Տանը միայն Տեան էր այն էլ սենյակում փակված...ես գնացի նկուղ...ոչ մի կարևոր բան չգտա...երբ դուրս էի գալիս նկատեցի,որ հատակին դուռ կա...փորձեցի բացել,բայց չստացվեց բանալիով էր փակված...բայց որտեղ կլինի բանալին?
Միգուցե հայրիկի աշխատասենյակում?ես գնացի այնտեղ և սկսեցի փնտրել բանալին...Բայց գտա մի զարդատուփ դա մայրիկինը չէր հաստատ,որովհետև շատ հին տեսք ուներ...բայց այն նույնպես կողպեքով էր...վերցրի զարդատուփը գնացի իմ սենյակ դուռը փակեցի և պարկեցի հատակին...սկսեցի ուսումնասիրել զարդատուփը...նկատեցի վրան մի նշան ,որը շատ ծանոթ էր...բայց ախր որտեղ եմ տեսել?!...այս հարցը տանջում էր ինձ մեկ ժամ շարունակ...և վերջապես!!!!
Ախր ոնց կարող էի մոռանալ,այս վերջերս այնքան իրադարձություններ են եղել ,որ լրիվ խառնել եմ...այդ նշանը կար նաև իմ վզնոցի վրա...հենց բանալին էլ վզնոցիս վրա է,որը կարծես իմ թալիսմանը լինի,ես այն երբեք չեմ հանում պարանոցիցս,բայց ուր է այն...որտեղ է վզնոցս...ես չեմ հանել այն,բայց հիմա չկա....ես սկսեցի փնտրել այն ամբողջ սենյակով,բայց չկար...հուսահատությունից ընկա հիստերիայի մեջ...գոռում էի...լացում...փորձում էի կոտրել զարդատուփը...հարվածում պատերին...մոռացել էի անգամ ,որ Տեան տանն է...և ահա նա եկավ...
-Ինչ ես անում?!
-Քեզ ինչ գնա այստեղից
-Դու չես կարող ինձ հրամաններ տալ!!ա երևի վզնոցդ ես կորցրել?
-Ինչ?!դու ես վերցրել?!
-Ոչ:
-Տեա տուր ինձ այն...
-Ասեցի ես չեմ վերցրել:
-Տեա ես կսպանեմ քեզ,եթե այն դու վերցրած լինես:
-Գիտես ինչ,քեզ հոգեբուժարանն էլ չի փրկի,ավելի լավ է մեռնես:
-Դուրս այստեղից!!!
-Չեմ գնա!
Լսվեց դռան ձայնը...
-Ինչ է կատարվում այստեղ,-ներս մտնելով հարցրեց մայրս:
-Մամ նա հիվանդ է ուզում էր սպանել ինձ ,տես թե ինչ է արել սենյակը,-աչքերը լցնելով սկսեց Տեան:
-Ավա սա իրոք դու ես արել:
-Հա,և գիտես ինչու?որովհետև քո հարազատ և միակ աղջիկը վերցրել է իմ վզնոցը:
-Ես չեմ վերցրել!
-հանգստացեք երկուսդ էլ,-բղավեց մայրս,-Ավա տուր ինձ այդ տուփը,և արագ հավաքիր սենյակդ,իսկ դու Տեա արագ քո սենյակ և մինչև թույլ չտամ դուրս չգաս...
-Սա իմ մայրիկի զարդատուփն է ,և ես այն քեզ չեմ տա,-ասացի ես գրեթե գոռալով:
-Դա իմն է,և ես քեզ թույլ չեմ տվել այն վերցնլ, ետ տուր ինձ արագ!
Ես քարացել էի ,էլ ուժ չունեյի խոսելու...արցունքներս անկախ ինձանից հոսում էին...մայրս վերցրեց զարդատուփը և գնաց...ես ինձ առավել քան երբևէ մենակ ու լքված էի զգում...
Ես ուղղակի ցավից բարձր բվաղում եմ և ընկնում հատակին...նորից երազ...ավելի ճիշտ մղձավանջ...ես արդեն վաղուց սովորական երազներ չեմ տեսնում...իմ երազները կամ հուշում են ապագայի մասին կամ հիշեցնում անցյալը... այս անգամ տեսա Ռովին...նա արնաքամ ընկած էր հատակին...ես փորձում էի մոտենալ նրան ,բայց չէր ստացվում...ես բղավում էի,լացում ,ճչում...և վերջապես արթնացա և ավարտվեց այս մղձավանջը...գլուխս ուժեղ ցավում է և պտտվում:
Ես չեմ կարողանում վեր կենալ...ուզում եմ նորից քնել բայց դա էլ չի ստացվում...էլի սկսվում են այդ ձայները...ես ականջներս փակում եմ բայց դա էլ չի oգնում....չեմ կարողանում կանգնել...աչքերիս դիմաց սևանում է...ձայնս դուրս չի գալիս...ես այս պահին միայն երազում եմ մահվան մասին...ինչքան շուտ մահանամ այնքան լավ կլինի բոլորի համար...ես գիտակցությունս կորցնում եմ...🌫
Նորից բացում եմ աչքերս ...կարծես թե արդեն լավ եմ ...ուժ եմ գտնում մեջս և կանգնում սենյակիս հայելու առաջ...OMG...աչքերիցս արյում է հոսում...👁Արագ գնում եմ լոգարան և լվացվում ,բայց արյունը չի դադարում...ես այլևս ուժ չունեմ....միացնում եմ ցնցուղը և կանգնում...2 ժամ մնում եմ նույն տեղում...տեսնես ժամը քանիսն է:Վերջապես դուրս եմ գալիս լոգարանից...Ռովը տանը չէ...ես զգում եմ ,որ նրա հետ ինչ որ բան է պատահել,պետք է գտնեմ նրան:Դե իհարկե առաջին տեղը ,որտեղ կարող եմ նրան փնտրել դպրոցն է....հասա դպրոց և միանգամից մտա ներս ու բարձր բղավեցի.
-Ռովվվվվ!!!!
Բայց պատասխան չստացա:Առաջին հարկում ոչինչ չգտա,բարձրացա վերև ,այնտեղ էլ ոչինչ չկար,այն սենյակն էլ չկար,ես ժամանակ չկորցրի և դուրս եկա,այս անգամ գնացի սրճարան...այնտեց էլ չէր...ես հարցրի մատուցողին,թե արդյոք նա այստեղ չի եղել,սակայն նրան տեսնողներ չգտնվեցին:Զանգահարեցի նրա մի քանի ընկերների,բայց ապարդյուն:Որոշեցի մի քիչ քայլել...արդեն 22:45 է իսկ ես դեռ դրսում եմ այնքան լավ եղանակ է,անձրև է գալիս...ես պաշտում եմ անձրևի տակ քայլել...23:35 երևի տուն գնալու ժամանակն է:Այդպես էլ լուր չստացա Ռովից....Այնքան հոգնած եմ:Վերջապես հասա այս անիծված տուն...Բոլորը քնած են...Ռովը չկա:Զարմանում եմ ,որ Ռովի ծնողներն անգամ չեն անհանգստանում նրա համար...ինչևէ ես պետք է գտնեմ զարդատուփը և բանալին,բայց վաղը, այսօր էլ ուժ չունեմ...
ВИ ЧИТАЄТЕ
Ճիչ
HorrorԱյս պատմությունը հիմնականում սարսափ է:Հիմնված է իրական փաստերի վրա:Կարդացեք նաև իմ առաջին գիրքը'« BFF❣»:Նախապես շնորհակալություն...