Մեր հանդիպումից անցավ մի քանի ամիս:Դավիթի ծառայությանը մնացել է 3 ամիս:Ես շուտ շուտ այցելում եմ Դավիթենց տուն տիկին Աննային տեսնելու:
Այսօր որոշեցի գիրք կարդալ,գրեթե ամբողջ գիշեր չէի քնել:Կարդալուց չհասկացա ինչպես քնեցի: Մի պահ վեր թռա...աչքերս ամբողջությամբ թաց էին...Կարծես քարացել էի,ոչինչ չէի հիշում:Արագ դուրս եկա սենյակից և վազեցի ներքև' խոհանոց...
-Մաաաաաամ,մամաաա ուրես?-բարձր գոռացի ես...շունչս կտրվում էր
-Գաբբի ինչ է պատահել,ինչու ես լացում?
-Մամ վատ երազ եմ տեսել- լացակումած հազիվ ասացի ես
-Հանգստացիր Գաբբի,վերցրու խմիր,-ջրով լի բաժակը տվեց ինձ,ապա շարունակեց..Դե պատմիր ինչ երազ ես տեսել?:
-Մամ երազիս ես մութ սենյակում էի...լացի ձայն էր գալիս...սենյակում մի քանի հոգի կային,սակայն մեկին եմ հիշում..Գրեյգն էր ...հա հա հաստատ Գրեյգն էր..նրան հարցրեցի ինչա պատահել չպատասխանեց...բարձր ձայնով լացում էի...հարցնում էի ովա լացում?,ինչի համար? ոչինչ չէր խոսում... հետո արթնացա աչքերս թաց էին...Ես հենց հիմա պիտի զանգեմ Գրեյգին:Զանգը գնում էր բայց Գրեյգը չէր պատասխանում:Ստիպված զանգեցի տիկին Աննային...պատասխանեց բայց ոչ տիկին Աննան,այլ նրա քրոջ աղջիկը'Աստղիկը:
-Ալո տիկին Աննա?
-Գաբբի ջան տիկին Աննան չի Աստղիկնա (ի դեպ նա 19 տարեկան է):
-Աստղիկ ջան իսկ ուր է տիկին Աննան,Գրեյգը...զանգում եմ չեն պատասխանում...Ձայն չկա...Աստղիկ խոսիր... սիրտս արագ է աշխատում...
-Գաբբի ջան...կարող ես գալ Դավիթ...ու ձայնը դողում է.Զգում եմ որ հազիվ է լացը զսպում...Կարող ես գալ Դավիթենց տուն...
-Աստղիկ,խնդրում եմ ասա որ Դավիթին ոչինչ չի պատահել.խնդրում եմ ասա:
-Արի կխոսենք...
Արագ դուրս եկա տնից և գնացի Դավիթենց տուն: Տանը միայն Աստղիկն էր...
-Աստղիկ ասա տեսնեմ ինչա պատահել...Աստղիկի աչքերից արցունքերը սկսեցին գլորվել...Էլ չէի դիմանում...
-Գաբբի Դավիթը...Դավիթը հիմա հիվանդանոցումա...վիրավոր...բժիշկները հույս չեն տալիս...էլ չկարողացավ խոսել...իսկ ես չէի լսում,աչքերս մթնեցին...մտածում էի գուցե երազս է շարունակվում...բայց ոչ.սա իրականություն է... Երևի սիրտս զգում էր,իսկ ԵՐԱԶԸ ինձ հուշեց...
-Աստղիկ ես հենց հիմա գնում եմ հիվանդանոց,-հազիվ արտասանեցի ես ու առանց որևէ պատասխան լսելու դուրս եկա տնից:Չեմ զգացել թե ինչպես եմ հասել հիվանդանոց...Ամբողջ ճանապարհին աղոթում էի...Հիվանդանոց հասնելուն պես բարձրացա...Դավիթի բոլոր հարազատները հիվանդանոցում էին...Վազեցի նրանց մոտ...ինձ մոտեցավ Գրեյգը...Նայեց ինձ...ամուր գրկեց և սկսեց լացել...հիմա ամեն ինչ պարզ է...
Գրեյգին հարցրի Դավիթը մահացելա? Չպատասխանեց...Ամբողջ հիվանդանոցում իմ ձայնն էր լսվում:Բժիշկը դուրս եկավ,հարցրեց թե Գաբբին ով է.Գրեյգը ասաց որ Դավիթի ընկերուհին է...նա փոխանցեց մի թղթի կտոր որի վրա գրված էր3 օր անց: Դավիթի հուղարկավորության օրը...Այնքան էի լացել,որ էլ արցունք չէր գալիս:Սակայն անընդհատ կրկնում էի սիրում եմ...խոստացել էիր հետ գալ:Դավիթի ընկերները, հարազատները,բարեկամները,զինընկերնեը,դասընկերները,բոլորը եկել էին...ես տիկին Աննայի կողքն էի...Մտածում էի ինչու?,ինչու երջանկությունս խլեցին?Բոլոր այն մարդիկ ովքեր այստեղ են պետք է մեր հարսանիքին լինեին...ինչու սենց եղավ...Մենակ մնացի...այո բոլորը այստեղ էին իմ կողքին,բայց ես մենակ էի.իմ սիրուն զինվորը չկա...
Շարունակելի...սա նախավերջին մասն է.խնդրում եմ գրեք ձեր կարծիքը...