Մտա սենյակ, քնած էր, արթնացրի։
-Կլինի՞ քեզ մայր կոչեմ։
-Բայց ես քո մայրը չեմ...
-Ես դա գիտեմ...ուղղակի ուզում եմ քեզ այդպես կոչել
-Լավ, ինչպես կուզես Արև
-Մամ...(լռություն)...երբեք չեմ ասել ոչ ոքի այս խոսքերը
-Լսիր, հերիք է խոսես, ուշ է արի քնենք լավ
-Մամ կլինի քեզ մոտ քնեմ
-Դու երբեք այսպես չես եղել։ Ի՞նչ է պատահել քեզ Արև
-Ոչինչ մա։ Ուզում եմ այսօր երազ տեսնել։ Կլինի՞ այստեղ քնեմ
-Լավ։ Քնիր, բարի գիշեր Արև
-Մա ինձ ամուր գրկիր, այնպես, ինչպես քո երեխային կգրկես
-Արև ես երեխա չունեմ, այնպես որ քեզ գրկեմ այնպես՝ ինչպես կկարողանամ
-Բարի գիշեր մա
Քնեց Արևը։ Իսկ ում մայր էր անվանում, Արևի մոր ընկերուհին էր։ Արևի մայրը մահացել էր ավտովթարից, երբ Արևն ընդամենը 3 տարեկան էր։ Հիմա նա արդեն 5 տարեկան է, նման է իր մայրիկին։ Աննան՝ Արևի մոր ընկերուհին, ամուսնացած չէր ու շատ էր սիրում փոքրիկին, փնամում էր սեփական դստեր նման։ Արևը մորը գրեթե չէր հիշում, այդ իսկ պատճառով Աննային էր մայր համարումՀ.Գ. Սիրելի ընթերցողներ, ես առաջին անգամ եմ այս կայքում հրապարակում իմ ստեղծագործությունը։ Այդ իսկ պատճառով շատ հուզված եմ և ինձ համար շատ կարևոր են յուրաքանչյուրիդ կարծիքները
Շնորհակալ եմ ընթերցելու համար
ВЫ ЧИТАЕТЕ
Կիսատ մնացած երազ
PoetryՊատմվածքը մի աղջնակի մասին է, ով փոքր հասակում կորցնելով մորը մնացել է մոր ընկերուհու խնամակալության տակ։ Շնորհակալ եմ, որ անտարբեր չանցաք վերնագրի կողքով և հուսով եմ, որ Ձեզ դուր կգա այն։ Այո պատմվածքն այդքան էլ ծավալուն չէ, բայց բովանդակալից է...