03:27...
արթնանում եմ մղձավանջից...
Երազում ես մահանում էի...զգում եմ վախ...գնում եմ լոգարամ...միացնում լույսը և...բղավում,ամբողջ լոգարանը արյուն է...
Արագ դուրս եմ գալիս և փորձում գնալ խոհանոց ջուր խմելու սակայն սկսվում են այդ ձայները...
Ես ականջներս փակում եմ և նստում սենյակիս անկյունում...էլ ուժ չունեմ,ես ինձ վատ եմ զգում:
Պետք է մի ելք լինի...
Ես չեմ ուզում այսպես շարունակել ապրել...Վերջապես ավարտվեցին ձայները...հետաքրքիր է իմ ձայնը ոչ ոք չի լսել?
Գնացի Ռովի սենյակ ստուգելու արդյոք չի վերադարձել...
Սենյակը դատարկ է...
Գնացի իմ սենյակ և վերցնելով հեռախոսը զանգեցի նրան...զանգերը գնում են...և պատասխանեց!!!???
-Ռով?!
-_______,-լսվում էր միայն խշոց
-Ռով,պատասխանիր Ռով խնդրում եմ մի բան ասա...
-... ,-սկսեցին լսվել տարօրինակ ձայներ...իսկ այնուհետև "ճիչ":
Ես վախից անջատեցի հեռախոսը և նստեցի հատակին. Ռով~ ախր ուր ես,եթե նրան մի բան պատահի ես ինձ չեմ ների: Ես ընկա հիստերիայի մեջ և սկսեցի լացել...բայց միևնույն է չէի հանգստանում...նետում էի ինչ գտնում էի ...և ահա ինչ որ մեկը արթնացավ...
-Ավա ինչ ես անում?!ժամին նայել ես?
-Իսկ դու նկատել ես մայրիկ ,որ տղադ արդեն երկու օր է տուն չի եկել?,-հեգնանքով ասեցի ես:
-Իհարկե տեղյակ եմ ,նա ինձ հաղորդագրություն է գրել ,որ ընկերոջ տանն է մնալու,բայց ինչ է եղել?
-ո..ոչինչ,-միակ բառը ,որը կարողացա արտաբերել:
-Դե որ այդպես է վերջ տուր հիստերիայիդ և թող քնենք,-դուռը շրխկացնելով ասաց այդ վհուկը:
Զարմանալի է չէ դեռ մի քանի օր առաջ ես նրան մայր էի համարում,իսկ հիմա նա իմ համար ամենաստոր մարդն է ես նրան ատում եմ ողջ հոգով..Իսկ Ռովը ինչպես կարող էր ինձ հետ այդպես վարվել,չէ որ ես անհանգստանում եմ:
Իսկ այդ ձայները?
Միգուցե նա ուղղակի զզվել է ինձնից?
Չէ որ ես խելագար եմ,այդ դեպքում ինչու ասաց ,որ կօգնի ինձ...չգիտեմ...աչքերս փակվում են,ինչևէ պետք է քնել առավոտ ամեն բան կպարզվի...
***
Ատում եմ արևը...ատում եմ ամեն ինչ...այս մտքերով էլ արթնացա:
Չգիտեմ ինչու ինձ միշտ դուր է եկել մթությունը ու լուսինը,որը այդքան գեղեցիկ է ու խորհրդավոր...
Տանը մարդ չկա ինչպես միշտ և սա երևի միակ դեպքն է ,որ դա ինձ իրոք պետք է,պետք է գտնել զարդատուփը....առաջինը պետք է ստուգել Վհուկի սենյակում...
Մտա սենյակ և միանգամից անցա գործի...դարակներում չի,մահճակալը նույնպես ստուգեցի բայց չգտա...ուր կարող է դնել...հյուրասենյակում?
Պետք է ստուգել....
Չկաա?!!ինչ անեմ? Իսկ եթե խոհանոցում է...այստեղ էլ չէ ես նույնիսկ սառնարանում եմ փնտրել...հայրիկի աշխատասենյակում էլ չկա,լոգարանում նույնպես...նկուղում!
Իհարկե միգուցե նկուղում է պահել...
Օօ ոչ!!
Ես ամբողջ տունը տակնուվրա եմ արել ,բայց զարդատուփը չկա..միայն Տեայի սենյակում չեմ նայել ես արագ բարձրացա Տեայի սենյամ և ներս մտա և այն ինչ տեսա...
-Տեա!!!!,-բղավեցի ես ու ընկա հատակին,Տեան ընկած էր,իսկ կողքին բաց զարդատուփը...նա չի շնչում?! Միայն թե ոչ սա..
-Տեա խնդրում եմ բացիր աչքերդ...Տեա!!!!-ամբողջ ուժով բղավում էի ես ու զգում թե ինչպես է ձայնս գնալով կորում;իսկ արցունքներս իրար հերթ չտալով թափվում են..
Անգիտակցաբար վերցրի զարդատուփը և տեսնելով որ դատարկ է հարվածեցի պատին և այն կոտրվեց...բայց ինչ է կատարվում...ինչպես կարող էր Տեան մահանալ,ես նկատեցի, որ իմ մեդալյոնը նրա վզին է կախված...բայց ինչու հենց ինձ հետ պետք է պատահեր այս ամենը...չգիտեմ էլ ինչքան եմ մնացել Տեայի անշնչացած մարմնի կողքին...առաջին հարկից լսվեցին ձայներ...ես չէի պատրաստվում շարժվել...
-Տեա աղջիկս մենք վերադարձ...-չհասցրեց վհուկը խոսքն ավարտել և տեսնելով Տեայի մարմինը մոտեցավ մեզ...,-Տեա,-դողացող ձայնով արտաբերեց նա,բայց չլսելով ոչ մի պատասխան և տեսնելով իմ արցունքները որոնք չորացել էին այտերիս վրա նա ծնկի եկավ Տեայի մարմնի մոտ և սկսեց բարձր ձայնով հեկեկալ...հետո նրան միացավ հայրս...երբեք նրան այսքան թույլ չեմ տեսել...հանկարծ նրա կինը մի հայացք գցեց իմ վրա ատելությունով լցված և հարձակվեց ինձ վրա...
-Դու ես սպանել աղջկաս!!
Դու պետք է մեռնես!! Խելագար ես մորդ նման!Նա էլ էր քրոջը սպանել ինչպես և դու! Դու կմեռնես! Ես կսպանեմ քեզ!,-մազերիցս բռնած և խզված ձայնով գոռում էր նա,իսկ ես չէի հասկանում ինչ է կատարվում:Ես անզոր էի,-Ամեն ինչում դու ես մեղավոր! Դու!
-Էլիոնոր հանգստացիր նա մեղավոր չէ,նա չէր կարող այսպիսի բան անել,- փորձում էր նրան հանգստացնել հայրս:
-Ոչ նա է սպանել մեր աղջկան!
Հասկանում ես?!Նա մարդասպան է!
Ես չդիմացա այդ ամենին,աչքերիս դիմաց սկսեց մթագնել ... և ուշաթափվեցի...
Աչքերս բացեցի...արդեն երեկո է...իմ սենյակում եմ,իսկ միգուցե սա երազ էր?Դուրս եկա սենյակից և մոտեցա աստիճաններին...
Հյուրասենյակից ձայներ էին լսվում,և ես որոշեցի լսել..
-Հենց հիմա զանգիր հոգեբուժարան նա հիվանդ է !,-բղավում էր "մայրս"...
-Նա մեղք չունի Տեայի մահվան մեջ!,-նույնպես բղավում էր հայրս!
Փաստորեն երազ չէր,և ինձ ցանկանում են հոգեբուժարան ուղղարկել...ավելի լավ է մեռնեմ...
-Եթե դու չզանգես ես կզանգեմ...ալո հոգեբուժարանից է:
-Ինչ ես անում Էլիոնոր ,տուր ինձ հեռախոսը,-կարծես թե հայրս անջատեց այն,-լավ մենք կտանենք նրան հոգեբուժարան,սպասիր գոնե մինչ առավոտ:
-Լավ
Հայրիկ...ախր ինչու?!
Ես արագ բարձրացա իմ սենյակ և ազատություն տվեցի արցունքներիս...ես երբեք չեմ գնա հոգեբուժարան երբեք!!!!Ես խելագար չեմ!!!
Լսվեց դռան թակոց.
-Ավա կարող եմ ներս մտնել,-Ռովն է:
-Հեռացիր Ռով ես չեմ ուզում տեսնել քեզ!
-Ավա խնդրում եմ...
-...
-Ավա ընդամենը ուզում եմ հարցնել...դու ինչ որ կապ ունես Տեայի մահվան մեջ?
-Ռով ինչպես կարող էիր նման բան մտածել!!!Դու միակն էիր ում ես վստահում և հավատում էի ամբողջ հոգով...գնա այստեղից!,-բղավեցի ես դռան հակառակ կողմից...ատում եմ բոլորին ատում!
"2 ժամ անց"
Բոլորը քնած են և ես կարող եմ հանգիստ դուրս գալ,հագնվեցի վերցրի հեռախոսս,ականջակալներս և դուրս եկա:Ինձ հիմա գոնե մի փոքր հանգիստ է պետք ,որը ես միայն գիշերային զբոսանքի և երաժշտության մեջ եմ գտնում:Հիմա երևի մտածում եք համակերպվել եմ հոգեբուժարան գնալու մտքին, իհարկե ոչ...ես կմահանամ ...կմահանամ այդպես էլ չիմանալով բոլոր այն հարցերի պատասխանները,որոնք ինձ հանգիստ չեն թողնում,այո կմահանամ ,բայց երբեք հոգեբուժարան չեմ գնա...այդպես բոլորի համար էլ լավ կլինի...հետաքրքիր է իսկ իմ մահից հետո ինչ որ մեկը կկարոտի ինձ?
Կարծում եմ ոչ,բոլորը թքած ունեն ինձ վրա...
Ես կգնամ իրական ընտանիքիս մոտ և վերջապես բոլորը կհանգստանան,բայց ես կկարոտեմ նրանց...
Նրանք բոլորը ինձ համար միշտ իմ ընտանիքն են եղել..
Նրանց հետ եմ ես անցկացրել ամենաուրախ ու ամենատխուր օրերը:
Տեա...կարոտում եմ նրան,նա միշտ կմնա իմ փոքրիկ քույրիկը ,ով ինձ միշտ բարկացնում էր բայց շատ էր սիրում:
Ռով...իմ միակ,նա ինձ առանց խոսքերի էր հասկանում,նա իմ կողքին էր միշտ,բայց այդ ամենը երկար չտևեց:
Մամ...նա ինձ տվել է իր ողջ սերն ու ջերմությունը...անկախ նրանից,որ ես իր երեխան չեմ...
Հայրիկ...միշտ դժվար պահերին իմ կողքին է եղել և օգնել..ես նրանից շատ բան եմ սովորել...երբեք չի բարկացել ինձ վրա ուղղակի բացատրել է ,որ սխալ եմ եղել...ինձ տվել է այն ամենը ինչ ցանկացել եմ,բայց այդ ամենը անցյալում է,ես կհեռանամ նրանց կյանքից հավերժ... չնայած կցանկանայի ավելի շուտ հեռացած լինեյի,եթե ես շուտ այս որոշումը կայացրած լինեյի Տեան հիմա ողջ կլիներ....իմ պատճառով նա չկա...ես ապրելու իրավունք չունեմ...կկարոտեմ բոլորին...
1 ժամ քայլելուց հետո հասա դպրոց...
Ամեն ինչ այստեղից է սկսվել,այստեղ էլ կավարտվի,բարձրացա տանիք...և էլի արցունքներ որոնք չեն դադարում...հոգիս ցավում է...այս ցավը ամենաուժեղն է,բայց ես կանեմ դա: Ես ուժեղ եմ:
Մոտենում եմ տանիքի ծայրին ու նստում,հանում եմ հեռախոսս և որոշում ընտանիքիս հրաժեշտ տալ...
Միացնում եմ տեսախցիկը և սկսում նկարել .
-Ես հեռանալուց առաջ ցանկացա ձեզ հետ կիսվել:Մամ կներես ,ես քեզ շատ ցավ եմ պատճառել,ես չէի ցանկանում Տեայի մահը,ես ինձ մեղավոր եմ զգում քո առաջ,կներես ինձ,ես շատ եմ քեզ սիրում մամ,-հազիվ լացս զսպելով խոսում էի ես,-Պապ դու նույնպես ներիր ինձ:Իմ պատճառով շատ ես տանջվել...ես չեմ ուզում ձեզ խանգարել,սիրում եմ քեզ Պապ...Ռով դու միշտ հասկացել ես ինձ և օգնել,շնորհակալ եմ որ կոխքիս ես եղել,շնորհակալ եմ բոլորիցդ,որ անկախ նրանից,որ ձեր հարազատ աղջիկը չէի դուք ինձ հավասար ձեր երեխաների սիրել եք,բայց կներեք ես չեմ կարող հոգեբուժարան գնալ... կներեք...ես ձեզ հասկանում եմ և չեմ մեղադրում...ես գնում եմ իմ իրական ծնողների մոտ,խնդրում եմ որ շարունակեք ապրել և ժպտալ հանուն Տեայի...հաջողոյթյուն...,-չդիմացա և սկսեցի նոր ուժով լացել...վերջ Ավա հավաքիր քեզ,դու պետք է անես դա:Վիդեոն ես ուղղարկեցի նրանց,վերջ պետք է մինչ նրանց տեսնելը ցատկել...կանգնեցի:Վերջին անգամ նայեցի լուսնին և աստղերին,հետո իմ քաղաքին:Աչքերս փակեցի ու ցատկեցի...վախ...մթություն...ՎԵՐՋ***
Շնորհակալ եմ բոլորից,ով այսքան ժամանակ հետևում էր այս պատմությանը,կներեք այսքան ուշ-ուշ գրելու համար:Հուսով եմ Ձեզ դուր եկավ պատմությունը...
Իհարկե նոր պատմություններ դեռ շատ եմ գրելու,արդեն մի պատմություն ունեմ ինչպես գիտեք «Ամնեզիան», բայց այն գրելու համար Ձեր օգնությունն է պետք գալու և դրա համար հաճախ քվեարկություն կանցկացնեմ...
Եղեք ակտիվ...
Ձեզ շատ սիրող ROSALI...❤️
ВИ ЧИТАЄТЕ
Ճիչ
HorrorԱյս պատմությունը հիմնականում սարսափ է:Հիմնված է իրական փաստերի վրա:Կարդացեք նաև իմ առաջին գիրքը'« BFF❣»:Նախապես շնորհակալություն...