ՄԱՍ 6

28 1 3
                                    

5 ԱՄԻՍ ԱՆՑ

Օրերը շատ արագ են անցնում, բայց երբ հայացք ես գցում ետ, տեսնում ես, որ դեռ չես էլ հասցրել ապրել։
Այսօր կանգնած եմ հայելու առաջ, հարսի ճերմակ շորով, աչքերս արցունքներից փայլում են, երբ հիշում եմ, թե ոնց եմ լքելու էս տունը, էն տունը որտեղ ծնվել մեծացել եմ, երբ հիշում եմ հորս ու մորս հայացքը 💔🥺❤️
Ձեզ անսահման շատ եմ սիրում մամ~պապ❤️ երբ տեսնում եմ հորս ճերմակած մազերը, թաց աչքերն ու կոշտացած ձեռքերը ❤️🥺երբ տեսնում եմ մորս չորացած բայց տաք ու ջերմ ձեռքերը....
Ինձ թվում ա պատրաստ չեմ սրան, ես ով ուրիշ տեղ մեկ վայրկյան անգամ առանց ծնողների չէր կարողանում մնալ, այսօր հարսի շորով դուրս ա գալու իր տնից❤️
Կյանքը շատ արագ է թռչում, նույնիսկ շատ ուզելու դեպքում ետ հայացք գցել չես կարողանում, Որովհետև  արցունքներդ սկսում են հոսել 🥺
Կողքից տեսնում ես աղջիկների ովքեր իրենց կյանքը սկսում են նոր ուղով, բռնում նրա ձեռքն ում հետ պատրաստ են կիսել իրենց կյանքը, մտածում ես հեշտ ա, մի օր էլ ես եմ էդպես անելու, մի էլ ես եմ ամուսնանալու հարսի ճերմակ շոր հագնելու, բայց երբ ինքդ ես լինում այդ հեքիաթի գլխավոր հերոսուհին, ամեն բան այլ է դառնում....
Գնահատեք այն ինչ ունեք, գնահատեք ձեր ծնողներին ու նրանց հետ անցկացրած ցանկացած պահ❤️
Ծնողից թանկ ոչ ոք չկա այս կյանքում, ՈՉ ՈՔ....

Աստված մարդուն տալիս է շատ ընկերներ, լավ ու վատ կապ չունի, բայց տալիս է ՄԵԿ ՄԱՅՐ ԵՒ ՄԵԿ ՀԱՅՐ, որպեսզի լինեն ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ❤️
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ՆՐԱՆՑ, ՆՐԱՆՑ ՏԱԼԻՍ Է ԱՍՏՎԱԾ, ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՆՐԱՆՔ ՄԻԱԿՆ ԵՆ, ՈՎՔԵՐ ԿՈՒԶԵՆ ՔԵԶ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՈՒՐԱԽ ՏԵՍՆԵԼ...
Ծնողն այն մարդն է, ով լույս աշխարհ է բերում քեզ, կյանք տալիս, սովորեցնում անել առաջին քայլերդ ու ասել առաջին բառերդ, ով հիվանդ ժամանակ քեզ բուժում է կողքիդ անքուն գիշերներ անցկացնելով ❤️
Ծնողն այն մարդն է, ով կտրորի բոլորին միայն թե դու ԺՊՏԱՍ, ով կյանքը կտա քո կյանքի համար առանց մեկ վայրկյան մտածելու ❤️

Երբ գալիս է կյանքի ընկեր ընտրելու ժամանակը, մենք կատարում ենք մեր ընտրությունը, նույնիսկ լավ իմանալով որ ճիշտ ենք կատարել, բայց ծնողը մինչև վերջին վայրկյանը վախենում է քեզ համար ❤️🥺ու մինչև դու ինքդ չդառնաս ծնող, նրան երբեք չես հասկանա....❤️
Ու ինչքան էլ դու մեծանաս, նրա համար կմնաս փոքր երեխա, ում մատի փուշը կխոցի իր սիրտը ամենավերջին ձևով....
Ում համար քո մի ժպիտը մեկ ամբողջ կյանք կարժենա ❤️
ՍԻՐԵՔ ՈՒ ԳՆԱՀԱՏԵՔ ՆՐԱՆՑ, ԾՆՈՂԻ ՍԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՍԱՀՄԱՆ Է ՈՒ ՄԱՔՈՒՐ... ԾՆՈՂԻՆ ԱՆԱՐԱԳՈՂԸ ՄԱՀՎԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ....🥺

....

ԱՍՏՂԱԶԱՐԴ ԳԻՇԵՐ (STARRY NIGHT)Where stories live. Discover now