ,֊ասաց Լիլին թեք ժպտալով։
Մարիան արդեն դողում էր։
֊Որտեղ են{Մարիա}
֊Ինչը?{Լիլի}
Շփոթված նորից շրջվեց և սկսեց ուսումնասիրել սենյակը։
֊Գրողը տանի, ինչ է կատարվում այստեղ, ոնց ես հասցրել, ինչու ես ողջ։{Մարիա}
Բղավոցներից Թեհյոնը արթնացավ։
Լիլին դադարեց ժպտալ
֊Կարծում ես, ես այդքան ողորմելի եմ? Կարծում ես որ կարող ես ինձ հաղթել? (ծիծաղում է) այդքան տարի իմ տան ես ապրել բայց չես ճանաչում ինձ։(բռնեց կոկորդից) ես ավելի վատն եմ քան կարող է քո այդ հավի ուղեղը պատկերացնել։,֊հետ հրեց գցեց գետնին, նորից դեմքին հայտնվեց բարի ժպիտը ու քայլեց դեպի Թեհյոնը ով արթնացել էր ու նստած նայում էր նրանց։
֊Բարի լույս, ինչպես ես?{Լիլի}
Թեհյոնը նա....չգիտեր ինչ ասեր թեև նա տեղյակ էր այս պլանից։ Բայց Լիլին...նա լրիվ ուրիշ էր նա Լունա էր։
Լիլին պտտվեց գնաց դեպի գետնին նստած Մարիան, ով սառել էր վախից։ Լիլին բռնեց հագուստից (վզի հետևի մասից, օձիքից) ու քաշ տալով դուրս տարավ սենյակից։ Տեսարանը ապշեցնող էր՝ էլեգանտ ոճով հագնված, բարձրակրունկներով, վառ շրթներկով կինը գետնի վրա քաշ տալով տանում էր իր զոհին։ Լիլին նրան բերեց հյուրասենյակ՝ որտեղ նստած էին տղաները։ Առաջ հրելով նրան կարծես գցեց Չիմինի ոտքերի մոտ։
֊Զբաղվիր նրանով,֊հաստատուն ձայնով ասաց Լիլին
֊Օօօհհ գեղեցիկ է,֊թեք ժպիտով ասաց Չիմինին և դեքի վրայից մի կողմ տարավ Մարիայի մազերը։
֊Հեռու մնա ինձնից ....Լունաա նա քեզ կսպանիի նա քեզ կսպանի,֊ասաց Մարիան գոռալով։
Լիլին ով հեռանում էր մի պահ կանգ առավ պտտվեց դեպի Մարիան ու ասաց
֊Ես նրան ավելի շուտ կբռնեմ։
֊Դեհհ գեղեցկուհի բավական է խոսես։։ Արի գնանք։ Մի քիչ ինձ հետ կզվարճանաս հետո կանցնենք գործին,֊ասաց Չիմինը ու քաշ տալով տարավ Մարիային։
֊Իր այդ զվարճանալով չի սպանի չէ նրան?{Լիլի}
֊Չգիտեմ երևի չէ, կախված է այդ աղջկանից ինչպես էր անունը Մարիա այո նրանից,֊ասաց Շուգան ու գնաց իր սենյակը։
Լիլիին փշաքաղվեց։
֊Նրա տակտիկան փոքր ինչ այլ է,֊ասաց Թեհյոնը, եկավ և նստեց բազմոցին։
֊Արդեն հասկացա, ինչ ես կարծում պետք է նրան Յունգիին տայի? {Լիլի}
֊Ոչ եթե գործը հասներ Շուգային երևի նրա կտորները գտնեինք։{Թեհյոն}
֊Լիլի {Թեհյոն}
֊Այո {Լիլի}
֊Ես քեզ սիրում եմ {Թեհյոն}
Լիլին ժպտալով գլուխը կախեց։
֊Ես ուզում եմ այսօրքեզ հետ անցկացնել բայց ոչ տանը։ {Թեհյոն}
֊Թեհյոն բայց տնից դուրս գալը վտանգավոր է։{Լիլի}
֊Հիմա դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում,֊ասաց Թեհյոնը բռնեց Լիլի ձեռքից ու դուրս գնացին։

𝓜𝓪𝓯𝓲𝓪 2Where stories live. Discover now