~Այս ֆանֆիկը թարգմանություն է, այն կարդալուց ունեցել եմ անհավանական զգացողություններ, դրա համար էլ որոշեցի թարգմանել։
Թարգմանությունը տառացի չի լինելու, սա իմ առաջին փորձն է նման ձևաչափով, խնդրում եմ շատ խիստ չդատել:ԲՆՕՐԻՆԱԿԻ ՀԵՂԻՆԱԿԻՑ։
Ես բժիշկ չեմ և շատ անուղղակի հարաբերություններ ունեմ բժշկության հետ։ Այս աշխատանքում կլինեն բազմաթիվ հեղինակային ենթադրություններ, հատկապես արտաքին տեսքի հետ կապված: Դաունի համախտանիշով մարդիկ ունեն դեմքի և մարմնի հատուկ առանձնահատկություններ, որոնք նրանց նմանեցնում են միմյանց: Բայց այս փաստը բաց կթողնեմ (կարծում եմ հասկանալի պատճառներով)։ Մնացածը նույնպես որոշ անճշտություններ ունի։ Եվ եթե ընթերցողներից որևէ մեկը մոտիկից ծանոթ է նման մարդկանց, ապա խնդրում եմ թերություններ չփնտրել և սրտին մոտ չընդունել։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել։***
Առավոտ, նոր օր է:
Յունգին մեքենան մի փոքր ծուռ կայանում է փոքրիկ սրճարանի մոտ: Մի երկու անգամ եկել է այստեղ, քանի որ սիրում է այս ցանցի սուրճը։ Բայց այսպիսի այցերը սովորաբար տեղի են ունենում ճաշի ժամին, երբ Յունգին գործեր է ունենում գրասենյակից դուրս: Այդ ժամերին հերթեր չեն լինում,
քանի որ բոլորը նախընտրում են ուտել սեղանների շուրջ, իսկ այս սրճարանն առաջարկում է խմիչքներ և հացաբուլկեղեն միայն take away տարբերակով։
Բայց հիմա առավոտ է, այն էլ' աշխատանքային օրվա, և Յունգին, նյարդայնորեն ցած քաշելով իր վերարկուի շղթան, կանգնում է հերթի վերջում: Նրա դիմաց յոթ հոգի են, և Յունգին նայում է ձեռքի ժամացույցին։ Նա կարող է իրեն թույլ տալ ուշանալ, ոչ ոք նրան ոչ մի բառ չի ասի, բայց Յունգին ատում է դա։ Ո՞վ պետք է բղավի ուշացող աշխատակիցների վրա և կզրկի նրանց բոնուսից, եթե ինքը' Յունգին չհասցնի նրանց նկատել։
Դե լավ, Յունգին իրականում այդքան էլ վատ ղեկավար չէ: Իսկ տուգանքները չափազանց հազվադեպ են գումարային լինու։ Ավելի շուտ, դրանք պարզապես գրանցվում են որպես փոքր պարտք, և Յունգին չի մոռանում թոթափել այդ պարտքը: Հետևաբար, ինչ-որ մեկը հանկարծ գնում է իր իրերը քիմմաքրումւց վերցնելու, ինչ-որ մեկը առատաձեռն է ճաշի հետ կապված, իսկ ինչ-որ մեկը օրինական հանգստյան օրը կարող է գնալ ուշ երեկոյան՝ բարից վերցնելու հարբած ղեկավարին:
Հավանաբար Յունգին կհեռացներ հնարավոր պատիժներից վերջին կետը, բայց, ինչպես հասցրեցիք նկատել, բոլորն ամեն ինչից գոհ են։ Ենթակաները շարունակում են ուշանալ, Յունգին շարունակում է իր առօրյան հոգսերը կիսել նրանց հետ, և բոլորը ապրում են հարաբերական խաղաղության մեջ։Այնուամենայնիվ, այժմ, երբ Յունգիի քարտուղարը գրիպով հիվանդացել է, նա նախընտրում է ինքը գնալ սուրճ հետևից և հիմա կանգնած է հերթի ամենավերջում։
ВЫ ЧИТАЕТЕ
Արևային Երեխան
FanfictionՇիփ։ՅունՄին Ժանր։Սլեշ/R Հոգեբանություն, Հարաբերություններ, սինդրոմ։ Յունգին երկար ժամանակ հետո առաջին անգամ որոշում է սուրճ գնել իր համար և հերթ կանգնում։ Յունգին նյարդայնացած և զայրացած է, քանի որ նրա առջև կանգնած ինչ-որ ապուշ, ով պատվեր է կատարել...