Իրադարձությունների կտրուկ փոփոխություն...
***
Հեղինակի կողմից!
Ամեն ինչ լավ էր:Դժվարությունները,
խոչընդոտները,տառապանքները կարծես թե վերջացել էին:Նրանք ապրում էին խաղաղ և երջանիկ:Սակայն կյանքը նոր անակնկալներ էր պատրաստել բոլորի համար:Կյանքը շարունակում էր իր դաժան խաղը խաղալ:Երբեմն մեզ' բոլորիս թվում է ,թե կյանքը անիմաստ է,վատն է,կամ լավն է,սակայն մենք չենք հասկանում նրա խորին իմաստը:Կյանքը չի լինում վատը կամ լավը:Լինում են պահեր,ակնթարթներ որոնք մեզ և հիասթափեցնում են,և երջանկացնում,սակայն դրանով կյանքը իմաստալից կամ անիմաստ չի թվում:Մարդիկ կարծում են ,որ ի վերուստ ամեն մեկի ճակատագիրը գրված է լինում,սակայն իմ տեսանկյունից դա այդպես չէ,ես չեմ հավատում ճակատագրին,ճակատագիր չկա:
(Իսկ եթե հակառակն եք մտածում դու կարող եք մեկնաբանությունում թողել Ձեր կարծիքը)
Ճակատագիր թե կյանքի դաժան փորձություններ?
Իհարկե կյանքը մեզ համար ունի բազում բարդ ,բայց միևնույն ժամանակ հաղթահարելի իր փորձությունները:Իսկ ճակատագիր?
Դա ևս սնահավատության նման մի բան է' ես հիմա փողոցում էի և ընկա մեքենայի տակ,սակայն կարող էի լինել տանը և չընկնել?
Այո կյանքը դա անգուշակելի դրվագ է,ամեն մարդ ունի իր կյանքի կարճ կամ երկար դրվագը,որը գալիս է և գնում,ջնջելով կյանքի երեսից քո անունն ու ազգանունը:
Կյանք - անբացատրելի մի ճահիճ,որից դուրս գալուն պես կարող ես նորից ընկնել այն:
Կյանքում տեղի են ունենում անսպասելի բաներ,որոնց մասին կարող էիր չպատկերացնել,և նույնը կատարվեց մեր հերոսների հետ:Նրանք ապրում էին խաղաղ և երջանիկ,սպասում էին այն օրվան, երբ կդառնան մեկ ընտանիք:Սակայն հանգամանքները այնպես դասավորվեցին ,որ նրանք հայտնվել էին շոկային վիճակում,և միայն կրկնում էին մեկ բառ "ԱՆՀՆԱՐ Է":
Գրքի հերոսներից մեկը' նույն ինքը Թոմը իմացավ իր համար անհասկանալին,և դրան հաջորդեցին իր ծնողները,ովքեր ավտովթարից մահացան:Նա այդ ամենն իմանալուն պես կորցրեց իրեն,այն հավասարակշռված և դրական կերպարից վերածվեց բացասական կերպարի:Նա ոչնչացնում էր իր շուրջ գտնվող մարդկանց,ցանկանում էր,որ բոլորը ունենային այն ցավը,որը նա ունեցավ:Արինան չէր ճանաչում Թոմին,նա մտածում էր անընդհատ "Անհնար է" Թոմը' ով իր իդեալն էր ,դարձել էր իրեն պատահած ամենազզվելի մարդը:Արինան չդիմանալով այս ամենին զանգել էր Ջեկին:Ջեկը առանց խոսքի խափանեց իր մեղրամիսը և առաջին իսկ թռիչքով հասավ իր լավ ընկերոջը' Արինային:
Ամեն ինչ կարծես փուլ էր եկել նրանց գլխին:Արինան ամեն անգամ քնելուց տեսնում էր մի մղձավանջ:Նա աչքեր բացելուն պես չէր կարողանում ուշքի գալի և միայն ու միայն կրկնում էր "Անհնար է":
Թոմը վերածվել էր մի հրեշի,նրա իմացած լուրը և ծնողների մահը կործանում էին նրան,նա անգամ պատրաստ էր մարդ սպանել,միայն թե իր ցավը բոլորն ունենային:Մայքը' ով Թոմի մոտ ընկերն էր և միևնույն ժամանակ Արինայի ընկերուհու' Յանայի ապագա ամուսինը նա ամեն բան անում էր ,որ հետ բերեր առաջվա դրական կերպարին,սակայն այս ամենը իզուր էր:
Կորցնել հավատը կյանքի նկատմամբ?
Դա ամենավատ բանն է ,որ երբևիցէ կարող է լինել մարդու հետ:Նա կորցրել էր իր հավասարակշռությունը:
Կշեռքի մի նժարին դրված էր Թոմի դրական կերպարը ,իսկ մյուսին բացասական:Սակայն բացասականը ավելի ծանր էր ,և կամաց-կամաց կործանում էր դրական Թոմին:
Արինայի մղձավանջները սկսում էին իրականություն դառնալ և այս ամենին կարելի է վեռնագրել "ԱՆՀՆԱՐ Է"
Սակայն կյանքում անհնարինը դարձել է հնարավոր...***
Դուր եկավ?
Չգիտեմ ինչքանով կարելի է համարել այս մասը ստացված,բայց ամեն դեպքում:
Այս մասը չգիտեմ թե ինչու ցանկացա գրել հեղինակից,սակայն եթե հետաքրքրեց ինչ իմացավ Թոմը,ինչու ամեն ինչ այսպես շրջվեց դեպի վատ կողմ,գրեք մեկնաբանությունում,իսկ կարծիքը չմոռանաք:
հաջորդ գլուխները կլինեն պատմության հերոսների կողմից:
Եվ ևս մեկ անգամ ,պատմությունը կվերջանա այնպես ,որը Ձեզ համար անսպասելի կլինի...
Ինչպես ասում են անսպասելին դեռ առջևում է...❤
ВЫ ЧИТАЕТЕ
Անհնար է...(Impossible...)
Romance-Դա ուղղակի անհնար է! -Կյանքում չկա անհնարինը: Անհնարինը' հնարավոր է...