ճանապարհորդություն և մահ

35 2 0
                                    

Բժշկի ասածի պես նրանք սկսեցին վայելել իրենց կյանքը, մոռանալով հիվանդության մասին։ ԵՒ նրանց մոտ ստացվում էր երջանիկ լինել,  հիվանդության մասին միակ հիշեցնողը այդ անտանելի ցավերն էին։
Երկուսն էլ սիրում էին ճանապարհորդել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին և տնտեսությանը։ Շրջում են ամենացանկալի երկրներով, լավ ժամանակ անցկացնում։ Նրանք երջանիկ էին, որքան էլ որ գիտակցում էին պահի լրջությունը, բայց այնուամենայնիվ երջանիկ էին։
Սեպտեմբերի 22 էր, աշնանային մեղմ քամի, ծագող արևի հետ 2 սիրող սրտեր դուրս են գալիս վայելելու աշնան զովությունը։ Քայլում են ամենասիրելի վայրերով, գնում տղայի սիրած սրճարան, նստում,  որոշ ժամանակ լռում, նրանց լռությունն էլ ձայն ուներ։ Լուռ էին բայց հասկանում էին իրար։
Հանկարծ աղջկա ինքնազգացողությունը վատանում է, նա միայն բղավում էր.
-Ներին ինձ,
Խնդրում եմ երջանիկ եղիր
Էդին նրան տանում է հիվանդանոց, բայց այլևս ինչ որ բան անելն անհնար էր, Էլզան մահանում է տղայի անունը շուրթերին, ժպտացող դեմքով։ մ ահանում է երջանիկ, մահանում  է վաղաժամ, չէ որ դեռ շատ անելիքներ ուներ։
                         ****

Կյանքը մի անգամ է տրվում, և այն տրվում է ապրելու, այլ ոչ թե ժամանակ սպանելու, անիմաստ բաների մասին մտածելու համար։
Կյանքը շատ կարճ է, պետք չէ այն ապրել  արցունքն աչքերին, կամ հիասթափված։
Ամեն մի վատ բան լավ կողմ ունի, պարզապես այդ լավը փնտրել և գտնել է պետք։ Այո համաձայն եմ ոչ բոլորն են ընդունակ վատի մեջ լավը տեսնել, բայց մենք ապրում ենք, օր օրի փոխվում, փոխվում ամեն ծագող  և մայր մտնող արևի հետ։ Փոխվում ինչ որ մեկի լավ խոսքից, կամ սպասված չասվող խոսքից։ Պարզապես պետք է ձգտել չհիասթաձվել կյանքից, աշխատել փոխվել միայն դեպի լավը։
Պետք է ժպտալ, չարտասվել ամեն անարժանի համար, գուցե երկրորդ անգամն եմ ասում, բայց ոչինչ կկրկնեմ. պետք չէ վախենալ մտերիմներին կորցնելուց, քանի որ նա ով իրոք քեզ մտերիմ է համարում երբեք քեզ չի կորցնի։
Պետք չէ վստահել ամեն պատահածի, քո յուրաքանչյուր խոսք կարող է քո դեմ  օգտագործվել։
Պետք է սիրել կյանքում, գեթ մեկ անգամ սիրել, միայն սիրող մարդը կարող է դիմանալ այս դաժան կյանքի փորձություններին։
Չպետք է վախենալ մահից, մարդիկ ծնվում են և վաղ թե ուշ մահանալու են, պետք է մեր ժամանակը ճիշտ տնօրինենք, ապրենք այնպես ինչպես մեր կյանքի վերջին օրը կապրեինք։ Ապրենք այնպես որ մեր փոքրիկ հերոսուհու նման երջանիկ մեռնենք, մեռնենք ժպտալով ։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Jul 13, 2018 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Երջանիկ ՄահМесто, где живут истории. Откройте их для себя