Ես հագնվեցի և կամաց դուրս եկա,ուղղակի քայլում էի և ցանկանում էի այս ամենը մոռանալ,երբ նորից հասա դպրոց...
Միացրեցի հեռախոսիս լույսը և մտա ներս...
Ներքին ձայնս ասում էր,որ այստեղ կգտնեմ մի բան,բայց ինքս էլ չգիտեմ...Դանդաղ քայլերով առաջ էի շարժվում...
<<Արի այստեղ...ես այստեղ եմ>>,-լսեցի ինչ-որ ձայն,այդ ձայնը 2-րդ հարկից էր...Չնայած որ վախենում էի,այնուամենայնիվ բարձրացա...շուրջ բոլորս քանդված պատեր են...
Միայն մի դուռ տեսա,որը կարծես փակվեց...
Հատակին սև հետքեր տեսա,նույն պահին հեռախոսիս զանգ եկավ...Ռովն է...նշանակում է ,որ արդեն նկատել են իմ բացակայությունը...եթե չպատասխանեմ կանհանգստանա.
-Ավա?
-հա Ռով
-Որտեղ ես?
-Կարևոր չի,շուտով կվերադառնամ և մենք կխոսենք լավ?
-Լավ,բայց խնդրում եմ շուտ...
-ok
Անջատեցի և ցանկանում էի դուրս գալ դպրոցի երբ լսեցի նույն <<ճիչը>>..Ես քարացա տեղումս...
Հետո արագ դուրս վազեցի դեպի տուն...
,մտա ներս իսկ այնտեղ ինձ մի զինված խումբ էր սպասում...💀'Ռովը,մայրիկը,հայրիկը,իսկ Տեան երևի քնած է...
-Որտեղ էիր?,բղավեց մայրս բարկացած...
-Դրսում զբոսնում էի:
-Ժամին նայել ես?,-հարցրեց հայրս նույնքան բարկացած:
-Ոչ,իսկ հիմա կներեք ես ուզում եմ քնել բարի գիշեր,-արագ ասացի և բարձրացա իմ սենյակ:
Որոշ ժամանակ անց դուռս թակեցին...
-Ներս մտիր...
-Դե հիմա պատմիր սկզբից մինչև վերջ,-ասաց Ռովը նստելով սեղանիս մոտ դրված աթոռին:
-Առանձնապես պատմելու բան չկա,ուղղակի ցանկացա զբոսնել...
-Ախր գիտես,որ ինձ չես կարող ստել...
-Լավ,լավ ես քեզ ամեն ինչ կպատմեմ,դե իրականում մի երազ տեսա,երազումս մի կին ինձ շատ ծանոթ,բայց նաև անծանոթ ինձ իր մոտ էր կանչում,իսկ հետո ինձ տվեց մի դանակ և ես կտրում էի երակներս...
Այդ պահին արթնացա և դուրս եկա...
Չգիտեմ ինչու քայլերս ինձ միշտ տանում են դպրոց:Այսօր էլ այնտեղ գնացի և լսեցի նույն ձայնը...այն 2րդ հարկից էր,երբ բարձրացա նկատեցի մի դուռ,որի փակվելու ձայնը լսեցի, այդտեղ ինչ-որ մեկը կար,հետո հատակին սև հետքեր նկատեցի և,երբ ուզում էի մոտենալ դռանը դու զանգեցիր,իսկ ես դուրս գալուց լսեցի "Ճիչ" ,անկեղծ ասաց ես շատ վախեցա և վազելով տուն եկա...Այսքանը..
-Բայց ես չեմ հասկանում :
-Ինչը?
-Ես այսօր,երբ դու քնած էիր գնացել դպրոց,բայց այնտեղ ոչ մի դուռ էլ չկար ,ամբողջը ավերակներ էր...
-Բայց ես տեսա դա,ես տեսա իրոք:
-Լավ հիմա քնիր վաղը կզրուցենք:
-Լավ բարի գիշեր...
-Բարի երազներ:
Ռովը գնաց ,իսկ ես մտածում էի...
***
-Նախաճաշը պատրաստ է,-բղավում էր մայրիկը:
-Իսկ Տեան և Ռովը ուր են?,-խոհանոց մտնելով ասացի ես:
-Տեան դեռ քնած է,իսկ Ռովը առավոտ շուտ դուրս եկավ:
-Իսկ չասաց ուր է գնում?,-հարցրեց հայրս ներս մտնելով:
-Ոչ,աաաց ինչ,որ կարևոր գործեր ունի,-պատասխանեց մայրիկը:
-Ըը.. մամ ,պապ կարող եմ Ձեզ մի հարց տալ?
-Իհարկե,-ասացին նրանք միառժամանակ?
-Ըը.. դե ինձ կպատմեք իմ իրական ծնողների մաաին?
Նրանք երկուսն էլ անակնկալի եկան իմ այդ հարցիից.
-Ըըը...դե մենք էլ նրանց մասին շատ բան չգիտենք,-սկսեց հայրս,-միայն գիտենք ,որ մայրդ հոգեկան խանգարումներ է ունեցեծ և հայրդ նարան հոգեբուժարան է տարել,իսկ մեկ օր անց մայրդ ինքնասպան է եղել,հայրդ էլ քեզ թողեց մեր մոտ և հեռացավ քաղաքից...այսքանը:
-Ես գնում եմ զբոսնելու,շուտ կվերադառնամ,շնորհակալություն...
Լսածիցս շոկի մեջ էի դրա համար արագ դուրս եկա...այսինքն հիմա բոլորը մտածում են ,որ ես գնում եմ մորս ճանապարհով?!և ես շուտով կխելագարվեմ?!
Ես պետք է խոսեմ Ռովի հետ,ինձ թվում է նա իմացել է այդ մասին,և ինձ չի ասել...զանգեցի նրան,չի պատասխանում...կարծես թե ես գիտեմ որտեղ կլինի...
Ես գնացի դպրոց ,մտա ներս ,բարձրացա 2րդ հարկ և տեսա Ռովին անգիտակից վիճակում...
-Ռով,Ռով!օ ոչ!արթնացիր խնդրում եմ...,-նրա այտերին հարվածելով բղավում էի ես:
Վերջապես նա բացեց աչքերը...
-Ռով,ինչ է եղել?
-Չգիտեմ,..ըը... արի դուրս գանք այստեղից...
-Լավ:
Ես օգնեցի որ նա բարձրանա և մենք դուրս եկանք դպրոցից...
Ռովի շրթունքից արյուն էր գալիս...
-Արի գնանք մի հանգիստ տեղ,և դու ինձ ամեն ինչ կպատմես:
-Լավ?
Ինչպես միշտ մեր հանգիստ տեղը սրճարանն էր :
-Մեզ 2 հյութ և սառույց,-ասացի ես մատուցողուհուն,-դե Ռով պատմիր սկզբից :
-Դե ես այսօր գնացի ստուգելու քո ասած դուռը,երբ բարձրացա 2րդ հարկ նկատեցի ինչ-որ մեկին ,իսկ հետո ուժեղ հարված զգացի հետևիցս և գիտակցությունս կորցրեցի....էլ բան չեմ հիշում:
-Իսկ դու գիտես ինչից է մահացել մայրս?
-Դե,այո երեկ եմ լսել ,թե ինչպես էր հայրիկը մայրիկին պատմում այդ մասին ...
-Ես այսօր հարցրեցի նրանից,նրանք ինձ պատմեցին բայց ինձ թվում է կան բաներ,որ թաքցրեցին...
-Քեզ ասել են ինչի պատճառով են նրան հոգեբուժարան փակել?
-Դե ոչ,այսինքն գիտեմ ,որ հոգեկան շեղումներ է ունեցել...
-Իրականում քո ընտանիքը ապրել է մեր տանը,և մայրդ էլ է լսել այդ ձայները,հետո հայրդ քեզ տվել է իմ ընտանիքին և այդ տունը նույնպես...
ես հիշում եմ մենք քեզ բերելուց հետո տեղափոխվեցինք...
-Ինձ թվում է ես ինչքան շատ մնամ այդ տանը այնքան շուտ կխելագարվեմ...բայց դպրոցը ինչ կապ ունի այս ամենի հետ?կամ այդ ով է եղել այնտեղ:
-Ինձ էլ է դա հետաքրքրում քույրիկս,բայց երևի առաջինը փորձենք պարզել,թե մեր տան առաջին տերերը ովքեր են եղել և ինչպես են մահացել ,իսկ հետո դպրոցի հարցերով կզբաղվենք...
-Լավ հենց հիմա էլ պետք է սկսել...
-հիմա դու գնա տուն ,ես մի ընկեր ունեմ ով աշխատում է արխիվում,ես կհանդիպեմ նրա հետ ,իսկ դու փորձիր նկուղից ինչ որ բան ճարել...
-օկ,բայց եթե ինչ որ բան իմանաս կզանգես...
-լավ,դե հաջողությում մեզ
Ես արագ գնացի տուն,տանը Միայն Տեան էր այն էլ սենյակում փակված...
ВИ ЧИТАЄТЕ
Ճիչ
HorrorԱյս պատմությունը հիմնականում սարսափ է:Հիմնված է իրական փաստերի վրա:Կարդացեք նաև իմ առաջին գիրքը'« BFF❣»:Նախապես շնորհակալություն...