-Բար՛և:
-Սիրելի՛ս,եկել եմ,այգում քեզ եմ սպասում,կգա՞ս:
-Հինգ րոպեից քեզ մոտ կլինեմ:
Ու չհասկացա,թե ինչպես դուրս թռա տանից:Քայլերս քիչ-քիչ արագացան,ուզում էի րոպե առաջ հասնել նրան:Տեսնելով նրան հեռվում կանգնած՝սիրտս սկսեց արագ բաբախել,ոտքերս դողալ:Հասնելով նրան՝առանց որևէ բառ ասելու գրկեցի,ու ակամա արցունքներս սկսեցին թափվել աչքերիցս:Նա մաքրեց արցունքներս ու ասաց.
-Ինչու՞ ես լաց լինում
-Ուրախությունից,վերջապես տեսա քեզ,զգացի քո բույրն ու ջերմությունը:
-Էլ չեմ ուզում,որ լաց լինես,երբե՛ք:
-Վե՛րջ,էլ չեմ լացում,ուղղակի չկարողացա զսպել ինչպես ուրախությունս այնպես էլ արցունքներս:
-Սիրում եմ քեզ…
Սիրտս կարծես մի պահ կանգ առավ,կարծես մի փոքրիկ թռչունի պես ճախրում էի երկնքում:Երկար էի սպասել այդ խոսքերին:Ամուր գրկեցի նրան ու ասացի.
-Սիրու՛մ եմ քեզ ու առանց քեզ չեմ ապրի
-Դու էլ առանց ինձ չես մնա,ես եկել եմ,որ միշտ կողքիդ լինեմ:
Ու երկուսս ել կրկնեցինք միասին այս խոսքերը ՝որպես երդում.«Ես առանց քեզ չեմ ապրի»:Ու այդ օրվանից այլևս չբաժանվեցինք:Մեր պատմությունն ասես մի գեղեցիկ հեքիաթ լիներ,որն ունեցավ նույնքան գեղեցիկ ավարտ:
Մարդու կյանքում կա երկու բան,որոնց դիմաց ոչինչ և ոչ-ոք չեն կարող դիմակայել,դա սերն ու մահը:
Սերը ամենագեղեցիկ,ամենազորեղ,ամենա…զգացմունքն է,որը կա մարդու կյանքում
