Արդեն 2 ամիս է անցել հիվանդության ախտորոշումից հետո, բայց մինչ ախտորոշումը այն հետապնդել էր աղջկան 2 տարի։ Դա էր պատճառը որ, բուժումը բարդ ընթացք ուներ։
Քիմիաթերապյաներ, որոնք ստանալիս շատ բարդություններ էին առաջանում, հաճախակի սրտխառնոց, գլխացավ։ Բայց այս ամենը չէր հուսահատեցնում աղջկան, քանի որ նա իր կողքին ուներ այն մեկին, ով հավատում էր իր բուժմանը, ով ոչ մի րոպե մենակ չէր թողնում իրեն։ Տղայի այսքան հոգատար վերաբերմունքը ուժ էր տալիս Էլզային, ուժ որը խոչընդոտների հանդիպելուց ավելի էր մեծանում։
Ժամանակը արագ էր անցնում, բայց ոչ մի արդյունք, պարբերաբար հիվանդանոցներ այցելելուց, բժիշկների հսկողության տակ գտնվելուց, անվերջանալի ցավերից փոքրիկ Էլզան հոգնել էր, բայց տղայի կողքին մոռանում էր ամեն ցավի մասին։
Արդեն 5 ամիս է, որ աղջիկը պարբերաբար բուժում է ստանում, բայց որ մի փոփոխություն, նույց ցավը նույն տհաճ զգացողությունը։
Նրանք դիմում են տարբեր մասնագետների, բայց բոլորը միաբերան նույն խոսքն էին կրկնում,
-«ցավում եմ, բայց ինչ որ քայլ ձեռնարկելը այս պարագայում անիմաստ է, հիվանդությունը շատ ուշ է բացահայտվել, բացահայտվել է այն ժամանակ երբ քաղցկեղը տարածված է եղել ողջ գլխուղեղով։
Այս 5 ամիսների ընթացքում դուք ոչ թե բուժել եք հիվանդությունը, այլ պարզապես դադարեցրել դրանց հետագա զարգացումը, բայց այլևս ոչ մի դեղ և ոչինչ չի կարող կանգնեցնել այդ բջիջներին»:
Այս խոսքերի հուսահատեցնում էին երկուսին էլ, բայց տղան ստիպում էր շարունակել բուժումը, մինչ մի Գերմանացի բժիշկ չտվեց իր կարծիքը այս ամենի վերաբերյալ։
-« հիմա ինչ որ բան փոխելն անհնար է, բայց հնարավոր է մեռնել երջանիկ։ Ապրեք ձեր կյանքը ասես դա ձեր վերջին օրն է, և իրոք ոչ մի բժիշկ չի կարող հստակ ասել թե երբ հիվանդությունը վերջնական կհարվածի աղջկան, ապրեք երջանիկ, արեք այն ինչ երբևէ ցանկացել եք, բայց հնարավորություն չեք ունեցել»:
Այս խոսքերը տակնուվրա արեցին նրանց զգացմունքները։ Երկուսն էլ համամիտ էին բժշկի հետ, ինչու կյանքի վերջին օրերը անցկացնել հիվանդանոցի պատերից ներս, եթե հնարավոր է երջանիկ ապրել, և մեռնել երջանիկ։***
ВЫ ЧИТАЕТЕ
Երջանիկ Մահ
Short StoryՍա 16 ամյա Էլզայի պատմությունն է, ով ուներ գլխուղեղի քաղցկեղ, բայց նա երջանիկ էր քանի որ իր կողքին ուներ իրեն սիրող և հույս տվող մարդիկ։