Մենք չհասկացանք , թե ինչպես ժամերն անցան : Արդեն ժամանակն էր Ադիին վերցնելու : մենք գնացինք վերցրինք Ադիին և գնացինք տուն : Ես խնդրեցի Մարկին , որ երեկոյան ինձ տուն տանի :
Հասանք տուն ես գնացի սեյնակներից մեկը ու զանգեցի Վիկիին և տեղեկացա մեր գործերի մասին : Երբ խոսակցությունս վերջացրի իջա ներքև : Տանը մարդ չկար և ես դուրս եկա բակ : Ադին լողավազանի մեջ էր , իսկ Մարկը լողավազանի կոխքին նստած էր:
-Մամ բացականչեց Ադին - արի խաղանք
- Հիմա
Մենք խաղացինք միասին շատ երկար և արդեն ուշ երեկո էր : Ես ցանկանում էի տուն գնալ , բայց Ադին խնդրեց իր համար հեքիաթ կարդամ : ես չէի կարող մերժել նրան, այդ պատճառով էլ համաձայնվեցի :
Վերջապես նա քնեց:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ես գնացի տուն տաքսիով , քանի որ երեխային պետք չէր մենակ թողնել:
Հասա տուն , բարձրացա իմ սենյակ , պարկեցի և չհասկացա թե ոնց քնեցի :
Արթնացա շատ շուտ : Լոգանք ընդւնեցի ,հագնվեցի , հարդարեցի մազերս և գնացի աշխատանքի:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Աշխատանքային ժամս ավարտվեց : Գնում էի տուն և այդ ժամանակ հեռախոսիս զանգ եկավ : Դա Մարկի համարն էր :
- Ալլո
-Բարև Լիլի
- Բարև Մարկ ինչպես ես ?
- Լավ շնորհակալ եմ: Կներես , որ անհանգստացնում եմ:
-Մարկ ներեղության կարիք չկա
- ՈՒղակի ստիպված էի զանգել : Այսօր Ադին ջերմում է և չի ցանկանում դեղ խմել : ՈՒզում է դու խմեցնես: Խնդրւմ եմ արի :
-Լավ հիմա գալիս եմ : Երևի պատճառը երեկվա լողավազանի սառը ջուրն էր :
-Երևի
Ես անջատեցի հեռախոսը և շտապ նստեցի մի տաքսի ու շտապեցի Մարկի տուն :
Վերջապես հասա : Ադին իրոք որ վատ էր : Ջերմությունը հասել էր 38 աստիճանի : Ես նրան շատ համոզելուց հետո կարողացա դեղ խմեցնել : Վերջապես իջավ ջերմությունը: ԵՎ նա միանգամից գնաց նկարելու : ես նրան շատ եմ նմանեցնում ինձ :Նա խնդրեց այսօր քնել իր կողքին և ես չկարողացա մերժել նրան : ՈՒշ գիշեր էր: Ադին քնել էր , իսկ ես և Մարկը զրուցում էինք ու ֆիլմ էինք դիտում : Ես Մարկից ներեղություն խնդրեցի իմ այն ժամանակվա ասածների համար :Դե նա շատ բարի է և ասաց, որ շուտ է ներել :Մենք երկար զրուցում էինք մինչև հեռախոսիս զանգ եկավ : Դա Վիկին էր ;
- կներեք դուք Վիկտորյայի քույրն եք ?
- Ոչ, ինչ որ բան այն չէ
- Դե նա վթարի է ենթարկվել , մի տղայի հետ :
-Ինչ տղա , որտեղ է Վիկին ?
-Մեր տվյալներով տղայի անունը Լեո է : Հիվանդանոցում'վերակենդանացման բաժանմունքում
- Ես հիմա գալիս եմ -ասացի ես լացակումաց - Մարկ հենց հիմա տաքսի կանչիր , բայց դու մնա Ադիի մոտ:
-Լավ հիմա
Ես շտապ գնացի հիվանդանոց : ԵՎ տեղեկացա , որ վթարի հետևանքով մահացել է Լեոն : Աստված պատժեց նրան : Չցանկանալով , որ ես անեմ դա ....