5 տարի անց...
Ես ուսումս ավարտել եմ ։ Ժամանակն է աշխատանք գտնելու։ Այսքան ժամանակ ապրել եմ հաշվեհամարիս եղած գումարով ։ Չնայած այն ինձ մինչեւ կյանքիս վերջ կբավարարի , բայց ես ցանկանում եմ ինքս գումար վաստակել ։
Այս 5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել նաեւ ես եմ փոխվել ։ Արդեն ունեմ շատ ընկերներ , բայց ամենա մոտը Վիկին է ։
Վիկին կապուտաչյա խարտյաժ մազերով , բարձրահասակ մի յուրօրինակ աղջիկ է ։Նա ինձ իմ դժվար պահերին շատ է օգնել ։ Նա 25 տարեկան է ։ Լավ է ,որ մեծ է ինձանից կարողանում է ճիշտ խորհուրդներ տալ ։
Ես շատ նպատակներ ունեմ , որոնցից շատը կապված է Ալեքս կոչվածից վրեժ լուծելու հետ ։ Ես անելու եմ ամեն բան ,որ Ալեքսը ինձ սիրի։ Իսկ ես կվարվեմ նույն կերպ ։
1 ամիս անց ...
Ես արդեն աշխատանք ունեմ ։ Աշխատում եմ Փարիզի հայտնի ընկերություներից մեկում՝ որպես տնօրեն ։ Շատ եմ հոգնում եւ շաբաթվա մեջ ընդհամենը մեկ ազատ օր ունեմ ։ Նաեւ տեղեկացել եմ, որ Ալեքսը եւ Լեոն վիճել են եւ Ալեքսը եկել է Փարիզ ։ Սա ինձ համար շատ լավ է ։
Ես հասցրել եմ գնել այն տունը որտեղ ապրում եմ ։ Դե իհարկե ամսեկան մարումներ եմ կատարում ։ Իսկ անձնական կյանքում նորություններ չկան ։ Ճիշտ է այս 5 տարվա մեջ ինձ շատ տղաներ են սիրել , բայց ես երբեք չեմ շփվել նրանց հետ ։ Երեւի պատճառն այդ հիմար Ալեքսի թողած սպին է սրտիս վրա ։ Հենց մտածում եմ այս մասին ավելի եմ շահագռգռվում վրեժ լուծել ։Կներեք որ կարճ է ։ Խոստանում եմ հաջորդը երկար կլինի։
Հուսով ձեզ դուր եկավ💋😘😍🌌