Մարկը:
-Ծանոթացեք ձեր նոր դասընկերն է'Մարկը-ասաց ուսուցիչը-նստիր Մարկ:
Արդեն ասել եմ,որ չշփվող եմ, այդ պատճառով կողքիս նստարանը ազատ էր և քանի որ դասարանում ուրիշ ազատ նստարան չկար նստեց կողքիս:
Դասերն ավարտվեց:Իմ սիրելի եղբայրը' Լեոն իր ընկերոջ հետ տուն գնաց: Ինչպես միշտ ստիպված էիմենակ գնալ: Դուրս եկա դպրոցից և տեսա բակում Մարկին:Մոտեցավ ինձ:
-Գնացինք?-ասաց մարկը:
-ՈՒր?-զարմացած հարցրի ես:
-Տուն-ժպտալով պատասխանեց Մարկը:
-Գնացինք-ասացի ես:
Հասանք մեր տան մոտ և ես հաջողություն ասեցի և մտա տուն: Շատ էի հոգնել բարձրացա ննջարան և միանգամից պարկեցի անկողնուս վրա: Չհասկացա,թե ոնց քնեցի արթնացա ժամը 16-00-ին: Արագ կատարեցի տնայիններս,որպեսզի ֆիլմ դիտեմ: Եիկու շատ հետաքրքիր ֆիլմ նայեցի և արդեն շատ ուշ էր գնացի քնելու:
Առավոտ էր: Կրկին շուտ էի արթնացել:Նախաճաշեցի և որոշեցի դուրս գալ վազելու:Բայց ոչ վազելու համար, այլ Մարկին տեսնելու համար:Չգիտեմ ինչու,երբ մենք զրուցում ենք կարծես վաղեմի ծանոթներ լինեինք: Դուրս եկա տանից և հենց այդ պահին Մարկին տեսա: Մոտեցավ ինձ
-Բարև-ասաց Մարկը:
-Բարև-ասացի ես:
-Ինչպես ես?
-Լավ,իսկ դու ?
-Հիանալի-ժպտալով պատասխանեց նա-դասարանում ընկերներ չունես?
-Ոչ
-Իսկ ինչու?
-Երբ փոքր էի, իմ լավ ընկերը գնաց այն քաղաքից, որտեղ ես էի ապրում:Հետո գնացինք մենք: Ես շատ ծանր էի տանում կատարվածը:Նեղացած էի նրանից,չնայած գիտեի որ նա չէր ցանկանում գնալ:Եվ այդ դեպքից հետո սկսեցի առանձնանալ հասարակուքյունից-ավելի տխուր պատասխանեցի ես:
Նա մի փոքր լռեց և շատ տխրեց ու անսպասելի ասաց.
-Ես կլինեմ քո նոր լավ ընկերը:
Ես ոչինչ չասացի ու լռեցի :
-Գնանք տուն արդեն դասից ուշանում ենք -ասաց նա:
-Գնանք-ասացի ես ու մենք տուն գնացինք:
Երբ պատրաստվեցի դպրոց գնալուն,դուրս եկա տանիցև մեր տան մոտ տեսա Մաիկին:Նա ինձ էր սպասում:
-Շտապիր,թե չէ կուշանանք-ժպտալով ասաց նա:
-Ճիշտ ես,այդ դեպքում արագ քայլիր-լուրջ դեմքով ասացի ես:
Հասանք դպրոց և շուտ մտանք դասարն: 1-2 րոպե չանցած զանգը հնչեց,ուսուցչուհին ներս մտավ:Անհամբեր սպասում էի դասերի ավարտին:Եվ ահա զանգը հնչեց:Եկավ տնօրենը հայտնեց,որ ինչ-ինչ պատճառներով տուն ենք գնում:Իսկ Մարկը ինձ առաջարկեց մի փոքր զբոսնելուց հետո տուն գնալ և ես համաձայնվեցի: