-Արև՛ս,դրանք մեծ կապ ունեն:
-Գուցե քեզ համար,իսկ ինձ համար՝ոչ:
-Ես չեմ ուզում,որ դու տանջվես
-Ես առանց քեզ կտանջվեմ
-Հասկացի՛ր,սիրելի՛ս,երեք տարի չեմ կարող գալ ու կողքիդ լինել,իսկ դա մեծ ժամանակ է:
-Ես կսպասեմ,ինչքան որ պետք լինի
-Սիրելի՛ս,հասկացի՛ր,չեմ ուզում տխրես ու արտասվես,ամեն թափված արցունքիդ հետ ես ինձ ավելի ու ավելի եմ մեղավոր զգում:
-Երբ զգում եմ,որ քեզ կորցնում եմ,որ դու ուրիշինն ես լինելու,կարծես խելագարվում եմ:
-Գիտե՛մ,որ մեր շփումը քեզ ցավ է պատճառում ու դրդում խենթ քայլերի,դրա համար ավելի լավ կլինի մոռանանք իրար ու բաժանվենք:
-Դու ուզում ես վերջնականապես ինձ սպանել:
-Քո կյանքում ուրիշը կհայտնվի,կսիրես նրան ու կլինես գուցե ավելի երջանիկ և կմոռանաս ինձ: