վախ

72 5 0
                                    

Թեհյոնը արքայի հրամանը կատարելուց հետո վերադառնում էր պալատ երբ լսեց որ Աննան պալատում չէ և չեն կարողանում գտնել աղջկան։ Նա հիշեց որ Աննային անչափ դուր էր եկել լճի ափին նստելը ու նա որոշեց գնալ փնտրելու սիրելիին։ Նա հասավ լճի ափին, բայց Աննա այնտեղ չէր։ Տարածքում փնտրել հրամայեց, բայց ժամերն անցնում էին իսկ Ան ան չկար ոչ պալատում ոչ էլ պալատից դուրս։ Երեկոն փոխվեց գիշերով, ու լուսինը բարձրացավ երկինք, բայց սովորական լուսինը չէ լիալուսինը։ Թեհյոնը դա տեսնելուց հետո շտապեց հեռանալ ծառաներից։ Նա փախավ մոտակա անտառը։Արքայազնը  ուժեղ գլխացավ ունեցավ, աչքերը պինդ փակեց, ձեռքերով բռնել էր գլուխը, սեղմում էր հույս ունենալով որ այդպես կմեղմացնի ցավը, նրա մարմինը սկսեց թուլանալ ու թիկնեղ և հաղթանդամ եղան ծնկի եկավ։ Մի քանի րոպե անց ցավը կամաց կամաց անցավ։ Թեհյոնը բացեց աչքերը, նրա գեղեցիկ աչքերը հիմա կարմիր էին արյունով լցված։ Մարմինը առաջվանից ավելի սպիտակ էր, գունազրկված։ Թեհյոնը ոտքի կանգնեց, խորը շունչ քաշեց և շարժվեց առաջ, հասնելով անտառի խորքը Թեհյոնը տեսավ ընկած աղջկան նա և մեկ անգամ շնչեց աղջկա այդքան ձգող բույրը ու մոտեցավ իրեն։

Մարմնին սառը հպում զգալով Աննան գիտակցության եկավ, գլուխը կամաց վեր բարձրացրեց ու նկատեց իրեն այդքան ծանոթ դիմագծերը, սկզբում սրտում հանգստություն զգաց, բայց դա ընդամենը մի քանի վարկյան տևեց, նկատելով տղայի կարմիր աչքերը, ու անզգացմունք հայացքը միանգամից հիշեց գրքում եղած խոսքերը։ Նա հասկացավ թե ով է իր դիմաց կանգնած ու վախից սկսեց հետ հետ գնալ։ Գիտակցությունից զրկված ու մթագնած ուղեղով տղան դանդաղ մոտենում էր աղջկան։
-Թեհյոն մի մոտեցիր
Աննան լացում էր, խնդրում որ իրեն չմոտնա, իսկ Թեհյոնը ասես խլացած լիներ ու շարունակում էր մոտենալ մինչև որ Աննան թիկունքով հպվեց ինչ որ բանի ու հայտնվեց փակուղում

Վամպիրն ու Արքայազնը Место, где живут истории. Откройте их для себя