-Ո՛չ,ուրիշի չեմ ուզում,դու ես միայն ինձ պետք:
-Մ՛ի ասա,խնդրում եմ:
-Ի՞նչ չասեմ,չասեմ որ սիրում եմ ու այդ սիրուց գժվում եմ:
-Կներես,ավելի լավ է հենց այստեղ բաժանվենք,որ ավելի շատ իրար չտանջենք:Իմացի՛ր,որ միշտ քեզ կսիրեմ ու կհիշեմ՝որպես լավ մարդ:Դու կգտնես քո երջանկությունը:
-Ես համոզված եմ ,որ գտել եմ,ու չեմ ուզում հրաժարվել նրանից:Հավատա’,կյա՛նքս,քեզանիցհեռու ՝հավասար է մահվան:
-Էլ չասես,դու ուժեղ ես,դու կարող ես,մոռացի՛ր ինձ,խնդրում եմ:
-Սրտին ոչինչ չես թելադրի,նա ոչ մեկին չի լսում:
-Կներես…
Ու ամեն ինչ ավարտվեց,սա վերջին խոսքերն էին նրանից:
Դրսում աշուն էր,տեղում էր հորդառատ անձրև,կարծես աշունն էլ,ինձ պես սիրուց խոցված,չէր կարողանում զսպել իր արցունքները:Կորցնելով բանականությունս դուրս վազեցի տանից:Խելագարի պես քայլեցի այնքան ,որ հոգնեցի ու նստեցի նստարանին:Անձրևը լվանում էր դեմքիս արցունքները,կարծես ուզում էր կոծկել իմ տխրությունը:Չզգացի,թե ինչպես աչքերս փակվեցին,ու միայն արթնացա անցորդների ձայներից:Նրանք զարմացած նայում էին ինձ ու խոսում,փորձում ինչ-որ բանով օգնել,բայց ես ոչինչ չէի հասկանում: Կորցրել էի քայլելու,խոսելու,լսելու ունակությունս,միայն արցունքներս էին հորդառատ ու անսպառ գետի պես թափվում աչքերիցս:
