Բաժանումը նոր միավորման սկիզբ

397 36 3
                                    

Առաջ ես լրջորեն չէի մտածել մահվան մասին, բայց վերջերս մտածելու առիթներ շատ են լինում։ Իսկ մտածելուց, չէի կարող պատկերացնել, որ ամենի ինչ այսպես կավարտվի։
Իմ անունը Բեն է, 17 տարեկան եմ, ապրում եմ ԱՄՆ-ի Ֆենիկս քաղաքում։ Ծնողներս արդեն շատ տարիներ է միասին չեն ապրում։ Մայրս ամուսնացել է երկրորդ անգամ, իսկ ես ապրում եմ հորս հետ։ Չգիտեմ ինչու, բայց կյանքը ինձ անընդատ ծանր հարվածներ է հասցնում։
Վերջին հարվածը հասցրեցին սրտիս։ Հայրս մահացավ եւ ես տեղափոխվեցի մորս հետ ապրելու։ ինձ սպասվում էր մի քանի ժամ տեւող թռիչք ինքնաթիռով։ Ահա ես կանգնած եմ մորս դիմաց, գրկա-խառնվեցինք ու շտապեցինք տուն։ Ամեն տարի ես ամռանը մի քանի ամսով ապրել եմ մորս հետ ու տունը ինձ ծանոթ է ինչպես նաեւ իմ սենյակը, որը ընդանրապես չէր փոխվել։ Հաջորդ օրը ես պետք է դպրոց գնաի եւ շուտ պարկեցի քնելու։
Նոր օր, նոր դպրոց եւ նոր շրջապատ, դժվար է լինելու, բայց կդիմանամ։ Չգիտեմ ինչու ինձ մոտ հեշտ է ստացվում շփվել մարդկանց հետ եւ ես արագ ստեղծեցի նոր շրջապատ։ Ծանոթացա Ջեյկի հետ, նա շատախոս է, կփորձեմ դիմանալ։ Առաջին դասը հեշտ անցավ։ Ես ու Ջեյկը գնացինք ճաշարան։ Եւ հանկարծ ներս մտան նրանք...

@@$$@@Donde viven las historias. Descúbrelo ahora