4 օր է անցել ախտորոշումից հետո, բայց Էլզան դեռ վախենում է տղայի արձագանքից։ Վերջապես համարձակություն է հավաքում, զանգում նրան և հանդիպում խնդրում։ Նրանք հանդիպում են տղայի սիրած սրճարանում։ Այնտեղ կեսօրվա ժամերին համարյա մարդ չի լինում։ Այդ էր պատճառը որ հանդիպումը նշանակված էր 12:00-ին։ Էլզան ներս է մտնում, բարձրահասակ, սևաչյա տղան սպասում էր նրան 4-րդ սեղանի մոտ։ Նա տեսնելով Էլզային ոտքի է կանգնում, Էլզան կամաց քայլերով մոտենում է տղային։
-Բարև, Էդի
- ինչ է պատահել?,- տեսնելով աղջկա կարմրած աչքերը հարցնում է շփոթված։
-Ամեն ինչ վերջացած է, բժիշկներն ասացին որ ուշացել ենք։
- Ոչինչ չեմ հասկանում, ինչ է պատահել? Նորից գլուխդ է ցավում?
- Ոչ, գլխացավ չունեմ, բայց գիտեմ որ երբ դեղերի ազդեցությունը թողնի նորից կցավի
- ինչ է պատահել, բժիշկներն ինչ նկատի ունեին ասելով որ ուշացել էս?
Աղջիկը չկարողացավ զսպել արցունքները, կարծում էր դա նրանց վերջին հանդիպումն է, և ցանկանում էր ավելի երկար մնալ տղայի կողքին։Էդին մոտենում է նրան, ամուր գրկում, հասկանում է որ ինչ որ բան այն չէ։
- Ամեն ինչ լավ կլինի, հրաշամանուկ, ես քո կողքին եմ ինչ էլ որ պատահած լինի։
Այս խոսքերը հանգստացնում են Էլզային, մաքրում է արցունքները, և դողացող ձայնով պատմում հիվանդության մասին։
Գլխուղեղի քաղցկեղ։
Տղան հազիվ էր զսպում արցունքները, փաթաթվում է աղջկան, փորձում հանգստացնել։
Էլզան այսպիսի արձագանք չէր սպասում, նա մտածում էր որ երբ Էդին իմանա հիվանդության մասին լուռ կհեռանա, բայց չէ տղայի սերը ավելի զորեղ էր քան Էլզան էր պատկերացնում։ Նա խոստացավ որ երբեք չի լքի իր սիրած աղջկան, ասաց որ երկուսով կհաղթեն հիվանդությանը, միայն հավատ էր պետք։ Հավատ վաղվա լուսավոր օրվա նկատմամբ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երջանիկ Մահ
KurzgeschichtenՍա 16 ամյա Էլզայի պատմությունն է, ով ուներ գլխուղեղի քաղցկեղ, բայց նա երջանիկ էր քանի որ իր կողքին ուներ իրեն սիրող և հույս տվող մարդիկ։