ՄԱՍ 34

20 2 0
                                    

Ահավոր ա ուղիղ 🥺էլ չի լինում սենց...ես չգիտեմ էլ ինչ անեմ, որ սկեսուրս ինձ գոնե մի փոքր սիրի ու հարգի..
Երևի Մուրադը ճիշտ ա, մենք պետք ա մի փոքր ժամանակ էստեղ չապրենք, ապրենք իրենցից հեռու, միգուցե էտ ժամանակ զգա, զղջա ինչու չէ...🥺 սկեսրայրս ա մեղք ուղղակի..լավ ինչևէ
Մինչև ես իրերն էի հավաքում, Մուրադը մտավ լոգանք ընդունելու, ես համարյա ամեն ինչ պատրաստել էի, որոշեցի գնամ սկեսրայրիս մոտ, շնորհակալություն ասեմ մեզ հասկանալու համար....❤️🥺միակ մարդն ա էղել էս տան մեջ ով ինձ սիրել ու հարգել ա հենց ամենասկզբից....դե բնականաբար պապաս հաստատ վատ մարդու իրեն հազար տարվա ընկեր չէր համարի....❤️
Գնացի հյուրասենյակ էնտեղ չէր, երևի իր սենյակում կլինի... բարձրացա սենյակ, դուռը թակեցի ու ներս մտա..

- Պապ ջան🤍
- Ջան արի բալես արի
- Էս ինչի ես բա մինչև հիմա պառկած, կարող ա՞ քեզ լավ չես զգում🥺
- Չէ լավ եմ ցավդ տանեմ, մի քիչ հոգնածություն եմ զգում, բայց լավ եմ արդեն
- Կուզես գնամ դու հագնվի։
- Որ խնդրեմ ինձ կոֆե չես տա քո նման քաղցր մինչև ես իջնեմ ներքև
- Բա ոնց պապ ջան իհարկե առանց խնդրելու
- Ապրես բալես 🤍

Ինչքան լավ մարդ ա🤍🥺 իջա ներքև, սկեսուրս հյուրասենյակում նստած էր, իսկ Սոնան չերևաց աչքիս, կարող ա՞ գնացել ա արդեն...գնացի խոհանոց սուրճ դրեցի էտ ընթացքում էլ սկեսրայրս էկավ...

- Ըհը պապ ջան էս էլ սուրճդ🤍
- Ապրես ցավդ տանեմ, դե արի նստի տեսնեմ ինչ կա, ոնց ես
- Լավ եմ պապ ջան ապրես 🤍 ուզում էի քեզ շնորհակալություն ասել էս ամբողջ ընթացքում մեր ու հատկապես իմ կողքին լինելու, ինձ սիրելու ու հարգելու համար 🤍🥺ու որ հասկացար մեզ ու թույլ տվեցիր որոշ ժամանակ հեռու ապրել
- Վայ իմ աղջիկ 🤍էկածդ օրվանից ես քեզ իմ հարազատ էրեխու պես սիրել եմ, ինչ տարբերություն ընգերոջս աղջիկն ես թե իմ...🤍թոռանս կորուստը բոլորիս կոտրեց, բայց դու դրանում մեղք չունես, ուրեմն տենց էր պետք, իսկ կնոջս խոսքերը էտքան սրտիդ մոտ մի ընդունի, ինքը լավ մարդ ա, բարի սիրտ ունի, ուղղակի չգիտեմ երևի իրա վրա էտ դեպքը շատ ա ազդել ու չի գիտակցում ինչ ա անում, ինչ ա խոսում....
- Գիտեմ պապ ջան🥺🤍ես էլի չէի ուզում գնալ, Բայց որ Մուրադը ասեց չէի կարող մերժել
- Ապրես ցավդ տանեմ 🤍 միշտ իրար լսեք, հասկացեք, իրար հավատացեք ու վստահեք, իրար կարծիք լսեք, որ ամուր ընտանիք ունենաք...
- Հա պապ ջան 🥺 ապրեսս շատ
- Դու ապրես իմ աղջիկ
- Դե ես գնամ վերև
- Հա բալես🤍

ԱՍՏՂԱԶԱՐԴ ԳԻՇԵՐ (STARRY NIGHT)Where stories live. Discover now