Հսկայական մեծ քարե պարիսպներով փակված ճանապարհի միակ մուտքը դա պողպատից պատրաստված ահռելի մեծ ու ծանր դարպասներն էր, որի դիմաց կանգնած էր զրահ հագած մեծ նիզակը ձեռքին մի քանի զինվոր։ Ովքեր հսկում էին պալատ մուտք գործող մարդկանց։ Ու հիմա նրանք խոնարհված դիմավորում են Աննային ուղեկցող քարավանը, որը կանգ առավ արքայական պալատի դիմաց։ Կառքից իջնելուց հետո Աննայի դիմաց կանգնած էր մի երիտասարդ, թիկնեղ, շքեղ հագնված, գեղեցիկ արտաքինով տղա։
Այն որ Աննան այլևս սեուլում չէ նա դա հասկացել, իսկ թե որտեղ է ու ով է այդ տղան նա գաղափար անգամ չունի։
-Ձերդ գերազանցություն հարկավոր է խոնարհվել արքայազնի առաջ։
Կինն ով ուղեկցում էր Աննային այն շատ կամաց ասեց որ միայն Աննա լսի։
Խոնարհվելուց հետ Թեհյոնը ժպտաց ապա ձեռքով ցույց տվեց որ աղջիկը առաջ անցնի։ Իրար կողքի քայլում էին երկու անծանոթ մարդիկ որոնցից մեկը լիքը հարցեր ունի բայց չգիտի ինչպես տալ, իսկ մյուսը չգիտի ինչ խոսի։
Մեծ դժվարությամբ բայց արքայազնը առաջինը սկսեց խոսակցությունը ու այն պահին երբ Աննան իմացավ իր կողքին կանգնած տղայի անունը, բոլոր հարցերը անհետացան ու նա հասկացավ որ իր այտեղ գտնվելու պատճառը գիրքն ու այնտեղ եղած անեցքի խոսքերն էին։
Թեհյոնին Աննայի արտաքինը դուր եկավ իսկ բնավորությունը, նա ցանկացավ ավելի մոտիկից ճանաչել այն աղջկան ում հետ պիտի ամուսնանա։
Աննայի և իր սպասավորների համար հատուկ հարկաբաժին տրամադրեցին։ Քանի որ Աննան պիտի դառնար ապագա արքայի կինը այսինքն թագուհին ապա հնարավոր է հատուկ դասընթացներ անցնել։ Թեհյոնը այս ամենին հետևում էր ու հասկանում որ աղջիկը իրեն դուր է գալիս։ Աննան չնայած համակերպվել էր որ հայտնվել էր անհայտ վայրում միևնույնն է փորձում էր ինչ որ ելք գտնել
ВЫ ЧИТАЕТЕ
Վամպիրն ու Արքայազնը
Fanficպատմությունը իմ ինստագրամյան ամենալավ ու ամենասիրուն հետևորդուհի Աննային նվեր է