Օրերի ընթացքում Աննան ու Թեհյոնը կապվեցին նույնիսկ սիրահարվեցին միմյանց։ Պալատի օրինակարգի կանոնները կատարելուց հետո նրանք միասին դուրս էին գալիս զբոսնելու, զրուցել ու միմյանց ներկայությունը վայելելը։ Չնայած նրան որ այս երկուսը սիրում էին իրար, կային կանոնները որ չպետք է խաղտվեր, Աննան լինելով համեստ արքայադուստր և Թեհյոնը պարկեշտ արքայազն չէին անցնում սահմանը։ Նրանց բարձր տիտղոսները թույլ չէին տալիս լիարժեք արտահայտել իրենց սերը։ Բացի այդ Թեհյոնը վստահ չէր որ Աննային արժանի է և նա գիտեր որ իր գաղտնիքը բացահայտվելուց հետո արքայադուստրը չի ցանկանա որևէ հարաբերություններ ունենալ իր հետ։
Բայց և վախենում էր կորցնել սիրելիին։ Երեկոյան երբ դեռ արևն էր դեռ լուսավորում պալատը Աննան ու Թեհյոնը որոշեցին զբոսնել։ Նրանք այնքան էին տարված զրույցով որ չնկատեցին անգամ որ դուրս էին եկել պալատից և հասել էին լճի ափին։ Ջերմ զրույցը, ծառաների բացակայությունը և հաճելի մթնոլորտ մոռացնել տվեց ժամանակի մասին։ Երկու սիրահար երիտասարդ նստած լճի ափին վերջապես կարող էին իրենց թույլ տալ փոքր ինչ ազատ զգալ ու միմյանց ձեռք բռնել, զրուցել ու անկեղծ ժպտալ։ Երկար քայլելուց հետ նրանք որոշեցին ափին նստել ու վայելել ջրից եկող հանգստությունը։ Նրանք նայում էին հեռուն ուր ուղակի հրաշալի տեսարան էր։ Վառ դեղինից ալ կարմիրի փոխակերպված արևը ասես այրվող հսկայական նավ լիներ որ դանդաղ սուզվում է անհատակ թվացող լճի հատակին անցնելու մեծ ցանկությամբ։
-ինչ գեղեցիկ տեսարան է չէ, հաճելի է նստել ու նայել մայրամուտին։
-իսկապես, որ շատ գեղեցիկ է ու հաճելի իմ արքայադուստր։
-այնպես ես խոսում ասես առաջին անգամն ես այստեղ։
-ես շատ հաճախ եմ այստեղ լինում, բայց այն երբեք այսքան հաճելի չի եղել, քանի որ մինչ այս ես միայնակ էի, իսկ հիմա այն այսքան գեղեցիկ քանի որ դու ես այստեղ։
-այստեղից գեղեցիկ կլինի նաև լուսնին նայելը
-ի…ինչ
-լուսնին նայելը
-Ըըը հա, չէ արդեն ուշա պիտի հետ գնանք
-մի քանի րոպե կարող ենք մնալ այն շուտով դուրս կգա
- Ասացի ուշա
Թեհյոնը առաջին անգամ բարձր տոնով խոսեց Աննայի հետ հետո բռնեց ձեռքից ու քաշելով տարավ պալատ ու անհետացավ
ВЫ ЧИТАЕТЕ
Վամպիրն ու Արքայազնը
Fanfictionպատմությունը իմ ինստագրամյան ամենալավ ու ամենասիրուն հետևորդուհի Աննային նվեր է