Հոգնածաչքերս բացեցի հիվանդանոցում,որի սպիտակ պատերը հիշեցնում էին սրտիս ու հոգուս դատարկության մասին:Միայն հեռախոսիս վերջին հաղորդագրությունն էր հուշում բժիշկներին իմ այս վիճակիս մասին՝«Ես առանց քեզ չեմ ապրի»:Դրանից հետո ես դարձա լռակյաց և ինքնամփոփ:Անբողջ օրը սենյակիցս դուրս չէի գալիս,ոչ ոքի հետ չէի խոսում,միայն գիրքն ու թախծոտ երաժշտությունն էր իմ ընկերը:
Չգիտես ինչու,ես մտածում էի,որ ինչ-որ մեկից կիմանաս այս ամենի մասին,ու անհամբեր սպասում էի քո զանգին:Անցան երեք երկար ու դաժան շաբաթներ, և ես ստացա այդ շատ սպասված հաղորդագրությունը՝
-Ես գալիս եմ:
Այն կարդալով՝մի պահ ես անշարժացա ու կտրվեցի իրականությունից:Չհավատալով աչքերիս՝ նորից կարդացի:Աչքերիցս սկսեցին թափվել արցունքներ,բայցուրախության:Սթափվեցի,զսպեցի հեկեկանքս և պատասխանեցի նրան.
-Ե՞րբ
-Երեք որից քեզ մոտ կլինեմ:
Այդ երեք օրը կյանքիս ամենածանր օրերն էին:Սպասումը խժռում էր հոգիս,բայց մոտ էր այն օրն ու պահը,որ քեզ կտեսնեմ,կգրկեմ,կհամբուրեմ ու կասեմ ,թե ինչքան շատ եմ սիրում քեզ:
Հաշված ժամեր ու րոպեներ են մնացել մեր հանդիպմանը, և ահա սենյակիս լռությունը խախտեց հեռախոսիս զանգը.
-Բար՛և: